TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Սիրիա

Վարչապետն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակ­ցու­թյամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարների

18:40 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին: Մասնավորապես, վարչապետն իր բարեմաղթանքներն է հղել Օմանի Սուլթանության սուլթանին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Բահրեյնի Թագավորության թագավորին, Մարոկկոյի Թագավորության թագավորին, Կատարի Պետության էմիրին, Թունիսի Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Սաուդյան […]

̰
Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը

09:53 05.06.2019

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ): Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես […]

̰
ՌԴ ԶՈւ հարավը տեխնիկական համալրումներ ունի

14:44 04.06.2019

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ավիապարկը համալրվել է մինչև Սու-25ՍՄ3 մակարդակի արդիականացված 4 միավոր գրոհիչներով։ Մինչև տարեվերջ ռազմական շրջանի սպառազինության մեջ կմտնի ևս 2 միավոր արդիականացված Սու-25ՍՄ3 գրոհիչ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը։ Կայքը նշում է, որ Սու-25ՍՄ3-ները արդիականացվել են սիրիական պատերազմի փորձից ելնելով և հենց Սիրիայում են առաջին անգամ մասնակցել պատերազմական […]

̰
ԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիայի և Իրանի մասով գործարք են առաջարկում Ռուսաստանին

13:59 03.06.2019

 Հունիսին Երուսաղեմում կայանալու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցի Դոնալդ Թրամփի՝ ազգային  անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ՌԴ-ից՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, իսկ Իսրայելից՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը: Հանդիպման օրակարգում կլինի Սիրիայի թեման: Ըստ հրապարակումների՝ քննարկվելիք փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացում, ինչի դիմաց Ռուսաստանը […]

̰
Իսրայելը հրթիռակոծել է Հոմսի ռազմական աերոդրոմը

08:02 03.06.2019

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի T4 ռազմական աերոդրոմին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են ոչնչացնել 2 հրթիռ, սակայն մնացածը հասել են թիրախին։ Զոհվել է 1 զինծառայող, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Հարվածի հետևանքով վնասվել են զինամթերքի պահեստն ու ևս մի քանի շինություններ։ […]

̰
Սիրիայում ականապատված մեքենա է պայթեցվել․ կան զոհեր

07:47 03.06.2019

Հալեպի նահանգի Ազազ քաղաքում պայթյուն է որոտացել։ Ականապատված մեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորի մասին, որոնց թվում կան երեխաներ։ Դեպքը տեղի է ունեցել մզկիթի մոտ՝ երեկոյան աղոթքի ավարտից անմիջապես հետո։ Այլ աղբյուրներ հայտնում են, որ պայթյունը գրանցվել է քաղաքային շուկայի մոտ։ […]

̰
Հայ սակրավորները Սիրիայում 33,4 հազար քմ տարածք են ականազերծել

13:11 31.05.2019

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ականազերծողներն էլ հենց աշխատում են Սիրիայում։ Մարդասիրական խմբի բժիշկները հարյուրավոր մարդկանց են օգնել, որոնց թվում շատ […]

̰
Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ վրաց-ադրբեջանական հակամարտությունը սրվում է

21:00 29.05.2019

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ լարվածությունը վերածվում է հակամարտության: Վերջին մեկ ամսում փոխադարձ մեղադրանքներին հաջորդել են սահմանի այդ հատվածը միակողմանի փակելու գործողություններ, պաշտոնական անձանց կողմից հնչող սպառնալիքներ: Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլիին ապրիլի 25-ին ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել մոտենալ Դավիթ Գարեջի քրիստոնեական վանական համալիրին՝ հայտարարելով, թե դա պատկանում […]

̰
Իրաքում ֆրանսիացիներ են մահապատժի դատապարտվել

17:14 28.05.2019

Իրաքի դատարանը երկու ֆրանսիացու դատապարտել է մահապատժի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար: Այդ մասին հաղորդվում է Aljazeera-ն: Դատապարտյալներից մեկը 33-ամյա Բրահիմ Նեժարն է, որը մեղադրվում է Սիրիա զինյալներ ուղարկելու մեջ: Երկրորդ դատապարտյալը Կարամ ալ Խարչուայան  է: Հայտնի է, որ 2019թ. հունվարին նա ֆրանսիացի 12 քաղաքացու հետ Սիրիայից մեկնել է Իրաք, որտեղ էլ նրանց ձերբակալել […]

̰
Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի տարածքին

07:34 28.05.2019

Իսրայելի պաշտպանության բանակը հրթիռակոծել է սիրիական Էլ-Կունեյտրա նահանգի տարածքը։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը։ Իսրայելական հրթռներից մեկն ընկել է զինվորական մեքենայի վրա, ինչի հետևանքով զինծառայող է զոհվել, ևս մեկը վնասվածք է ստացել։ Իսրայելցի զինվորականներն իրենց հերթին հաստատել են Սիրիային ավիահարված հասցնելու մասին տեղեկությունները։ Նրանք վստահեցնում են, որ սիրիական ՀՕՊ համակարգից հարված է […]

̰
Հորդանանում նոր դեսպան ունենք

15:41 24.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)»:

̰
Պատերազմը չի ավարտվել, այդ է պատճառը, որ իմ որդին ծառայում է Արցախում. Աննա Հակոբյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

14:25 24.05.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․ նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Ինչպես տեղեկացնում է վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքէջը, ֆորումի շրջանակում` «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ, տիկին Հակոբյանն անդրադարձել […]

̰
Սիրիայում գրոհայինները հրթիռներ են արձակել ռուսական ավիաբազայի ուղղությամբ

20:53 23.05.2019

Սա վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսական բազայի վրա հարձակման արդեն երրորդ փորձն է:

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

23:38 22.05.2019

Մայիսի 22-ին Բիշքեկում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվեցին արտաքին քաղաքականության համադրմանը, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքը սկսեց՝ շնորհավորելով բոլորին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակի և Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Նախարարը նշեց, […]

̰
ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ Իրանը ո՛չ Սիրիա է, ո՛չ Լիբիա, ոչ էլ Իրաք. արևելագետ

00:24 21.05.2019

Ամերիկյան ուժերի տեղաշարժը դեպի Արաբական Ծոց նոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում: Այս տեղաշարժով արդյո՞ք ԱՄՆ-ը մոտ է Իրանին հարվածելու քայլին: Արևելագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը SHANTNEWS.am-ին ասել է՝ իրավիճակը, այո, նոր է, բայց ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ Իրանը ո՛չ Սիրիա է, ո՛չ Լիբիա, ոչ էլ Իրաք, այն տարածաշրջանային գերտերություն է, որն ունի իր սեփական պաշտպանական […]

̰
Սիրիական բանակն Իդլիբում վայր է դրել զենքերը

17:07 19.05.2019

Իդլիբ նահանգում սիրիական բանակը դադարեցրել է ռազմական գործողությունները, հայտնում է РИА Новости»-ն: Նշվում է, որ գրոհայինները դեռևս շարունակում են կրակել Համայի, Լաթաքիայի և Հալեպի շրջաններում: Զինվորականների խոսքերով՝ հակառակ կողմը շարունակում է գրոհել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա:

̰
Հրապարակվել է Իսրայելի կողմից Դամասկոսին ուղղված օդային հարվածի տեսանյութը

15:25 18.05.2019

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում ներկայացված է Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին ուղղված օդային հարվածի և սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից հակադարձման պահը: ՀՕՊ համակարգերը հայտնաբերել և խոցել են Իսրայելի կողմից շրջափակման մեջ գտնվող Գոլանի բարձունքների տարածքից արձակված մի քանի հրթիռ:  

̰
Հրթիռներ Դամասկոսի և Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայի վրա

10:27 18.05.2019

Երեկ հրթիռներ են ընկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա։ Այս մասին տեղեկությունը հաղորդել է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական բանակի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է վնասազերծել հրթիռներից մի քանիսը։ Հրթիռներ են ընկել նաև Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայի վրա։ Մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
ԵՄ-ն երկարաձգել է Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցները

19:14 17.05.2019

ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցները Սիրիայի իշխանությունների դեմ, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ խորհրդի պաշտոնական հայտարարությանը: Հաղորդվում է, որ այսպիսով Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցները կշարունակվեն ևս մեկ տարի՝ մինչև 2020 թվականը: «2019 թվական մայիսի 17-ին ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցները սիրիական ռեժիմի դեմ»,- ասված է հայտարարության մեջ:

̰
Ռուսաստանն ունի անհրաժեշտ լծակները նոր էսկալացիա թույլ չտալու համար. Նիկոլ Փաշինյան

19:06 17.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է ռադիկալ իսլամիստների համար դառնալ «շատ լավ առիթ, օրինակ` Ադրբեջանում հաստատվելու համար»: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին Փաշինյանն ասել է ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՀ վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների՝ Սիրիայում ու Իրանում կրած պարտությունից հետո իսլամիստները «իրենց դրսևորելու նոր […]

̰
Սիրիայի զինուժը հարձակողական գործողություններ է իրականացնում Համայում

12:19 15.05.2019

Սիրիայի Համա քաղաքում կառավարական զորքը հարձակողական օպերացիաներ է իրականացնում «Ջաբաթ Ալ- Նուսրա» զինված խմբավորման գրոհայինների դեմ: Կառավարական ուժերը գործի են դրել հրետանի, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ: Սիրիական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Համայում և Իդլիբում այն բանից հետո, երբ «Ջաբաթ ալ- Նուսրայի» գրոհայինները խախտել են դեէսկալացիոն գոտուն առնչվող պայմանագիրը և հրթիռակոծել այդ գոտում գտնվող […]

