18:15 01.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, որ հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած հայ մասնագետների խմբի անդամներին և կից գրառում կատարել. «Ասել եմ և էլի կասեմ. եթե Սիրիայում առաքելություն իրականացնող հայ բժիշկները փրկել են թեկուզ մի երեխայի կյանք, ում նախնիները ապաստան են տվել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մի հայի՝ Սիրիայում մեր […]
14:59 01.07.2019
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Միջին Արևելքից: Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «1. Այս պահին հրթիռակոծվում է Իսրայելի հարավը: 2. Իսրայելական օդուժը հրթիռակոծել է Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող թիրախներ: Իսրայելական օդուժի դեմ գործի է դրվել սիրիական ՀՕՊ համակարգը, և, ըստ տեղեկությունների, ՀՕՊ-ի հրթիռներից մեկն ընկել է Կիպրոսում: 2. Ամերիկյան օդուժը հրթիռակոծել է […]
08:21 01.07.2019
Իսրայելական ավելի քան 10 կործանիչներ լիբանանյան օդային տարածքից հարձակվել են Դամասկոսի և Հոմսի մատույցներում սիրիացի զինվորականների դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը Դամասկոսի արվարձանում։ Քաղաքում հզոր պայթյունների շարքի ձայն է լսվել։ Կատարված հարձակման հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխա։ Հաղորդվում է 21 վիրավորի […]
20:57 29.06.2019
Երեկ Սիրիայում կրկին հարվածների թիրախ է դարձել թուրքական բանակին պատկանող մի հենակետ։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ տասն օրվա ընթացքում սա երրորդ դեպքն է։ Այս և վերջին օրերի զարգացումների մասին SHANTNEWS.am-ին պատմել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի և մերձակայքի զինվորական խորհրդի գլխավոր հրամանատար, ազգությամբ քուրդ Ժամալ Աբու Ժուման: Նա, SHANTNEWS.am-ին ներկայացնելով քաղաքի և տարածքի իրավիճակը, մասնավորապես […]
19:32 29.06.2019
Հունիսի 27-ին սիրիական ուժերն Իդլիբում գտնվող թուրքական դիտակետի ուղղությամբ կրակ էին բացել, որի հետևանքով զոհվել էր 1 զինվոր, վիրավորվել՝ 3-ը:
22:57 28.06.2019
Թուրքիան հարվածել է Սիրիայի Իդլիբ նահանգում դիտորդություն իրականացնող դիրքերի ուղղությամբ կրակ բացած սիրիական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով այդ երկրի Պաշտպանության նախարարությանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նահանգում տեղակայված թուրքական ուժերի վրա կատարված հարձակման հետևանքով մեկ զինվոր սպանվել էր, երեքը վիրավորվել էին: Անկարան այդ գործողությունները դիտավորություն է որակել: […]
09:45 28.06.2019
Ճապոնական Օսակայում ընթանում է Պուտին- Թրամփ հանդիպումը: Այն տեղի է ունենում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, հետո խոսել են դեպի գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարահանման սրահը քայլելու ընթացքում: Քաղաքական հարցեր, սակայն, այդ ընթացքում չեն քննարկվել: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավականին ընդգրկուն […]
22:20 27.06.2019
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին, որից հետո աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է քննարկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և […]
19:59 27.06.2019
«Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագիրը, որը երկու տարի է՝ շարունակվում է հանրապետությունում, ուղղված է փախստականների իրավունքների և պարտականությունների իրազեկմանը, հասկանալու նրանց խնդիրներն ու ինտեգրման դժվարությունները: Այսօր Շիրակի մարզպետարանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության աշխատակիցները քննարկել են այլ երկրներից Հայաստան տեղափոխված ընտանիքների փաստաթղթավորման խնդիրները, նաև […]
12:50 27.06.2019
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին։ Աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին «ՀԱՊԿ ձևաչափում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության […]
