17:53 17.11.2017
Թուրքիան ավարտում է Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը, որը 911 կմ երկարություն պետք է ունենա, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական կայքը:
16:49 17.11.2017
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը հերթական անգամ անգամ վետո է դրել ՄԱԿ-ի և քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության համատեղ մանդատի երկարացման՝ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի վրա:
10:26 15.11.2017
Սիրիայի քաղաքներից մեկի ուղղությամբ ավիահարվածների հետևանքով զոհվել է 61 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հայտնել է Reuters-ը: Ավելի քան 100 խանութներ ունեցող շուկան ամբողջությամբ ավերվել է: Ականատեսների վկայությամբ՝ 3 առանձին հարված է տեղի ունեցել: Հարվածներն իրականացվել են Հալեպ նահանգի՝ ապստամբներով բնակեցված Աթարիբ քաղաքում, որը Սիրիայի դեէսկալացիայի գոտիներից մեկն է: Դեէսկալացիայի գոտիները որոշվել են մի […]
20:37 14.11.2017
Սմարթֆոնների համար նախատեսված խաղի սքրինշոթը, որը ներկայացվել էր որպես Սիրիայում ԱՄՆ-ի՝ ԻՊ-ին աջակցելու «փաստ», սխալմամբ է հրապարակվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության քաղծառայողի կողմից:
16:06 14.11.2017
ՌԴ ՊՆ-ն մի տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, որ դրանում «Իսլամական պետության» զինյալների շարասյուններն են, որոնք ռուսական ավիացիայի և սիրիական բանակի հարվածներից փորձում են փախչել՝ հեռանալով Աբու Քեմալից: Ապա նշել էր, որ նրանց ոչնչացման հարցով ԱՄՆ–ի հետ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, քանի որ, ըստ ամերիկյան կողմի, նրանք գերի են հանձնվում, իսկ այդ դեպքում պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով: Բացի դրանից, ըստ ռուսական կողմի ԱՄՆ–ն փորձել է իրենց խանգարել նրանց դեմ գործողություններում: Դրանից եզրակցությունը եղել է այն, որ ԱՄՆ փորձում է պահպանել զինյալների այդ ստորաբաժանումները իր շահերի համար օգտագործելու նպատակով: ՌԴ ՊՆ–ն նշել էր, որ այդ նկարահանումը արվել է նոյեմբերի 9–ին ռուսական ԱԹՍ-ի կողմից: Բայց ավելի ուշ օգտատերերը նկատել են, որ պատկերներից մեկում երեւում է մի հատված՝ համակարգչային խաղից: Խոսքը «AC-130 Gunship Simulator: Special Ops Squadron» կոչվող խաղի մասին է:
16:45 13.11.2017
Ռուսաստան այցից առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե չի հասկանում Սիրիայի խնդիրը ոչ ռազմական ուղիով լուծել ցանկացողներին։
12:03 13.11.2017
Միջադեպը տեղի է ունեցել Բեռլինի կենդանաբանական այգում: Երեխայի հետ այգում զբոսնող կինը հայտնել է, թե տղամարդը ինտիմ կապի մեջ է մտել պոնիի հետ: Նա լուսանկարել է նրան և դիմել կենդանաբանական այգու աշխատակիցներին: Berliner Bargenpost-ի փոխանցմամբ՝ հասկանալով, որ իրեն նկատել են, տղամարդը փախուստի է դիմել: Ավելի ուշ պոնիի բռնաբարության մեղադրանքով իրավապահները ձեբակալել են 23-ամյա սիրիացուն: Նրան […]
12:19 11.11.2017
Իրանի զինված ուժերը մշտական ռազմաբազա են կառուցում Դամասկոսի հարավում, քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Այս մասին BBC-ին հայտնել են աղբյուրները «արևմտյան հետախուզական կազմակերպություններից»։
Տիեզերական լուսանկարները ցույց են տալիս, որ նշված տեղանքն ակտիվորեն կառուցապատվում է այս տարվա հունվարից սկսած։ Տարածքում կատարված շինարարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն հենց ռազմական օբյեկտ է․ այստեղ կառուցվել են անգարներ, որոնցից ամեն մեկը կարող է «ընդունել» մի քանի միավոր ռազմական տեխնիկա։
Բազան, որի պատկանելությունը հնարավոր չէ բացահայտել արբանյակային լուսանկարներով, ընդամենը 50 կմ հեռավորության վրա է Գոլանի բարձունքներից, որոնք ներկայում Իսրայելի օկուպացիայի տակ են։ Փաստացի հենց Գոլանի բարձունքներով է անցնում Սիրիա-Իսրայել սահմանը։
Սիրիայում իրանական զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկություններին վերջերս արձագանքել է Իրանի տարածաշրջանային հակառակորդներից մեկը՝ Իսրայելը։ Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը մտադիր է իր ռազմաբազան կառուցել հենց Իսրայելի հարևանությամբ, սակայն Իսրայելը թույլ չի տա նման բան։
12:12 11.11.2017
Բերքաձորի տարածքում Ասմարյան եղբայրները մշակում են բուսատեսակներ, որոնք պետք է խմբագրեն ոչ միայն այգեգործության վերաբերյալ բոլոր չափանիշները, այլեւ այդ ոլորտում Արցախի ունեցած հնարավորությունների մասին մեր պատկերացումները:
11:45 11.11.2017
Արագացված մարզումների ավարտից հետո զինծառայողները ուղարկվելու են Սիրիայի հարավ-արևելք՝ ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելու։
12:31 10.11.2017
Հայաստանի զինված ուժերի առնվազն երեք զինծառայող վերապատրաստման դասընթաց է անցել Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում։ Հայաստանի զինծառայողների հետ դաընթացին մասնակցել են նաև Ղազախստանի և Բելառուսի սակրավորները։
Վերապատրաստումն անցկացվել է Ռուսաստանի այն կենտրոնում, որը զբաղվում է Սիրիայում զինյալներից մաքրված տարածքների ականազերծմամբ։ Կենտրոնի զինծառայողների սիրիական փորձը նույնպես ներկայացվել է դասընթացի ընթացքում։
Հավանական է, որ դասընթացն անցկացվել է այն բանի համար, որ երեք երկրների, այդ թվում և Հայաստանի սակրավորները պատրաստ լինեն Սիրիայում գործողություններին։
Հայաստանը Սիրիայի ականազերծման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունը հաստատել է նոյեմբերի սկզբին։ Սակայն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը՝ առանց մասնավորեցնելու, թե քանի զինծառայողի մասնակցության մասին է խոսքը։
18:41 09.11.2017
ՀՀ կառավարությունը 20 մլն ՀՀ դրամ կհատկացնի սիրիահայ 73 ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով: Հիմնավորման համաձայն, ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194,198.400 ՀՀ դրամ: Մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միության» և «Գալուստ Գյուլբենկյանի» հատկացած միջոցներով:
«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներ»-ի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, հաշվի առնելով Հայաստանում աուտիզմի տարածման չափերը և աուտիզմով երեխաների հասունացման գործոնը, անհրաժեշտ է դարձել դեռահաս և մեծահասակ աուտիստների կրթության և զբաղվածության ցերեկային կենտրոնի վերանորոգումը, որի համար անհրաժեշտ գումարը կհատկացվի «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2017 թ. պետբյուջեով կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների գծով նախատեսված ծախսերի ծավալների ճշգրտում, և դրա շնորհիվ այդ ծախսերի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված միջոցների ազատվող մասի հաշվին ՀՀ 2017 թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի համալրում շուրջ 1,456.1 մլն դրամով: Որոշման համաձայն՝ սոցիալական պաշտպանության ոլորտի երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտները կստանան հասանելիք միանվագ դրամական օգնությունը, «Վարդենիսի նյարդահոգեբանական տունինտերատ» ՊՈԱԿ-ի առանձին բաժանմունքները կապահովվեն բնականոն ջեռուցմամբ:
14:25 09.11.2017
Բաշար Ասադի խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» պետք է դաս քաղեն Իրաքի քրդերի ճակատագրից, որին ԱՄՆ-ն լքեց իրաքյան զորքերի ներխուժման ժամանակ:
09:57 08.11.2017
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ քիմիական հարձակումների հետ կապված բոլոր անձինք և կազմակերպությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
15:33 07.11.2017
Սիրիայում ռուսական բանակի գործողությունների արդյունքում վերջին 2 տարու ազատագրվել է մոտ 1000 բնակավայր ու ոչնչացվել է 54 հազար զինյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ զեկուցելով ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ընթացքում։
Ոչնչացված 54 հազար զինյալներից 2800-ը եղել են հենց Ռուսաստանից։
Ռուսական բանակի կորուստներն այս ամբողջ ընթացքում, ըստ պաշտոնյայի հայտնած տվյալների, եղել են 41-ը։ Այս թիվը, սակայն, չի արտահայտում իրականությունն ամբողջությամբ, քանի որ ռուսական կողմը բուն զինված ուժերի ստորաբաժանումներից, Սիրիայում օգտագործում է նաև մասնավոր ռազմական կազմակերպությունների «աշխատակիցներին»։ Վերջիններս գործողություններ են իրականացնում ռուսական և սիրիական բանակների կողքին, սակայն նրանց մարդկային կորուստները չեն հաշվարկվում բանակի կորուստների մեջ։
