TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Սիրիա

Սիրիայում NBC News-ի նկարահանող խմբից ոչ հեռու ական է պայթել

11:20 25.03.2019

Սիրիայում ամերիկյան NBC News հեռուստաալիքի նկարահանող խմբից ոչ հեռու ական է պայթել: Պայթյունի հետևանքով մահացել է լրագրողների հետ աշխատող տեղացի վարորդը: NBC հեռուստաընկերության ղեկավարը տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցություն է հայտնել վարորդի ընտանիքին ու հարազատներին: Թե Սիրիայի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել պայթյունը, առայժմ չի հաղորդվում: Այս մասին հաղորդում է NBC-ն: Հիշեցնենք, որ Սիրիայում ԱՄՆ […]

̰
Մարդասիրական օգնությամբ բեռնված ՌԴ ռազմական ինքնաթիռները վայրէջք են կատարել Վենեսուելայում

09:14 25.03.2019

Մոտ 35 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված ռուսական Իլ-62 և Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռները վայրէջք են կատարել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի միջազգային Մայկետի օդանավակայանում։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Կարակաս են ժամանել նաև 99 զինվորականներ՝ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Վասիլի Տոնկոշկուրովի գլխավորությամբ։ ՌԴ ՊՆ-ն չի մեկաբանում ռուսական ինքնաթիռների՝ Վենեսուելա ժամանելու տեղեկությունը։ Առցանց ծառայություների տվյալներով՝ ինքնաթիռները […]

̰
Հունգարիայում ձերբակալվել է ԻՊ-ի դահիճներից մեկը

19:51 23.03.2019

Սիրիայի քաղաքացին Հունգարիայի իրավապահների կողմից ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին հայտարարել են այդ երկրի ոստիկանությունից: Որոշ տեղեկություններով՝ ձերբակալվածը կարող է խմբավորման դահիճներից մեկը լինել: Նշվում է, որ նա ավելի քան 2 տասնյակ մարդու է սպանել, մասնակցել է սիրիական Հոմս քաղաքում կատարվող զանգվածային սպանություններին: Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալը փորձել է […]

̰
ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներն անցել են Սիրիայի դեմոկրատական ուժերի ձեռքը

14:28 23.03.2019

Սիրիայի Բաղուզ բնակավայրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նախկինում վերահսկած տարածքները անցել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոչվող զինված խմբավորուման հսկողության տակ: Դրանք «Իսլամական պետության» վերջին տարածքներն էին: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները արդեն մի քանի ամիս է՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիոն աջակցությամբ ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման […]

̰
Սփյուռքի նախարարության աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

14:00 23.03.2019

Այսօր սփյուռքի նախարարության աշխատակիցները և «Քայլ դեպի տուն» ծրագրի սիրիահայ պատանիները նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի գլխավորությամբ մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ նրանք մաքրել և բարեկարգել են Օղակաձև զբոսայգում՝ Միքայել Նալբանդյանի արձանին հարակից տարածքում գտնվող «Հայ բարերարների ճեմուղին»:

̰
«Քեսաբը միշտ էլ թուրքերի համար եղել է խոցելի անկյուն». Հակոբ Չոլաքյան

13:55 22.03.2019

2014 թվականի այս օրերին ահաբեկիչները գրավեցին հայաբնակ Քեսաբը: Սիրիահայ համայնքի համար այդ ծանր դեպքերից անցել է հինգ տարի: Քեսաբահայ գրող, լեզվաբան, «Քեսաբի երեք օրերը» գրքի հեղինակ Հակոբ Չոլաքյանը SHANTNEWS.am-ին պատմում է դեպքերի զարգացման մասին և ներկայացնում է Քեսաբի այսօրվա վիճակը: Նա Քեսաբի գրավման օրերին եղել է հայկական այդ բնակավայրում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԵՄ-ն հրաժարվել է Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի մաս

07:47 22.03.2019

Եվրամիությունը չի ճանաչում Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքի մաս։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ «ԵՄ դիրքորոշումը չի փոխվել։ Համաձայն միջազգային իրավունքի՝ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը տարածքների վրա, որոնք օկուպացվել են նրա կողմից 1967 թվականի հուլիսին, ներառյալ Գոլանի բարձունքները»,- նրա […]

̰
Չեխիայի նախագահը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ի հետ կապերի մեջ․ Անկարան դա զրպարտություն է համարում

17:26 21.03.2019

Այն ժամանակ, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ էր գրավել Սիրիայում և Իրաքում, Թուրքիան էր այն պետությունը, որ ԻՊ-ի համար լոգիստիկ ծառայություններ էր ապահովում մատակարարումների հարցում։ Այս մասին Չեխիայի  բնակավայրերից մեկում ունեցած ելույթում ասել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը։ Նա ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության շրջանում Թուրքիան դարձել է մի երկիր, որը […]

̰
«ԻՊ-ը մինչև գիշեր այլևս չի լինի». Թրամփը ԻՊ-ի հանդեպ տարած հաղթանակը վերագրել է իրեն

17:10 21.03.2019

Թրամփը ներկայացրել է Սիրիայի և Իրաքի երկու քարտեզ՝ ցույց տալով ԻՊ-ին պարտության մատնելու գործում գրանցված առաջընթացը:

̰
Բժշկական հրաշք. գանգուղեղի ծանր վնասվածքով 2-ամյա Նարեկի փրկության պատմությունը

20:50 20.03.2019

Սիրիահայ Քևոների՝ Գևորգյանների ընտանիքը 6 տարի առաջ գաղթեց Հայաստան: Հենց այստեղ էլ ծնվեց նրանց երկրորդ ու երկար սպասված երեխան: 2-ամյա Նարեկը երեք ամիս առաջ տանը սայլակից վայր է ընկնում և կորցնում գիտակցությունը: Երեխային շտապօգնությունը տեղափոխում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Երեխան անհաջող էր ընկել և ծայրահեղ ծանր վիճակում էր: Գանգուղեղում կամրջային երակները […]

̰
Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը չգիտի՝ ծրագրերը կշարունակվե՞ն, թե՞ ոչ

16:28 20.03.2019

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ կառավարության ոլորտային նախարարությունների կատարած աշխատանքի մասին զեկույցների ժամանակ պատգամավորներից մեկը Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանին հարցրեց՝ Հայաստան ժամանած բոլոր 20-22 հազար սիրիահայերը մասնակցո՞ւմ են նախարարության ծրագրերին։ Նախարարի պաշտոնակատարը ճշտեց՝ ո՞ր ծրագրերի մասին է խոսքը, ինչին ի պատասխան, պատգամավորն օրինակ բերեց ծրագրերից […]

̰
Ի՞նչ է արել Սփյուռքի նախարարությունը 2018 թվականին․ քննարկում ԱԺ-ում

16:07 20.03.2019

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում են ոլորտային նախարարությունների զեկույցները` կառավարության ծրագրի կատարման համատեքստում։ Սփյուռքի նախարարության գործունեության մասին զեկուցեց նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը։ Նա նշեց, որ իրենց աջակցման ծրագրերի զգալի մասն ուղղվել է հատկապես սիրիահայերի խնդիրների լուծմանը։ 2000 դիմումատուներից 47-ի դեպքում նախարարությունը հիմնադրամների հետ համագործակցությամբ 50 […]

̰
Հայաստանից Սիրիա մեկնած սակրավորները յուրացրել են նոր սերնդի ականորսիչ սարքավորումների աշխատանքը

12:59 20.03.2019

Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելություն իրականացնող ականազերծողները տեխնիկական տեղազննություններ են կատարում Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։ Սակրավորները նոր սերնդի ականորսիչ սարքավորումների աշխատանքներն ամբողջությամբ յուրացրել են: Զուգահեռաբար նաև ականային վտանգի իրազեկման աշխատանքներ են տարվում խաղաղ բնակչության շրջանում և դպրոցներում: Հայաստանցի բժիշկների կողմից Հալեպի […]

̰
Չեխիայի նախագահը Թուրքիային անվանել է ԻՊ-ի դաշնակից

07:33 20.03.2019

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ դաշնակցության մեջ։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով երկրի արևմտյան Կառլովարի երկրամասի Վինտիրժով գյուղի բնակիչների առջև։ «Ինչո՞ւ են հարձակվում քրդերի վրա, որովհետև ԻՊ-ի փաստացի դաշնակիցներ են»,- ընդգծել է Զեմանը։ Նրա խոսքերով՝ առկա է եղել տեղեկատվություն այն մասին, որ այն ժամանակ, երբ ԻՊ-ն […]

̰
Թուրքիան չի արդարանալու ԱՄՆ-ի առջև. Էրդողանի խորհրդականը՝ С-400-ի գնման մասին

17:29 19.03.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է արդարանա ԱՄՆ-ի առջև զենիթահրթիռային С-400 համակարգերի ձեռքբերման համար: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն: Աքթայն ընդգծել է, որ Թուրքիան միշտ գործում է իր գործընկերների հետ պայմանավորվածությունների շրջանակում, բայց ԱՄՆ-ը պարբերաբար «խնդիրներ է ստեղծում»: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «համագործակցում է ահաբեկիչների»՝ Սիրիայի […]

̰
Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները պատանդառել են ԻՊ-ի մի քանի հարյուր զինյալի

16:32 19.03.2019

Միացյալ Նահանգների կողմից աջակցվող Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները Սիրիայի Բաղուզ բնակավայրում իրենց հսկողության տակ են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակն էլ հայտարարել է, որ գործողության ընթացքում գերել են ԻՊ-ի մի քանի հարյուր զինյալների: Նշենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները արդեն մի քանի ամիս է՝ […]

̰
Պենտագոնը հերքել է Սիրիայում 1000 զինվորական թողնելու ԶԼՄ-ների հրապարակումները

07:19 18.03.2019

ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հերքել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Պենտագոնը ծրագրում է Սիրիայում 1000 զինծառայող թողնել։ Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայում ծրագրում է շարունակել աշխատանքը քրդական ուժերի հետ՝ չնայած սահմանները հատելու և քրդերի վրա հարձակվելու Թուրքիայի սպառնալիքներին։ Թերթի […]

̰
Սիրիական Բաղուզ բնակավայրի մոտ 3 ահաբեկիչներ ինքնապայթեցման են դիմել

15:41 16.03.2019

Սիրիայի Բաղուզ բնակավայրի սահմանային տարբեր անցակետերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3 մահապարտ զինյալներ ինքնապայթեցման են դիմել ԻՊ-ի վերջին պատվարը լքելիս: 3 մահապարտներից բացի, զոհվել է ևս 6 մարդ, մի քանիսն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Պայթյուններին հաջորդել է հրաձգությունը: Ավելի վաղ Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի […]

̰
Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա

14:57 16.03.2019

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ընթացքում վիրավորում ստացած հայ սակրավորին Սիրիայի հոսպիտալից տեղափոխել են Մոսկվա: «ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում […]

̰
Առաջիկայում Ռուսաստանը հավանաբար տարածքներ է զավթելու Շվեդիայից ու Ֆինլանդիայից․ Սաակաշվիլի

12:37 16.03.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռեյտինգը նվազում է, ու հետխորհրդային երկրների տարածքների զավթումները կարող են բավարար չլինել այդ ռեյտինգի վերականգնման համար։ Առաջիկայում Ռուսաստանը զավթումները կշարունակի արդեն Եվրոպայում։ Իր եզրակացությունները Foreign Policy հեղինակավոր հանդեսում ներկայացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա կարծիք է հայտնել, որ զավթման ենթակա տարածքները հավանաբար չեն լինի ՆԱՏՕ-ի անդամ երկրները, քանի որ […]

̰
Ըստ Economist-ի՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ С-400-ների պատճառով

09:17 16.03.2019

Բրիտանական «Economist» հանդեսն անդրադարձել է Թուրքիայի կոմից ռուսական «С-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման թեմային: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդեսը հիշեցնում է, որ այս գործարքից մտահոգ Վաշինգտոնը Անկարային մի քանի անգամ զգուշացրել էր, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե թուրքական կողմը ի վերջո ստանա այդ համակարգերը։ Հիշեցվում է, որ այդ զգուշացումներից մեկի ժամանակ նշվել էր, որ С-400-ների գնումը կարող […]

̰
Սիրիական բանակը Իդլիբի շրջանում ահաբեկիչների խումբ է ոչնչացրել

23:30 15.03.2019

Սիրիական բանակն Իդլիբում ահաբեկիչների է ոչնչացրել, հայտնում է Ikhbariya-ն: «Սիրիական բանակի հրետանին գրավել է Իդլիբի ան Նակիր գյուղում գտնվող ահաբեկչական շտաբերը: Ահաբեկիչների մեջ կան զահվածներ և վիրավորներ. ոչնչացվել են նրանց փոխադրամիջոցները».- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Սիրիայի մոտ 40 հազար քաղաքացիներ, որոնք մասնակից են եղել անօրինական զինված կազմավորումների շարքերում մարտական գործողությունների, համաներում են ստացել […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին

18:56 15.03.2019

ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին: Ավելի վաղ հայտնել էինք` Հալեպում հայ սակրավոր է վիրավորվել:

̰
Սփյուռքահայ և օտարազգի երիտասարդները  կամավորական աշխատանք են կատարում Գյումրիում

00:27 15.03.2019

Ինչու են տարբեր երկրների երիտասարդները նախընտրում կամավորական գործունեությունը  Հայաստանում: Նախ, որ իրենց երկրներում  հիմնական աշխատանքի անցնելուց առաջ կամավորական փորձը ամենակարևոր պայմաններից մեկն է համարվում և հետո` Հայաստանից ամենաշատն է փորձի փոխանակման պահանջ ներկայացվում կրթական, առողջապահական ու մշակութային ոլորտներում։ Վերջին տարիներին նաև ավելի շատ կամավորներ են նախընտրում աշխատել Գյումրիում: «Դեպի Հայք» և ԿԱԶԱ հիմնադրամների ծրագրերով այժմ […]

̰
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը, նախատեսված պլանի համաձայն, շարունակում է իր գործունեությունը

20:21 14.03.2019

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը, նախատեսված պլանի համաձայն, շարունակում է իր գործունեությունը. «Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը, նախատեսված պլանի համաձայն, շարունակում է իր գործունեությունը: Սակրավորային խումբը մարտի 13-ին մասնակցել է «Ականազերծման տեղամաս, անվտանգության կանոններ» թեմայով գործնական պարապմունքին: Այն անցկացրել են […]

̰
Սիրիայի կառավարությունը համաներում է շնորհել մոտ 40 հազար գրոհայինի

08:17 14.03.2019

Սիրիայի մոտ 40 հազար քաղաքացիներ, որոնք մասնակից են եղել անօրինական զինված կազմավորումների շարքերում մարտական գործողությունների, համաներում են ստացել սիրիական կառավարության կողմից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ազգային հաշտեցման կազմակերպության զեկույցին։ Կազմակերպության տնօրեն Յանա Հադուրի խոսքերով՝ 40 հազար անձինք, այդ թվում 6000 կանայք, ովքեր հայտնվել էին ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում, շտկել են իրենց […]

̰
Թուրքիան ու ՌԴ-ն ծրագրում են Սիրիայում պարեկապահակային համատեղ ծառայություն ստեղծել

16:06 13.03.2019

Թուրքիայի ու Ռուսաստանի միջև քննարկումներ են ընթանում Սիրիայի տարածքում պարեկապահակային համատեղ ծառայություն սկսելու հարցի շուրջ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Հաղորդվում է, որ ծառայությունը նախատեսվում է ստեղծել Սիրիայի քրդական ուժերի կողմից վերահսկվող Թել Ռըֆաթ քաղաքի մոտակայքում: Այսկերպ կողմերն ակնկալում են կանխել այս քաղաքից թուրքական ուժերի վրա հաճախակի կրկնվող հարձակումները: Աղբյուրը […]

̰
«Արաբական գարունը» 900 մլրդ դոլարի վնաս է հասցրել. Համաշխարհային բանկ

23:47 12.03.2019

Արաբական երկրներում զինված հակամարտությունները բերել են ֆինանսական վնասի զգալի աճի, որը Համաշխարհային բանկը գնահատել է 900 միլիարդ դոլար, գրում է Интерфакс-ը: Նշվում է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ հայտնվել են տնտեսական կոլապսի եզրին: Համաշխարհային բանկի ղեկավարի օգնական Մահմուդ Մուհիդինի խոսքերով՝ Սիրիայում, Լիբիայում, Եմենում 2010-2018 թթ․-ին տեղի ունեցած հակամարտության արդյունքում արաբական աշխարհը տուժել է 900 միլիարդ […]

̰
Սիրիայի բանակը հակահարված է հասցրել ահաբեկչական խմբավորմանը

18:50 12.03.2019

Սիրիայի զինված ուժերը հակահարված են տվել մահապարտ ահաբեկիչների կողմից կատարված հարձակմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի ռազմական աղբյուրին: Աղբյուրը հայտնում է, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամների՝ Համա նահանգի Մհարդե քաղաքում կատարած հարձակման հետևանքով 1 զինվոր զոհվել էր, 4-ը՝ վիրավորվել: Խմբավորման անդամներն առաջին անգամ չէ, որ խախտում են հայտարարված հրադադարի ռեժիմն ու […]

̰
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայի արևելքում հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին

19:07 11.03.2019

Սիրիայի դեմոկրատական ուժերը ԻՊ-ի անդամներին մինչև մարտի 10-ի երեկո ժամանակ էին տվել՝ հանձնելու տարածքը:

̰
BACK_TO_TOP