08:51 27.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի Օսակայում հունիսի 28-ին՝ տեղի ժամանակով 14:00-ին, փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «լավ զրույց» է ակնկալում ՌԴ նախագահի հետ Օսակայում G20-ի գագաթնաժողովին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ առաջնորդները հնարավոր է քննարկեն ստրատեգիական կայունությանը, տարածաշրջանային կոնֆլիկտնիերին, այդ թվում՝ Սիրիային, […]
19:10 26.06.2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից: Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական […]
18:36 26.06.2019
ՌԴ և ԱՄՆ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է հունիսի 28-ին, Օսակայում` G20 գագաթնաժողովի առաջին նիստից հետո: Այս մասին տեղեկացնում է RT-ն: «Թրամփի հետ հանդիպումն անցկացվում է առաջնորդների բանակցությունների շրջանակում՝ հաստատություններից մեկում: Այդ հաստատությունը գտել է ամերիկյան կողմը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ երկրների ղեկավարները կքննարկեն […]
16:48 26.06.2019
Ղրիմում ռուսական բանակի կազմում գործող օդադեսանտային գումարտակի հիման վրա ձևավորվելու է օդադեսանտային գունդ, որը ոչ միայն հսկելու է թերակղզու անվտանգությունը, այլև անհրաժեշտության դեպքում արագ մեկնելու է Սիրիա՝ այնտեղ տեղակայված ռուսական զորքին օգնության։ Այս մասին հայտնում է հայկական Razm.info մասնագիտացած կայքը։ Այս գունդը մտնելու է Ռուսաստանի հարավի բոլոր զորքերը միավորող Հարավային ռազմական շրջանի 7-րդ օդադեսանտային դիվիզիայի […]
21:05 24.06.2019
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներից: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քաղաքապետը բնապահպանության վարչությանը հանձնարարել է մշակել աշխատանքների իրականացման ուղեցույց, որը կներառի բոլոր խնդիրները. կանաչ տարածքների խնամք, ոռոգման համակարգի արդյունավետ շահագործում: «Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, անընդունելի է»,- նշել […]
10:15 20.06.2019
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին այցելել է ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն՝ խմբի երկրորդ հերթափոխին հաջողություն մաղթելու մարդասիրական աշխատանքների իրականացման մեջ։ Այդ մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Հալեպում ՀՀ հյուպատոսարանից: Ինչպես հայտնի է,օրերս Հայաստանից Սիրիա է մեկնել մարդասիրական առաքելություն իրականացնող երկրորդ խումբը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հերթափոխը հիմնականում զբաղվում է Հալեպի ծայրամասային շրջանների […]
18:39 19.06.2019
SHANTNEWS.am-ի եթերում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունները 21-րդ դարի ողբերգությունն են, և դրանք գնալով թեժանում են: «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծես գալիս են համաձայնության, որ եթե Ռուսաստանը համոզի Իրանին հանել զորքը Սիրիայից, ապա ԱՄՆ-ն կճանաչի Բաշար Ասադի իշխանությունը»,- ասել է Նավասարդյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կլինեն հունիսի […]
12:13 19.06.2019
Սիրայում ահաբեկիչների դեմ պատերազմի վերջին փուլն է սկսվում. այս մասին հայտարարել է Սիրայում ՌԴ դեսպան Ռիադ Խադադը, գրում է RIA Novosti-ն: Նրա խոսքով՝ ահաբեկիչները Սիրայից փախչում են այլ երկրներ, ինչը կարող է ահաբեկչությունների ալիք առաջացնել: Դեսպանն ընդգծել է, որ ահաբեկիչները Սիրայում ձեռք են բերել ոչ միայն պատերազմելու հմտություններ, այլև ռազմավարական և մարտավարական հնարավորություններ օգտագործելու ֆինանսական […]
23:30 18.06.2019
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիան չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Անկարան Սիրիայի Իդլիբ քաղաքում իր դիտակետերի նկատմամբ հարձակման դեպքում պատասխան կտա, արտգործնախարար Մուալլեմն ասել է. «Առաջին հերթին, մենք չենք ցանկանում […]
16:24 18.06.2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հալեպ քաղաքի մշակույթի տանը հունիսի 17-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել: Ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետ Կումիտ Աասին, Հալեպի քաղաքապետ Մաադ ալ-Մադլաջին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության […]
15:39 17.06.2019
Հունիսի 12-15-ը Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններ: Դեսպան Գևորգյանը եղավ Լաթաքիայում և հայաբնակ Քեսաբում, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման իշխանության ներկայացուցիչների և հայ համայնքի հետ: Հունիսի 12-ին Տիգրան Գևորգյանին ընդունել է Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խդրուր ալ-Սալեհը (Ibrahim Khudr al-Salem): Զրուցակիցները քննարկել են մարզային մակարդակով հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել […]
15:08 15.06.2019
Այսօր առավոտյան կրկին ռմբակոծվել է Սիրիայի Քեսաբ ավանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկություն ստացավ Քեսաբի իր աղբյուրից։ Զոհեր և վիրավորներ չկան: Լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին օրերին ծանր մարտեր են ընթանում Քեսաբի մերձակա մի շարք գյուղերում, որտեղ թաքնվում են թուրքմենական ահաբեկչական խմբավորումներ։ Նշվում է, որ Սիրիայի բանակը մեծացնում է ճնշումները զինյալների նկատմամբ, որոնք, ի պատասխան, ռմբակոծում […]
18:02 13.06.2019
Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Բացի երկկողմ օրակարգից ու բարեփոխումների մասին քննարկումներից, Խորհուրդն անդրադարձել է նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի: ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն և ժողովրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին: […]
14:10 13.06.2019
Խաղաղության համաշխարհային ռեյտինգում Հայաստանը բարձրացել է 118-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա 120-րդ հորիզոնականի փոխարեն։ Այս վարկանիշով Հայաստանը եզրափակում է խաղաղասիրության «միջին» մակարդակ ունեցող երկրների շարքը, ինչպես և նախորդ տարի։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը շարունակում է մնալ խաղաղասիրության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում, թեև նույնպես բարձրացել է երկու հորիզոնականով ու հասել է 130-րդ տեղին դիտարկված 163 երկրների […]
19:00 11.06.2019
Հյուրախաղերով Հայաստանում է Լիբանանի Համազգայինի հայ կրթական և մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախումբը։ Երեկ լիբանանահայ դերասանները Գյումրիի թատրոնի բեմում էին Նիլ Սայմոնի «Գութ դոկտոր» կատակերգությամբ: Մի քանի ամիս առաջ էլ Գյումրիի դրամատիկական թատրոնն էր Լիբանանում, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում խաղացին վեց ներկայացում: Աճեմյանցիների հյուրախաղերի պատասխան հանդիպումը Գյումրիում առաջինը չէր: «Գասպար Իփեկյան» թատերախմբի դերասաններն անցած տարի […]
20:48 10.06.2019
Եվրամիությունում ապաստան հայցողների թիվը զգալիորեն աճել է: Հունվարից մինչև ապրիլի վերջը առաջին անգամ մոտ 206․500 մարդ է ԵՄ-ում ապաստան ունենալու խնդրագիր ներկայացրել: Այս մասին գրում է Funke լրատվական գործակալությունը: Նշված ցուցանիշը 15%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Տվյալներն ամբողջացվել են Եվրամիությանը պատկանող երկրների ամսական հաշվետվությունների հիման վրա: Դիմումների առնվազն քառորդը ներկայացվում է […]
20:43 10.06.2019
Ֆրանսիան ընդունել է Սիրիայում ապրող Իսլամական պետության ահաբեկչական կազմակերպության զինյալների 12 որբ երեխաներին: Այս մասին հաղորդում է РИА «Новости» `հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը: Ինչպես նշվում է, այդ երեխաները գտնվում են հատուկ բժշկական վերահսկողության և սոցիալական ծառայությունների խնամքի տակ: Նաև պարզաբանվում է, որ այդ երեխաներից երկուսը Հոլանդիայի քաղաքացիություն ունեն և շուտով վերադարձվելու են իրենց […]