14:07 04.06.2018
Մայիսի վերջին Սիրիայի «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման անդամները սպանել են մեկ այլ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար Աբու Ջամալ Ազարիին: Այս մասին հայտնել է տեղի աղբյուրներից մեկը՝ հրապարակելով նաև սպանվածի լուսանկար (լուսանկարում առկա է բռնության տեսարան), փոխանցում է Razm.info-ն: Սպանված ահաբեկիչը Սիրիա էր մեկնել Ադրբեջանից: Նշվում է, որ նա սպանվել է Իդլիբում սպանություններ իրականացնելու […]
12:23 04.06.2018
Բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքն է, որտեղից Թուրքիան ձգտում է հեռացնել ԱՄՆ աջակցությունը վայելող սիրիացի քրդական ջոկատները:
07:52 04.06.2018
ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կոալիցիան անցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայի և Իրաքի սահմանին իրականացվող գործողության երկրորդ փուլին: Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ցամաքային գործողություններ են սկսել՝ ուղղված ահաբեկիչներից սահմանի մաքրմանը: Իրենց հերթին իրաքյան անվտանգության ուժերն ուժեղացրել են իրենց ներկայությունը Սիրիայի հետ սահմանին՝ կանխելու ահաբեկիչների մուտքը […]
09:50 03.06.2018
Սիրիայի փոխվարչապետ Վալիդ Մուալեմը պահանջել է ԱՄՆ-ից լքել արաբական հանրապետությունը: Այս մասին նա հայտարարել է Դամասկոսում ճեպազրույցի ժամանակ: «Երբ ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերն Ալ-Թանֆի բազայից և Սիրիայի ողջ տարածքից, մենք կխոսենք Հարավային Սիրիայում անվտանգության վերաբերյալ համաձայնագրի մասին»,-ասել է նա: Մայիսի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն […]
19:59 02.06.2018
ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիան նոր ավիահարված է հասցրել Սիրիայում, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:
13:18 31.05.2018
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ եթե արտաքին միջամտությունը չլինի, ապա մեկ տարի էլ չի տևի Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար: Նա այդ մասին ասել է Դամասկոսում «Russia Today»-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ պատերազմը լավագույն ընտրությունը չէ, սակայն երբեմն ստիպված ես լինում այդ ընտրությունը կատարել, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, «Ալ-Քաիդա»-ին կամ «Իսլամական […]
18:37 30.05.2018
Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման փաստը լայն արձագանք է գտել աշխարհում: ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատել է Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը։ Այստեղ, հերթական անգամ ընդգծել են, որ նախկինի նման Հարավային Օսիան և Աբխազիան համարում են Վրաստանի մասը։ «Մենք լիովին սատարում ենք Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության […]
13:56 30.05.2018
Պուտինն ու Էրդողանը նաև ընդգծել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար ազգային արժույթների օգտագործման կարևորությունը:
18:08 29.05.2018
Պաշտոնական Թբիլիսին դատապարտել է Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը: Սիրիան այսօր դարձավ 5-րդ երկիրը, որը ճանաչեց Վրաստանի վերահսկողությունից դուրս գտնվող այս տարածքների անկախությունը: «Սիրիայի վարչակարգն անտեսել է ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավական պարտավորությունները` միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության մասին»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան: Դոնդուայի հայտարարությամբ՝ Վրաստանն […]
14:33 29.05.2018
Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալություն՝ հղում անելով այդ երկրների ԱԳՆ-ների պաշտոնական կայքերին: Կողմերը հայտնել են միջազգային հիմնարար իրավունքներին հավատարիմ մնալու և համագործակցության ձգտելու մասին: Մի կողմից Դամասկոսը, մյուս կողմից Ցխինվալն ու Սուխումին հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Միաժամանակ նրանք […]
20:56 28.05.2018
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Սիրիայի հանդեպ կիրառվող պատժամիջոցների ժամկետները: Այս մասին ասված է ԵԽ հայտարարության մեջ: «Մայիսի 28-ին խորհուրդը երկարաձգել է սիրիական համակարգի դեմ գործող սահմանափակումները մինչև 2019 թվականի հունիսի 1-ը»,- ասված է հայտարարության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ խորհուրդը ցուցակից հանել է այս ընթացքում զոհված երկու անձանց անունները: «Ցուցակում այժմ ներառված են 259 ֆիզիկական և […]
17:12 28.05.2018
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Մոզամբիկի ԱԳ նախարարի հետ։ Սիրիայի հարավային սահմանին պետք է լինեն միայն երկրի կառավարական ուժերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոզամբիկի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին մամուլի ասուլիսի ընթացքում: Ըստ նրա՝ ի սկզբանե Սիրիայի հարավ-արևմուտքում անվտանգության գոտու ստեղծման մասին պայմանավորվածությունը […]
09:01 24.05.2018
Սիրիայի պետական «Սանա» գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիոն ռազմաօդային ուժերը Դեր-Զոր նահանգում հարված են հասցրել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերին:
20:35 23.05.2018
Ռուս պրանկերներ Վովան և Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցով և Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին և 18-րոպեանոց զրույց ունեցել նրա հետ, հայտնում է The Guardian-ը:
18:17 18.05.2018
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Իդրիս ալ-Ջազաիրին, որը զբաղվում է միակողմանի հարկդիր միջոցներով բացասական ազդեցության հարցերով, ասել է, որ Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները կրկնապատկում են Սիրիայի ժողովրդի տառապանքները:
09:07 17.05.2018
Քաղաքում բարձրացվել է սիրիական պետական դրոշը: Մինչ այժմ այն գտնվում էր հակակառավարական ուժերից Սիրիայի ազատ բանակի ձեռքում: Լրատվամիջոցները նշում են, որ սիրիական բանակի մուտքը քաղաք մեծ ոգևորությամբ է ընդունվել:
10:34 15.05.2018
Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համաձայնել են, որ պետք է շարունակվի պայքարը Ջաբհաթ Ալ-Նուսրա ռազմական խմբավորման դեմ:
15:20 14.05.2018
Գործողության արդյունքում լիովին ոչնչացվել են ԻՊ-ի հրամանատարության շտաբը և ահաբեկիչների լոգիստիկական աջակցման կենտրոնը:
13:15 12.05.2018
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է սկզբում հնչում օդային տագնապի ազդանշանը, իսկ հետո երկնքում հայտնվում է հրթիռը: Դրանից հետո նորապսակներն ու հյուրերը հապճեպ լքում են խնջույքի տարածքը:
09:35 10.05.2018
Այսօր առավոտյան Սիրիայի հակահրթռային համակարգը Իսրայելից արձակված հրթիռներ է խոցել: Այս տեղեկատվությունը հայտնել է սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալությունը:
17:18 05.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Այս մասին հայտնում են նախագահի աշկատակազմից:
16:12 05.05.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկել է համայնքին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջի Իբրահիմը:
12:25 03.05.2018
Սիրիայի օդում, Միջերկրական ծովի տարածքում, թռիչքի ժամանակ կործանվել է ՌԴ ռազմական ինքնաթիռը: Երկու օդաչուներն էլ զոհվել են: