TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Սիրիա

Դեսպանը ՀՀ ՊՆ ղեկավարին է ներկայացրել Սիրիայի ռազմական և տնտեսական իրավիճակը

21:06 20.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Դեսպանը պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում տիրող ռազմական և տնտեսական իրավիճակը: Սիրիացի դիվանագետն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին` Սիրիայի ժողովրդին ուղարկված հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար: Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարը հույս է […]

̰
Հայաստանից հերթական օգնությունն է ուղարկվել սիրիահայերին

14:05 19.07.2018

Հայ-ռուսական մարդասիրական համագործակցության կենտրոնից կրկին օգնություն է ուղարկվել Սիրիա: Սիրիայի Արաբական Հանրապետություն առաքված մոտ 100 տոննա բեռից շուրջ 70 տոննան հատկացվել է Կարմիր մահիկին, 30 տոննան ուղարկվել է Հալեպ, որը եկեղեցու միջոցով բաժանվելու է հայ համայնքին և սիրիացիներին: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի խոսքերով՝ օգնությունը պետք է բաժանվի 3500-4000 կարիքավոր ընտանիքների: Հայրենիքից Սիրիա է […]

̰
Թուրքիան խախտում է սիրիացի փախստականներին ընդունելու մասին ԵՄ-ի հետ համաձայնությունը

21:20 17.07.2018

Թուրքիայի իշխանություններն սկսել են չգրանցել Սիրիայից այդ երկիր անցնող փախստականների մի մասին, ինչի պատճառով դյուրացել են նրանց նկատմամբ ապօրինի գործողությունները՝ ներս չթողնելը, պատշաճ բուժօգնություն չտրամադրելը, արտաքսելը, Սիրիա վերադարձնելը և այլն։ Այս մասին ահազանգել է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Խնդիրն այն է, որ եվրոպական երկրների հետ համաձայնությամբ՝ Թուրքիան պարտավորվել էր ապահովել սիրիացի ներգաղթյալների տեղավորումը, ինչի […]

̰
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

20:10 17.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշելով, որ Հայաստանում ցավով են հետևել վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերին, վարչապետը բարեկամ սիրիացի ժողովրդին մաղթել է, որպեսզի օր առաջ երկրում հաստատվի խաղաղություն: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական քաղաքական […]

̰
Սիրիայում իրավիճակը բարդ է. ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների գնահատականը

21:30 16.07.2018

Այսօր Հելսինկիում կայացած Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո նախագահները դեմ առ դեմ պատասխանել են լրատվամիջոցների մի շարք հարցերին, այդ թվում՝անդրադարձել են Սիրիայում տիրող իրավիճակին: Նախագահների գնահատմամբ՝ Սիրիայում վիճակը բարդ է, և իրենք երկուսն էլ կարևորում են տարածաշրջանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը: Վլադիմիր Պուտինը, անդրառանալով Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ի բանակցություններին, բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի՝ […]

̰
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում իրադրության կարգավորումը

00:32 15.07.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ քայլերը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Պուտինը կրկին շնորհավորել է թուրք առաջնորդին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Երկու կողմերից ընդգծվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ ամենատարբեր ուղղություններով համագործակցության հետագա խթանման […]

̰
Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Դերաա նահանգում

20:14 13.07.2018

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հորդանանի սահմանային Դերաա նահանգում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ այն գրեթե ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկչական խմբավորումների վերահսկողությունից, ընդ որում՝ նվազագույն զոհերով: «Ներկա դրությամբ՝ Դերաա նահանգը գրեթե ամբողջությամբ ազատագրված է: Ավելի քան 7 տարի շարունակ զինված խմբավորումների վերահսկողության տակ […]

̰
Ավիահարվածներ Դեր Զորի շրջանում. կան զոհեր

17:50 13.07.2018

Միջազգային կոալիցիայի կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զորի արևելյան շրջաններին: Օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական կայքը: Ըստ Սիրիայի պետական տեղեկատվական գործակալության՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել նաև Ալբու-Քամալ քաղաքի մոտակայքում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում:

̰
Սիրիա կուղարկվի 94 տոննա մարդասիրական օգնություն. ԱԻՆ

16:26 13.07.2018

ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համատեղ ջանքերով հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով (ձեթ, բրինձ և հնդկաձավար), հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Մարդասիրական բեռը Լաթաքիա է տեղափոխվում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի […]

̰
Իսրայելը հարվածել է սիրիական բանակին

08:35 12.07.2018

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Կունեյտրա նահանգում սիրիական բանակի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Թշնամական Իսրայելի ինքնաթիռները մի քանի հրթիռ են արձակել Կունեյտրա նահանգի Հադեր և Թել-Կրում Ջեբբա բնակավայրերի շրջանում բանակի մի շարք օբյեկտների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հարվածները։

̰
Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել

01:05 12.07.2018

Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողության ընթացքում հայազգի զինվոր է զոհվել` սիրիական բանակի զինծառայող Հայկ Օկարդիշյանը: Այս մասին Twitter-ում գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը: «Շատ հայեր են նահատակվել սիրիական բանակի շարքերում, այդ թվում՝ իմ ընկերը»,- գրել է նա՝ նշելով, որ Հայկը պաշտպանել է Սիրիան և Սիրիայի հայ համայնքն ահաբեկիչներից: I'm posting the funeral of #SyrianArmy soldier, […]

̰
Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ին չվատնել գումարը զեկույցների վրա

00:48 07.07.2018

Սիրիան դիմել է ՄԱԿ-ին՝ ժողովրդին իրական օգնություն ցուցաբերելու և երկրում տիրող վիճակի մասին զեկույցների  վրա գումար ծախսելը դադարեցնելու խնդրանքով։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարիի նամակում, փոխանցում է RIA Novosti-ն։ «Անվտանգության խորհուրդը պետք է դադարեցնի ամենամսյա զեկույցների հրապարակումը, քանի որ դրանք հետապնդում են Սիրիայի հանդեպ թշնամաբար տրամադրված մի շարք երկրների կողմից […]

̰
ՄԱԿ-ում Մարդու իրավունքների խորհուրդը Սիրիայի վերաբերյալ բանաձև է ընդունել

18:52 06.07.2018

ՄԱԿ-ում Մարդու իրավունքների խորհուրդը հուլիսի 6-ին Ժնևում կայացած նստաշրջանի ընթացքում Սիրիայի հետ կապված բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Նշվում է, որ Եվրամիության երկրների նախաձեռնած բանաձևն ընդունվել է՝ չնայած այդ երկրի ներկայացուցչի, ինչպես նաև Կուբայի, Չինաստանի, Իրաքի և մի շարք այլ երկրների կողմից հնչեցված քննադատություններին: Իսկ Ռուսաստանի կողմից առաջարկված ուղղումները չեն […]

̰
Թուրքիայի բանակը նոր ուժեր է ուղարկում Սիրիա

22:48 05.07.2018

Թուրքիայի բանակը սահմանամերձ Քիլիս նահանգից մեծաքանակ կենդանի ուժ և զրահատեխնիկա է ուղարկում Սիրիա: Հուլիսի 5-ի վաղ առավոտից զրահամեքենաներն սկսել են հատել թուրք-սիրիական սահմանը և մոտենալ Մանբիչ ու Թել Ռըֆաթ շրջաններին: Ըստ լրատվամիջոցների շրջանառած տեղեկության՝ թուրքական զինուժը Սիրիայում նախապատրաստվում է հայտնի «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շարունակությանը: Այդ ռազմագործողությունն ուղղված է սիրիաբնակ քրդերի զինված ուժերի դեմ, որոնք […]

̰
Սիրիական և ռուսական բանակն ավելի քան 600 ավիահարված է հասցրել ահաբեկիչների հսկողության տակ գտնվող հարավարևմտյան քաղաքներին

14:09 05.07.2018

Սիրիական բանակը և դաշնակից Ռուսաստանը 15 ժամ շարունակ ավելի քան 600 ավիահարվածներ են հասցրել ապստամբների հսկողության տակ գտնվող Սիրիայի հարավարևմտյան քաղաքներին: Նրանց հաջողվել է ազատագրել Դերաա քաղաքի մեծ մասը: Ահաբեկիչները փախել են քաղաքից և թողել մեծ քանակությամբ զինտեխնիկա ՝ 3 հատ T-62 տանկ, 40 հակատանկային հրթիռներ, շուրջ 100 ձեռքի հակատանկային նռնակներ, փամփուշտներով լի 1․3 հազար […]

̰
ՄԱԿ-ը կօգնի Սիրիայի տարածքի ականազերծմանը. հայերը կմասնակցե՞ն

13:31 05.07.2018

Սիրիայի կառավարությունը հուշագիր է ստորագրել ՄԱԿ-ի ականազերծման ծրագրի ստորաբաժանման հետ, որի համաձայն՝ վերջինը սատարելու է սիրիական հակամարտության ընթացքում ականապատված ու չպայթած զինամթերքով «վարակված» տարածքների մաքրմանն ու ականազերծմանը, սիրիացիներին այս վտանգի մասին տեղեկացմանը։ Այս մասին հայտնել է սիրիական պետական լրատվական գործակալությունը։ ՄԱԿ ականազերծման ծրագրի ղեկավարը հայտարարել է, որ ծրագիրը Սիրիայի կառավարության հետ աշխատելու է ճշտելու համար […]

̰
Սիրիայում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդի որդին․ Reuters

07:47 04.07.2018

Սիրիայի Հոմս քաղաքում սպանվել է«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի որդին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Համաձայն նախնական տեղեկությունների՝ Հուդայֆա ալ-Բադրին սպանվել է քաղաքային ջերմաէլեկտրակայանի մոտ սիրիական կառավարական զորքերի գործողության ժամանակ։ Դեռևս կիրակի հայտնի էր դարձել, որ կառավարական բանակը Դերաա նահանգում ազատագրել է 70 քաղաք և գյուղ, ներկայում ստորաբաժանումները գտնվում են Հորդանանի […]

̰
Սիրիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է անում վերադառնալ հայրենիք

19:27 03.07.2018

Սիրիայի կառավարությունը կոչ է անում իր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք, ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է Sana գործակալությունը: «Սիրիայի կառավարությունը կոչ է անում Սիրայի քաղաքացիներին, ովքեր ստիպված են եղել լքել երկիրը պատերազմի և ահաբեկիչների գործողությունների պատճառով, վերադառնալ հայրենիք ահաբեկիչների կողմից գրավված տարածքների մեծ մասի ազատագրումից հետո»,-ասվում է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Սիրիայի կառավարությունը հաստատում է, […]

̰
Վրաստանը հավաստիացրել է՝ սիրիահայերի մուտքի սահմանափակումներ չկան. ԱԳՆ խոսնակ

15:22 02.07.2018

Սիրիահայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու Վրաստան մուտքը արգելելու դեպք եղել էր, բայց դրա վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ում պաշտոնական պարզաբանումներ են ստացել Թբիլիսիից, որով Վրաստանի իշխանությունները հավաստիացրել են՝ այդպիսի արգելք չկա։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ «Այս պահի դրությամբ մենք Վրաստանից ունենք պաշտոնական պատասխան և՛ դեսպանության մակարդակով, և՛ արտգործնախարարության մակարդակով, որ նման […]

̰
Սիրիայի բանակը Դերաա նահանգում 70 քաղաք է ազատագրել

19:40 01.07.2018

Սիրիական կառավարական բանակը Դերաա նահանգում ազատագրել է 70 քաղաքներ ու գյուղեր։ Ներկայում ստորաբաժանումները գտնվում են Հորդանանի հետ սահմանից 2 կմ հեռավորության վրա։ Այդ բնակավայրերի մեծ մասի բնակիչները միացել են Դամասկոսի հետ հաշտության մասին համաձայնագրին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Պայմանավորվածության կնքումից հետո զինված կազմավորումների գրոհայինները շտկել են իրենց կարգավիճակը և վերադարձել խաղաղ կյանքի։ Ներկայում […]

̰
Սիրիայում ռուսական ավիաբազայի մոտ անհայտ դրոնների խումբ է ոչնչացվել

16:43 01.07.2018

Սիրիայում «Խմեյմիմ» ավիաբազայի հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են դրոններ, որոնց պատկանելիությունը հայտնի չէ:  Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ռուսական ավիաբազայի ներկայացուցչին։ Անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձի հետևանքով տուժածներ չկան։ Հաղորդվում է նաև նյութական վնասի բացակայության մասին։ Ավիաբազան աշխատում է պլանային ռեժիմով: Սա ավիաբազայի վրա դրոնների հարձակման առաջին դեպքը չէ։ Վերջին անգամ ռուս […]

̰
Իսրայելը հրետանի է ուղարկել Սիրիայի հետ սահման

14:15 01.07.2018

Իսրայելական բանակը Սիրիայի հետ սահման է ուղարկել հավելյալ զրահատանկային և հրետանային մասեր՝ հարևան պետության հարակից շրջաններում վերսկսված մարտական գործողությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Հյուսիսային շրջանի հրամանատարության կողմից անցկացված օպերատիվ իրադրության վերլուծության տվյալների հիման վրա որոշվել է ուժեղացնել Գոլանի բարձունքների 210-րդ դիվիզիան զրահատանկային և հրետանային ուժերով»,-ասվում է հաղորդագրությունում։ Բանակը վստահեցրել է, […]

̰
Սիրիական Դումա քաղաքում ատրակցիոնների այգի է բացվել

10:40 01.07.2018

Սիրիայի Դումա քաղաքում (Արևելյան Ղուտա նահանգ) ատրակցիոնների այգի է բացվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Այգու տնօրեն Հալիլ Մահմուդ Ալ Էսը նշել է, որ տեղի իշխանություններն աշխատանքներ են տանում քաղաքը խաղաղ կյանքի վերադարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես, նրանք հավաքում են փլուզված զանգվածները, վերականգնում ճանապարհներն ու ենթակառուցվածքը։ «Ատրակցիոնների այգին նախկինում էլ եղել է։ Մենք պարզապես վերսկսել ենք […]

̰
Իրաքը պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին

00:07 01.07.2018

Իրաքցի զինվորականները փշալարերից արգելապատնեշ են կառուցել Սիրիայի հետ արևմտյան սահմանին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է Shafaq news-ը։ Հաղորդվում է, որ պատը կառուցվել է Անբար նահանգում՝ Սիրիայի և Հորդանանի հետ սահմանի հատման գոտում։ Կառույցի պարագծի երկայնքով տեղադրվել են դիտորդական աշտարակներ։ Պատի կառուցման գործում իրաքյան կողմին նյութատեխնիկական և լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել […]

̰
Իսրայելը հրաժարվել է Սիրիայից փախստականներ ընդունել

18:23 29.06.2018

Իսրայելցի զինվորականները թույլ չեն տա ռազմական գործողություններից փախչող սիրիացիներին մուտք գործել երկիր, բայց կարող են մեծացնել տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները, հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում անելով Իսրայելի ԶՈՒ մամուլի ծառայությանը: Ըստ իսրայելական կողմի` Գոլանի բարձունքների սիրիական հատվածում գտնվող վրանային ճամբարներում փախստականների թիվը զգալիորեն աճել է Սիրիայի հարավում կառավարական զորքերի և ընդդիմության ջոկատների միջև բախումների վերսկսումից […]

̰
Թուրքիան մեղադրել է ՌԴ-ին ու ԱՄՆ-ին սիրիական պայմանավորվածությունների խախտման մեջ

17:57 29.06.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն The Daily Sabat-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պատասխանատու են Սիրիայի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ պայմանավորվածությունները խախտելու համար: Չավուշօղլուի խոսքերով՝ «ռեժիմի ուժերը» գրոհել են սիրիական Դերաա նահանգի ուղղությամբ: «Ո՞վ է ձեռք բերել պայմանավորվածությունը՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն. հենց նրանք էլ պատասխանատու են»,- ասել է Չավուշօղլուն: Նա նաև հավելել է, […]

̰
Թրամփը մտադիր է Սիրիայի հարցով Պուտինի հետ գործարք կնքել․ CNN

09:15 29.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում կայանալիք հանդիպմանը քննարկել Սիրիայում ամերիկյան զորքերի գտնվելու հարցն ու գործարք կնքել զորքերի դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Թրամփը պատրաստ է ամերիկյան զորակազմը դուրս բերել հորդանանյան սահմանի երկայնքով ձգվող սիրիական հարավարևմտյան շրջաններից և հարկ է […]

̰
Վրաստանն իր երկինքը փակել է սիրիական ինքնաթիռների համար

18:54 28.06.2018

Վրաստանը, ի պատասխան Սիրիայի կողմից վերջերս Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման, փակել է իր օդային տարածքները սիրիական երկու Syrian Air և Cham Wings ավիաընկերությունների համար: Տեղեկությունը հաստատել է «ՍաքաԷրոնավիգացիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գոչա Մեզվրիշվիլին: Reuters-ի տվյալներով՝ սիրիական ավիաուղիները Վրաստանի օդային տարածությունը Սիրիայի և Ռուսաստանի միջև չվերթներ կատարելու համար չեն օգտագործում հունիսից: Ինքնաթիռները թռչում են […]

̰
Սիրիայի Դերաա նահանգում իրավիճակի սրման ֆոնին 45 հազար մարդ փախստական է դարձել

16:20 26.06.2018

Սիրիայի հարավարևելյան Դերաա նահանգում տիրող ռազմական իրավիճակի սրման հետևանքով 45 հազար մարդ լքել են իրենց բնակավայրերը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով զբաղվող գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Յեմս Լարկեն, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հարավարևելյան Դերաա նահանգում ընթացող մարտերի սրման մասին հաղորդագրություններով, որը, ըստ ներկայացված հաշվարկների, սպառնում է 750 հազար […]

̰
Արևմուտքը չի տալիս, միայն վերցնում է. Բաշար Ասադի հարցազրույցը НТВ-ին

18:17 25.06.2018

Սիրիայի նախագահը նաև մեղադրել է ԱՄՆ-ին և ընդհանուր առմամբ Արևմտյան իշխանությունին Մերձավոր Արևելքում ահաբեկչություն տարածելու համար:

̰
BACK_TO_TOP