14:17 14.10.2018
Ամերիկյան կողմը հերքել է Սիրիայում միջազգային կոալիցիայի օդուժի կողմից սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին տարածված լուրերը։ ԱՄՆ-ն կիրառում է միայն այնպիսի զինատեսակներ, որոնք չեն հակասում զինված հակամարտությունների մասին միջազգային օրենքին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը, փոխանցում է ТАСС գործակալությունը: Նա ասել է, որ իրենք հարվածներ են հասցնում միայն անհրաժեշտության դեպքում՝ մանրակրկիտ ուսումնասիրելով […]
19:54 13.10.2018
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել սիրիական Հաջին քաղաքում իրականացված ավիահարվածի ժամանակ: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությանը: Ռմբակոծության են ենթարկվել Դեյր էր Զորից 110 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի որոշ շրջաններ: Հաղորդվում է զոհերի ու տուժածների մասին, որոնց թիվը չի հստակեցվում: Նշվում է, որ սա արգելված զինամթերքի կիրառմամբ առաջին հարվածը չէր Հաջինում: […]
07:41 11.10.2018
Սիրիան վերակառուցման համար ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ երկրի տարածքում կգտնվեն Իրանի աջակցությունը վայելող միավորումները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նրա խոսքով՝ երկրից իրանական ուժերի դուրսբերման պատասխանատվությունն ընկնում է Սիրիայի կառավարության վրա։ Ավելի վաղ եվրոպական և ամերիկյան իշխանությունները բազմիցս ասել են այն մասին, որ կսկսեն ֆինանսական աջակցություն […]
17:11 09.10.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է հայտարարել ծառայությունից խուսափող բոլոր սիրիացի երիտասարդների համար, ովքեր գտնվում են թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս: Այդ մասին հաղորդել է SANA լրատվական գործակալությունը: Համաներումը թույլ է տալիս խուսափել քրեական պատասխանատվությունից: Ծառայությունից խուսափողները կարող են չորս ամիսների ընթացքում ներկայանալ իրավապահ մարմիններին, եթե գտնվում են երկրում: Սիրիայից դուրս գտնվողների համար սահմանված է վեցամսյա ժամկետ: […]
16:55 09.10.2018
Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադը շարունակում է քաղցկեղի դեմ իր պայքարը՝ բուժում ստանալով Դամասկոսի զինվորական հիվանդանոցում: Սիրիական թերթերը հրապարակում են նրա լուսանկարները՝ ժպիտը դեմքին, հիշեցնելով, որ ծանր հիվանդության դեմ պայքարի ոչ մի օր նա չի ընդհատել իր աշխատանքը: Քիմիաթերապիայի արդյունքում Սիրիայի առաջին տիկինը կորցրել է մազերը, բայց դա նրան չի խանգարում գլխակապով երևալ հասարակության առջև […]
09:10 09.10.2018
Ռուսաստանը Սիրիա է մատակարարել С-300 զենիթահրթիռային համակարգերի 3 դիվիզիոններն անհատույց հիմունքով։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ռազմական-դիվանագիտական ոլորտի աղբյուրին, տեխնիկան նոր չէ, սակայն անցել է կապիտալ վերանորոգում։ Նախկինում զենիթահրթիռային համալիրները եղել են ՌԴ օդատիեզերական ուժերի գնդերից մեկի սպառազինության կազմում, որոնք այնուհետև վերազինվել են։ Արձակման 24 կայանների հետ հոկտեմբերի 1-ին Սիրիա են ուղարկվել ավելի […]
17:44 08.10.2018
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը դեպի Իդլիբի ապառազմականացված գոտի է ուղարկել զրահատեխնիկա և սպառազինություն:
16:53 08.10.2018
Սիրիայի հոգևոր առաջնոր, շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը Սիրիայի և աշխարհի մյուս թեժ կետերին վերաբերող թեմայի շուրջ ռուսական ԶԼՄ-երին տված հարցազրույցում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Նա նշել է, որ շրջաններ կան, որտեղ վաղուց պետք է լուծված լիներ տարածքային պատկանելիության հարցը, և այդպիսի օրինակներից մեկը Ղարաբաղն է: «Չեմ հասկանում, թե ինչն է այստեղ վիճելի: […]
11:25 05.10.2018
Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ Սիրիայի հարցով տարածաշրջանային և միջազգային դերակատարների միջև չհասկացվածությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Նա հատկապես հիշատակել է Իդլիբը, որտեղ հնարավոր ճակատամարտը կարող է լինել ամենաաղետալին՝ գերազանցելով Սիրիայում մինչ այդ տեղի ունեցած մարտերը: Բանն այն է, որ մի կողմում 3 մլն բնակչություն է, մյուս կողմում՝ մոտ […]
10:55 05.10.2018
Ադրբեջանի պատվիրակը ևս մեկ անգամ ցուցադրեց իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը իսպառ ջնջել սկզբունքով` ըստ իր պետության քաղաքական նախընտրությունների: Այս մասին նշել է ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում ընթացող ՄԱԿ ՓԳՀ-ի գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի: Նա ընդգծել է, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը`տվյալ […]
