21:30 28.02.2019
Մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին երաշխավորել և դպրոցներին է տրամադրել «ադրբեջանական պատմվածքների» ժողովածու, ապատեղեկատվություն է: Այս մասին պարզաբանել են ԿԳ նախարարության պաշտոնական կայքում: Տեղեկացնում ենք, որ «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» շրջանակում 2008 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության […]
18:09 28.02.2019
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով անկախ հանձնաժողովն անցկացնում է հետաքննություն Հալեպում հնարավոր քիմիական հարձակման մասին, ասված է կոմիտեի զեկույցում: Զեկույցը ներառում է Սիրիայում 2018թ. հուլիսի 11 -ից մինչև 2019թ. հունվարի 10-ը տեղի ունեցող իրադարձությունները: Փորձագետներն անցկացրել են 271 հարցազրույց ականատեսների և վկաների հետ: Փորձագետները հավաքել և վերլուծության են ենթարկել արբանյակից ստացված տվյալները և բժշկական հաշվետվությունները, լուսանկարները […]
17:02 28.02.2019
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանձնարարականով Զարիֆը ստացել է Սիրիա այցի հրավեր: Այս մասին հայտնում է irna.ir լրատվական գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել` կապված վերջին իրադարձությունների հետ, ինչպես նաև քննարկել ռազմավարական հարաբերությունների զարգացումն ու այլ հարցեր:
16:36 28.02.2019
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր երկրի արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի շուրջ ճեպազրույց է անցկացրել: Իր խոսքում Զախարովան անդրադարձել է Սիրիայում, Վենեսուելայում տիրող իրավիճակին, Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությանը, Մոլդովայում անցկացված ընտրություններին, Վիետնամում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովին: SHANTNEWS.am-ի լրագրող Վահե Ավանեսյանը հարց է ուղղել Մարիա Զախարովային` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանությանը» նվիրված […]
19:20 27.02.2019
Մի ամբողջ քաղաքի ոչնչացման համար բավարար պայթուցիկ նյութեր են հայտնաբերել Սիրիայի կառավարական բանակի մասնագետները երկրի հարավում։ Ընդհանուր առմամբ 8 տոննա գտածոն C4 տեսակի պայթուցիկ նյութ է, որ կարող էր օգտագործվել հարձակումների ժամանակ։ Սիրիական կողմը պնդում է, որ այդ պայթուցիկ նյութերը Սիրիայի տարածք բերվել են հարևան պետություններից՝ կառավարության դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար։
11:26 27.02.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է ուղարկել արտաքին գործերի՝ հրաժարական ներկայացրած նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ու տեղեկացրել, որ նրա հրաժարականը չի ընդունում, քանի որ դա նպատակահարմար չէ։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում։ «Ես համաձայնություն չեմ տալիս Ձերդ գերազանցության հրաժարականին և այն համարում եմ երկրի շահերի տեսանկյունից աննպատակահարմար», – նամակում ասել է Ռոհանին։ […]
17:29 26.02.2019
Իրանի Մեջլիսի (խորհրդարան) 290 պատգամավորների մեծ մասը՝ մոտ 160 պատգամավոր, ստորագրել է երկրի նախագահին ուղղված նամակի տակ, որով Հասան Ռոհանիին խնդրում է միջոցներ ձեռնարկել ու թույլ չտալ, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռանա Իրանի արտգործնախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնել է տեղական IRNA լրատվական գործակալությունը։ Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ալի Նաջաֆի Խոսրոուն հայտնել […]
15:15 26.02.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մատնանշել է իրանական դիվանագիտության հաջողությունները Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հրաժարականի ֆոնին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախագահ Ռոհանին նշել է, որ Իրանը հաջողությունների է հասել և՛ քաղաքական, և՛ միջազգային ոլորտում՝ հիշեցնելով, Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը ընդունելի է համարել Իրանի հայցը ընդդեմ ԱՄՆ-ի, որը կապված է նրա […]
11:53 26.02.2019
Իրանի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը ստորագրել է երկրի նախագահին ուղղված նամակի տակ, որով Հասան Ռոհանիին խնդրում է միջոցներ ձեռնարկել ու թույլ չտալ, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռանա Իրանի արտգործնախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Երկար տարիներ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Զարիֆը երեկ երեկոյան անսպասլի հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Իրանի […]
08:13 26.02.2019
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների՝ Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքները։ Այս մասին հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ըստ հաղորդագրության՝ Ռոհանին ու Ասադը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում և պայմանավորվել շարունակել համակարգումը […]
07:48 26.02.2019
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ Այս մասին հայտնում է Սիրիայի առաջնորդի մամուլի գրասենյակը։ Հանդիպման ընթացքում Խամենեին շնորհավորել է Ասադին սիրիական բանակի հաղթանակների կապակցությամբ, որոնք «վճռական հարված են հասցրել տարածաշրջանում ամերիկյան և արևմտյան ծրագրերին»։ Նա նաև կոչ է արել մեծ զգուշավորություն դրսևորել, քանի որ հայտնի չէ, թե […]
23:44 25.02.2019
Արգենտինայում փետրվարի 21-ին 106 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Լուսին Բերեդջիկլյան-Խաչատրյանը, հաղորդում է Horizonweekly-ն: Լուսին Բերեդջիկլյանը ծնվել է 1913 թվականի հունվարի 7-ին Այնթապում: «Ավելի լավ կլիներ ոչինչ չհիշեի: Երբ ես հիշում եմ, չեմ կարողանում քնել»,- նշել էր Լուսին Բերեդջիկլյանը՝ խոսելով 1915 թվականի դաժան իրադարձությունների մասին 2015 թվականին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը, […]
17:26 25.02.2019
Իրաքի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին գործողություն են սկսել ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Այս մասին հայտնում է Al Hayat-ը՝ հղում անելով գործողությունները ղեկավարող, Իրաքի զինված ուժերի գեներալ Յհյա Ռասուլին: Գեներալը տեղեկացրել է, որ գործի է դրվել հետևազոր ու օդուժ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մնացորդները» ոչնչացնելու համար:
13:30 25.02.2019
Բիլլի Փորթերը հայտնի է այնպիսի սերիալներից, ինչպիսիք են «Սարսափների ամերիկյան պատմություն», «Կեցվածք» և «Կարգ ու կանոն»:
21:58 24.02.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՌԴ այցից առաջ հայտարարել է, որ հրեական պետությունը շարունակելու է գործել այնքան, որքան պետք է, որպեսզի կասեցնի Սիրիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Իրանի փորձերը, հաղորդում է РИА Новости-ին: Կառավարության ղեկավարը նշել է, որ մտադիր է առաջիկայում ՌԴ կատարելիք այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկման դնել Իրանի խնդիրը: «Ես ունեմ հստակ ուղերձ իրանական ռեժիմին, […]
15:12 24.02.2019
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Թեման քննարկման նյութ է դարձել մասնագետների և տարածաշրջանային քաղաքական հարցերով հետաքրքրվողների համար: Կան թեր և դեմ կարծքիներ: Հայաստանում հաստատված հալեպահայ երկու գործիչներ՝ Հրայր Ագիլյանն ու Խաչիկ […]
14:27 24.02.2019
Առնվազն 24 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիսային Համա նահանգ Վադի ալ-Ազիբ գյուղում ականի վրա ավտոբուսի պայթյունի հետևանքով։ «24 խաղաղ բնակիչներ զոհվել են ականի պայթյունից, որն «Իսլամական պետության» ահաբեկիչները տեղադրել էին։ Աշխատողների տեղափոխող ավտոբուսն անցել է դրա վրայով Սալամիա քաղաքի մոտ գտնվող Վադի ալ-Ազիբ գյուղի շրջանում»,-հայտնում է Syria TV-ն։
13:20 24.02.2019
«Թե՛ Թուրքիան գիտե, թե՛ Եվրոպական դատարանը, որ մեր դատը քաղաքական դատ է, շատ լավ գիտեն, որ կպահանջենք կաթողիկոսարանը, հաջորդ քայլը պիտի ըլլա մեր հազարավոր եկեղեցիները, վանքերը, կալվածքները պահանջելը, և արդարորեն պետք է պահանջենք: Կրնաք երևակայել, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիո մեջ հազարավոր ազգապատկան, եկեղեցապատկան կալվածքներ ունինք. դրանք մեր հողերը եղած են, հազարավոր տարիներ, մեր ժողովուրդն այդտեղ ապրած […]
17:48 23.02.2019
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել, որ սիրիական Իդլիբում կոնֆլիկտի ռազմական լուծում կլինի: Իդլիբում շարունակում են գործել Ռուսաստանում գործող ահաբեկչական կազմակերպությունները: Իրանը Թուրքիայի ու ՌԴ-ի հետ Սիրիայում խաղաղության հաստատման երաշխավորներն են: «Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Մենք երբեք չենք ցանկացել ռազմական գործողություններ իրականացնել և աշխատել ենք, որպեսզի խուսափենք դրանից, քանի որ գիտենք՝ Իդլիբում […]
13:40 23.02.2019
Մեկ օրվա ընթացքում Լիբանանից ու Հորդանանից մոտ 1000 մարդ է վերադարձել Սիրիա: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղում գտնվող Հակամարտող կողմերի կարգավորման ռուսական կենտրոնի հաղորդած տվյալներին: «Անցած մեկ օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել 962 փախստական, այդ թվում` Լիբանանից վերադարձել է 125 մարդ, իսկ Հորդանանից՝ 837»,- ասված է տեղեկագրի մեջ: Հայտնի է, […]
07:34 22.02.2019
Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը փետրվարի 21-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են իրադարձությունները Սիրիայում և երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմին։ Բանակցությունների ընթացքում Էրդողանն ու Թրամփը քննարկել են վերջին իրադարձությունները Սիրիայում՝ նշելով այդ երկրում քաղաքական գործընթացին աջակցելու կարևորությունը, ինչպես […]
07:18 22.02.2019
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը որոշ ժամանակով Սիրիայում կթողնի մոտ 200 զինվորականի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Մոտ 200 հոգանոց փոքր խաղաղապահ խումբը որոշ ժամանակ կմնա Սիրիայում»,-նշել է խոսնակը։ Սանդերսը նման քայլը բացատրել է հանրապետությունում «խաղաղության պահպանմամբ»։ Նշվում է, որ որոշման մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ նախագահ […]
00:20 22.02.2019
Սիրիայի Ռաքքա քաղաքի մոտակայքում «ԻՊ» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից սպանված անձանց մասսայական գերեզմանն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է France Press-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այստեղ ավելի քան 3000 մարդու մարմին է հայտնաբերվել: Հաղորդվում է, որ հայտնաբերված գերեզմանոցում 2.5-3 հազար մարդ է եղել: Դրանից բացի՝ մոտակա տարածքներում ևս առանձին գերեզմանոցներ են հայտնաբերվել, որտեղից մոտ 99-1100 մարդու դի […]
20:42 21.02.2019
Առնվազն 15 մարդ է զոհվել Սիրիայի Դեր-Էլ-Զոր նահանգում գրանցված պայթյունի հետևանքով: Hawarnews-ի փոխանցմամբ՝ պայթյունն իրականացվել է մեքենային ամրացված պայթուցիկ սարքի միջոցով: Դեպքի պահին մեքենայում տեղի նավթահանքի աշխատակիցներ են եղել: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունները ենթադրում են, որ պայթյունը կարող էին իրականացրած լինել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերը, որոնց Թուրքիայի իշխանությունն ահաբեկչական է համարում:
10:50 21.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ԱԳՆ մեր աղբյուրների` Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տևական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք։ Մեր աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է և անբեկանելի՞, և դրական պատասխան է ստացել։ Թեև […]
23:28 20.02.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է ՌԴ- ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հանդիպման մանրասմաները: Փետրվարի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների ՌՖ հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ: Հանդիպման ընթացքում հայ-ռուսական ներքաղաքական համագործակցության կոնտեքստում քննարկվել է Մերձավոր Արևելքի […]
21:18 20.02.2019
Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում քաղաքական հանդիպումներից ժամանակ քննադատել է Սիրիայի քրդերի քաղաքականությունը, ինչպես նաև ծանր մեղադրանքներ է ուղղել Էրդողանին: Վերջին օրերին Սոչիում տեղի ունեցած հանդիպման մթնոլորտը հուշում էր, որ հավանական է՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների բարելավում լինի, բայց հակառակն է տեղի ունենում: Սիրիայի Ազգային ժողովի պատգամավոր Նորա Արիսյանը SHANTNEWS.am-ի համար մանրամասներ է […]
19:17 20.02.2019
Ռուսաստանի նախագահի հրամանագրով ՌԴ Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբի պետ է նշանակվել գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլևը, որը մինչ այդ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի հարավային ու արևմտյան ռազմական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է Razm.info մասնագիտացած կայքը։ Հարավայինը, հիշեցնենք, այն ռազմական շրջանն է, որի մեջ են մտնում Ռուսաստանի հյուսիսկովկասյան զորամասերը, Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազաները։ […]
18:22 20.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական խմբով Սիրիա մեկնելու համար: «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջարկությամբ դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և առաջարկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներից ձևավորել պատգամավորական խումբ Սիրիա մեկնելու, մեր առաքելության […]