Մասնավորապես Reuters գործակալության տվյալներով՝ միայն 2017 թվականի սկզբից Սիրիայում գործողությունների ընթացքում զոհվել է 130 ռուսաստանցի։
13:48 07.11.2017
Ռուսական «Звезда» և «НТВ» հեռուստաալիքների 4 լրագրող, ինչպես նաև ռուսական բանակի 5 սակրավոր զինծառայող վիրավորվել են Դեր Զորում ահաբեկիչների տեղադրած հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։
Վիրավորվածները տեղափոխվել են Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա, որտեղ էլ նրանց հետազոտել են բժիշկները։ Ռուսաստանի ՊՆ-ից «ТАСС» գործակալությանը հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
Վիրավորված լրագրողներն են
Իլյա Ուշենին (Илья Ушенин, «НТВ»),
Տիմուր Վորոնով (Тимур Воронов, «НТВ»),
Կոնստանտին Խուդոլեև (Константин Худолеев, «Звезда»),
Դմիտրի Ստառոդուբսկի (Дмитрий Стародубский, «Звезда»)
Վիրավորված զինծառայողների անունները չեն հրապարակվել։ Հայտնի է, որ նրանք ծառայել են Ռուսաստանի՝ Սիրիայում տեղակայված զորքերի հակաականային ստորաբաժանումից։
16:16 06.11.2017
Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Սիրիա ուղարկել իր մասնագետներին՝ մասնակցելու ականազերծման աշխատանքներին, հայտնում է Известия-ն:
16:07 06.11.2017
Հաղորդվում է, որ առաջին անհրաժեշտության միջոցներով բեռնված մեքենաները նախ՝ ուղևորվել են դեպի թուրքական Հաթայ նահանգ, որտեղից էլ շարժվել են դեպի Իդլիբ ու մոտակա գյուղական համայնքներ:
19:40 03.11.2017
Ուժային թեմատիկային նվիրված Telegram-338 ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ՏՕՍ-1Ա (ռուս՝ ТОС-1А) համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգի համազարկը:
11:47 03.11.2017
Հաղորդվում է, որ Սիրիական բանակը ոչնչացրել է քաղաքում ամրացած խմբավորման վերջին ամրությունը
18:00 01.11.2017
Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշել է, որ Երևանի համար գործունեության լայն դաշտ է բացվում ինչպես պետական, այնպես էլ բիզնես շրջանակների գործունեության համար՝ ապահովելով անհրաժեշտ դրական միջավայր սեփական քաղաքական և տնտեսական օրակարգը ձևավորելու առումով: Մասնավորապես SHANTNEWS-ին արաբագետը հայտնել է. «Սիրիան այժմ հետպատերազմյան վերականգնման կարիք ունեցող երկիր է, ուստի շինանյութի և շինարարական ընկերությունների ծառայությունների անհրաժեշտություն ունի: Հետևաբար այս […]
16:26 01.11.2017
Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի՝ Միջերկրական ծովում նավարկող սուզանավը 3 թևավոր հրթիռ է արձակել Դեր-Զոր նահանգում տեղակայված զինյալների դիրքերին։ Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է համազարկով։
«Կալիբր» թևավոր հրթիռները հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Աբու Քեմալ բնակավայրի մոտ տեղակայված հրամանատարական կետին, զինապահեստին և այլ կարևոր հանգույցներին։
15:34 31.10.2017
Հայաստանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով հոկտեմբերի 29-ից 31-ը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում:Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի նախարարների խորհրդի նախագահ Իմադ Խամիսի հետ:
15:33 30.10.2017
Ռուսաստանն առաջիկայում կարող է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը, այս մասին հայտնում է Коммерсант-ը:
13:50 26.10.2017
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Ֆիլիպիններում արած հայտարարությունը զավեշտական սկանդալի տեղիք է տվել: Բանն այն է, որ նա հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում ազատագրել է 503, 223 քկմ տարածք: Սա այն դե մինչդեռ Սիրիայի ընդհանուր տարածքը կազմում է 185, 180 հզ քկմ տարածք: Նա այդ մասին ասել է Ասիախաղաղօվկիանոսյան երկրների գագաթաժողովի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարի ելույթը բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել սոցիալական ցանցերում: