08:22 09.08.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադն, ուղերձ է հրապարակել օնկոլոգիական հիվանդության պատճառով հոսպիտալացումից հետո։ «Ես մասն եմ ժողովրդի, որն աշխարհին սովորեցրել է կայունություն և դիմակայություն կոշտ մեկուսացմանը: Իմ վճռականությունը բխում է ձեր վճռականությունից ու կայունությունից, որը դուք ցուցաբերել եք անցած տարիների ընթացքում»,- ասված է Ասմայի թվիթերյան ուղերձում։ Սիրիայի առաջին տիկնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի՝ զարգացման վաղ […]
16:07 08.08.2018
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է «Զինուժ» հաղորդաշարը: Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջք են կատարել Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավերը՝ բեռնված շուրջ 100 տոննա սննդամթերքով: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու, տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա է մեկնել նաև հայ զինվորական […]
07:57 08.08.2018
Ֆրանսիայի քաղաքացին ցանկացել է դստեր հետ նավակով հասնել Սիրիա և միանալ ահաբեկիչներին, հաղորդում է BFMTV-ն: 45 տարեկան տղամարդուն բերման են ենթարկել երկրի հարավային Էռո դեպարտամենտ: Տղամարդու մասին իրավապահ մարմիններին տեղեկություններ է հաղորդել նրա կինը: Բերման է ենթարկվել նաև տղամարդու 21-ամյա հանցակիցը: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ահաբեկիչների հետ համագործակցելու համար:
16:32 07.08.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով Հալեպի դպրոցներից մեկը կանվանակոչվի սիրիական կառավարական ուժերի մարտիկ, զինյալների դեմ մարտերում հերոսաբար ընկած Գրիգոր Աշնակելյանի պատվին։ Զոհված զինծառայողի ընտանիքին այցելել են Սիրիայի նախագահն ու նրա կինը, ինչից հետո Ասադը կառավարությանը հրահանգել է Հալեպի դպրոցներից մեկն անվանակոչել Աշնակելյանի անունով։ Նշենք, որ սիրիական հակամարտության սկզբնական շրջանում տեղի հայկական համայնքը որոշել էր ակտիվ […]
20:50 06.08.2018
Արևմուտքը Ազիզ Ասբերի ղեկավարած կենտրոնին մեղադրում էր քիմիական զենքերի ծրագրին մասնակցություն ունենալու մեջ:
17:25 04.08.2018
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Կասեմին հայտարարել է, որ երկիրը կնվազեցնի Սիրիայում իր ներկայությունը կամ կհեռանա այն ժամանակ, երբ ահաբեկչության դեմ պայքարն ավարտվի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Քանի դեռ Սիրիայի կառավարությունը ցանկանում է, մենք կլինենք այս երկրում: Մեր կարևոր խնդիրը, բացի Սիրիայի կառավարության խնդրանքից, ահաբեկչության դեմ պայքարն է»,- Կասեմիի խոսքերը փոխանցում է Իրանի ԱԳՆ-ն: […]
13:34 04.08.2018
Սիրիայի վերականգնումն ու փախստականների վերադարձն ապահովելու համար Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ռազմական, հատուկ նշանակության գաղտնի կապուղիով նամակ է ուղարկել Միացյալ Նահանգների զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավարին։ Այս մասին տեղեկության արտահոսք է եղել, որի մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ամերիկյան կողմն այս նամակին սառնությամբ է պատասխանել, քանի որ, ըստ փաստաթղթի, Ռուսաստանը փորձ է անում […]
23:35 03.08.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ։ Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Արծվիկ Մինասյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել երկու բարեկամ երկրների առևտրատնտեսական հարաբերություններին, նշել, որ […]
18:28 02.08.2018
Ըստ Սոչիի բանակցություններում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարիի՝ Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի հարավարևմտյան Դարաա քաղաքում և հարակից շրջաններում, տեղեկացնում է «Ռազմինֆոն»: Պաշտոնյան նաև նշել է, որ կառավարական ուժերը ահաբեկիչներին դուրս են մղել և հասել են Գոլանի շրջան՝ մինչև նախկինում Իսրայելի հետ եղած սահմաններ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրիայի հարավարևմտյան այդ շրջանը ռազմավարական նշանակություն ունի և կապող օղակ է […]
15:23 02.08.2018
Սիրիական իշխանությունները սկսել են իրականացնել Հալեպի՝ զինյալներից ազատագրված բնակավայրերի վերականգնման պետական ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: «Վերականգնման պետական ծրագիրը երեք փուլ է ընդգրկում. նախ՝ մենք պետք է պատրաստենք ենթակառուցվածքներ, քանի որ մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի և էլեկտրականության: Երկրորդ փուլը հասցեական օգնությունն է․ մենք պարզում ենք ընտանիքներից յուրաքանչյուրի կարիքները: Երրորդը՝ բնակիչներին իրենց բնակարանները […]
01:00 02.08.2018
Սիրիայում երեք ընդդիմադիր խմբավորումներ միացել են «Ազգային ազատագրական ճակատին»։ Ձևավորվել է Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքար մղող խոշորագույն զինված միավորումը երկրում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով սիրիական ընդդիմությանը։ «Սիրիայի ազգային ազատագրական ճակատը» գործում է Իդլիբ և Համա նահանգներում։ Այժմ դրա թվաքանակը հասնում է 100 հազարի։ Խոսքն այնպիսի խմբավորումների մասին է, ինչպիսիք են […]
17:30 01.08.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` Հարավային Օսիա հնարավոր այցի մասին հայտարարություն է տարածել Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը Սիրիայում նախագահ Բաշար Ասադի հետ կայացած հանդիպումից հետո: Նրա խոսքերով՝ Ասադը համաձայնել է ընդունել հրավերը, սակայն այցը կախված է Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակից. այն կկայանա Ասադի համար նպաստավոր ժամանակ: Բիբիլովը նաև ընդգծել է, որ Հարավային Օսիան մտադիր է Սիրիայի […]
21:40 31.07.2018
Սիրիայի կառավարական զորքերն ահաբեկիչներից լիովին ազատագրել են երկրի հարավարևմտյան Դերաա նահանգը: Այս մասին հայտնել է Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ալ Ջաաֆարին Սոչիում աստանյան ձևաչափով բանակցությունների ժամանակ: Այս մասին հայտնում է Interfax-ը։ Ջաաֆարիի խոսքով՝ Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից պահանջում է անհապաղ լքել երկրի տարածքը, քանի որ նրանց ներկայությունը Սիրիայում անօրինական է:
15:26 31.07.2018
Երեք հազարից ավելի փախստականներ են Լիբանանից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք վերադարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում, ասված է ՌԴ պաշտպանության նախարարության Փախստականների ընդունման, բաշխման և տեղավորման կենտրոնի տեղեկագրում: «Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից Լիբանանից ժամանել են 3 հազար 826 փախստական, այդ թվում՝ «Զեմրանի»-ի անցակետով՝ 2 հազար 846 մարդ և ինքնուրույն «Ջեյդեթ-Յաբուս» չսարքավորված անցակետով՝ 980 մարդ, Հորդանանի […]
00:14 31.07.2018
Սիրիայում կառավարական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Շաջրա բնակավայրը, որը Դերաա նահանգում հանդիսացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոշորագույն պատվարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով զինվորական աղբյուրներին։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ զորքերը գրոհել են Յարմուկ հովտում գտնվող բնակավայրը երկու ուղղությամբ՝ հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան։ Նշվում է, որ սակրավորներն սկսել են ուսումնասիրել և ականազերծել […]
15:33 30.07.2018
Սոչիում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում շահագրգիռ կողմերից Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև քննարկվում են տեխնիկական հարցեր՝ կապված սիրիական Իդլիբի շրջանի ապառազմականացման, փախստականների վերադարձի ու Սահմանադրության նոր տարբերակի կազմման հետ։ Այս բանաձևով անցկացվող հանդիպումներին ամերիկյան կողմը հրաժարվում է մասնակցել, իսկ ՄԱԿ-ն ու Հորդանանի իշխանությունները դիտորդական պատվիրակություններ են ուղարկում։ Ներկա են նաև […]
12:38 29.07.2018
Սիրիայում ահաբեկիչների կողմից առևանգված 14 կանանցից կազմված խմբին հաշվեհարդար է սպառնում։ Այս մասին հայտարարել է Al-Masdar պորտալը։ Ահաբեկիչները սպառնալից ուղերձներ են հղել պատանդների հարազատներին և փրկագին պահանջել։ Կանայք առևանգվել էին հուլիսի 25-ին, Սիրիայի հարավային Էս-Սուվեյդա նահանգում, որտեղ մահապարտ ահաբեկիչների ինքնապայթեցումների հետևանքով զոհվել էր 250 մարդ, ևս 180-ը՝ վիրավորվել։
11:02 29.07.2018
Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները սեպտեմբերի 7-ին կհավաքվեն Ստամբուլում՝ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու համար։ Ինչպես հայտնում է Vatan թերթը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԲՐԻՔՍ գագաթնաժողովի շրջանակում։ «Մենք կքննարկենք, թե ինչ կարող ենք անել»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում պարբերականը։ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ընթացքում […]
15:03 28.07.2018
Անցած օրերի ընթացքում ավելի քան 260 փախստականներ են վերադարձել Սիրիայի տարածք: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Անցած օրերին Սիրիայի Արաբական Հանրապետություն են վերադարձել 265 փախստականներ: Լիբանանի տարածքից «Զեմրանի» անցակետը հատել է 83 մարդ, «Մասնաա» անցակետը՝ 148 փախստական, իսկ Հորդանանի «Նասիբ» անցակետը՝ 34 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հստակեցվում է, որ 265 վերադարձածներից 75-ը կանայք են, […]
17:30 26.07.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր երկրի ներկայիս իրավիճակը համեմատել է Հայրենական մեծ պատերազմի հետ՝ մատնանաշելով նացիստների և ահաբեկիչների գործողությունների նմանությունը: Այս համեմատությունը Ասադն արել է հինգշաբթի օրը հանրապետության տարածքում մարտական առաքելություն իրականացնելիս զոհված ռուս զինծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ: TASS գործակալության թղթակիցը տեղեկացնում է, որ Սիրիայի ղեկավարը հյուրերին հանդիպել է Ալ-Մուխեյջերի շրջանում գտնվող նախագահական պալատի դռների մոտ: Նա […]
07:42 26.07.2018
Առնվազն 215 մարդ է զոհվել հուլիսի 25-ին Սիրիայի հարավարևմտյան Էս-Սուվեյդա նահանգում ահաբեկչությունների շարքի հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանում առողջապահական վարչությանը։ Մահապարտ գրոհայիններն ինքնապայթեցում են իրականացրել նահանգի համանուն վարչական կենտրոնում, որը գտնվում է Դամասկոսից 92 կմ հեռավորության վրա։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 180 մարդ վնասվածքներ է ստացել։ Ահաբեկչություններն ուղեկցվել են քաղաքի մատույցներում բնակավայրերի […]
19:26 25.07.2018
Սիրիայում զոհվել է Վրաստանի Պանկիսի կիրճի բնակիչ, ԻՊ-ի անդամ Թամազ Բատիրաշվիլին: Նա ավելի վաղ սպանված ԻՊ-ի դաշտային հրամանատար Աբու-Ումար աշ-Շիշանի անունով հայտնի Թարխան Բատիրաշվիլիի եղբայրն է: Այդ մասին տեղեկացրել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Թամազ Բատիրաշվիլին 38 տարեկան էր: Նա Սիրիա էր մեկնել 2013-ին: Կիրճի բնակիչների տեղեկությամբ՝ նա Սիրիայում մահացել է ռազմական բախումների ժամանակ: Օրեր առաջ տեղեկություն էր […]
18:34 25.07.2018
Միաժամանակ զինյալները հարձակումներ են գործել նահանգի մի քանի այլ բնակելի շրջանների վրա:
16:33 24.07.2018
Վերջին օրերի ընթացքում ավելի քան 2000 փախստական է Լիբանանից վերադարձել Սիրիա, տեղեկացնում է РИА Новости-ին: «Ազդարարում եմ սիրիացիների մասսայական և կազմակերպված վերադարձը: Նախորդ օրերի ընթացքում 2038 փախստական է վերադարձել»,- ասել է գեներալ Միխայիլ Մեզինցովը Ռուսաստանի ՊՆ և արտգործնախարարության՝ սիրիացի փախստականներին վերադարձնելու նպատակով ստեղծված կոորդինացված շտաբի նիստի ժամանակ: Նրա խոսքերով՝ Քեֆրայայից և Ալ-Ֆուայից Իդլիբ մարդկանց տարհանումն ավարտվել է, […]
16:23 24.07.2018
Իսրայելական բանակը հայտարարել է, որ սիրիական «Սուխոյ» մակնիշի օդանավ է խոցել: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օդանավը խախտել է իսրայելական սահմանը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: Ստացված տեղեկատվության համաձայն՝ օդանավի ուղղությամբ հակաօդային պաշտպանության «Պատրիոտ» համակարգից կալանող երկու հրթիռ է արձակվել այն ժամանակ, երբ արդեն օդանավը մոտ 2 կմ մտած է եղել Իսրայելի տարածք: […]
17:40 22.07.2018
Սիրիան և Հարավային Օսիան ստորագրել են համաձայնագիր դիվանագիտական հարաբերությունների մասին։ Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները՝ Վալիդ Ալ-Մուալեմը և Դմիտրի Մեդոևը։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Նշվում է, որ Մեդոևն այցով գտնվում է Դամասկոսում։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է Սիրիայի և Հարավային Օսիայի միջև տարբեր ոլորտերում հարաբերությունների զարգացման կարևորությունը»,-նշվում է հայտարարությունում։ Ալ-Մուալեմը Հարավային Օսիայի ԱԳ […]
10:00 22.07.2018
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի արևելյան Բու-Քեմալ քաղաքի մերձակայքի խաղաղ թաղամասերին։ Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը, գնդակոծման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Զոհերի հստակ թիվ չի հաղորդվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռաքքայում խաղաղ բնակիչների զանգվածային հուղարկավորման 3 վայրերի հայտնաբերման մասին։ Այնտեղ գտնվել են մոտ 1200 մարդկանց, հիմնականում կանանց ու […]
18:45 21.07.2018
Սիրիայի քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար Ռուսաստանի ռազմատրանստորտային ինքնաթիռը Ֆրանսիայի «Շատոռու» օդանավակայանից 44 տոննա կշռող մարդասիրական օգնություն է տեղափոխել Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան: Այս մասին հայարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռով Սիրիա են տեղափոխվել բժշկական սարքավորումներ, առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ ու կենցաղային որոշ անհրաժեշտ պարագաներ: «Հատկացված բուժօգնությունը և առաջին անհրաժեշտության պարագաները կփոխանցվեն արևելյան […]
13:21 21.07.2018
Շվեդիայում սիրիահայ երիտասարդի են սպանել։ Այս մասին Shantnews-ը տեղեկություն ստացավ սպանված հայ երիտասարդի ծննդավայր Դամասկոսից։ Մեր աղբյուրը նաև նշեց, որ վերջին տարիներին Շվեդիայում հաստատված Հարություն Լափայանը մասնակցել է փախստականների թեմայով վեճի, որի ժամանակ մեկը փշրված ապակիով վնասել է Հարութի վիզը։ Ըստ ականատեսների՝ Հարութը երկար ժամանակ անօգնական վիճակում մնացել է փողոցում, որտեղ էլ մահացել է։ Հիշեցնենք, […]