11:38 08.02.2018
Պենտագոնում հայտարարել են, որ նման գործողությունները կատարվել են ի պատասխան «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» շտաբի վրա անթույլատրելի հարձակմանը»:
17:52 06.02.2018
Սիրիայում զոհված օդաչուի մարմինը վերադարձվել է Ռուսաստան, փետրվարի 6-ին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
09:45 05.02.2018
Քրդական զինված խմբավորումները սիրիական Աֆրինում թուրքական զինուժին պատկանող տանկի ոչնչացման տեսանյութ են հրապարակել:
14:58 03.02.2018
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է քրդական ինքնապաշտպանական ուժերի մի կին զինյալ հակատանկային հրթիռային համակարգի միջոցով ոչնչացնում հակառակորդի տանկը:
17:13 02.02.2018
Թուրքիան փորձելով արդարացնել իր ագրեսիան, շարունակում է սուտ տարածել՝ փորձելով թաքնվել ինքնապաշտպանության իրավունքի մասին ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի տակ, ինչպես անում է «Միջազգային կոալիցիան»՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:
12:39 02.02.2018
Փետրվարի 2-ին ինքնաթիռը, որով Սոչիից Սիրիա էին վերադառնում Սոչիում տեղի ունեցած ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցած սիրիական պատվիրակության առաջին խմբի անդամները, Դամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծվել է, հաղորդում է «Գանձասար» թերթը:
17:16 01.02.2018
ՄԱԿ-ը կոչ է արել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի իշխանություններին, որպես երաշխավոր երկրների, նպաստել Սիրիայի հատուկ տարածքներում լարվածությունը նվազեցնելու: Այս մասին հայտարարել է կազմակերպության հատուկ դեսպանորդի օգնական Յան Էգելանը:
10:50 01.02.2018
Սիրիայի հյուսիսային շրջանում Աֆրինի մերձակայքում թուրքական ինքնաթիռները շարունակում են ավիահարվածներ հասցնել տարբեր թիրախներին: Ինչպես արդեն հայտնել էինք, ավիահարվածների թիրախ են ոչ միայն քրդական զինուժն ու խաղաղ բնակչությունը, այլ նաև Սիրիական պատմամշակութային կոթողներն ու քրդերի համար պաշտամունքի նշանակություն ունեցող հուշարձանները:
08:55 31.01.2018
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրան հայտարարություն է կատարել Սոչիում կայացած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքների վերաբերյալ:
20:05 30.01.2018
Սիրիայի մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են թե ինչպիսի ավերածություններ են թողել թուրքական ավիահարվածները Սիրիայի հյուսիսում գտնվող Աին Դարա պատմամշակութային հուշարձանի տարածքում: Նեոլիթյան դարաշրջանի Արամեյական այս կոթողները թվագրվում էին մ.թ.ա. 1300-1000 թթ և մեծ պատմամշակութային արժեք էին ներկայացնում:
18:38 30.01.2018
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վերլուծելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները։ Ըստ փորձագետի՝ Թուրքիան այստեղ «կարմիր գիծ» է հատել, ինչին Ռուսաստանը կոշտ է արձագանքել։
16:14 30.01.2018
ՌԴ Սոչի քաղաքում անցկացվող Սիրիայի հարցով գագաթնաժողովում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ մի քանի բանագնացներ կանգնել են տեղերից և սկսել բղավել: Նրանք Մոսկվային մեղադրել են Սիրիայի խաղաղ բնակչության կոտորածի մեջ, որոնք ռուսական ավիահարվածների հետևանքով էին տեղի ունեցել: Անվտանգության մի քանի աշխատակիցներ մոտեցել են բղավողներին և հանդարտեցրել: Մյուս կողմից՝ Ռուսաստանի օգտին մի քանի բանագնացներ սկսել են բղավել,որպեսզի լռեցնեն ընդդիմադիրներին:
12:36 29.01.2018
Հայաստանը շարունակել է Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է առաքվել Սիրիա:
11:50 29.01.2018
Թուրքիան հիմա հետապնդում է մարտական գործողությունների մասին սոցիալական ցանցերում գրառումներ կատարողներին։
12:40 27.01.2018
Սիրիական ընդդիմության՝ բանակցությունների հարցով հանձնաժողովը բոյկոտել է Սոչիում կայանալիք Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը: Այս մասին հանձնաժողովը հայտարարություն է տեղադրել իր թվիթերյան էջում՝ նշելով, որ չի մասնակցի հունվարի 29-30-ը Ռուսաստանի կողմից կազմակերպված կոնգրեսին:
10:46 27.01.2018
Թուրքիան դիմել է Facebook, Twitter և Youtube սոցիալական կայքերի ղեկավարությանը՝ պահանջելով աջակցել Աֆրինի ռազմագործողության մասին Թուրքիայի մասին քննադատական, կամ նրա պատիվ արատավորող գրառումների ու տեսանյութերի հեղինակներին գտնելու հարցում:
11:29 24.01.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դուժարիկը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերի ՝ Սիրիա ներխուժելու արդյունքում փախստական է դարձել ավելի քան 126 հազար խաղաղ բնակիչ:
08:45 24.01.2018
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ շաբաթ օրը սկսված «Ձիթենու պտուղ» օպերացիայի ընթացքում Սիրիայի Աֆրինի շրջանում «ոչնչացվել է ավելի քան 260 ահաբեկիչ»:
16:19 23.01.2018
Սիրիայի հյուսիսային շրջաններ թուրքական զորքի ներխուժման հետևանքով ռազմական բախումները թուրքերի և քրդերի միջև երկար են տևելու, ինչը, ի վերջո, հանգեցնում է երկու կողմերի ուժերի ջլատման: Այսօր հայտարարել են արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ դա գոնե հայկական շահի տեսանկյունից ձեռնտու է:
12:53 23.01.2018
Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժումը Թուրքիան նախօրոք համաձայնեցրել է ոչ միայն տարածաշրջանի այլ երկրների, այլև գերտերությունների հետ՝ լռության տեսքով ստանալով համաձայնություն: Այլ հարց է ԱՄՆ-ն, որը զինում էր քրդերին, և երկար ժամանակ թուրքերը փորձում էին ԱՄՆ-ին հետ պահել այդ քայլից: