15:43 03.04.2019
Հայաստանցի ականազերծողներից ու ռազմական բժիշկներից կազմված առաքելության ղեկավարը փոխվել է․ նախկին ղեկավարը վիրավորվել էր ականային պայթյունի ժամանակ։ Այս մասին հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» խոսնակ Նազելի Էլբակյանը։ Այժմ առաքելությունը կղեկավարի ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը։ Նախորդ ղեկավարն այժմ բուժում է ստանում Ռուսաստանում, որտեղ նա տեղափոխվել է մարտի 8-ին տեղի ունեցած պայթյունից հետո, որի […]
15:43 02.04.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պատմական և մշակութային դարավոր ավանդույթ ունեցող հայ-սիրիական հարաբերությունները ներկայում առավել խորացման մեծ հեռանկար ունեն: Արժևորելով Սիրիայի ժողովրդի ցուցաբերած օժանդակությունն ու հյուրընկալ վերաբերմունքը Ցեղասպանությունը վերապրած հայորդիների […]
14:00 02.04.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորել է հինգշաբթի օրը հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում՝ այս հինգշաբթի»,- ասվում է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Աղբյուրը նշում է, որ ռուս-իսրայելական երկխոսության օրակարգում հիմնական թեմաներից մեկը փոխգործակցության […]
11:33 01.04.2019
Ախուրյանում 1000-ից ավելի ծառատեսակներով մեծ այգի կա, որը 13 տարի առաջ իր տանը կից լքված տարածքում հիմնել է Ալիկ Թորոյանը: Այգու առաջին ծառերը տնկել է Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, շարքը երեք տարի առաջ համալրել էր նոր տնկիներով ՝ Ապրիլյան հերոսների պատվին: Յուրաքանչյուր ծառ մի հերոսի անուն է կրում, նրանց կողքին նաև արվեստի ու քաղաքական գործիչների […]
14:53 31.03.2019
Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է մասնագիտացված և ֆրանկոֆոն ստորաբաժանումների պատրաստությունը, Հայաստանում ուսումնական կարողությունների և ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը։ Քննարկվել են նաև Սիրիայում մարդասիրական առաքելության և ՄԱԿ-ի […]
13:25 31.03.2019
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին և հանդես եկել ելութով: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը նշել է. «Պարոն գլխավոր քարտուղար, պարոն նախագահող, Ձերդ Գերազանցություններ Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու այն ուղիները, որոնցով մենք կարող ենք միասին առավել զորեղ և արդյունավետ աշխատել խաղաղապահության ուղղությամբ: Համատեղ պատասխանատվության […]
23:53 30.03.2019
Սիրիայում շուքով վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց պատմական եկեղեցին: Արարողությունը կատարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: Հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող այս եկեղեցին Սիրիայի պատերազմի ընթացքում ահաբեկիչների թիրախ էր դարձել, ինչի պատճառով էլ չէր գործում։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ եկեղեցու վերանորոգումն ու վերաօծումն իր մեջ համայնքի […]
16:53 30.03.2019
Ահաբեկչության դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից է: Այս ոլորտում ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների շուրջօրյա ռեժիմով աշխատանքը նպատակաուղղված է ցանկացած ահաբեկչական բնույթի սպառնալիքի ներուժ ունեցող երևույթների ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը: Այս առումով իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում լիովին վերահսկվում է: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից՝ […]
15:38 30.03.2019
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ պաշտպանական համագործակցության շրջանակներում մարտի 29-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի և Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։ Հանդիպման ընթացքում երեք պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ռազմաքաղաքական հնարավոր զարգացումները և առաջիկա համատեղ ծրագրերը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միշարք ոլորտներում առավել սերտ համագործակցելու ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերներին ներկայացրել է Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության որոշ մանրամասներ։
13:42 30.03.2019
