TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Սիրիա

Դեռևս անիրական է խոսել Սիրիայում պատերազմի ավարտի մասին. Ասադ

19:32 18.12.2017

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ներկայումս «անիրական է» խոսել պատերազմի ավարտի մասին իր երկրում, հայտնում է RIA Novosti-ն:

̰
Սիրիայի նախագահն ահաբեկիչների հովանավոր է համարել Արևմուտքին

19:06 18.12.2017

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ թեև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջախջախված է, բայց դա չի նշանակում, որ Սիրիայում այլևս ահաբեկիչներ չկան:

̰
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները միմյանց մեղադրել են սիրիական հաղթանակը յուրացնելու մեջ

16:57 16.12.2017

«Նախարարներն, այսպես ասած, «ստուգել են ժամացույցները» երկկողմ հարցերի լայն շրջանակում, քննարկել առաջիկա ժամանակահատվածում քաղաքական շփումների ժամանակացույցը: Միջազգային հարցերի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում տիրող իրավիճակի զարգացմանը», – ասված է հայտարարության մեջ

̰
Սիրիայի երկնքում միջադեպ է տեղի ունեցել ռուսական և ամերիկյան կործանիչների մասնակցությամբ

14:16 16.12.2017

Newsader-ը հադորդում,է որ ամերիկյան F-22 կործանիչը նախազգուշացնող կրակ է բացել այն բանից հետո, երբ 2 ռուսական «Սու-25» կործանիչներ մտել են համաձայնեցված դեսկալացիոն գոտի՝ Սիրիայում Եփրատ գետի արևելքում գտնվող օդային տարածք, որտեղ Մոսկվայի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործելու է ամերիկյան օդուժը:

̰
Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են Սիրիայում ԱՄՆ և ԻԼԻՊ միասնական  նոր զորամիավորումների մասին

11:55 16.12.2017

ԱՄՆ-ն նոր զորամիավորումներ է ձևավորում Սիրիայում: Այս մասին հայտնել է պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնը, հայտնում է РИА Новости-ն:

̰
Պուտինը Սիրիայում ընդլայնում է ՌԴ ռազմածովային նավատորմի տարածքը

11:48 13.12.2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական դումայի քննարկմանն է հանձնել Սիրիայի հետ համաձայնագիրը, ըստ որի 49 տարով կընդլայնվի Տարտուսում ՌԴ ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կենտրոնի տարածքը: Այս մասին հայտնել է Тасс լրատվական գործակալությունը: Համաձայնագրում նշվում է, որ Սիրիայի քաղաքացիական և վարչական օրենսդրությունը չի տարածվում նյութատեխնիկական ապահովման կայանի վրա: Դրա շարժական և անշարժ գույքն անձեռնմխելի է: Բացի […]

̰
Թուրքիան թերահավատորեն է նայում Ռուսաստանի խոսքերին

17:00 12.12.2017

«Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ Թուրքիայի իշխանության վերաբերմունքին, ապա ասեմ, որ այն սկզբունքորեն չի փոխվել: Բոլորին հայտնի է, որ Ասադի ռեժիմին աջակցում է Թեհրանը, բայց նրա նկատմամբ Անկարայի վերաբերմունքը չի փոխվել»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

̰
Պուտինը հրամայել է Սիրիայից դուրս բերել ռուսական զորքի մի մասը

14:09 11.12.2017

Այսօր Ռուսաստանի նախագահը մեկնել է Սիրիա և տեղի ռուսական ռազմաբազայում հայտարարել ռուսական զորքի դուրսբերման մասին։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջախջախված է, ըստ այդմ՝ ռուսական զորքի՝ այնտեղ մնալու անհրաժեշտություն

̰
Միացյալ Նահանգները կարող է օգնել սիրիահայերին. ամերիկացի կոնգրեսական

12:38 07.12.2017

Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականներ Մերձավոր Արեւելքից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Գաս Բիլիրակիսը.

̰
Սիրիայում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել, կան վիրավորներ.(տեսանյութ)

16:33 05.12.2017

Սիրիայի Ակրամա շրջանի Հոմս քաղաքում մարդատար ավտոբուս է պայթել, հայտնում է Murasalon.com-ը:

̰
Իսրայելը գրոհել է սիրիական ռազմական օբյեկտները

10:50 05.12.2017

Սիրիական լրատվամիջոցերը հայտնում են, որ անցած գիշեր Իսրայելը դարձալ գրոհել է սիրիական մայրաքաղաքի արվարձաններում գտնվող ռազմական օբյեկտները: Հաղորդվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է մի քանի հրթիռ, որոնք Իսրայելը բաց է թողել Դամասկոսի մոտակայքում գտնվող գիտահետազոտական կենտրոնի վրա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Իսրակելը հրթիռներ է արձակել սիրիական ռազմաբազաներից մեկի վրա: Դրանից հետո Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը չի հանդուրժի Սիրիայի տարածքում Իրանի ներկայությունը:

̰
Բրիտանիայի դրամական օգնությունը Սիրիայում ուղղվել է ծայրահեղականներին

10:56 04.12.2017

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կասեցրել է բազմամիլիոնանոց դրամական օգնության ծրագիրն այն բանից հետո, երբ BBC-ի կողմից կատարված հետաքննությունը պարզել է, որ հարկատուների գումարն ուղղվել է Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումներին: Բրիտանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ այս հայտարարություններին Լոնդոնը շատ լուրջ է վերաբերվում: Այս մասին հայտնել է BBC լրատվամիջոցը: Սիրիայում բախումներից հետո ստեղծվել է «Սիրիայի ազատ ոստիկանությունը», որը կոչված […]

̰
Սիրիական բանակը ցուցադրել է ԻՊ-ի զինյալներից առգրաված զենքը

17:37 02.12.2017

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկիչների պահեստներում հայտնաբերված զինատեսակները եղել են ամերիկյան և եվրոպական արտադրության:

̰
Իսրայելը հրթիռներ է արձակել Սիրիայի ուղղությամբ. Սիրիան պատասխանել է

14:31 02.12.2017

Իսրայելը մի քանի հրթիռ է արձակել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող ռազմական օբյեկտի ուղղությամբ:

̰
Ավելի քան 400 ամերիկյան զինծառայող լքել է Սիրիայի տարածքը

13:04 02.12.2017

Սիրիայի Ռաքքա քաղաքն ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելուց հետո ամերիկյան ծովային հետեվակի ավելի քան 400 զինվորականներ վերադարձել են ԱՄՆ: Այս մասին հայտնել է ԱՄՆ ղեկավարությամբ միջազգային կոալիցիան:

̰
Ռուսական հեռահար ավիացիան նոր հարվածներ է հասցրել իսլամիստներին

20:30 01.12.2017

Դեկտեմբերի 1-ին 6 «Տու-22Մ3» հեռահար ռմբակոծիչներ հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զորի շրջանում գտնվող իսլամիստների դիրքերին, դրա մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

̰
Սիրիայի քրդերը կառավարման օղակներում ընտրություններ են անցկացնում

14:34 01.12.2017

Հյուսիսային Սիրիայի ինքնահռչակ դաշնությունը ընտրություններ է անցկացնում քաղաքային իշխանության օղակներում, հաղորդում է Hawar քրդական գործակալությունը

̰
Թուրքիան Սիրիայի քրդերին մեղադրել է էթնիկ զտումներ անելու մեջ

12:37 29.11.2017

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, որ ղեկավարում է երկրի նախագահ Էրդողանը, երեկ կայացած նիստում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ Սիրիայի քրդական կառույցները (PYD/YPG) էթնիկ զտումներ են իրականացնում երկրի հյուսիսային, Թուրքիային սահմանակից հատվածներում:

̰
ԱՄՆ-ն Սիրիայի տարածքում պահում է 1700 հոգանոց զորախումբ

12:45 28.11.2017

Սեպտեմբերի դրությամբ ամերիկյան զինծառայողների թիվը Սիրիայում հասնում է 1720-ի, թեև մինչ այս նշվում էր մինչև 500 հոգանոց զորախմբի մասին։ Նոր տվյալները հրապարակել է Պենտագոնը։

1720 զինծառայողից 1547-ը ակտիվ ծառայության մեջ են, մյուսները պահեստազորում են։ Ներգրավված են ինչպես բանակի, այնպես էլ օդուժի, նավատորմի, ծովային հետևակի ու ազգային գվարդիայի ստորաբաժանումներ։

̰
Որքա՞ն տարածք է իրականում ազատագրել Ռուսաստանը Սիրիայում

10:37 28.11.2017

Մի քանի ամիս առաջ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանը Սիրիայում «Իսլամական պետությունից» ավելի քան 500 հզ կմ2 տարածք է ազատագրել: Սա այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով Սիրիայի տարածքը 185 հզ 180 կմ2 է: Նոյեմբերի 2-ին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը հայտնել էր, որ Մոսկվայի պետական համալսարանի ռազմական ամբիոնի վարիչ Իվան Մարուշյուկը դիմել է ՌԴ ԶՈՒ ԳՇ՝ պարզաբանում խնդրելով: Նրան պաշտոնական պատասխան է տրվել: Ռադիոընկերությունը, հղում անելով Մարուշյուկին, հրապարակել է ուղարկված փաստաթղթի լուսանկարը՝ քարտեզով: Դրանում պնդում են, որ Սիրիայի ընդհանրուր տարածքը 529 հզ 708 կմ2 է և Գլխավոր շտաբը դետալային քարտեզ ունի, որտեղ տեղանքի ռելիեֆն է պատկերված: Շատ կարճ ժամանակ հետո հրապարակումը հանվել է, սակայն Google-ում մնացել է դրա պատճենը:

̰

09:25 27.11.2017

Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դեր-Զոր նահանգի Ալ-Շաֆահ բնակավայրի ուղղությամբ: BBC-ի հաղորդմամբ՝ ավիահարվածների հետևանքով զոհվել է 53 խաղաղ բնակիչ: Ավելի վաղ ռուս զինվորականները հաստատել էին, որ Ռուսաստանի օդուժին պատկանող 6 ռմբակոծիչներ հարվածներ են հասցրել այդ շրջանին: Ռուսական կողմը պնդում է, որ ավիահարվածների թիրախը եղել են ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին պետք է […]

̰
Ռուսական բազաները Սիրիայում կմնան ռազմական գործողություններից հետո. Դաշնային խորհուրդ

19:16 25.11.2017

Տարտուսում և Խմեյմիմում ռուսական ռազմաբազաները կմնան Սիրիայում նաև այն բանից հետո, երբ Ռուսաստանն ավարտի հակաահաբեկչական գործողություններն այդ երկրում:

̰
Էրդողանը չի բացառում քրդերի հարցում երկխոսությունը Բաշար Ասադի հետ

11:27 25.11.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում, որ Սիրիայի քրդերի զինված ջոկատների հարցում կարող է բանակցային երկխոսություն լինել նաև Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Սիրիայի հյուսիսում հսկայական տարածք վերահսկող YPG քրդական ջոկատներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական խմբեր, և որոնց հետ վառ արտահայտված տարաձայնություններ ունի նաև Ասադի կառավարությունը:

«Ինչ էլ վաղը լինի, ամեն ինչ կախված է հանգամանքներից … քաղաքականության դռները բաց են մինչև վերջին պահը», — հայտարարել է Էրդողանը Սոչիում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների համար ճեպազրույցում:

Թուրքական ղեկավարությունը սրանով փորձում է Սիրիայի քրդական կառույցներին դուրս մղել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով սպասվելիք բանակցություններից: Ինքը՝ Էրդողանը, գագաթաժողովից հետո հայտարարել է, թե երեք պետությունները (ՌԴ, Թուրքիա, Իրան) իրենք են որոշելու, թե որ կողմերն են ներգրավված լինելու այդ բանակցություններին: Թուրքիայի նախագահի խոսքով՝ քրդական YPG կառույցի ներկայացուցիչներին չհրավիրելուն կողմ են նաև Ռուսաստանն ու Սիրիայի նախագահ Ասադը:

Նշենք, որ Սիրիայի քրդերը ներկայում զբաղեցնում ու իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսային, Թուրքիայի հետ սահմանի լայնքով ընկած տարածքների մեծ մասը: Թուրքիան, ունենալով քրդական ներքին խնդիր, փորձում է բացառել սահմանի երկու կողմում գտնվող քրդական համայնքների միավորումը: Դրա համար ինչպես իր սեփական տարածքում, այնպես էլ Սիրիայի տարածքում գործող քրդական կառույցները թուրքական իշխանությունները կոչում են ահաբեկչական ու պայքարում են դրանց դեմ:

̰
Սիրիայի հարցով նոր ժնևյան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին

17:58 24.11.2017

Միջսիրիական բանակցությունների 8-րդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավարՍերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

̰
ՌԴ Սիրիայում իր զորքը կկրճատի նշանակալիորեն. Վալերի Գերասիմով

14:47 24.11.2017

«Սիրիայում ռուսական զորախմբի թիվը հավանաբար զգալիորեն  կկրճատվի, ընդ որում գործընթացը կարող է սկսվել մինչև տարվա վերջ».այս մասին, ըստ Ամերիկայի ձայնի,  ասել է է  ՌԴ ԶՈՒ գլծավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:  Որպես լրացում նշվում է, որ ռազմական այն օգնությունը, որը Ռուսաստանը տրամադրում է Սիրիայի նախագահի Բաշար Ասադի ուժերին, վճռորոշ դեր է խաղացել Իսլամական պետության և ընդդիմության […]

̰
ԱՄՆ-ն ծրագրել է Սիրիայում նոր տեղական կառավարում ստեղծել

11:20 23.11.2017

ԱՄՆ իշխանությունները ծրագրել են Սիրիայի հյուսիսում նոր տեղական կառավարում ստեղծել, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի չներկայացած պաշտոնյաներին:

̰
ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրես անցկացնել

19:22 22.11.2017

Սոչիում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև եռակողմ հանդիպումը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր այս կազմով: Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով որոշվում են Սիրիայի հարցում երեք երկրների համագործակցության ոլորտները: Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սիրիայում սոցիալ-տնտեսական վերականգնման հարցերը մեծ աշխատանք […]

̰
Վլադիմիր Պուտինն առաջարկել է մշակել Սիրիայի վերածննդի համալիր ծրագիր

19:01 22.11.2017

Թուրքիայի և Իրանի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն առաջարկել է մշակել Սիրիայի վերածննդյան համալիր ծրագիր:

̰
Սպիտակ տունն արձագանքել է Սիրիայի հարցով Ռուսաստանի վետոյին

15:03 18.11.2017

Ռուսաստանը չի հարգում միջազգային վարքագծի կանոնները՝ վետո դնելով Սիրիայում քիմիկական զենքի կիրառման դեպքերի հետաքննության հարցով միջազգային առաքելության աշխատանքների երկարաձգման վրա, հայտարարել են Սպիտակ տանը:

̰
Սիրիական բանակը մեծաթիվ զինամթերք է կորցրել

19:49 17.11.2017

Իսլամական «Ահրար աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը հարձակում է գործել արևելյան Գուտա բնակավայրի մոտ ամրացած սիրիական բանակի վրա, հայտնում է Telegram-ը:

̰
BACK_TO_TOP