TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Սիրիա

ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի հարցով համաձայնության չի եկել

10:20 24.02.2018

Երկու օր շարունակվող բանակցությունների ընթացքում առաջարկվում էր ողջ Սիրիայի տարածքում 30-օրյա հրադադարի հասնել:

̰
Մերկելը և Մակրոնը Պուտինին Սիրիայի հետ կապված կոչ են արել

08:30 24.02.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին `կոչ անելով աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Սիրիայի վերաբերյալ բանաձևին, հաղորդում է Reuters գործակալությունը:

̰
Սիրիայում և  Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից  ավելի քան 840 խաղաղ բնակիչ է զոհվել

20:20 22.02.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններ սկսելուց ի վեր Սիրիայում և Իրաքում առնվազն 841 խաղաղ բնակիչ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով:

̰
Քրդերը սիրիական իշխանություններին են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ

19:04 22.02.2018

Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինված ջոկատները սիրիական բանակին են հանձնել Հալեպի նահանգի՝ ավելի վաղ իրենց ենթակայության տակ գտնվող մի քանի շրջան: Հայտնի է, որ Սիրիայի բանակի ենթակայության տակ անցած շրջանների թվում են Ալ–Հալյաքը, Բաիդինը, Աշ Շաֆիֆն ու Շեյհ Խիդրը:

̰
Լիբանանը Հայաստանի կողքին է՝ նրա ժողովրդի, ինքնիշխանության և բարգավաճման բնական իրավունքները պաշտպանելու գործում. Միշել Աուն

15:06 22.02.2018

Հայաստանի և Լիբանանի նախագահները այսօր կայացած հանդիպման ընթացքւոմ քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերը և բռնկված պատերազմները, հատկապես Սիրիայում: Երկու երկրների նախագահները համակարծիք էին սիրիական ճգնաժամին խաղաղ լուծում գտնելու հարցում:

̰
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել իր նորագույն կործանիչ ինքնաթիռները

13:22 22.02.2018

Սիրիական հակամարտության ընթացքում ռուսական կողմը Սիրիայում կիրառել է իր բանակի հարյուրավոր զինատեսակներ։

̰
Արևելյան Ղութայի համար ԱՄՆ-ն մեղադրել է Ռուսաստանին և Սիրիային

10:08 22.02.2018

Սիրիայի Արևելյան Ղութայի շրջանում ավիահարվածներ իրականացնելու մեջ ԱՄՆ -ն մեղադրել է Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններին: Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վճռական կերպով դատապարտում է Ռուսաստանի և սիրիական վարչակարգի կողմից Արևելյան Ղութայում իրականացված հարձակումները»:

̰
Սիրիայի ժողովրդական ուժերը մտել են Աֆրին

11:43 21.02.2018

Սիրիայի ժողովրդական ուժերի զինյալները փետրվարի 20-ի երեկոյան Աֆրին քաղաք են հասել, հայտնում է Euronews-ը։
«Մենք եկել ենք Աֆրին քաղաք, որպեսզի աջակցություն ցուցաբերենք մեր եղբայրներին։ Մենք հիմա գտնվում ենք Աֆրինի սրտում, ինչպես տեսնում եք, այստեղ գրված է՝ «Բարի գալուստ Աֆրին քաղաք»։ Մենք եկել ենք այդտեղ, մենք շատ ենք, և մենք այստեղ ենք մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չեռ չենք վռնդել այստեղից թուրք գրոհայիններին»,- ասել է սիրիական ջոկատների հրամանատարներից մեկը։

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել կրակը Արևելյան Ղութայում

08:50 21.02.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտահոգություն է հայտնել Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում իրավիճակի սրման կապակցությամբ:

̰
Սիրիայի արևելքում օդուժի հարվածների հետևանքով տասնյակ զոհեր կան

20:11 20.02.2018

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Դամասկոսի արվարձան Արևելյան Ղութայում, որը վերահսկվում է ապստամբների կողմից, օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, հաղորդում են սիրիացի ակտիվիստները:

̰
Սիրիայում մի քանի տասնյակ ՌԴ քաղաքացիներ են տուժել. ՌԴ ԱԳՆ

17:48 20.02.2018

Սիրիայի տարածքում տեղի ունեցած վերջին բախումներից մեկի ընթացքում մի քանի տասնյակ ՌԴ քաղաքացիներ են տուժել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

̰
«Սիրիական բանակը Թուրքիային չի կանգնեցնի». Չավուշօղլու

09:49 20.02.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով սիրիական բանակի՝ Աֆրինում քրդերի հետ գործողություններ սկսելու մասին լուրերին, նշել է, որ իրենք կողջունեին սիրիական բանակի գործողությունները, եթե նրանք օգնեին պայքարել քրդական ջոկատների դեմ:

̰
Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը և Աստանայի ձևաչափով փոխգործակցությունը

20:13 19.02.2018

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում, հատուկ ուշադրություն դարձնելով Աստանայի ձևաչափով հետագա համագործակցության ամրապնդմանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

̰
Սիրիայի ժողովրդական ուժերը առաջիկա ժամերին կմտնեն Աֆրին

14:35 19.02.2018

Սիրիայի ժողովրդական ուժերի մարտիկներն առաջիկա ժամերին կմտնեն Աֆրին՝ թուրք զինվորներին դիմակայելու և քրդերին աջակցելու համար:

̰
ԱՄՆ-ն և Թուրքիան խոչընդոտում են Սիրիայի քաղաքական կարգավորումը. Սիրիայի նախագահի խորհրդական

13:12 19.02.2018

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խորհրդական Բուսեինա Շաբանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան խոչընդոտում են Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը, հայտնում է РИА Новости-ն:

̰
Սիրիական Ղամիշլիում պայթյուն է որոտացել. կա 4 զոհ

08:41 19.02.2018

Սիրիական Ղամիշլիում պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ: Լրատվամօջոցները հայտնել են ահաբեկչությունն իրականացվել է ականապատված մեքենայի միջոցով: Դեպքը տեղի է ունեցել Ղամիշլիի քրդաբնակ Ղարբիե շրջանում: Ահաբեկչության հետեվանքով տուժածների մեջ հայեր չկան: Միաժամանակ հայտնի է դարձել, որ առաջիկա 48 ժամվա ընթացում Սիրիական կառավարական բանակը կարող է զորք մտցնել Աֆրինի շրջան: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, […]

̰
Ահաբեկիչները փորձել են Լիբանանի տարածքից Սիրիա ներթափանցել

19:10 17.02.2018

Սիրիական բանակը կանխել է Լիբանանի տարածքից ահաբեկիչների ջոկատի մուտքը Սիրիայի Հոմս նահանգ, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:

̰
Նոր մանրամասներ Սիրիայում սպանված և վիրավոր ռուս զինվորականների մասին

14:45 16.02.2018

Փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան Դեյր-Էզ-Զորում հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին: ԶԼՄ-ներում շրջանառվող տվյալները զոհերի ու վիրավորների մասին խիստ հակասական են:

̰
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Սիրիայում կոալիցիոն ուժերի հարվածների հետևանքով ռուսների զոհվելու մասին

19:17 15.02.2018

ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից Սիրիայում հարվածների հետևանքով կարող էր ռուսաստանցի 5 զինվորական զոհված լինել:
МИД рассказал о гибели россиян в Сирии при ударе коалиции США

̰
ՌԴ ԱԳՆ-ն սկսում է բացել Սիրիայում ամերիկյան զորքի հետ տեղի ունեցած բախման փակագծերը

17:44 14.02.2018

Փետրվարի 8-ին Սիրիայի Դեյր Էզ-Զոր քաղաքում (հին հայկական տեղանվանումը՝ Տեր Զոր) ամերիկա-քրդական և ռուս-սիրիական զորքերի բախման մասին մանրամասներ են սկսում հայտնի դառնալ:

̰
Սիրիական տարածքներն օկուպացնելու Թուրքիայի փորձը չի հաջողվի. արևելագետ

17:19 14.02.2018

Հիմա էլ, ըստ Սաֆրաստյանի, Թուրքիային չի հաջողվի իրագործել իր ծրագիրը: Անկարային, նրա համոզմամբ, այս անգամ զսպում է Միացյալ Նահանգները:

̰
Սիրիական ճգնաժամի ավարտը մոտ է. արևելագետ

15:57 14.02.2018

Հետևելով սիրիական զարգացումներին ու այդ թնջուկում գերտերությունների դրսևորած վերջին մոտեցումներին՝ արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանն այն եզրակացությանն է հանգել, որ սիրիական ճգնաժամի ավարտը մոտ է կամ կան դրա ավարտի լուրջ նախադրյալներ:

̰
Սիրիայում դաժան մարտ է տեղի ունեցել ԱՄՆ և ՌԴ զինվորականների միջև. ո՞րն է եղելությունը

16:52 13.02.2018

Փետրվարի 8-ին Սիրիայի հյուսիսում անակնկալ ճակատամարտ է տեղի ունեցել քրդական խմբավորումների և սիրիական կառավարական զորքի միջև, որի մեջ ներքաշվել են ամերիկացիներն ու ռուսները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով սիրիական իր աղբյուրներին և սոցիալական ցանցերում եղած հրապարակումներին:

̰
Էրդողանը խոստացել է անպատասխան չթողնել ԱՄՆ-ի կողմից քրդերին օգնելու փաստը

16:46 13.02.2018

ԱՄՆ-ի որոշումը՝ շարունակել սատարել «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերից» սիրիացի քրդերին, Թուրքիայի կողմից անպատասխան չի մնա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

̰
Գեր մոդելները պոդիումին. Քրիստիան Սիրիանոյի նոր հավաքածուն

21:00 12.02.2018

Փետրվարի 8-ից Նյու Յորքում մեկնարկել է նորաձևության շաբաթը: Երեկ իր նոր հավաքածուն է ներկայացրել հայտնի դիզայներ Քրիստիան Սիրիանոն: Դիզայների մոդելավորած զգեստները պոդիումին ներկայացնում էին նաև plus-size մոդելները:

̰
Սիրիայի և Իսրայելի սահմանում իրավիճակը մնում է լարված

14:15 12.02.2018

Սպիտակ տունը Իրանին և նրա դաշնակիցներին կոչ է արել դադարեցնել սադրիչ գործողությունները և աշխատել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ:

̰
Սիրիայում ոչնչացրել են հերթական ադրբեջանցի գրոհայինին

12:00 12.02.2018

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտերում սպանվել է Սաիդ Ազերի անունով մի գրոհային, որը կռվում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ «Սուլթան» անվանումով ջոկատում:

̰
Իրանը կարծում է, որ Սիրիան կպատասխանի Իսրայելի հարվածներին

17:46 11.02.2018

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին Իսրայելի անպատիժ հարվածների ժամանակն անցել է, հաղորդում է «Ռեգնումը»:

̰
Թուրքական ուղղաթիռի խոցման հետևանքով 2 զինվորական է զոհվել

18:50 10.02.2018

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով 2 թուրք զինվորական է զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Ռազմական առաջադրանք իրականացնող երկու հարվածային ուղղաթիռներից մեկն ընկել է: Մեր զինվորականներից երկուսը մահացել են: Տվյալ պահին ռազմական մեքենայի ընկելու պատճառները հայտնի չեն»,- նշել է Յըլդըրըմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, […]

̰
Իսրայելը և Սիրիան փոխադարձ հարվածներ են հասցրել

15:23 10.02.2018

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ չեն ձգտում իրավիճակի սրման, բայց նշել են, որ Իրանը և Սիրիան «կրակի հետ են խաղում»:

̰
BACK_TO_TOP