15:12 25.06.2018
«Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալները Սիրիայի ապաէսկալացման հարավային գոտում գրոհել են կամավոր կերպով կառավարության կողմն անցած բնակավայրերի վրա: Հարձակումը հետ է մղվել, հաղորդում է «Արմենպրես»-ը: Այս մասին հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում: Հաղորդագրությունում նշվում է, որ կառավարական զորքերին «Սիրիական ազատ բանակի» կազմավորումների հետ համատեղ և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ հաջողվել է հետ մղել ահաբեկիչների հարձակումը: […]
23:08 24.06.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը НТВ հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկրում չկա քաղաքացիական պատերազմ։ «Քաղաքացիական պատերազմը հիմնվում է միջդավանական, էթնիկ, կրոնական և այլ հակամարտությունների վրա։ Մեզ մոտ նման բան չկա»,-ասել է Ասադը՝ հրավիրելով կասկած ունեցողներին այցելել կառավարության կողմից վերահսկվող շրջաններ, որտեղ կարելի է տեսնել կողք-կողքի խաղաղ ապրող սիրիական հասարակության բոլոր շերտերը։ Նրա կարծիքով՝ […]
14:57 24.06.2018
Սիրիայի հարավի 11 բնակավայրեր ինքնակամ անցել են իշխանությունների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամատող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ բնակավայրերը, որոնք վերահսկվել են «Սիրիայի ազատ բանակի» ջոկատների կողմից, իշխանությունների կողմն են անցել «Ջեբհաթ ալ-Նուսրայի» գրոհայինների հարձակումը հետ մղելուց հետո։ «Սիրիայի ազատ բանակի» ջոկատները միացել են կառավարական զորքերի […]
18:41 23.06.2018
Սիրիական բանակը «Սիրիայի ազատ բանակի» հետ համատեղ հակահարված է հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման հարձակմանը հարավային դեէսկալացիոն շրջանի հյուսիս-արևելյան հատվածում: Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը խմբավորման ավելի քան 1000 զինյալներ հարձակում են գործել Դամա և Դեյր Դամա բնակավայրերի մոտակայքում տեղակայված տանկային 9-րդ ստորաբաժանման հենակետերի […]
12:10 23.06.2018
ՄԱԿ-ի պետքարտուղար Անտոնիո Գուտերեշը բոլոր երկրներին կոչ է արել դադարեցնել Սիրիայի հարավում-արևմուտքում ծավալվող ռազմական էսկալացիան: Այս մասին հայտարարությունը տարածել է ՄԱԿ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Նա (Անտոնիու Գուտերեշը-խմբ.) կոչ է անում դադարեցնել ռազմական էսկալացիան և բոլոր հետաքրքրված կողմերին հորդորում է պահպանել միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ […]
23:33 22.06.2018
Սիրիայի դեէսկալացիոն հարավային գոտում կառավարության կողմն է անցել «Սիրիայի ազատ բանակ»-ի գրոհայինների առաջին խոշոր խումբը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։ «Հունիսի 22-ին «Թաջամաուա ալ-Վիյաթ ալ-Ումարի» խոշոր խմբի առաջնորդ Վաժդի աբու Սլեսը հայտարարել է սիրիական կառավարության կողմն անցնելու մասին»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։ Առաջնորդը նաև հայտարարել է, […]
18:35 22.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած ուղևորության ընթացքում այցելել է նաև սիրիացի փախստականներին, նրանց Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի տարբերանշաններով շապիկներ է նվիրել և գնդակ խաղացել, փոխանցում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ նա շփվել է այն դպրոցների աշակերտների հետ, որտեղ լիբանանցի երեխաները պարապմունքներ են անցկացնում Սիրիայից փախստական երեխաների հետ: Մերկելը անգլերենով երեխաներին ասել է, որ Գերմանիան ջանքեր […]
14:23 22.06.2018
Սիրիահայ լուսանկարիչ Հակոբ Վանեսյանն օրերս Փարիզում կայացած PX3 2018 լուսանկարչական մրցույթում Պատվո մրցանակի է արժանացել։ Այս մասին տեղեկացնում է «Հալեպ-սուլայմանիյա» ֆեյսբուքյան էջը։ Աղբյուրը նշում է, որ լուսանկարչության հանդեպ Հակոբի հետաքրքրությունը մեծացել է հատկապես Սիրիայի պատերազմի թեժանալուց հետո։ Աղբյուրը նշում է նաև, որ սև ու սպիտակ լուսանկարների սիրահար Հակոբը Փարիզի ցուցահանդեսին մասնակցել է «Պատերազմի ճարտարապետություն», «Տարբեր […]
18:10 20.06.2018
Պետք է հնարավորություն տալ քրիստոնյաներին վերադառնալ Իրաքի և Սիրիայի տարածք, քանի որ այդ կրոնը մաս է կազմում Մերձավոր Արևելքի երկրների մշակույթում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ես խորապես համոզված եմ, որ այն բանից հետո, երբ Իրաքում և Սիրիայում իրավիճակը հանդարտվի և քաղաքական որոշում կայացվի, շատ կարևոր է ապահովել քրիստոնյաների ու ընդհանրապես […]
21:49 18.06.2018
Թուրք զինվորականները մտել են Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաք՝ համաձայն Միացյալ Նահանգների հետ տարածաշրջանում համատեղ գործողություններ իրականացնելու մասին համաձայնագրի, հաղորդում է NTV հեռուստաալիքը: Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Հուլուսի Աքարը գործողությունների ծրագիրը քննարկել է ԱՄՆ եվրոպական ԶՈՒ հրամանատար Քյորտիս Սկապարոտիի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Հունիսի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ամերիկյան կողմի հետ համաձայնեցրել էր քրդական Մանբիջից […]
14:31 18.06.2018
ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերը հարված են հասցրել հարավարևելյան Բու-Քեմալ քաղաքում տեղակայված սիրիական բանակի ուղղությամբ: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ռազմական աղբյուրին: Այդ նույն աղբյուրը հայտնել է նաև, որ հարվածի արդյունքում մեծաքանակ զոհեր ու վիրավորներ կան: Նրանց թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
16:17 14.06.2018
Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայում անցած տարվա ընթացքում երկու հարձակում է տեղի ունեցել արգելված նյարդապարալիտիկ նյութի և քլորի կիրառմամբ: Ըստ կազմակերպության՝ այդ նյութերը կիրառվել են 2017 թվականի մարտի 24-ին Լաթամնե քաղաքում, սակայն առայժմ չի հաղորդվում, թե հատկապես ում կողմից: Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է օգտագործել, […]
13:10 14.06.2018
«Հակաահաբեկչական պայքարը Սիրիայում հեռու է ավարտից, ուստի դեռ շատ վաղ է խոսել «Հզբոլլահ»-ի ուժերը երկրի տարածքից հեռացնելու մասին»,- իրանական հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Քանի դեռ Սիրիայում հակամարտությունը չի հանդարտվել, «Հզբոլլահ»-ի ուժերը կօժանդակեն սիրիական կառավարական ուժերին: Հակամարտությունը շարունակվում է, ի վերջո, «Հզբոլլահ»-ն այս պայքարի հիմնական ուժերից մեկն է: Երբ […]
09:06 14.06.2018
ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքում է Ռուսաստանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը՝ քիմիական զենքի կիրառմամբ Սիրիայի արևելքում սադրանքի նախապատրաստման մասին՝ անվանելով նման հայտարարությունները սուտ: Այս մասին հայտնում է Life.ru-ն։ «ՌԴ ՊՆ-ն սուտ հաստատում է, որ ամերիկյան զորքերն ու «Սիրիայի ազատ բանակը» պատրաստվում են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակում բեմադրել… Մենք պահպանում ենք քիմական զենքի արգելման մասին կոնվենցիայի դրույթները»,- գրել […]
10:08 13.06.2018
2018 թվականի ապրիլին Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հրթիռային հարվածը ծառայել է Չինաստանի համար որպես նախազգուշացում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում: Հարվածը Սիրիային հասցվել է Ֆլորիդայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Թրամփի հանդիպման ժամանակ, և Թրամփը պատմել է նրան այդ մասին: «Ես նրան ասացի, որ կարող է հեռանալ, կամ մենք […]
08:06 13.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը սկսել է դուրս բերել իր մարդկանց Սիրիայից և Եմենից, որտեղ վերջին տարիներին շարունակվում են զինված հակամարտությունները: «Կարծում եմ՝ Իրանը փոխվել է: Ես չեմ կարծում, որ նրանք այժմ այդպես նայում են Միջերկրական ծովի, Սիրիայի, Եմենի ուղղությամբ: Նրանք սկսում են մարդկանց դուրս բերել […]
10:51 12.06.2018
«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե սփյուռքի ինքնատիպ նախարար Մխիթար Հայրապետյանը նեղ միջավայրում օրերս «գտել» է, որ անհրաժեշտ է «գնալ Սիրիա, լավ PR կըլնի»։ Ընդհանուր առմամբ, նորերը սիրում են «Բելիտաժում» նստել, նարգիլե ծխել ու «ազգի PR վիճակը ծանրացնել սրտներին»։ Կհանդիպի՞ Սիրիայում Մխիթարը Ասադին, թե ոչ, «չի ասել»։ «PR» տրամանաբանությամբ առաջնորդվող իշխանության որոշ անդամների համար անգամ […]
17:21 11.06.2018
Առնվազն 18 մարդ է զոհվել Սիրիայի Հասեք շրջանում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով: Այս մասին հայտնում է տեղական SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից: Աղբյուրը փոխանցում է ականատեսների հաղորդած տեղեկություններն այն մասին, որ հարվածների թիրախ են դարձել Էշ-Շադադի քաղաքի հարավարևելյան հատվածում տեղակայված Հավայբիրա շրջանի դպրոցներից մեկը: […]
00:37 10.06.2018
Թուրքիան ավարտել է Սիրիայի հետ սահմանային պաշտպանիչ պատի 764 կմ հատվածի շինարարությունը: Նախագիծը սկսվել էր 2015 թվականին: Դրա նպատակն էր տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն ու պայքարը Սիրիայից կատարվող անօրինական միգրացիայի դեմ: 764 կմ երկարությամբ պատի շինարարությանը մասնացել են Սիրիայի հետ սահմանակից թուրքական նահանգների իշխանություններն ու TOKI ընկերությունը: Ընդհանուր առմամբ ծրագրվում է կառուցել 826 կմ երկարությամբ պատ: […]
14:29 09.06.2018
Վրաստանի իշխանությունները սիրիահայերի համար խոչընդոտներ են ստեղծում՝ Վրաստան մուտք գործելու առումով: Այս մասին Shantnews.am-ին հայտնեց օրերս ցամաքային ճանապարհով Թբիլիսի մեկնել փորձած մի սիրիահայ` նախընտրելով չներկայանալ: «Անցակետի պատուհանին մոտեցանք, երբ հայկական անձագիրս ներկայացրի, ոստիկանը թերթեց էջերը, նայեց դեմքիս, հասկացա, որ մի բան այն չէ: Հետո բարձրախոսով կապվեց իր վերադասի հետ ու մոտենալով ինձ, անգլերենով ասաց, քանի […]
13:58 09.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ համատեղ աշխատանքը, Սիրիայի ճգնաժամի լուծման համար, հաջող է ընթանում: «Մենք հաջողությամբ համագործակցում ենք Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում: Եվ այստեղ խոսելու թեմա կա, քանի որ կոնկրետ արդյունքներ կան»,- Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
23:46 08.06.2018
ՄԱԿ-ը հայտնում է սիրիական Իդլիբ նահանգում ավիահարվածների հետևանքով 45 խաղաղ բնակչի մահվան մասին՝ հավելելով, որ հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը: «Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը զեկուցում է, որ երեկ` Իդլիբ նահանգի հյուսիսում գտնվող Զարդանա գյուղին ուղղված բազմաթիվ ավիահարվածները, 45 խաղաղ բնակչի մահվան պատճառ են դարձել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: […]
14:53 06.06.2018
Անկարան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Սիրիայի Մանբիջ քաղաքի հետագա ճակատագրի շուրջ: Որպես այդ համաձայնության մաս՝ Սիրիայի քրդերի զինված խմբավորումները պետք է դուրս գան Մանբիջից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնից վերադառնալուց հետո: Այս տեղեկությունը հաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը: «Միացյալ Նահանգներն ու Թուրքիայի կառավարությունը պետքարտուղար Պոմպեոյի և […]
23:17 05.06.2018
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ և այդ մասին ծանուցել ՄԱԿ-ին: Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Գերատեսչությունը նշում է, որ երկրի իշխանությունները դադարեցրել են Վրաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին՝ 1993 թվականի մայիսի 18-ի համաձայնագրի գործողությունը: Վրաստանը որոշել էր խզել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ մայիսի 29-ին՝ այն բանից հետո, […]
16:29 05.06.2018
Աբխազիայի իշխանությունները տեղեկատվություն են տարածել, որ առաջիկա օրերին Սիրիայի նախագահը Աբխազիա կայցելի: «Այս օրերին նախապատրաստվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Սուխում»,- տեղեկացնում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահի մամլո ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ հունիսի 4-ին տեղի է ունեցել Ռաուլ Խաջիմբայի՝ Սիրիա այցի նախապատրաստման հարցով դիվանագետների հանդիպումը: Աբխազական կողմը, իր հերթին, Բաշար Ասադին հրավիրել է Սուխում, և հրավերն ընդունվել է: Հիշեցնենք՝ անցած […]
19:07 04.06.2018
Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փենսի հանդիպումը: