21:17 13.07.2019
Նեպալում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների ու սողանքների պատճառով զոհվել է 32, վիրավորվել՝ 12 մարդ: Եվս 17 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղի իշխանությունները ավելի քան 831 հազար մարդու են տարհանել: Իր հերթին՝ երկրի ներքին գործերի նախարարությունը գետերի շրջակայքում ապրող մարդկանց կոչ է արել տեղափոխվել ավելի անվտանգ […]
14:56 15.02.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Խաղաղօվկիանոսյան հզոր փոթորիկը իր հետ բերել է հեղեղումներ և սողանքներ: Արմատախիլ են եղել հարյուրավոր ծառեր: Այս մասին հայտնել է BBC-ն: Tree crews are out again today in San Francisco for fallen trees. This one is near Davis St. A parked truck is in there. @nbcbayarea #AtmosphericRiver pic.twitter.com/gWuaqRjEkw — Christie Smith (@christies_nbc) February […]
19:42 13.10.2018
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Բադամդարե բնակելի թաղամասով անցնող ավտոճանապարհի մոտ, սաստիկ սողանք է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է 1news.az-ը: Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության երկրաբանական հետախուզության ծառայության մասնագետները դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում: Աղբյուրի վերջին տվյալների համաձայն՝ սողանքի ակտիվության դինամիկան չի դադարում: Հենապատից ներքև շարունակվում է սողացող զանգվածի հոսքը: Նշվում է, որ սողանքի պատճառով հենապատն արդեն ցած է […]
19:07 13.10.2018
Հնդկաստանի Օրիսսա շրջանում սողանքների հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 4-ն անհետ կորել են: Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: Աղբյուրը հայտնում է, որ սողանքներն առաջացել են «Տիտիլ» ցիկլոնի հետևանքով: Բարագհարա գյուղում էլ 22 բնակիչ թաքնվել է քարանձավում՝ ցիկլոնից պաշտպանվելու համար: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով, որոնք առաջացել էին […]
13:42 13.10.2018
Չինաստանի իշխանությունները խոշոր սողանքի պատճառով Սիչուան նահանգից և Տիբեթի ինքնավար շրջանից տարհանել են մոտ 25 հազար բնակչի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Նշվում է, որ Սիչուան նահանգից տարհանվել է մոտ 11 հազար բնակիչ, իսկ Տիբեթի ինքնավար շրջանից՝ ավելի քան 13.6 հազար: Սողանքների հետևանքով գետերի մակարդակը զգալի […]