15:14 08.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց: Աշխատակիցները ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա անհատական միջնորդություն ներկայացնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար: Հավաքվածներին մոտեցել է վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը, սակայն ակցիայի մասնակիցները չեն ցանկացել շփվել նրա հետ՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ: Քիչ […]
14:08 08.04.2019
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանություն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ նա ազատ է արձակվել: «Քաղաքացին բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար: Համապատասխան արձանագրություն կազմելուց հետո նա […]
17:34 20.12.2018
Կառավարությունն այսօրվա նիստում արտոնություններ է տվել «Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ» ընկերություններին: Այս մասին ասված է գործադիրի պաշտոնական կայքում: «Կառավարության որոշումներով բավարարվել են «Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: «Սպայկա» ընկերությունը ներմուծվող […]