TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+5.09 oC

Սիրիա

Սիրիական Իդլիբը՝ ՌԴ-Իրան-Թուրքիա հանդիպման օրակարգում

16:48 07.09.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հարցով Թեհրանում հանդիպում է անցկացվում Աստանայի ձևաչափով: Իրանի մայրաքաղաքում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նապագահ Հասան Ռոհանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ոչ միայն եռակողմ, այլև երկկողմ հանդիպումներ կունենան: Գործնականում խոշոր գործողությունների մասին խոսվում է արդեն երկու շաբաթ, սակայն […]

̰
Ռոհանին կոչ է արել Իսրայելին և ԱՄՆ-ին լքել Սիրիան

16:37 07.09.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները պետք է հրատապ լքեն Սիրիան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Իրանի առաջնորդը նշել է, որ սիրիական հակամարտությունում ԱՄՆ-ի «անօրինական միջամտությունը» հանգեցրել է տարածաշրջանում վտանգավոր իրադրության ձգձգման: «ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում պետք է արագ ավարտվի»,- ընդգծել է Ռոհանին: «Իսրայելի օկուպացիոն ռեժիմը պետք է անհապաղ լքի սիրիական օկուպացված […]

̰
Մերկելն առաջին անգամ աջակցություն է հայտնել Սիրիայում Մոսկվայի գործողություններին

08:00 07.09.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ աջակցել է Սիրիայում ՌԴ-ի գործողություններին։ Այս մասին գրում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը։ Պարբերականն ընդգծում է, որ Սիրիայում Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունը բարդացրել է այն, որ գրոհայինները փորձել են խաղաղ բնակիչներին օգտագործել որպես «կենդանի վահան»։ «Անհրաժեշտ է ձեռնարկել փորձեր՝ արմատական ուժերի դեմ պայքարելու, սակայն դրա հետ մեկտեղ խաղաղ բնակիչներին պաշտպանելու  համար։ […]

̰
Վաշինգտոնն ընդլայնել է Սիրիային առնչվող պատժամիջոցային ցուցակը

07:47 07.09.2018

ԱՄՆ-ը Սիրիային առնչվող պատժամիջոցային ցուցակում ներառել է 4 ֆիզիկական անձանց և 5 կազմակերպություններ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ցուցակում ներառված ֆիզիկական և իրավաբանական անձանց մեղադրում է սիրիական կառավարությանը նավթ և սպառազինություն մատակարարելու մեջ։ Ցուցակում են հայտնվել 2 ընկերություններ Լիբանանից, 2-ը՝ Սիրիայից, 1-ը՝ ԱՄԷ-ից։ Ցուցակում են ընդգրկվել նաև 3 սիրիացիներ և 1 լիբանանցի։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, […]

̰
Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիային. SANA

07:43 05.09.2018

Իսրայելական ինքնաթիռները հարձակման են ենթարկել սիրիական Համա նահանգի շրջաններից մեկը։ Հաղորդվում է 1 զոհի և 4 վիրավորի մասին։ Սիրիայի պետական SANA գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Իսրայելի ավիացիան հրթիռակոծել է Սիրիայի տարածքի մի շարք օբյեկտներ։ Նշվում է, որ ինքնաթիռները թռել են Բեյրութի կողմից, ցածր բարձրության վրա ներխուժել են սիրիական օդային տարածք […]

̰
Թուրքիան զինտեխնիկա է տեղակայում Սիրիայի հետ սահմանային հատվածում

18:30 04.09.2018

Թուրքական զինված ուժերը ռազմական տեխնիկա են տեղակայում Սիրիայի հետ սահմանային շրջաններում: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը: Հաղորդվում է, որ Քիլիսով, Էլբեյլի բնակավայրի ուղղությամբ տրանսպորտային 8 միջոց է շարժվել, որոնց միջոցով տեղափոխվել են տանկեր ու հաուբիցներ: Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ նման գործողությունները կատարվում են «անվտանգության նկատառումներից ելնելով»: M60 տանկերը սահման են տարվել՝ կանխելու փախստականների […]

̰
Այն, ինչ տեսավ Սիրիայի ժողովուրդն այս տարիներին, նման է այն ամենին, ինչ տեսան հայերն Արևմտյան Հայաստանում. Հայաստանում Սիրիայի դեսպան

14:40 03.09.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Շնորհավորելով դեսպանին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներ Սիրիայի հետ, մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ […]

̰
Դամասկոսը պատրաստ է ԵՄ երկրներին տվյալներ տրամադրել ահաբեկիչների մասին

11:37 03.09.2018

2018թ.-ի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած ներգաղթյալների և փախստականների թիվը գերազանցել է 60 հազարը:

̰
Փարիզը ճանաչել է Ասադի հաղթանակը Սիրիայում

07:52 03.09.2018

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է Սիրիայի քաղաքացիական պատերազմում նախագահ Բաշար Ասադի հաղթանակի մասին։ «Ասադը հաղթել է պատերազմը։ Մենք պետք է ճանաչենք դա»,- ընդգծել է նախարարը՝ նշելով, որ սիրիացի առաջնորդը չկարողացավ երկրում խաղաղություն պահպանել։ Դիվանագետի կարծիքով՝ այդ նպատակին հասնելու համար Դամասկոսին անհրաժեշտ է «քաղաքական որոշում՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ»։ Ինչպես հայտնում է Sputnik International-ը, Լե […]

̰
Սիրիական բանակի ավիաբազայում պայթյունների շարք է որոտացել

13:33 02.09.2018

Դամասկոսից ոչ հեռու գտնվող կառավարական զորքերի Մեզզե ավիաբազայում սեպտեմբերի 2-ին պայթյունների շարք է տեղի ունեցել։ Պատճառ է հանդիսացել զինամթերքի պահեստում տեղի ունեցած կարճ միացումը։ Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական շրջանակների աղբյուրներին։ Ականատեսները հայտնում են սաստիկ հրդեհի և քաղաքի գլխավերևում գոյացած խիտ ծխի մասին։ Ավելի վաղ որպես պատճառ նշվել է […]

̰
1 օրում ավելի քան 1000 խաղաղ բնակիչ է վերադարձել Սիրիա

21:09 31.08.2018

Ընդամենը 1 օրում 1000-ից ավելի խաղաղ բնակիչ է վերադարձել իր հայրենի բնակավայրը՝ սիրիական չորս նահանգներ, հաղորդում է  ՌԴ պաշտպանության նախարարության փախստականների ընդունման և բաշխման տեղեկատվական կենտրոնը: Դամասկոսի  հարավային շրջաններից մեկը՝ Ղութա, մեկ օրում վերադարձել է 67 բնակիչ՝ 14 կին, 40 երեխա:  Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից 134 676 հազար բնակիչ է վերադարձել Հարավային Ղութա, […]

̰
Արևմուտքը շահագրգիռ է սիրիական ճգնաժամի շարունակությամբ. Սիրիայի ԱԳՆ

21:30 30.08.2018

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը` Վալիդ Մուալլեմը, թվել է այն արևմտյան երկրների անվանումները, որոնք, ըստ նրա, խոչընդոտում են  Սիրիայի զարգացմանը:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Մուալլեմի խոսքով՝ արևմտյան երկրները շահագրգիռ են Սիրիայում ճգնաժամի շարունակությամբ և օգտագործում են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը՝ զինյալների խմբավորումներին պաշտպանելու համար: «ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա. այս երկրներն ընդհանրապես գոհ չեն, նրանց […]

̰
Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Սիրիայում

15:40 30.08.2018

Թուրքիան ու Ռուսաստանը լրացուցիչ ուժեր են տեղափոխում Սիրիա։ Ինչպես հայտնում է թուրքական աղբյուրը, դա պայմանավորված է Իդլիբում ռազմական գործողություններ սկսելու Սիրիայի կառավարական ուժերի մտադրությամբ։ Ռուսաստանը արդեն Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկել 10 ռազմանավ։ Իսկ Թուրքիան լրացուցիչ ցամաքային ուժեր է ուղարկել անվտանգության գոտի համարվող Իդլիբ։ Դեպի Իդլիբ է ուղևորվել թուրքական զինուժի 2 ավտոշարասյուն։ Դրա նպատակն […]

̰
Իրանն ու Սիրիան ռազմական գործակցության պայմանագիր են կնքել

12:00 27.08.2018

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին Սիրիա կատարած երկօրյա այցի ընթացքում ռազմատեխնիկական գործակցության  պայմանագիր է կնքել Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդալլահ Այուբի հետ: Այս մասին փոխանցնում է Tasnim-ը: Պայմանագրի համաձայն՝ երկու երկրները կընդլայնեն իրենց ռազմական և պաշտպանական գործակցությունը: «Սիրիան դուրս կգա ճգնաժամից և կմտնի վերականգնման շրջափուլ»,- ասել է Հաթամին: Նա նաև նշել է, որ Սիրիայի հետ […]

̰
Էրդողանը խաղաղություն է խոստացել Սիրիային և Իրաքին

19:23 26.08.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է խաղաղություն ու անվտանգություն բերել Իրաքին և Սիրիային, հայտնում է Reuters գործակալությունը։ Մուշում ելույթ ունենալով՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումները կոչնչացվեն։ Նա նաև դատապարտել է հարձակումները Թուրքիայի վրա՝ համեմատելով դրանք Անատոլիա ներթափանցելու փորձերի հետ։ «Մի՛ մոռացեք, որ Անատոլիան պատ է։ Եվ եթե այդ պատը փլուզվի, […]

̰
Իրանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում  

14:27 26.08.2018

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Դամասկոս։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Օդանավակայանում նախարարին դիմավորել են սիրիական ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, Սիրիայում Իրանի դեսպան Ջավադ  Տորկաբադին և Իրանի ռազմական կցորդը։ Առաջիկայում Խաթամին ծրագրում է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ […]

̰
Վերջին օրերի ընթացքում Սիրիա է վերադարձել մոտ 150 փախստական

16:35 25.08.2018

Վերջին օրերին Լիբաբանից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել մոտ 150 փախստական: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Իդլիբից դուրս է բերվել 626 փախստական: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ 1 օրում Սիրիայում ականազերծվել է 4 հեկտար տարածք, 10 շենք, 1 կմ երկարությամբ ճանապարհ: Նաև հայտնաբերվել և ոչնչացվել է պայթյունավտանգ 51 առարկա, այդ […]

̰
ԱՄՆ-ն Պարսից ծոցում էսկադրային ականակիր է տեղադրել Սիրիային հարվածելու համար

15:46 25.08.2018

Օրեր առաջ Պարսից ծոց է բերվել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը, որի տախտակամածին 56 թևավոր հրթիռ կա:

̰
Արևմուտքի երկրները մտադիր են հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ քիմիական զենքի թեմայով. ՌԴ ՊՆ

13:18 25.08.2018

Բրիտանական հատուկ ծառայությունների աջակցությամբ «քիմիական գրոհի» նախապատրաստումը սիրիացի զինվորականների կողմից կարող է առիթ ստեղծել, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռաավիացիոն հարված հասցնեն Սիրիայի Արաբական Հանրապետության տնտեսական ու պետական օբյեկտներին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ այդ երեք երկրները մտադրություն են հայտնել վճռական կերպով պատասխանել քիմիական զենքի կիրառման սիրիական իշխանությունների հայտարարություններին: […]

̰
Լավրովը և Չավուշօղլուն համաձայնության չեն եկել Իդլիբի հարցում

10:38 25.08.2018

Իդլիբում խաղաղության և կայունության հասնելու հարցում կողմերը միանշանակ համաձայնության չեն եկել:

̰
Թուրքիան հրավիրվել է մասնակցելու սիրիական հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողովին

22:48 24.08.2018

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան սիրիական խնդիրը քննարկելու նպատակով Ժնև է հրավիրել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի հայտարարության համաձայն` սեպտեմբերի 11-12-ին ծրագրվող գագաթնաժողովի օրակարգում կլինի Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի հարցը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ակնկալվում է, որ Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք գագաթնաժողովում որոշում կկայացվի Սիրիայի նոր սահմանադրության […]

̰
Թավշյա հեղափոխության շնորհիվ վերջապես 7 կգ կորցրեցի. սիրիահայ աղջիկը շնորհակալություն է հայտնել վարչապետին

18:35 24.08.2018

«Քայլ դեպի» տուն ուսումնաճանաչողական ծրագրի փակման արարողության ժամանակ սփյուռքահայ երեխաներն ու երիտասարդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել վարչապետին, սակայն նրանցից մեկը ոչ թե հարց է տվել, այլ շնորհակալություն է հայտնել վարչապետին կորցրած կիլոգրամների համար: «Ես ուզում եմ շնորհակալություն ասել, քանի որ թավշյա հեղափոխության շնորհիվ ես վերջապես կորցրեցի 6-7 կգ»,- ասաց  սիրիահայ աղջիկներից մեկը:  

̰
ՌԴ պաշտպանության նախարարությունն ամփոփել է Սիրիայում իրականացրած գործողությունները

18:55 22.08.2018

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ամփոփված են Սիրիայում իրականացված գործողությունների արդյունքները: 2015 թվականի սեպտեմբերին, երբ այնտեղ սկսվեցին ռուսական ռազմական գործողությունները, Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում էին ամբողջ տարածքի միայն 8 տոկոսը: Զինված խմբավորումները տիրապետում էին տարածքի 92 տոկոսին: Այսօր արդեն Սիրիայի կառավարության վերահսկողության տակ է Սիրիայի 96 տոկոսը: Իրականացված ռազմական գործողությունների արդյունքում հաջողվել է […]

̰
Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիա փախստականների վերադարձն արհեստականորեն խոչընդոտելու մեջ

15:34 20.08.2018

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է արհեստականորեն արգելակել դեպի Սիրիա փախստականների վերադարձի գործընթացը, հայտնում է RIA Novosti-ն: ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ սիրիացի փախստականների վերադարձի գործընթացը հայրենիք ձգձգվում է ԱՄՆ-ի՝ Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելուց հրաժարվելու պատճառով: Նա ուշադրություն է հրավիրել ԱՄՆ պետդեպի մեկնաբանության վրա, որում ասվում է, որ «դեռևս վաղաժամ է քննարկել […]

̰
Թրամփը կոչ է արել հարուստ երկրներին ԱՄՆ-ի փոխարեն օգնել Սիրիային

12:13 19.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթ է անվանել ԱՄՆ-ի կողմից Սիրիային  ցուցաբերված օգնությունը։ Սիրիայում կայունացման համար միջոցներ պետք է հատկացնեն «հարուստ այլ երկրներ»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ «Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի այլ հարուստ երկրներ կսկսեն ԱՄՆ-ի փոխարեն վճարումներ անել։ Ես ցանկանում եմ զարգացնել ԱՄՆ-ը, մեր զորքերը և երկիրը»,-գրել է Թրամփն իր թվիթերյան […]

̰
ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորականները պատրաստվում են Սիրիայում համատեղ պարեկության

12:05 19.08.2018

ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորականները մոտ ժամանակներս կսկսեն թրեյնինգ՝ սիրիական Մանբիջ քաղաքում համատեղ պարեկություն անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքապը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Համապատասխան Մանբիջի վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» սկզբունքների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը շարունակում են իրենց գործունեությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով»,-ասել է նախարարը։ Մանբիջում իրադրության կայունացմանն ուղղված […]

̰
«Թուրքիան կշարունակի Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունները». Էրդողան

20:41 18.08.2018

Թուրքիայի զինված ուժերը կշարունակեն Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առջև ելույթի ժամանակ, գրում է slam-today.ru-ն: «Այն, ինչ թուրքական բանակը ձեռնարկել է Ջարաբլուսում, Էլ Բաբում և Աֆրինում, կշարունակվի նաև Սիրիայի այլ շրջաններում, ընդհուպ Իրաքի սահման: Մենք արմատախիլ կանենք Սիրիայի և Իրաքի տարածքում ահաբեկչական սպառնալիքները՝ […]

̰
Սաուդյան Արաբիան 100 միլիոն դոլար է հատկացրել Սիրիայում թաղամասերի վերականգնման համար

23:29 17.08.2018

Սաուդյան Արաբիան 100 միլիոն դոլար է հատկացրել Սիրիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն»-ից ազատագրված տարածքների վերականգնման համար։ Սա մինչ օրս ամենամեծ ներդրումն է ահաբեկիչների դեմ պայքարող միջազգային կոալիցիայի նախագծերի ֆինանսավորման մեջ, որոնք ուղղված են Ռաքքայի և Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող այլ շրջանների վերականգնմանը: Ֆինանսական միջոցները կուղղվեն բնակավայրերի, առողջապահական և կրթական հաստատությունների, գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման, ճանապարհների վերականգնմանն ու […]

̰
Սիրիահայ աղջիկը վերականգնվող էներգիայով յուրօրինակ ավիասարք է ստեղծել

07:23 16.08.2018

2016 թվականին Հալեպից Կանադա գաղթած 21-ամյա Շուշի Բակարյանն ստեղծել է ինքնաթիռներում բջջայինները, GPS սարքերը և այլ էլեկտրոնային տեխնիկա լիցքավորելու համար նախատեսված սարք, որն աշխատում է քամու ուժի էներգիայով։ «Ventus»-ը նախատեսված է ոչ մեծ օդանավերի համար, այն կարող է նաև մի քանի աստիճանով զովացնել օդը, հայտնում է Horizon Weekly-ն։ Այժմ սիրիահայ աղջիկը սովորում է Կոնկորդիայի համալսարանի […]

̰
Թուրքիան մտադիր է Սիրիայում ահաբեկիչներից նոր տարածքներ ազատագրել

00:50 14.08.2018

Թուրքիան մտադիր է Սիրիայում նոր տարածքներ ազատագրել ահաբեկիչներից։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Տրապիզոնում իր ելույթի ժամանակ, հայտնում է ТАСС-ը: «Մենք Սիրիայում նոր շրջանների ավելացման պատրաստության վերջին փուլում ենք: Դրանք կավելանան այն շրջաններին, որտեղ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ժամանակ մենք անվտանգություն ենք ապահովել: Մենք նոր տարածքներ կազատագրենք և […]

̰
BACK_TO_TOP