̰
Պոմպեոն կառուցողական է գնահատել Պուտինի հետ հանդիպումը

07:45 15.05.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անվանել է կառուցողական։ «Մենք լավ բանակցեցինք։ Նա լիովին ներգրավված էր զրույցում։ Նա ակնհայտորեն քաջատեղյակ է այդ հարցերից, այդ իսկ պատճառով մենք կարողացանք արագ անցնել հարաբերությունների տարբեր տարրերի կոնկրետ բաղադրիչների»,- Պոմպեոյի խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։ Պետքարտուղարը նաև նշել է, որ թե՛ ԱՄՆ-ը, և թե՛ […]

̰
«Կոչ եմ անում հայերին վերադառնալ Սիրիա»․ Դամասկոսում Բաշար ալ Ասադն ընդունել է Արամ Ա-ին

20:48 14.05.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին  SHANTNEWS-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել  Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող հարցերի և ծրագրերի քննարկմանը։ Նախագահ Ասադը, մասնավորապես, կոչ է ուղղել  սիրիահայերին, […]

̰
Հայ և ռուս փրկարարների եղբայրությունը կոփվել է Սպիտակում. ՌԴ սենատոր

19:39 14.05.2019

Մայիսի 14-ին արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանն ընդունեց ՌԴ Դաշնային խորհրդի (ԴԽ) պատվիրակությանը՝ ԴԽ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են սենատորներ Ֆրանց Կլինցևիչը, Վյաչեսլավ Մարխաևը և ՌԴ օրենսդիր վերին պալատը ներկայացնող մի շարք այլ անձինք: Հայկական կողմը հանդիպմանը ներկայացնում էին Արա Նազարյանը, ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, Արտակարգ իրավիճակների […]

̰
Սոչիում մեկնարկել է Պոմպեո-Լավրով հանդիպումը

16:50 14.05.2019

Սոչիում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինությունների հետ կապված հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Նշենք, որ վերջին անգամ երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին անցած շաբաթ Ֆինլանդիայում՝ «Արկտիկական խորհրդի» շրջանակում: […]

̰
Սոչիում այսօր կկայանա Պոմպեո-Պուտին-Լավրով հանդիպումը

13:33 14.05.2019

Այսօր Սոչիում կայանալու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինություններին առնչվող հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Ի դեպ, սա Պոմպեոյի առաջին այցն է Ռուսաստան՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո:

̰
Արամ Ա Կաթողիկոսը հովվապետական այցով Դամասկոսում է

12:15 14.05.2019

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա.  Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Դամասկոս: «ՆՍՕՏՏ ԱՐԱՄ Ա. Վեհափառ Հայրապետը հովուապետական այցելութեան համար Դամասկոս ժամանեց։ Վեհափառ հայրապետը եւ անոր ընկերակցող պատուիրակութիւնը դիմաւորուեցան Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդին, Ազգ. Կեդր. Վարչութեան, Բերիոյ Թեմի Ազգ. Երեսփոխանական ժողովի, Պատկան Մարմնի, «Ա. Ահարոնեան» կեդրոնի ներկայացուցիչներուն, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխաններ՝ դոկտ. Նորա Արիսեանի եւ Ժիրայր Րէիսեանի […]

̰
Հայ աղջնակը Սիրիայում ականանետային կրակի զոհ է դարձել

12:06 14.05.2019

Մայիսի 12-ին Սիրիայի Համա նահանգի Սկալբիա քաղաքում ահաբեկիչների կողմից ականանետային կրակի զոհ է դարձել չորս երեխա: «Ականանետային կրակի հետևանքով 5-10 տարեկան չորս երեխաներ են զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Զոհերից մեկը Ջեսիկա Սեմերջյանն է (Ճեսիքա Յարութ ՍեմԷրճեան)»,- հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը: Հաղորդվում է, որ ահաբեկչական խմբավորումները խախտում են կրակի դադարեցման […]

̰
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

08:12 14.05.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցը կայացել է Անկարայի նախաձեռնությամբ։ Բանակցությունների ընթացքում առաջնորդները քննարկել են Իդլիբի դեէսկալացիոն գոտում գրոհայինների կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, ինչպես նաև Մոսկվայի ու Անկարայի փոխգործակցությունը սիրիական խնդրի կարգավորման հարցով։ «Քննարկվել են երկկողմ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների […]

̰
Հայ մասնագետները Սիրիայում շուրջ 26 հազար քմ տարածք են ականազերծել

19:07 13.05.2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 10-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հաղորդվում է, որ հումանիտար առաքելության բժիշկները վիրաբուժական օգնություն են ցուցաբերել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել […]

̰
BACK_TO_TOP