09:23 23.01.2018
Թուրքիան որևէ խոստում չի տվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկրին, որ իր զինուժի օպերացիան սահամափակվելու է միայն սիրիկան Աֆրինի շրջանի տարածքով
19:09 22.01.2018
Սիրիայի հյուսիսում Թուրքիան արդեն 3 օր է՝ շարունակում է «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որն ուղղված է քրդական «Ինքնապաշտպանական ուժերի» և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ: «Սիրիայի ազատ բանակ» զինված ընդդիմության հետ համագործակցությամբ Թուրքիան Քիլիսի նահանգից հրետակոծել է քրդերի դիրքերն Աֆրինում: Թուրքական զինուժը Աֆրինի վրա է հարձակվել նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ազազ քաղաքից, որը 2016թ-ին անցել էր Սիրիայի […]
11:02 22.01.2018
Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ երեվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդին՝ Բիլիալ Էրդողանը, ով բարձրաստիճան թուրք սպաների հետ միասին հետևում է թուրքական ռազմական ուժերի մարտերին Սիրիական Աֆրինի շրջանում։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների Էրդողանի որդին անձամբ է ղեկավարում Սիրիայի քրդամբակ Աֆրինի շրջանի «Ձիթենու ճյուղ» օպերացիան։
09:46 22.01.2018
Սիրիայի հյուսիսում քրդերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելուց հետո Թուրքիայի զինուժը հայտարարել է ցամաքային գործողություններ սկսելու մասին:
17:14 21.01.2018
Թուրքիայի զինված ուժերի տանկերը ներխուժել են քրդերով բնակեցված սիրիական Աֆրին քաղաքի արվարձաններ: Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը հաստատել է, որ Թուրքիան ցամաքային օպերացիայիա է իրականացնում Աֆրինում: Ըստ Յլդըրըմի, գործողություն նպատակն է «30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել՝ ահաբեկիչներից պաշտպանվելու նպատակով»: Միաժամանակ համացանցում տեսագրություն է հայտնվել այն մասին, թե ինչպես է թուրքական հրետանին հարվածներ հասցնում […]
16:10 21.01.2018
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պեքարտուղար Ռեքս Թիլերսոնն այսօր հեռախոսազրույց են ունեցել:
12:45 21.01.2018
Ռուսաստանի պաշպպանության նախարարությունը հայտնում է, որ Սիրիայի կառավարական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել կարեւոր ռազմավարական նշանակության ունեցող Իդլիբ նահանգի Աբու-Դուհուր օդանավակայանը:
11:39 21.01.2018
Շաբաթ օրը թուրքական Քիլիս քաղաքի ուղղությամբ Սիրիայի տարածքից երեք հրթիռ է արձակվել:
16:50 20.01.2018
Աֆրինում հակաահաբեկչական գործողությունները փաստացիորեն սկսվել են: «Հաջորդը Մյունբիչի հերթն է», – հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Արևմուտքը պետք է գիտակցի, որ Թուրքիան այնպիսի գործընկեր է, որի հետ տարածաշրջանում հարկավոր է հաշվի նստել և համագործակցել:
15:29 20.01.2018
Սիրիական Աֆրին քաղաքում Անկարան հարվածներ է հասցրել քրդական դիրքերի ուղղությամբ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Անկարան հարված է հասցրել՝ ի պատասխան քրդական ուժերի կրակոցների:
19:38 13.01.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն կառավարող ԱԶԿ կուսակցության առաջ ելույթում հայտարարել է, որ պատրաստվում է Սիրիայում նոր գործողություններ սկսել քրդական ուժերի:
16:18 12.01.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանտար հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը Դամասկոսում ասել է, որ ՄԱԿ-ն անելու է հնարավորը, որ միջազգային դոնորներից 3,5 մլրդ դոլար հատկացնեն Է Սիրիայի 13 մլն բնակիչների 2018 թվականին օգնություն ոցույց տալու համար: Լոուկոկը նշել Է, որ առաջիկայում հաստատվելու Է սիրիական ճգնաժամի հակազդման ծրագիրը: «Մենք դոնորներից 3,5 մլրդ դոլար ենք խնդրելու Սիրիայի բոլոր անկյուններում ավելի քան 13 […]
08:47 12.01.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր չի արձակել Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ռուսական ռազմական բազայի ուղղությամբ: «Ես վստահ եմ, որ ոչ թուրք զինվորականները, ոչ թուրքական ղեկավարությունը, ոչ պետությունը այս միջադեպի հետ կապ չունեն»: Պուտինը նշել է, որ այն տարածքը, որտեղից արձակվել են անօդաչուները, վերահսկում է Թուրքիան, սակայն թուրական կողմից երբեմն չի […]
12:30 09.01.2018
Հունվարի 7-8-ին «Իսլամական պետության» զինյալները Սիրիայի Համմա նահանգի հյուսիսում ընդդիմադիր ուժերից գրավել են մի քանի բնակավայր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նա նաև այս ամենը փաստող քարտեզ է հրապարակել: Արաբագետը նաև ավելացրել է. «Հետաքրքիր է՝ ԻՊ-ի հիշյալ ռազմական հաջողություններին զուգահեռ այդ նույն տեղանքում՝ արևմուտք ընկած հատվածում, տեղի է ունենում սիրիական […]
22:32 07.01.2018
Սիրիայի կառավարական զորքերը ազատագրել է Ջաբհաթ-ան-Նուսրայի գրոհայիններից Իդլիբ նահանգում գտնվող Սինջար բնակավայրը: Ռիա-նովոստի գործակալությունը հայտնում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող այդ բնակավայրից բացի Ասադի զորքերն իր դաշնակիցների հետ կարողացել են ազատագրել գրոհայիններից Սինջարի մոտակայքում գնտվող ևս 4 գյուղ:
11:53 05.01.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին. փորձեր են արվում նրանց ներքաշելու ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ: Ըստ հաղորադագրության՝ ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ: ԱՄՆ-ում բնակվող մեկը խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր:
Նշվում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փախստականներին ճամփորդական փաստաթղթեր առհասարակ չի տրամադրում: Խաբեության հեղինակները տրամադրում են պաշտոնական փաստաթղթերին արտաքուստ շատ նման թղթեր, որոնք կեղծ են:
Խաբեության հնարավոր զոհերը խաբեության հետ կապված կասկածների մասին կարող են դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին կամ հաղորդում ներկայացնել ԱՄՆ դեսպատանը ՝ գրելով էլ. փոստի [email protected] հասցեով: Հայերենով լրացուցիչ տեղեկությունների և փախստականների պաշտպանության կամ փաստաթղթերի հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումների համար կարող են դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակ. ընդունելության ժամերը՝ 15:00-17:00 երկուշաբթի և հինգշաբթի օրերին, հասցեն՝ ք. Երևան, Պետրոս Ադամյան 14: Կարող են զանգել նաև 37410 56 47 71 հեռախոսահամարով կամ գրել էլ. փոստի [email protected] հասցեով:
11:34 05.01.2018
Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբ բահանգի հարավ-արևելյան շրջանի 6 բնակավայր են ազատել «Ջեբաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներից, հայտնում է Kommersant-ը՝ հղում կատարելով Սիրիական Al Mayadeen հեռուստաալիքին:
Աղբյուրի փոխանցմամբ, սիրիական զորքն ամրացել է Թամանա շրջանում տեղակայված «Ջեբաթ ան Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների դիրքերից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող ռազմավարական կետում՝ Ում Ռաջիմ կոչվող բնակավայրում, որտեղից հնարավորություն ունի հետևելու խմբավորման անդամների գործողություններին:
Հիշեցնենք, որ անցած տարում Սիրիայում լայնամասշտաբ գործողությունների արդյունքում աշխարհի մի քանի երկրներ, ինչպես օրինակ՝ Իրանը և Մեծ Բրիտանիան հայտարարեցին «ԻՊ» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին:
14:17 04.01.2018
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, որ Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայի ականակոծման հետևանքով ՌԴ բազայում ոչնչացվել է չորս «Սու-24» ռմբակոծիչ, երկու «Սու-35Ս» կործանիչ, մեկ «Ան-72» ինքնաթիռ, ինչպես նաև զինապահեստ, որը ականակոծության հետևանքով պայթել է:
16:16 27.12.2017
Հայաստանում ապրող սիրիահայ փոքրիկների համար տոնական միջոցառում է կազմակերպվել Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ): Միությունն այս տարի, ընդհանուր առմամբ, մոտ 600 երեխայի ամանորյա նվերներ է հանձնել:
11:33 27.12.2017
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը կազմակերպել համատեղ, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է այս համագործակցությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Պլանավորման, հետախուզության անցկացման, ահաբեկիչների ոչնչացման համատեղ կազմակերպման մեր առաջարկները չեն ընկալվել, դրանք մերժվել են … Մենք նրանց կողմից չենք տեսել համագործակցության ցանկություն», — նշել է Գերասիմովը հարցազրույցի ժամանակ։
Երկու երկրներն էլ ներկայում զորքեր ունեն Սիրիայում։ Ամերիկյան ստորաբաժանումները հիմնականում կենտրոնացած են երկրի հյուսիսային՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հենց նրանց էլ օժանդակում են ամերիկացիները։ ԱՄՆ զորքերի՝ Սիրիայում ներկայությունը չի համաձայնեցվել Սիրիայի իշխանությունների հետ։
Ռուսական զորքերը՝ և՛ օդուժը, և՛ նավատորմը, և՛ ցամաքային ուժերը, Սիրիայում տեղակայվել են նախագահ Բաշար Ասադի համաձայնությամբ (նույնիսկ՝ խնդրանքով)։ Հենց Ասադի իշխանությանն էլ սատարում է պաշտոնական Մոսկվան։
Երկու գերտերություններից բացի Սիրիայում զորք ունեն նաև Իրանը (թեև հերքում է) և Թուրքիան (զբաղեցրել է երկրի հյուսիսային շրջանների մի մասը)։ Տարբեր գործողություններով Սիրիայում հակաահաբեկչական պայքարին մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ու արաբական երկրների որոշ ուժեր։
Այս բոլոր կողմերը Սիրիայում առաջ են մղում սեփական շահերը, ինչի հետևանքով բևեռները բազմաթիվ են։
12:57 26.12.2017
Ռուսաստանը Սիրիայում մշտական զինվորական միավոր կստեղծի: Այս մասին, ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Նախորդ շաբաթ երկրի գլխավոր հրամանատարը հաստատեց Տարտուս և Հմեյմիմ տեղակայման հստակ կետերն ու կառուցվածքը»,- ասել է նախարարը:
Դեկտեմբերի 26-ին ՌԴ ազգային խորհուրդը քննարկել է Տարտուսում տեղակայված ռազմական նավատորմի տեխնիկական հագեցման վերաբերյալ փաստաթուղթը:Համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի տարածք ռուսական նավերի տեղափոխման վերաբերյալ: Հաղորդվում է, որ Տարտուսում կարող է միաժամանակ 11 նավ տեղակայվել: Կայանի տեխնիկական ընդլայնման համար կտրամադրվի տարեկան 3.2 միլիարդ ռուբլի:
Համաձայնությունը ուժի մեջ կմնա 49 տարի, որն այնուհետև հնարավոր կլինի երկարաձգել ևս 25-ական տարիներով:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Ռուսաստանը հայտարարել է Սիրիայի տարածքից ռուսական զորքերի վերջնական դուրսբերման մասին:
14:14 23.12.2017
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերման գործընթացի ավարտի մասին:
12:21 23.12.2017
Իսրայելը հարվածել է Սիրիայում` Դամասկոսի մոտակայքում տեղակայված սիրիական կառավարական բանակի հենակետերից մեկին, հայտնում է ռուսական TASS գործակալությունը` հղում կատարելով արաբական Al Nashra-ին:
14:29 22.12.2017
Սիրիայից և Ֆրանսիայից հեռազոտողներն ուսումնասիրել են Սիրիայի արբանյակային լուսանկարները և դրանցում հայտնաբերել ամրությունների հնագույն համակարգ, որը ակնհայտորեն պաշտպանել է հարակից քաղաքները: Այս մասին հայտնում է Paléorient ամսագիրը, իսկ պաշտպանական համակարգը հակիրճ նկարագրված է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի կայքում: