10:43 30.04.2018
Համայի և Հալեպի մոտ գտնվող սիրիական կառավարական ռազմական օբյեկտների վրա իրականացված ավիահարձակման հետևանքով զոհվել է շուրջ 40 մարդ, որոնց մեծ մասը իրանցիներ են: Շուրջ 60 մարդ վիրավորվել է:
09:14 30.04.2018
Այս գիշեր ավիահարվածներ են հասցվել սիրիական Համա և Հալեպ քաղաքների շրջակայքում գտնվող կառավարական ռազմական օբյեկտներին:
16:57 28.04.2018
Քննարկման թեման է եղել ապրիլի 7-ին Սիրիայում ենթադրաբար տեղի ունեցած քիմիական հարձակումը:
15:50 28.04.2018
Ֆրանսիան հատուկ նշանակության ռազմական ուժեր է տեղակայել քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ Սիրիայի հյուսիսային Ռումեյլան քաղաքում:
13:37 27.04.2018
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների աջակցությամբ և ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համագործակցությամբ, մեկանգամյա մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում բնակվող 1200 սիրիահայ խոցելի ընտանիքների:
13:00 26.04.2018
Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյն ասել է, որ արդեն առաջիկայում ՌԴ-ն կսկսի հակաօդային պաշտպանության նոր համակարգեր փոխանցել Սիրիային:
11:33 25.04.2018
Կառավարական ուժերը Դամասկոսի այդ հատվածում պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
20:59 22.04.2018
Ամերիկյան զորքերը Սիրիայում են ապօրինի կերպով՝ խախտելով միջազգային նորմերը, դա հանգեցնում է ապակայունացման: Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
20:04 22.04.2018
«Իսլամական պետությանը» հաղթելուց հետո ԱՄՆ-ը, Ֆրանսիան և նրա դաշնակիցները պետք է մնան Սիրայում, «որպեսզի կառուցեն նոր Սիրիա»: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
20:36 20.04.2018
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միջսիրիական երկխոսության սկզբի հեռանկարները «ոչ այնքան պայծառ» է որակել:
19:40 20.04.2018
Սիրիական Դումա քաղաքում ռուս զինվորականները հայտնաբերել են «Ջեիշ ալ-Իսլամ» զինված խմբավորման կողմից քիմիական զենքի արտադրության ապացույց:
14:36 20.04.2018
Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային հատվածում տեղակայված ահաբեկչական մի քանի՝ «ԻՊ», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ խմբավորումների հենակետերին: Այս մասին հայտնել է Սիրիայի ազգային SANA գործակալությունը:
09:45 20.04.2018
Իրաքյան ավիացիան սկսել է հարվածել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը: Այդ մասին նշվում է Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Ինչպես նշվում է, հարվածները հասցվե; են սահմանային դիրքերին:
19:19 17.04.2018
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հրթիռակոծությունից հետո Սիրիան այլևս չի կարողանա քիմիական զենք արտադրել: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը՝ ֆրանսիական Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում: Նա ասել է, որ հարվածների արդյունքում ոչնչացվել են այդ երկրի տարածքում գործող պահեստները, արտադրամասն ու հետազոտական կենտրոնը:
08:40 17.04.2018
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը անցած գիշեր պատասխանել է Հոմս նահանգում տեղի ունեցած հրթիռակոծությանը: Այդ մասին հայտնել է պետական «Սանա» գործակալությունը: Հրթիռների թիրախը եղել է «Շայրաթ» ավիաբազան: Նկարահանումը կատարվել է Դամասկոսից: Այս հրթիռակոծությունը իրականացվում է Դումայի քիմիական հարձակմանն ի պատասխան արևմտյան եռյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինուժի համատեղ հրթիռակոծությունից հետո:
16:32 16.04.2018
Ռուսաստանն ու Սիրիան Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետներին թույլ չեն տալիս սիրիական Դումա քաղաքում հետազոտություններ անցկացնել:
16:00 16.04.2018
Ռազմական գործողությունները կոալիցիայի կողմից Սիրիայում կվերջանան այն ժամանակ, երբ վերջնականապես կավարտվի «Իսլամական պետության» հետ պատերազմը
12:16 15.04.2018
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում բանակցություններ են սկսվելու Սիրիայի հարցով Անվտանգության խորհրդի բանաձևի վերաբերյալ: Բանաձևի նախագիծն առաջարկել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան: Այդ մասին լրատվամիջոցներին են հայտնել արևմտյան երկրներից մեկի դիվանագիտական աղբյուրները: Նախագիծը դատապարտում է սիրիական Դումա քաղաքում քիմիական զինքի կիրռարումը՝ պնդում, որը Ռուսաստանն ու Սիրիան հերքում են: Առաջարկվում է ստեղծել նման միջադեպերի հետաքննության անկախ մեխանիզմ:
21:06 14.04.2018
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցված հրթիռային հարվածները Ռուսաստանի շաբաթօրյա լրատվական հաղորդումների «գլխավոր ու հիմնական» թեման են դարձել, հայտնում է Meduza-ն: Հաղորդվում է, որ որոշ լրատվամիջոցներ միջազգային այդ իրադարձությանը մեկ թողարկման ընթացքում անդրադարձել են մի քանի ռեպորտաժներով ու միջազգային ուղիղ կապերով:
19:57 14.04.2018
Անկարայի ոստիկանությունը դադարեցրել է ԱՄՆ դեսպանատան առաջ կազմակերպված թուրքական ընդդիմության ներկայացուցիչների բողոքի ակցիան՝ ընդդեմ Սիրիայի դեմ հրթիռային հարվածների, հաղորդում է РИА Новости-ին: