TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Սիրիա

Սերգեյ Լավրովն անօրինական է համարել ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում

19:22 14.04.2018

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողություններն անընդունելի և անօրինական է համարել:

̰
ՀԱՊԿ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում

18:59 14.04.2018

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցրած հրթիռային հարվածները:

̰
Վրաստանի արտգործնախարարը ողջունել է Սիրիայում արևմտյան կոալիցիայի գործողությունները

18:26 14.04.2018

Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա իրականացրած հրթիռային հարվածները, համարել է «համապատասխան և անհրաժեշտ»:

̰
Մոսկվան կրկին կարող է անդրադառնալ  Սիրիային С-300  տեսակի զենիթային հրթիռներ  մատակարարելու հարցին

17:09 14.04.2018

ԱՄՆ և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելուց հետո Մոսկվան կրկին կարող է անդրադառնալ Սիրիային С-300 տեսակի զենիթային հրթիռներ մատակարարելու հարցին,- ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Ռուդսկին Պաշտպանության նախարարության բրիֆինգում

̰
Սիրիական ընդդիմությունը ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը  խեղկատակություն է  անվանել

16:53 14.04.2018

Սիրիական ընդդիմությունը դժգոհ է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիայի վրա համատեղ հրթիռային հարձակումից: Այս մասին ասվում է Twitter- ի Agence France-Presse էջում:

̰
ԱՄՆ-ն ռմբակոծել է Սիրիան`10 տարի անգործ կանգնած հրթիռներով. The Drive

16:23 14.04.2018

Սիրիայում ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման ընթացքում, առաջին անգամ, մարտական պայմաններում օգտագործվել են AGM-158 JASSM թևավոր հրթիռները, գրում է The Drive-ը:

̰
Թերեզա Մեյը չի ստացել խորհրդարանի հավանությունը Սիրիային հարված հասցնելու համար. Կորբին

15:43 14.04.2018

Թերեզա Մեյը չի ստացել խորհրդարանի հավանությունը Սիրիային հարված հասցնելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինը: Նա քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ գործողությունը: «Ռումբերը կյանքեր չեն փրկի և հանգստություն չեն բերի: Այդ ապօրինի գործողությունը նոր էսկալացիայի կբերի»,- ասել է Կորբինը:

̰
ԵՄ-ն կոչ է անում խաղաղություն պահպանել Սիրիայում

14:50 14.04.2018

«ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես Ռուսաստանին ու Իրանին, օգտագործել իրենց ազդեցությունը՝ կանխելու քիմիական զենքի հետագա օգտագործումը, հատկապես սիրիական վարչակարգի կողմից»,- նշված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կողմ է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը, կոչ է արել կրակի դադարեցման մասին բոլոր համաձայնագրերի իրականացմանը և հնարավոր է համարել պատժամիջոցների խստացումը: «2017–ի հուլիսին և 2018 –ի մարտին ԵՄ –ն սահմանափակող լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց քիմիկան զենքի կիրառման հետ կապ ունեցող սիրիացի չինովնիկների և գիտնականների նկատմամբ, և միշտ պատրաստ է դիտարկել այդ պատժամիջոցների խստացումը»,- ասված է հայտարարությունում:

̰
Իրանը կշարունակի աջակցել Սիրիային. Հասան Ռոհանի

14:27 14.04.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ:

̰
Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարվածը

13:57 14.04.2018

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին Սիրիայի դեմ իրականացրած հրթիռային հարձակման կապակցությամբ և զգուշացրել դրա տարածաշրջանային և միջազգային հետևանքների մասին:

̰
Հրթիռային հարվածներից հետո Սիրիայի շուրջ տագնապային-սպասողական վիճակ է

13:56 14.04.2018

Գիշերը ԱՄՆ, Բրիտանիայի և Ֆրանսիայի զինուժը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը։ Թիրախում եղել են օդանավակայաններ, ռազմաբազաներ, հետազոտական կենտրոններ։

̰
Հրթիռակոծություններ Սիրիայում․ փորձելով պատասխանել մի քանի հարցի

13:50 14.04.2018

Ապրիլի 14-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական ուժերին։ Հրթիռակոծմանը ներգրավվել են երեք երկրների ավիացիան և ռազմանավերը:

̰
Սիրիայում քիմիական զենքի կիրառման կրկնության դեպքում Ֆրանսիան չի բացառել ռազմական գործողությունների կիրառումը

13:36 14.04.2018

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Դրիանը Սիրիայի տարածքում քիմիական զենքի գործածման կրկնության դեպքում չի բացառել կրկին ռազմական գործողություններ կիրառելու հավանականությունը:

̰
ՆԱՏՕ-ի արտակարգ նիստ Սիրիայի հրթիռակոծության հարցով

13:28 14.04.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր աջակցությունն է հայտնել Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային ու Բրիտանիային՝ Սիրիայի տարածքի հրթիռակոծության հարցում։

̰
Անհրաժեշտ էր և հիմնավորված. Մերկելի արձագանքը Սիրիայի հրթիռակոծմանը

13:01 14.04.2018

Ինքը՝ Գերմանիան, չի մասնակցել հրթիռային հարվածներին։ Դրանք իրականացրել են ամերիկյան, ֆրանսիական ու բրիտանական զինված ուժերը։ Արձակվել է 100-ից ավելի հրթիռ, որոնց մեծ մասը հասել է թիրախին։

̰
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել Սիրիայի հրթիռակոծության մասին

12:33 14.04.2018

Խախտվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, կատարվել է ագրեսիվ գործողություն սուվերեն պետության դեմ, որը պայքարում է ահաբեկչության դեմ:

̰
Ո՞ր երկրներն են աջակցում Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողությանը

12:17 14.04.2018

Կոալիցիայի՝ Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողությանն առաջինն իրենց աջակցությունն են հայտնել Կանադան և Ավստրալիան:

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Սիրիայի վրա հարձակումը

11:49 14.04.2018

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունը։ Այդ առիթով Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում նշվել է.

̰
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հրթիռակոծության վերաբերյալ

11:06 14.04.2018

«Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի , Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ուխտադրուժ եռյակի ագրեսիան Սիրիայի դեմ, ինչը միջազգային իրավունքի, ՄԱԿ սկզբունքների ու կանոնադրության կոպիտ խախտում է»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

̰
ԱՄՆ նախագահը ուղերձ է հղել Սիրիայի վրա հարձակվելու մասին

10:01 14.04.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել՝ Սիրիային կետային հարվածներ հասցնելու մասին: Հեռուստաուղերձում Թրամփը մասնավորապես ասել է. «Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ:

̰
Ավիաընկերությունները դադարեցրել են Սիրիայով թռիչքները

09:43 14.04.2018

Խոշորագույն ավիաուղիները փոխել են իրենց երթուղիները` շրջանցելով Սիրիայի օդային տարածքը: Պատճառը Սիրիայի տարածքում հնարավոր հրթիռային հարվածներն են: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

̰
Կոմբինացված հարված. ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան օդային հարված են  հասցրել Սիրիային

08:05 14.04.2018

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան օդային հարված են հասցրել Սիրիային: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ կա 3 տուժած: Հարվածները հասցվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուսատեսությամբ ելույթ է ունեցել: Նույն այդ ժամանակ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտնել են, որ իրենք եևս միացել են: Բավական լավ է աշխտաել սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը: Արձակված մոտ 30 հրթիռներից՝ խոցելով մոտ 10-ը:

̰
Նիդեռլանդները չեն մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին. վարչապետ

21:01 13.04.2018

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ Նիդեռլանդները չեն քննարկում Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու հնարավորությունը

̰
Սիրիայում քիմիական հարձակումը բեմադրված է եղել, իսկ Բորիս Ջոնսոնը խեղաթյուրում է ճշմարտությունը. Լավրով

19:27 13.04.2018

Լավրովի խոսքով՝ Մոսկվան անհերքելի փաստեր ունի այն մասին, որ Սիրիայում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է եղել:

̰
Ամերիկյան ռազմածովային ուժերը շարժվում են դեպի Սիրիա. DailyMail

17:25 13.04.2018

12 ռազմանավերից կազմված ամերիկյան նավատորմն ուղևորվում է դեպի Սիրիա: 2003 թվականին Իրաքի տարածք ներխուժումից հետո, սա ամերիկյան ռազմածովային ուժերի առաջին լայնամասշտաբ կենտրոնացումն է լինելու, հայտնում է բրիտանական Dailymail-ը: Նավատորմի մաս է կազմում 90 ինքնաթիռ տեղափոխող «USS Hurry S Truman» ատոմային ավիակիրը, որին ուղեկցում է 5 ականակիր նավ ու հածանավ և շարժվում է դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք:

̰
Ամերիկյան ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Սիրիայի մոտ

15:17 13.04.2018

Interfax-ը հաղորդում է, որ դեպի Սիրիա է ուղարկվել նաև բրիտանական թագավորական օդուժին պատկանող Sentinel R.1 ինքնաթիռ:

̰
Ավիաընկերությունները խուսափում են չվերթներ իրականացնել Սիրիայի օդային տարածքով

14:48 13.04.2018

Ավիաընկերությունները խուսափում են սիրիական օդային տարածությունից հնարավոր հրթիռային հարվածների պատճառով:

̰
Մայք Պոմպեոն խոսել է Սիրիայում զոհված մի քանի հարյուր ռուսների մասին

13:35 13.04.2018

ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն պատմել է վերջերս Սիրիայում մահացած մի քանի հարյուր ռուսների մասին:

̰
Թերեզա Մեյի կաբինետը պատրաստ է «գործողություններ ձեռնարկել» Սիրիայում

11:35 13.04.2018

Դաունինգ Սթրիթը նաև հայտնել է, որ միջազգային արձագանքը կհամակարգվի դաշնակից Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին և ցույց կտա, որ իրենք չեն հանդուրժի Սիրիայի քաղաքացիական պատերազմում թունավոր զենքերի օգտագործումը:

̰
Իտալիան չի մասնակցի Սիրիայի ռազմական գործողություններին

20:17 12.04.2018

Միևնույն ժամանակ, Իտալիան շեշտում է, որ Սիրիայի ճգնաժամի լուծման որոնումը պետք է իրականացվի ՄԱԿ-ի հովանու ներքո:

̰
BACK_TO_TOP