ԱՄՆ այցի ընթացքում մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրադրությանը վերաբերվող հարցեր: Անդրադառնալով միջազգային խաղաղարար առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը, Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահությանն ուղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի […]
08:15 30.03.2019
2018թ. Թուրքիայի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանը անցել էր Թուրքիայի վերահսկողության տակ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Աֆրինում բնակվող վերջին հայը` Հարութ Գևորգը, թուրքական բանակի ստորաբաժանումների և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից իր տան գույքի բռնագրավման, թալանի և անմարդկային հարձակումների պատճառով ստիպված է եղել լքել բնակավայրը: Հարութ Գևորգի ընտանիքը հարյուր հազարավոր այն […]
19:07 29.03.2019
Իսրայելում ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալ կեղծարարների, որոնք գործարարից 8 մլն եվրո գումար են պահանջել` ներկայանալով որպես Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիան: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Իրավապահները ձերբակալել են կասկածյալներին և հայտնում են, որ այդ երեք չարագործները Ֆրանսիայում իրենց գործունեությունը սկսել են ծավալել 2018-ի սեպտեմբերից: Կեղծարարները զանգել են գործարարներին և ֆրանսիական շուկայի առաջատար […]
17:35 29.03.2019
ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության հակազդման գծով գլխավոր վարչության ղեկավար Օլեգ Իլյինիխի կարծիքով՝ Իրաքում ու Սիրիայում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը կարող է ակտիվանալ ԱՊՀ երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Իլյինիխը հայտարարել է Մոսկվայում՝ «Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային համագործակցության առաջնահերթ խնդիրները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ: Նրա խոսքով` […]
16:33 29.03.2019
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավարության հետ։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների և OCHA տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային գրասենյակների հետ գործողությունների համադրման հետագա քայլերը։
14:33 29.03.2019
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, ովքեր խաբեությամբ 8 միլիոն եվրո են կորզել մի գործարարից: Հանցագործներից մեկը ներկայացել է որպես Ֆրանսիայի արտգործնախարար, իսկ մյուսները` որպես նրա օգնական: Խումբը գործել է 2018 թվականի սեպտեմբերից և աշխատել է միշտ նույն մեթոդով: Նրանք զանգերի, էլեկտրոնային նամակների միջոցով կապեր են հաստատել տարբեր գործարարների հետ և ներկայացել որպես նախարար: Այնուհետ […]
00:08 29.03.2019
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 35 անդամներ աջակցել են Կոնգրեսի` հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեի կոչին` Հայաստանին և Արցախին 100 միլիոն դոլար օգնություն տրամադրելու մասին: «100 միլիոն դոլարից 6 միլիոնը պետք է հատկացվի Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը և սահմանափակ շարժունակությամբ մարդկանց վերականգնողական բուժման նպատակին: Եվս 4 միլիոն հարկավոր է խաղաղության նախապատրաստման Ռոյս-Էնգելի առաջարկների ծրագրի համար»,-տեղեկացնում է […]
14:50 28.03.2019
Արաբական «Ալ Մայադին» կայանը հաղորդել էր, որ ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը իրանական զենքի պահեստարաններն են եղել: «Սքայ նյուզ Արաբիա» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ գտնվում են նշված պահեստները: Ըստ սիրիական […]
14:11 28.03.2019
Մարտի 25-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Գոլանի բարձունքները ճանաչել էլ Իսրայելի մաս:
14:05 28.03.2019
Հայաստանը Սիրիա հումանիտար առաքելություն է ուղարկել հենց ինքնիշխանության նկատառումներով, պատմական առաքելության նկատառումներով։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորների բարձրացրած հարցերին անդրադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ ես համարում եմ, որ եթե մեր բժիշկն էնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը 1915 թվին մեր ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի օգնել է, մի կտոր հաց է տվել կամ մի […]
12:25 28.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում ելույթների ժամին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած մտքին, թե արտահանման համար անհրաժեշտ պահանջարկը չի բավարարվում: Բագրատյանը տեղեկացրեց՝ միայն Վայոց ձորում 50 000 գլուխ ոչխար է եղել, կան արոտավայրեր, ժողովուրդը պատրաստ է այդ գործընթացը և՛ սկսելու, և՛ տանելու: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ կան սա կենսագործելու համար: […]
09:34 28.03.2019
Ըստ արաբական «Ալ Մայադին» կայանի՝ ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը իրանական զենքի պահեստարաններն են եղել: «Սքայ նյուզ արաբիկ» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ գտնվում են նշված պահեստները: Ըստ սիրիական «Սանա» գործակալության՝ […]
09:00 28.03.2019
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին առաջարկել է Գոլանի բարձունքների փոխարեն Իսրայելին ամերիկյան 2 նահանգ նվիրել։ «Ինչո՞ւ Իսրայելին չտալ Հյուսիսային, Հարավային Կարոլինան։ Լավ հողակտորներ են»,- ասել է Ջաֆարին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Նրա խոսքերով՝ Գոլանի բարձունքները «մեր տարածքն է, և այն մեզ կվերադառնա»։ «Նվիրե՛ք Իսրայելին 2 նահանգ, չէ՞ որ ցանկանում եք աջակցել […]
13:31 27.03.2019
Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ հոդված է հրապարակել Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին: Պարբերականը մասնավորապես նշել է, որ Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ջարդն ավելի դաժան է, քան սիրիական պատերազմի ավերածությունները: Անգլիական թերթի լրագրողն այս թեմային անդրադարձել է ամերիկաբնակ գործիչ Սիմոն Մաղաքյանի՝ նույն թեմայով հետաքննությունից հետո: Հետաքննության համահեղինակ Սիմոն Մաղաքյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ The Guardian-ը միակը […]
08:29 27.03.2019
Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ՝ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման ֆոնին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Այժմ Ֆրանսիան, որը մարտին նախագահում է ԱԽ-ում, պետք է նիստի ամսաթիվ նշանակի։ Մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հռչակագիր՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին։ Փաստաթղթի ստորագրումը […]
16:30 26.03.2019
Սիրիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշման դեմ` Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեր էլ-Զորի, Ղամիշլիի ու այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
13:42 26.03.2019
Այսօր ԱԳՆ-ում նամականիշներ են մարվել ու դրվել շրջանառության մեջ: Խոսքը երկու նամականիշի մասին է, որոնք մարվել ու շրջանառության մեջ են դրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից: Նամականիշները նվիրված են «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Հայտնի է, որ Արևմտյան Հայաստանում ծնված պորտուգալահայ այս գործարարն ու բարեգործը մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարներն Արևմուտքի […]
09:29 26.03.2019
Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահի սկանդալային գրառումն իրարանցում է առաջացրել ոչ միայն թուրքերի, այլև Սիրիայի և Իրաքի թուրքմենների շրջանում։ Վերջիններս, ինչպես հայտնի է, վայելում են Անկարայի աջակցությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Օրերս Թրամփը Twitter-ում գրել էր. «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում: Դրանք չափազանց կարևոր ստրատեգիական […]
07:18 26.03.2019
Սիրիայում 3 ռուս զինվորական է զոհվել։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրանք զոհվել են փետրվարի վերջին՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ զինվորականները հայտնվել էին պաշարման մեջ, երբ Դեր Զորում մարդասիրական օգնություն մատակարարելուց հետո մեքենայով վերադառնալիս են եղել։ Ծավալված մարտից հետո զինվորականները անհետացել էին։ Նրանց դիերը տեղափոխվել են Ռուսաստան։ Ռազմական գերատեսչությունից հայտնում են, […]
13:35 25.03.2019
Անկարան մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Twitter-ում գրել էր, որ Վաշինգտոնը պետք է ճանաչի Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: Ըստ նրա՝ ժամանակն է նման քայլի դիմել՝ Իսրայելի և ամբողջ […]