TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Սիրիա

Հստակ հասկանում ենք մարդասիրական նպատակները, որոնցով Հայաստանը օգնության ձեռք է մեկնում Սիրիային. Ապատուրայ

18:42 11.03.2019

ՆԱՏՕ-ն պաշտոնական դիրքորոշում չունի և դժվար թե ունենա այն հարցում, որ Հայաստանը մարդասիրական մղումներով առաքելություն է ուղարկել Սիրիա: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Նրա խոսքերով` իրենք հասկանում են այն քաղաքական իրավիճակն ու այն մարդասիրական մղումները, որոնցով առաջնորդվում է Հայաստանը Սիրիայի ժողովրդին, համայնքին օժանդակելու հարցում:

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

17:50 11.03.2019

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է […]

̰
Գործող կառավարությունը Սահմանադրության խախտմամբ է ձևավորվել. Էդմոն Մարուքյան

13:16 11.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին, ամփոփելով ԱԺ վերջին նստաշրջանի աշխատանքները, նկատեց՝ սա առաջին նստաշրջանն էր, որտեղ կարելի էր հարցեր տալ կառավարությանը: Նա կրկին շեշտեց՝ գործող Կառավարությունը ձևավորվել է սահմանադրության խախտմամբ, այն է՝ 5-օրյա ժամկետում նախագահին չեն ներկայացվել 18 նախարարներ, այլ ներկայացվել է դրա 2/3-ը՝ 12-ը, այսպիսով խախտվել է […]

̰
Էրդողանը սպառնացել է քրդական ջոկատներից մաքրել Սիրիայի սահմանամերձ շրջանները

21:59 10.03.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան քրդական կազմավորումներից կմաքրի Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հյուսիսային շրջանները և այնտեղ կստեղծի անվտանգության գոտի։ «Սիրիայի հյուսիսում մենք հնարավորություն չենք տա ստեղծելու հակաահաբեկչական միջանցք՝ ուղղված մեր երկրի դեմ։ Մենք կստեղծենք անվտանգության գոտի, և մեր սիրիացի եղբայրները կկարողանան վերադառնալ իրենց տները։ Սկսելով Մանբիջից՝ մենք ահաբեկիչներից (քրդական ինքնապաշտպանության ուժեր) […]

̰
Ասադը հայտարարել է Սիրիայի տնտեսական շրջափակման մասին

20:58 10.03.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Չեն Սյաոդունի հետ հանդիպման շրջանակում հայտարարել է, որ իր երկրի դեմ պատերազմն իրականացվում է տնտեսական պատժամիջոցների և շրջափակման տեսքով։ Այս մասին հայտնել է արաբական հանրապետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը, փոխանցում է SANA գործակալությունը։ Ասադը նշել է, որ միջազգային քաղաքականության գործիքակազմն այսօր փոխվել է։ Նրա խոսքով՝ տարաձայնությունները, որոնք […]

̰
«Մի գիշեր հանկարծակի կգանք». Թուրքիայի փոխնախագահը՝ Սիրիայի քրդական ուժերին

08:15 09.03.2019

Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսել։ Ermenihaber-ի փոխանցմամաբ՝ այդ մասին հայտարարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում։ Վերջինիս խոսքերով, Թուրքիան ամեն հնարավոր բան կանի, որպեսզի դիվանագիտական գործիքներով ստիպի ահաբեկիչներին (նկատի է առնվում Սիրիայի քուրդ զինյալները) լքել Սիրիայի հյուսիսային հատվածը, սակայն եթե դա չհաջողվեց անել, թուրքական […]

̰
Սիրիայում վիրավորված հայաստանցի սակրավորի կյանքին վտանգ չի սպառնում

14:26 08.03.2019

Սիրիայում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորված, հումանիտար առաքելությանը մասնակցող հայաստանցի սակրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում հայտնեց առաքելությանը ներգրավված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի խոսնակ Նազելի Էլբակյանը։ Նա հայտնեց, որ սակրավորի վիճակը նորմալ է, թեև աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Նրան առաջիկայում կտեղափոխեն Հայաստան՝ ապաքինումն այստեղ շարունակելու համար։ Հիշեցնենք, […]

̰
Սիրիայում զոհվել է ԻՊ-ի շարքերում կռվող Վրաստանի Պանկիսի կիրճի հերթական բնակիչը

15:33 07.03.2019

Վրաստանի նախկին բնակիչ, Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռվող գրոհայինի  սպանության մասին լուրը հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Վրաստանից հեռացած 35-ամյա Ռուսլան Տոխոսաշվիլիի ընտանիքը նրա մահվան մասին իմացել է մահվանից ամիսներ անց: Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Նա Սիրիա էր տեղափոխվել 2012թ և անդամագրվել ԻՊ-ին: 2012 թվականից սկսած Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի շարքերում կռվելիս զոհվել […]

̰
Սիրիայում ՀՀ սակրավորներն ականազերծել են 10510 քմ տարածք, բժիշկները կատարել են 50 վիրաբուժական միջամտություն

15:25 07.03.2019

Փետրվարի 19-ից մինչ օրս հայաստանցի մասնագետները Սիրիայում ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ: Փետրվարի 18-ից առ այսօր սիրիացի գործընկերների հետ համատեղ հայաստանցի բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և […]

̰
2018-ի հոկտեմբեր-դեկտեմբերին 230 սիրիահայ ստացել է ՀՀ անձնագիր

14:28 07.03.2019

Հայաստանի արտգործնախարարության առաջարկով կառավարությունն այսօր մոտ 13 միլիոն դրամ տրամադրեց ԱԳՆ-ին՝ Սիրիայում տրված անձնագրերի համար քաղաքացիների փոխարեն վճարումները կատարելու համար։ Այս մասին հայտնի է դառնում կառավարության չզեկուցված, բայց ընդունված որոշումներից մեկով։ Դրա հիմնավորումից հայտնի է դառնում, որ 2018 թվականի վերջին եռամսյակում՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Սիրիայում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների օգնությամբ առաջին անգամ Հայաստանի անձնագիր (քաղաքացիություն) է ստացել […]

̰
Ժամանակը չէ՞ Հորդանանում դեսպանություն բացելու․ Զոլյանի հարցը Մնացականյանին

19:15 06.03.2019

Հորդանանում Հայաստանի շահերի պաշտպանությունը իրականացվում է Սիրիայում Հայաստանի դեսպանության միջոցով, ինչը դժվարություններ է առաջացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնեց պատգամավորներից Միքայել Զոլյանն ու ԱԳՆ ղեկավարին հարցրեց՝ ժամանակը չէ՞ Հորդանանում ունենալ առանձին դեսպանություն։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Հորդանանն անկասկած կարևոր գործընկեր է Հայաստանի համար, սակայն այնտեղ դեսպանություն […]

̰
Սիրիայի առաքելությունը հաջող կհամարեմ, եթե այն օգնի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին օգնողների սերունդներին․ Փաշինյան

15:16 06.03.2019

Հայաստանից Սիրիայի ուղարկված բժիշկների խումբն արդեն բազմաթիվ մարդկանց է օգնել։ Հումանիտար կողմը այս առաքելության մեջ հիմնականն ու միակ նպատակայինն է։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես այս առաքելությունը կհամարեմ հաջողված, եթե պարզվի, որ մեր ներկայացուցիչները օգնել են այն մարդկանց սերունդներին, որոնք օգնել են Օսմանյան կայսրությունում եղած սպանդից մազապուրծ […]

̰
Սիրիայում ԻՊ-ի 500 զինյալներ են հանձնվել

12:38 06.03.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 500 զինյալներ են հանձնվել սիրիական դեմոկրատական ուժերի (SDF) միավորներին, որոնց մեջ քրդերը գերակշռում են: Նշվում է, որ զինյալները եղել են այն մարդկանց շարքերում, ովքեր հեռացել են սիրիա-իրանական սահմանի մոտ գտնվող Բաղուզ գյուղից, որը նախկինում օդային հարված էր ստացել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից: Ընդհանուր առմամբ, գյուղում, որը համարվում է Սիրիայում ԻՊ-ի վերջին […]

̰
Զարիֆը տեղյակ չի եղել Ասադի այցի մասին. Իրանի ԱԳՆ խոսնակ

17:00 05.03.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն անցած շաբաթ ներկայացրել էր հրաժարականի իր դիմումը, տեղյակ չի եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Թեհրան այցի մասին: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Կասեմին: Խոսնակն այս առնչությամբ պարզաբանել է, որ Զարիֆը մինչև այցի ավարտը տեղեկություն չի ունեցել հյուրերի մակարդակի մասին։ Հասեմին հավելել է, […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի միջև սառույցը հալվել է. Независимая газета

14:09 05.03.2019

Ռուսական «Независимая газета»-ն իր հոդվածներից մեկում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին և վերլուծել՝ արդյո՞ք այն ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հոդվածում մասնավորապես նշված է, որ «Հայաստանյան ղեկավարությունը, արտաքին քաղաքականության մեջ ռուսական ուղղությունը հայտարարելով առաջնահերթ, չի հրաժարվում նաև արևմտյան վեկտորից՝ հիշելով կոմպլեմենտար (համահավասար) քաղաքականության մասին»: «Երբ որոշակի անորոշությունը ձգձգվեց, Երևանում ակնհայտորեն մտահոգվեցին՝ կասկածելով, […]

̰
Հայաստանը միակ պետությունն է, որը Սիրիայում պահպանել է երկու դիվանագիտական ներկայացուցչություն. Հալեպի նահանգապետը՝ ՀՀ դեսպանին

20:15 04.03.2019

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը մարտի 2-ին հանդիպել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի (Hussain Diab) հետ:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Հուսեյն Դիաբը բարձր է գնահատել Հայաստանի հավասարակշռված քաղաքականությունը, ինչպես նաև պատերազմի տարիներին մարդասիրական մեծ աջակցությունը: Նա առանձնահատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը միակ պետությունն […]

̰
Հայ սակրավորները Սիրիայում ականներ են չեզոքացնում. ՌԴ հեռուստաալիքների անդրադարձը

17:10 04.03.2019

Ռուսաստանի երկու հեռուստաալիքներ ռեպորտաժներ են պատրաստել Հայաստանից Սիրիա մեկնած սակրավորների մասին, որտեղ ներկայացնում են հայաստանցիների կողմից այնտեղ իրականացվող ականազերծման հումանիտար աշխատանքները։ Ցուցադրվում է, թե ինչպես են հայաստանցիները հայտնաբերում ու ոչնչացնում 5 ական։ Լրատվամիջոցները պատմում են, որ հայկական կողմին Սիրիայում օժանդակում է ռուսական կողմը՝ տրամադրելով ականազերծման գույք, օգնելով անձնակազմի անվտանգության ապահովմանը։ Սակրավորներն էլ ականազերծում են ալ-Հուսեյնիա […]

̰
ԱՄՆ զինուժը սովորում է հակառակորդներից․ թունելներ փորելու տեխնոլոգիայի ներդրման պատվեր է իջեցվել

15:47 04.03.2019

ԱՄՆ բանակի գիտահետազոտական կենտրոնը՝ DARPA-ն, պատվեր է իջեցրել երկրի զինված ուժերի համար հողափոր թունելներ կառուցելու տեխնոլոգիաների մշակման համար։ Ծրագրի արժեքը 11 միլիոն դոլար է, և սա ընդամենը առաջին փուլն է։ Սրանով ամերիկյան կողմն ազդարարում է, որ ինքն է սկսելու օգտագործել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք տասնամյակներ շարունակ երկրագնդի տարբեր կետերում զինված բախումների ժամանակ օգտագործվել են հենց ամերիկյան […]

̰
Միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել

07:24 04.03.2019

Սիրիա-իրաքյան սահմանից ոչ հեռու գտնվող Բագուզ գյուղի շրջանում կիրառվել են սպիտակ ֆոսֆորով արգելված ռումբեր։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA հեռուստաալիքը։ Նշվում է, որ բնակավայրին գիշերը հարվածել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան։ Հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին, որոնց թիվը չի հստակեցվում։ SANA-ն նշում է, որ սա արգելված զինամթերքի կիրառմամբ կոալիցիայի երկրորդ […]

̰
Թրամփը խոստացել է մի քանի օրում ոչնչացնել «Իսլամական պետություն» աաբեկչական խմբավորման բոլոր զինյալներին

19:37 03.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջը մի քանի օրից գալու է: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է պահպանողական քաղաքական գործիչների ու ակտիվիստների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Թրամփն ասել է, որ մի քանի օրից ահաբեկչական այդ խմբավորման զինյալները 100%-ով կվերացվեն: Նա ասել է, որ իր աշխատակազմի ներկայացուցիչների գնահատմամբ՝ այդ […]

̰
Նոր Ջուղայի խաչքարերի հետ կատարվածը՝ The Guardian-ի մանրադիտակի տակ

15:52 03.03.2019

Այս կադրերի հրապարակումից 14 տարի է անցել, բայց կատարվածը չի մոռացվում, ու հիշողը միայն մենք՝ հայերս չենք: Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է  Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը՝ գրելով, որ 21-րդ դարում մշակութային արժեքների ոչնչացման ամենամեծ արշավը տեղի է ունեցել հավանաբար ոչ թե Սիրիայում, ինչպես ենթադրվում է, այլ Անդրկովկասյան լեռնաշղթայի անտեսված մի հատվածում: «Փետրվարի վերջին «Hyperallergic» մշակութային ամսագրում […]

̰
Համա նահանգում ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի բանակի դիրքերի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

14:25 03.03.2019

Սիրիական Համա նահանգի հյուսիսում ահաբեկիչները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա, կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ Այս մասին հայտնում է Syria TV պետական հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։ Հաղորդվում է, որ գրոհայիններն օգտվել են եղանակային վատ պայմաններից, սակայն սիրիական զորքերը կարողացել են հետ մղել հարձակումը՝ ոչնչացնելով ահաբեկիչներից մի քանիսին և նրանց տեխնիկան։ Հարձակումը […]

̰
Իսրայելցի կատակերգուի ամուսնության առաջարկը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին մեծ տարածում է գտել արաբական սոցցանցերում

23:23 02.03.2019

Արաբական սոցիալական ցանցերում վերջին օրերին իսկական սենսացիա է առաջացրել իսրայելցի կատակերգուի հայտարարությունը, որը կատակով ամուսնության առաջարկ է արել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նոամ Շուստերն այս առաջարկն արել է հեռուստաընկերություններից մեկին տրված հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում նա բողոքել է, որ իր ընտանիքը ճնշում է գործադրում իր վրա […]

̰
Արմեն Սարգսյանը «Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին» հրամանագիր է ստորագրել

13:53 02.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին»: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Ձյունիկ Ֆրունզեի Աղաջանյանին՝ Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

̰
Սիրիական դեմոկրատական ուժերը պատանդ են վերցրել ԻՊ-ի 1000-ից ավելի զինյալի

12:15 02.03.2019

Սիրիական դեմոկրատական ուժերի արաբ-քրդական ջոկատները պատանդ են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան հազար զինյալի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նոսվոստին»: «Վճռական բախումից առաջ պադանդառված զինյալների թիվը ընդամենը 800 էր, բայց հետո նրանց թիվն ավելացավ ու ամեն օր փոխվում է»,- ասել է ԱՄՆ-ում Սիրիայի դեմոկրատական ուժերի քաղաքական առաքելության համանախագահ Բասսամ Իսաքը: Իսաքը նաև նշել […]

̰
Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

22:51 01.03.2019

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 21-րդ դարում տեղի ունեցող «մշակութային եղեռնին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը գրել է, որ այսօր մշակութային ամենամեծ աղետը, հավանաբար, ոչ թե տեղի է ունենում Սիրիայում, այլ Կովկասում՝ նկատի ունենալով Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստը: «Համաձայն Hyperallergic գեղարվեստական ամսագրի փետրվարի համարում զետեղված հաշվետվության, Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում պարբերաբար ջնջում է երկրից […]

̰
Ամերիկացի զինվորականները մոտ 50 տոննա ոսկի են դուրս բերել Սիրիայից․ SANA

08:02 01.03.2019

Ամերիկացի զինծառայողները Սիրիայից դուրս են բերել մոտ 50 տոննա ոսկի՝ Դեր Զոր նահանգում ահաբեկիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերելով։ Ինչպես հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը, գրոհայինները նրանց առաջարկել են իրենց ունեցած ողջ ոսկին (մոտ 40 տոննա)՝ անվտանգության երաշխիքների դիմաց։ Գրոհայինները ոսկին հափշտակել էին Սիրիայի և Իրաքի տարածքում և թաքցրել Դեր Զորի Բագհուզ բնակավայրի մատույցներում։ Եվս […]

̰
Դեր Զորում մասսայական գերեզման է հայտնաբերվել

00:40 01.03.2019

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ըննդիմադիր ուժերի կողմից Սիրիական Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորուման կողմից սպանված գերիների մասսայական գերեզման է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Աղբյուրը հայտնում է, որ Դեր Զորի Բաղուզ շրջանում գտնված գերեզմանում հայտնաբերվածները, ամենայն հավանականությամբ, եզդիների են: Նրանց մեջ հիմնականում կանայք ու երեխաներ են: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Սիրիայի […]

̰
Քեսաբը հրթիռակոծվել է

22:41 28.02.2019

Անցնող տասն օրվա ընթացքում այսօր երկրորդ անգամ հրթիռակոծվել է Սիրիայի Քեսաբ հայավանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկություն է ստացել Քեսաբից: Մեր տեղեկություններով՝ հրթիռներն ընկել են հայավանի Սև աղբյուր և Էսքուրան շրջանների վրա՝ պատճառելով նյութական վնասներ: Տեղեկացանք նաև, որ այս պահին Քեսաբում կյանքն ընթանում է բնականոն հունով: Այնտեղ այսօր բնակվում է երեք հազար հոգի, որի հիմնական մասը […]

̰
Թուրքիան այսօր ջանքեր է գործադրում, որ դուրս չմնա Սիրիայում ընթացող գործընթացներից. նախկին դեսպան Արշակ Փոլադյան

22:29 28.02.2019

Սիրիայի հակամարտությունից ութ տարի հետո առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Միջազգային մամուլը Սիրիայի նախագահի այցը Իրան աննախընթաց և կարևոր է համարել: Այցի քաղաքական նպատակի և Սիրիայի այսօրվա վիճակի մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնում Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյանը, որ պատերազմի բոլոր տարիներին եղել է Սիրիայում և իբրև արաբագետ […]

̰
BACK_TO_TOP