19:43 21.03.2018
Մարտի 20-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն ընդունեց ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին՝ նախագաh Նորա Արիսյանի գլխավորությամբ, և ՍԱՀ ԺԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բուտրոս Մրջանիին:
08:44 21.03.2018
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հրթիռի հարվածից առնվազն 35 խաղաղ բնակիչ է զոհվել: Հրթիռն ընկել է շուկաներից մեկում: Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրթիռն արձակել են Արևելյան Ղութայում պաշարման մեջ գտնվող ապստամբները: Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպությունն էլ հաղորդել է Արևելյան Ղութայի ռմբակոծության մասին, որի հետևանքով զոհվել է 29 մարդ: Կազմակերպության փոխանցմամբ՝ Արևելյան Ղութայի Դումա քաղաքում ավիահարվածներն […]
09:12 19.03.2018
Թուրքական զորքերը և նրանց սիրիական դաշնակիցները գրավել են Աֆրինը և այնտեղից դուրս մղել քուրդ զինյալներին:
19:15 17.03.2018
Ամերիկյան զինված ուժերն իրենց ծովային հարթակներում նախապատրաստել են թևավոր հրթիռների արձակման հնարավորություններ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք հարվածներ են հասցնելու Սիրիային։
17:38 17.03.2018
Անկարան բազմիցս հայտարարել է, որ ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չլինեն:
18:22 16.03.2018
Աստանայի ձևաչափի կողմերը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հայտարարել են Սիրիայում բռնության ծավալների կրճատման և մարդասիրական օգնության տրամադրման գործընթացում գրանցված առաջընթացի մասին: Ղազախստանի նախագահի հետ ունեցած խորհրդակցությունից հետո այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
09:22 16.03.2018
Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Արևելյան Ղութայի Համուրիա բնակավայրում, որտեղ մարդասիրական միջանցք էր բացվել:
16:56 14.03.2018
«Բանակում ծառայելու խնդիրը մի քիչ նուրբ խնդիր է». այսօր այս մասին է հայտատարել ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը: «Այն սիրիահայերը, ովքեր ծառայել են սիրիական բանակում, կարողանում են իրենց ծառայության տարիները Հայաստանում համապատասխանեցնել և լուծել այդ խնդիրը»,- ասել է Անտոնյանը՝ նկատել տալով, որ Սփյուռքի նախարարությունը այս թեմայով ակտիվ համագործակցել է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ:
19:39 13.03.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլիի այն հայտարարությունը, ըստ որի Միացյալ Նահանգները պատրաստ է Սիրիային կրկին հարված հասցնել, «եթե լինի դրա անհրաժեշտությունը»:
09:16 12.03.2018
Սիրիայի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Արևելյան Ղութայի Մդեյրա բնակավայրը և մոտեցել Հարասթա արվարձանին:
15:35 07.03.2018
Թուրքիա- Ռուսաստան-Իրան եռակողմ համաժողովը տեղի կունենա ապրիլի 4-ին Թուրքիայի մայրաքաղաքում:
08:53 05.03.2018
Սպիտակ տունը կոչ է արել թույլ տալ, որ Արևելյան Ղութայում գտնվող շուրջ 400 հազ խաղաղ բնակիչներին անխոչընդոտ կերպով հումանիտար օգնություն հասնի:
13:10 03.03.2018
Սիրիական բանակն Արևելյան Ղութայում գործողություններ է իրականացնում «Ջեբհաթ ան-Նուսրա», ինչպես նաև այլ խմբավորումների ահաբեկիչների դեմ:
11:50 28.02.2018
Մեղադրանքներ են հնչում այն մասին, որ Փհենյանը Դամասկոսին է ուղարկել քիմիական զենք արտադրելու համար անհրաժեշտ սարքավորումներ:
09:09 28.02.2018
Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ Փհենյանը Դամասկոսին է ուղարկել ջերմադիմացկուն և թթվադիմացկուն սալիկներ, փականներ և խողովակներ, որոնք օգտագործվել են քիմիական զենքի արտադրամասերում:
18:09 26.02.2018
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ կստեղծվի «հումանիտար միջանցք», որը խաղաղ բնակիչներին թույլ կտա հեռանալ:
12:55 25.02.2018
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ երեկոյան արտահերթ նիստում միաձայն ընդունել է բանաձև՝ Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու մասին:
08:57 25.02.2018
Սիրիայում զինված հակամարտությունը ուժեղանում է ու սպառնում քաոսի մեջ թաղել ողջ տարածաշրջանը: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Liberation թերթին տված հարցազրույցում: