19:45 19.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում և Սիրիայում տիրող վիճակը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ երկու կողմերը վերահաստատել են իրենց մտադրությունը՝ նպաստել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ նաև «նորմանդյան քառյակի» շրջանակում, բացի դրանից՝ ընդգծել են 2015 թվականի Մինսկի պայմանավորվածությունների իրականացման […]
16:53 19.09.2018
Այսօր Հյուսիսային պողոտայում սիրիահայերը ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքները՝ արծաթյա զարդեր, աքսեսուարներ, կենցաղային իրեր, քաղցրավենիք և այլն: Ցուցահանդես-վաճառքին ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա շրջեց տաղավարներով և ծանոթացավ սիրիահայերի ձեռքի աշխատանքներին, ինչպես նաև զրուցեց նրանց հետ ու ծանոթացավ առկա խնդիրներին: Նախարարը նկատեց, որ հիմնականում սիրիահայերի աշխատանքը շուկայում իրացնելու խնդիր կա, և դրա […]
16:49 19.09.2018
Այսօր Հյուսիսային պողոտայում սիրիահայերը ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքները՝ արծաթյա զարդեր, աքսեսուարներ, կենցաղային իրեր, քաղցրավենիք և այլն: «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագիրը կրող ցուցադրությունը կազմակերպվում է արդեն մի քանի տարի՝ տարեկան առնվազն 3 անգամ: Սիրիահայերի մեծ մասն արդեն մի քանի անգամ մասնակցել են այս ցուցադրություններին և այդ կերպ կարողացել են իրենց ձեռքով պատրաստված ապրանքներն իրացնել: […]
08:37 19.09.2018
ՀՀ ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Խորին ցավակցություն ենք հայտնում Սիրիայի երկնքում Իլ-20 ինքնաթիռի ողբերգության հետևանքով զոհված ռուս 15 զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։ Глубоко соболезнуем сослуживцам, родным и близким 15 российских военнослужащих, погибших в результате #трагедии с самолетом #Ил_20 в сирийском небе. #RestInPeace pic.twitter.com/X96OlP68i7 […]
00:28 19.09.2018
ԱՄՆ-ի` Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին ՄԱԿ-ի ԱԽ-ում ելույթ ունենալիս հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնում Սիրիայում ռուսական «Իլ-20» ինքնաթիռի կործանման առիթով, տեղեկացնում է РИА Новости-ն: «Ես կցանկանայի ցավակցություն հայտնել Անվտանգության խորհրդի մեր գործընկերներին՝ զոհերի պատճառ դարձած վթարի կապակցությամբ»,- ասել է նա ելույթից առաջ: Նրա խոսքով` այս դեպքը հիշեցրել է աշխարհին, որ հարկավոր […]
19:44 18.09.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը մտադիր է լրացուցիչ զորախումբ ուղարկել սիրիական Իդլիբ` ապառազմականացման գոտիների մասին Ռուսաստանի հետ կնքված համաձայնության համապատասխան, տեղեկացնում է РИА Новости-ն: «Ահաբեկչական խմբերն այդտեղից կգնան, կհեռանա ծանր տեխնիկան, կմնան խաղաղ բնակիչները և չափավոր ընդդիմությունը՝ թեթև զենքի որոշակի քանակությամբ: Թուրքիան և Ռուսաստանը միասին կվերահսկեն այդ գործընթացը: Մեզ պետք կլինի […]
17:32 18.09.2018
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված ռուսական «Իլ-20» ինքնաթիռի պատահական խոցման մեղքն Իսրայելը գցում է իր թշնամիների՝ Սիրիայի կառավարության, Իրանի և «Հըզբոլլահ» շարժման վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ համապատասխան գրառում կատարելով իր թվիթերյան էջում։ Israel expresses sorrow for the death of the aircrew members of the Russian plane that […]
12:50 18.09.2018
Սիրիայում հայտնաբերվել է ռուսական «Իլ-20» ինքնաթիռի անկման վայրը: Ինքնաթիռը խոցվել էր սիրիական ՀՕՊ ուժերի հրթիռով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: Ինչպես նշել են գերատեսչությունում, ինքնաթիռն ընկել է Լաթաքիա նահանգի Բանիաս բնակավայրից 27 կմ արևմուտք: ՊՆ-ում նշել են, որ ռուսական նավերի տախտակամած են բարձրացվել ինքնաթիռի անձնակազմի անդամների դիերը, անձնական իրերը և […]
12:14 18.09.2018
Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը՝ ուղղված սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին գրում է iz.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչին: «Ռուսաստանը և Թուրքիան քայլեր են ձեռնարկում Բաշար Ասադի կառավարության ու Իդլիբում նրա համակիրների կողմից ռազմական գործողությունների կանխարգելման ուղղությամբ: Ողջունում ենք ցանկացած անկեղծ գործադրվող ջանք Սիրիայում բռնությունները նվազեցնելու ուղղությամբ»,- անանուն պաշտոնյայի խոսքերն […]
12:04 18.09.2018
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական «Իլ-20» ինքնաթիռը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի С-200 համալիրի հրթիռով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նախարարությունը, սակայն, մեղավոր է համարում Իսրայելին: Նշվում է, որ վտանգավոր իրավիճակը կանխամտածված ստեղծել են Իսրայելի ինքնաթիռները Լաթաքիայի շրջանում, ինչի պատճառով էլ ՀՕՊ հրթիռն ուղղվել է ռուսական ինքնաթիռի կողմը: Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ […]
07:40 18.09.2018
Ռուսական հետախուզական «Իլ-20» ինքնաթիռն անհետացել է Սիրիայում։ Ինքնաթիռում գտնվել են 14 զինծառայողներ։ Նրանց ճակատագիրն անհայտ է։ Ինքնաթիռն անհետացել է Միջերկրական ծովի օդային տարածքից՝ Սիրիային ուղղված իսրայելական ավիացիայի հարվածների և ֆրանսիական «Auvergne» հածանավից հրթիռների արձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 23։00-ին՝ Սիրիայի ափից […]
07:26 18.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Ապառազմականացված գոտում վերահսկողություն կիրականացնեն թուրք պարեկներն ու ռուսական ռազմական ավիացիան։ Պուտինը նշել է, որ այն ծրագրվում է […]
18:54 17.09.2018
Էրդողանը Իդլիբում թուրքական զինուժի ամրապնդումը բացատրում է խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ:
17:26 17.09.2018
«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել և իր մտահոգությունը հայտնել Ռուսաստանի հետ համատեղ հումանիտար ծրագրով ՀՀ մասնագետներին Սիրիա ուղարկելու առնչությամբ: «Թեև հումանիտար ոլորտում Հայաստանի ակտիվ մասնակցությունն առհասարակ ողջունելի երևույթ է, մասնակցության ձևաչափը և գործընկերների ընտրությունը կարող են էապես փոխել դրա բնույթը, իսկ որոշակի դեպքերում՝ նույնիսկ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի շահերի և միջազգային […]
07:26 17.09.2018
ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ռազմածովային խմբի ռազմանավերը ներկայում պարեկություն են իրականացնում Միջերկրական ծովի արևելյան շրջանում։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով արևմտյան ծովային ռեսուրսների տվյալներին։ Նիդերլանդների (HNLMS De Ruyter), Կանադայի (Ville de Quebeс) և Հունաստանի (Elli) ռազմածովային ուժերի հածանավերը պարեկում են Սիրիայի ափերից անմիջական հեռավորության վրա գտնվող շրջանում։ Ներկայում Միջերկրական ծովի ջրատարածքում են գտնվում ԱՄՆ […]
12:04 16.09.2018
Այսօր Սիրիայում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։Արաբական «Ալ Մայադին» հեռուստակայանը նշում է, որ Սիրիայի այս ընտրություններն առաջինն են շուրջ յոթ տարի շարունակվող պատերազմի ընթացքում: Ընտրությունները տեղի են ունենալու Սիրիայի 14 նահանգներում, որտեղ գործում են 650 ընտրատեղամասեր, իսկ ընտրություններին մասնակցում են 35 հազար թեկնածուներ: Ինչպես տեղեկացրել ենք՝ ընտրություններին մասնակցում են նաև վեց հայեպահայեր: Reuters-ի հաղորդմամբ՝ ՏԻՄ […]
15:03 15.09.2018
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող մեկնաբանություններին՝ կապված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հետ: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հումանիտար առաքելության համար Հայաստանից Սիրիա մեկնող անձնակազմի մեջ կմտնեն Հայաստանի զինված ուժերի՝ հումանիտար ոլորտի մասնագետներ` բժիշկներ, հումանիտար ականազերծողներ և նրանց […]
17:59 13.09.2018
Սիրիայի զինված բանակը ոչնչացրել է Դամասկոսի արևելյան արվարձաններում գտնվող ստորգետնյա թունելները, որոնք օգտագործել էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Բանակը ոչնչացրել է Ջոբար և Այն-Թարմա թաղամասերում ահաբեկիչների կողմից փորված թունելները: Քաղաքում լսվել են միայն պայթյունների ձայները»,- փոխանցում է աղբյուրը:
09:44 13.09.2018
Թուրքիայի հետախուզական ծառայությունը Սիրիայի հյուսիսային Լաթաքիա քաղաքում հատուկ օպերացիա է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 2013թ. Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում ահաբեկչական գործողություն կատարած անձը (Յուսուֆ Նազիք): Նրան տեղափոխել են Թուրքիա: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հարցաքննության ժամանակ Նազիքը որոշ տվյալներ է հաղորդել ահաբեկչական գործողությանը մասնակցած մեկ այլ մարդու՝ Միհրաչ Ուրալի մասին: Նշվում է, […]
19:30 12.09.2018
ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը վերջնական գնահատականներ տալու համար մի փոքր ժամանակ է պետք, քանի որ դեռ լուրջ ձեռքբերումներ չեն եղել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ առայժմ նկատում է մի բան՝ երկուստեք փոխվստահության խնդիր կա, մանավանդ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Ըստ փորձագետի` […]
13:56 12.09.2018
Հումանիտար առաքելության համար Հայաստանից Սիրիա մեկնող անձնակազմի մեջ մտնում են Հայաստանի զինված ուժերի` հումանիտար ոլորտի մասնագետներ` բժիշկներ, հումանիտար ականազերծողներ և նրանց անվտանգության ապահովման խումբ: Այս մասին լրագրողների համար տված ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Այդ մասնակցությունը հումանիտար գործողությանը բխում է մեր ազգային շահերից… Լինելու են մոտ 100 հոգի»,- նշեց Տոնոյանը: Առաքելության ժամկետն […]
23:24 11.09.2018
Հայաստանը զինծառայողներ չի ուղարկելու Սիրիա։ Այնտեղ մեկնող մասնագետները լինելու են ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման մասնագետներ ու բժիշկներ, որոնք օգնելու են Հալեպի հայկական բնակչությանը։ Այս մասին այսօր պարզաբանեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «Զորքի մասին խոսք չկա»,– ամփոփեց Բալայանը։
16:20 10.09.2018
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անդրեա Նալեսը բացառել է սիրիական կառավարական զորքերի դեմ կազմակերպվող գործողություններում գերմանական կողմի մասնակցության հնարավորությունը: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն: «Bild» պարբերականի աղբյուրն ավելի վաղ հաղորդել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը դիտարկում է «Տորնադո» կործանիչների կիրառման հավանականությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքի դեմ: «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավանություն չի տա Գերմանիայի մասնակցությունը սիրիական […]
12:20 10.09.2018
Թուրքական զորքի տեղակայմանը նախորդել էր երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
10:25 10.09.2018
Սիրիայում Հայաստանի՝ Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական ծրագրի իրականացումը ռազմական բաղադրիչ չի ունենալու։ Այս մասին Տավուշում իր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ որոշ անճշտություններ ու թյուրըմբռնումներ կան ու սկսեց հերքել դրանք։ «ՊՆ մասնագետների խումբը գործելու է ՀՀ դրոշի ներքո։ Գործողությունը լինելու է հումանիտար։ Խոսքը բժիշկ- մասնագետների և ականազերծման մասնագետների մասին է, […]
08:58 10.09.2018
Սիրիական հարցում Եվրոպան որևէ դեր չի խաղում, և դա իսկական «ռազմավարական խայտառակություն է»։ Այս մասին գրում է Frankfurter Allgemeine գերմանական պարբերականը։ Հոդվածագիր Նիկոլաս Բուսսեի կարծիքով՝ մոտ ժամանակներս Սիրիայի կառավարական ուժերը լիարժեք վերահսկողություն կսահմանեն հանրապետության տարածքում, և դրանում Եվրոպայի համար ոչ մի լավ բան չկա։ «Ասադի կառավարությունը կնվաճի Իդլիբում ապստամբների վերջին պատվարն ու կվերադարձնի վերահսկողությունը ողջ […]
08:04 10.09.2018
ԱՄՆ ՊՆ-ն հերքել է Ռոսաստանի տվյալները, թե սեպտեմբերի 8-ին Սիրիայի Դեր Զոր նահանգին հարվածելիս ամերիկյան կողմը կիրառել է արգելված ֆոսֆորային զինամթերք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնին։ Ռոբերտսոնը նշել է, որ այդ շրջանում որևէ զորամաս հանդերձված չէ ֆոսֆորային զինամթերքով։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ռուսական կողմը […]
22:52 09.09.2018
ԱՄՆ-ը չթույլատրված ֆոսֆորային ռումբեր է նետել Սիրիայի Հաջին բնակավայրի ուղղությամբ։ Ռմբակոծության հետևանքով ուժգին հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնել է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Սավչենկոյին։ «Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշել է Սավչենկոն։ Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումն արգելված է Ժնևյան կոնվենցիայով, հիշեցրել է նա։
09:30 09.09.2018
Հայաստանը Սիրիայում՝ մասնավորապես Հալեպում, մարդասիրական առաքելություն կիրականացնի: Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո, հաղորդում է Sputnik Armenia-ն: «Ես արդեն կարող եմ այդ մասին պաշտոնապես ասել: Ծրագրի հիմնական նպատակը Հալեպի հայկական համայնքին և Սիրիային օգնելն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունեցին այս համատեղ որոշումը, և Հայաստանի Պաշտպանության […]