22:27 04.10.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Այսուհետև սիրիահայերը կարող են ամեն օր իրենց աշխատանքները ցուցադրել և վաճառել «Տաշիր Սթրիթում»՝ արտոնյալ պայմաններով»։ Մանրամասները դիտեք տեսանյութում․ https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/videos/1681089011997840/?__xts__[0]=68.ARDR0JneWf29VgVqok0FNUfTIsLp9CK3Boj_lotdh7MMhwGmVkvPm3XSrzycaG8ot9ne9S1542onpYWft65dhV0IAEiTPcld4YDtOz-9w2IuShCVHQO25_APXiiwB3uETO6-T9cM3fxSp2dhjEESTq5nF7B86t9fYJsoZIM9tU46v0ACIAg3Yg&__tn__=-R
07:22 04.10.2018
Սիրիային ռուսական Ս-300 զենիթահրթիռային համալիրների փոխանցումը անպատասխանատու քայլ է։ Այս մասին ասվում է Պենտագոնի հայտարարությունում։ «Սիրիական ռեժիմին նման պաշտպանական համակարգեր մատակարարելը, անկեղծ ասած, անպատասխանատու է»,- հայտարարությունից մեջբերում է անում CNN-ը։ Պենտագոնում կարծում են, որ համալիրների փոխանցումն ուղղված է Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի «ստոր գործողությունների հետագա քողարկմանը»։ Համալիրների՝ սիրիական կողմին փոխանցելու մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել էր […]
16:15 03.10.2018
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիա է հասցրել սեփական արտադրության Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այս մասին Ռուսաստանի ՊՆ ղեկավարը զեկուցել է երկրի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, իսկ մատակարարումն ապացուցող կադրերը հրապարակվել են ռուսական հեռուստատեսությամբ։ https://youtu.be/H4lVsAEijL4?t=53s 49 միավոր տեխնիկան, որ ուղարկվել է Սիրիա, ներառում է հրթիռների արձակման կայաններ (4 միավոր), ռադարներ և այլ տեխնիկա, որոնք մտնում են բուն […]
15:24 01.10.2018
«Ռուսաստանը Սիրիա մտնելու հարցում ուշացել է: Հասկանալի է՝ Ռուսաստանը՝ որպես մեծ տերություն, պիտի Միջերկրական ծովում պիտի ներկա լինի, որ մրցակցությանը կարողանա դիմանալ: Եվ Սիրիան անհրաժեշտ է, քանի որ միակ իրատեսական ռազմական խարիսխ ծառայող երկիրն է, իսկ ռուսները այնտեղ մտան այն պահին, երբ ծայրահեղականներն արդեն Դամասկոսի արվարձաններում արմատավորվել էին»,- Սիրիայում Ռուսաստանի գործողությունների մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» […]
08:33 01.10.2018
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ռազմաօդային ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել մի խումբ ահաբեկիչների, որոնք առնչություն ունեն վերջերս իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը։ Այս մասին ասվում է պահակազորի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Press TV-ն։ Հաղորդվում է, որ Եփրատ գետի արևելյան ափի ուղղությամբ արձակվել է «երկիր-երկիր» դասի մի քանի հրթիռ։ Հայտարարության մեջ […]
15:49 29.09.2018
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը Իրանի իր պաշտոնակցի՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին համաձայնագիրն ու Սիրայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման Աստանայի գործընթացը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Հանդիպման ժամանակ խոսվել է Աստանայի գործընթացում երաշխավոր երկրների վերջին բանակցությունների, Սոչիի համաձայնությունները կյանքի կոչելու և սահմանադրական հանձնաժողովի մասին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք […]
07:44 28.09.2018
Յոթ երկրների՝ Եգիպտոսի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները կոչ են արել ՄԱԿ-ի հովանու ներքո մշակել սիրիական նոր սահմանադրության նախագիծ։ Ինչպես ասված է ԱԳ նախարարների ստորագրած հայտարարությունում, անհրաժեշտ է Սիրիայում հակամարտության շուտափույթ լուծում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի շրջանակում։ «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդի գրասենյակին […]
11:25 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆֆան Դե Միստուրային: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակել երկրում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանը նշել է, […]
11:34 26.09.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիա մեկնող հայկական ռազմական միավորները այնտեղ լինելու են հայկական դրոշի տակ` սիրիական կառավարության հրավերով` միջազգային նորմերին համապատասխան: ԱԳՆ խոսնակը նշել է, որ հայկական միավորումը որևէ ռազմական գործողության չի մասնակցելու, այլ կատարելու է հումանիտար առաքելություն, և դա համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
00:18 26.09.2018
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է ուժեղացնել Սիրիայում տեղակայված իր ռազմական ներկայությունը և ռազմաբազաներն ապահովել ռադիոէլեկտրոնային պայքարի ավելի հզոր կայաններով՝ թշնամական ինքնաթիռների կապի ու տեղորոշման սարքերը խլացնելու համար։ Այս մասին հայտնել է«Իզվեստիա»-ն։ Ռուսական բեռնատար ինքնաթիռներով ռադիոճնշման կայաններն արդեն տեղափոխվել են Սիրիայում ռուսական բանակի զբաղեցրած «Հմեյմիմ» ռազմաբազա։ Այնտեղ նրանք ապահովելու են, որ խափանվի Սիրիայի տարածք մուտք գործած, […]
23:09 25.09.2018
Իսրայելի պաշտպանության բանակն այսուհետ նույնպես կշարունակի Իրանի ռազմական ստորաբաժանումների և ենթակառուցվածքների դեմ պայքարը Սիրիայի տարածքում։ Այս մասին բանակին լիազորություններ է տվել Իսրայելի իշխանությունը, հայտնում է տեղական մամուլը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ իսրայելական զինված ուժերը կապի մեջ կլինեն ռուսական կողմի հետ՝ միջադեպերից խուսափելու համար։ Պատճառը, հավանաբար, այս օրերին սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից Ռուսաստանի ռազմական […]
18:53 25.09.2018
Միայն քաղաքական գործընթացների առկայության պայմաններում Եվրոպական միության պետությունները կմասնակցեն Սիրիայի հետպատերազմական վերականգնման աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Պաշտոնյայի խոսքերով՝ Սիրիայի ժողովրդի բարօրությունը բխում է նաև Եվրամիության շահերից, և եթե Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պայմանավորվածությունը կյանքի կոչվի, ապա իրենք պատրաստ են մասնակցել վերականգմանը։ Այդ համաձայնությամբ հաստատվել է, որ Իդլիբի […]
14:35 24.09.2018
2013թ. Ռուսաստանն Իսրայելի խնդրանքով դադարեցրել էր С-300-ների մատակարարումը Սիրիային:
08:48 24.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ Սիրիայի ապագայի համար ամենամեծ սպառնալիքը գալիս է Եփրատ գետից արևելք ընկած տարածքներից, որոնք վերահսկվում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի կողմից։ Այս մասին Էրդողանն ասել է Նյու Յորք թռիչքից առաջ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։ Թուրքիայի նախագահն այդ շրջաններն անվանել է «ահաբեկչական ճահիճ»։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ […]
09:06 22.09.2018
«Յութուբ»-ում են հայտնվել Իդլիբում քիմիական կեղծ հարձակման կադրերը, սակայն րոպեներ անց ջնջվել են։ Հոլովակի բովանդակությունը հասանելի է SANA գործակալության արաբական և անգլալեզու տարբերակում։ Գործակալության փոխանցմամբ՝ քիմիական հարձակման երեք սցենար է տեսագրվել։ 5 րոպեանոց տեսահոլովակում սիրիական ընդդիմության հետ կապված «Սպիտակ սաղավարտ» կազմակերպության անդամները ջուր են լցնում իբրև քիմիական զենքից տուժած անձանց վրա։ Նկարահանման մասնակիցները դերերով անընդհատ […]
10:20 21.09.2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 20-ի երեկոյան նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է այց նաև Հալեպ: 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանն առաջին հայ պաշտոնյան է, որը մեկնելու է Հալեպ: «Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության […]
14:11 20.09.2018
Ռուսաստանի օդուժի «Իլ-20» հետախուզական ինքնաթիռի խոցումն ամրապնդեց երկրի բանակի դիրքերը որպես Սիրիայում ինքնաթիռներ կորցրած բանակների թվում «առաջատար»։ Տվյալների վերլուծություններով զբաղվող Statista կայքի տեղեկություններով՝ այս պետությունը սիրիական հակամարտության ընթացքում արդեն 17 ինքնաթիռ է կորցրել։ Բոլոր մյուս պետությունները միասին, չհաշված Սիրիան, տարբեր միջադեպերի հետևանքով (մարտական խոցում, խափանում, վթար և այլն) կորցրել են 15 ինքնաթիռ և խոշոր անօդաչու […]
12:57 20.09.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցական հեռագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին՝ կապված «Իլ-20» ինքնաթիռի կործանման հետ: Սիրիայի նախագահը հեռագրում ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Իսրայելին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Միջերկրական ծովում ՌԴ ՊՆ-ի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ռուսական «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնի մասերը: Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել էր Լաթաքիայից 27 կմ հեռավորության վրա: