TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+15.09 oC

Սիրիա

ԻՊ-ի ներկայությունը Սիրիայում կարծես ձեռնտու է ԱՄՆ-ին. Լավրով

17:55 24.11.2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը կարծես ԱՄՆ իշխանությունների կողմնակիցը լինի Սիրիայի քաղաքական իրավիճակը փոփոխելու հարցում, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Նա մեջբերել է օրերս ԱՄՆ Պետդեպարտամենտի արած հայտարարությունը, որտեղ ասվել է, որ ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակ տանելու համար Սիրիայում քաղաքական իրավիճակի փոփոխություն է պետք իրականացնել: «Հաստատվում է […]

̰
Հրապարակվել են Սիրիայում խոցված ռուսական SU-24M ռազմական օդանավի մնացորդների կադրերը

15:03 23.11.2018

Հետաքննող խումբը հրապարակել է թուրքական զինուժի կողմից խոցված ռուսական SU-24M ռազմական օդանավի մնացորդների կադրերը: Դրան զուգահեռ Մոսկվայի Բասմանի դատարանը մեղադրանք է առաջադրել Սիրիայի 9-ը քաղաքացիների, որոնք մեղադրվում էին SU-24M-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ: Ըստ դատարանի՝ նրանք ներգրավված են եղել ռազմական ապօրինի խմբավորումների կազմում: Հիշեցնենք, որ ռուսական ռազմաօդային ուժերին պատկանող SU-24M օդանավը խոցվել է թուրք-սիրիական […]

̰
Ադրբեջանում ձերբակալվել են Սիրիայի ահաբեկչական խմբերին ֆինանսավորող անձինք

14:30 23.11.2018

Ադրբեջանի երեք քաղաքացի է ձերբակալվել է այն բանի համար, որ կապեր է պահել Սիրիայում և այլ պետություններում ահաբեկչական գործողություններ իրականացնող ադրբեջանցիների հարազատների հետ ու գումար փոխանցել նրանց՝ զինյալների ֆինանսավորումն ապահովելու համար։ ՄԱԿ-ի կողմից որպես ահաբեկչական խմբավորում ճանաչված կազմակերպությունները հովանավորներին՝ Իլգար Աղաև, Սախիլ Իբրահիմով, Նամիգ Մամեդով, ձերբակալել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Պարզվել է, որ Ադրբեջանում […]

̰
Ռուս օդաչուի սպանության գործով 9 սիրիացի կձերբակալվի

00:47 23.11.2018

Բասմանի դատարանը ռուս օդաչու Օլեգ Պեշկովին սպանելու կասկածանքով 9 սիրիացիների ձերբակալման վճիռ է կայացրել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղարին: «Դատարանն ընդունել է որպես խափանման միջոց ձերբակալության վերաբերյալ միջնորդությունը»,- ասել է դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան: Նրանց հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված: Հիշեցնենք, որ Օլեգ Պեշկովը ղեկավարել է Су-24 ինքնաթիռի […]

̰
Սիրիայի և Թուրքիայի սահմանին կհայտնվեն ամերիկյան դիտակետեր

07:44 22.11.2018

ԱՄՆ բանակը մտադիր է դիտակետեր տեղակայել Սիրիա-Թուրքիա սահմանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը։ Դիտակետերի տեղակայումը թույլ կտա խուսափել Անկարայի և քրդական զինված կազմավորումների միջև լարվածության սաստկացումից։ Մեթիսը հավելել է, որ դիտակետերի կառուցումը քննարկվել է Անկարայի հետ, փոխանցում է Deutsche Welle-ն։ Նոյեմբերին Սիրիայի Դեմոկրատական ուժերի ներկայացուցիչները (SDF` սիրիական ընդդիմության և քրդական կազմավորումների […]

̰
Վերջին 7 տարում Թուրքիայի քաղաքացիություն է ստացել 55 հազար սիրիացի փախստական

16:59 18.11.2018

Թուրքիայի խորհրդարանի՝ Անթալիայից ընտրված պատգամավոր Աթայ Ուլսուն հերքել է այն տեղեկությունները, թե Թուրքիա տեղափոխվելուց հետո քաղաքացիություն է ստացել 3,5 միլիոն սիրիացի փախստական։ Նա հայտարարել է, թե քաղաքացիություն ստացողները կազմել են բոլոր փախստականների ընդամենը 1 տոկոսը։ Իշխող կուսակցության անդամի վստահեցմամբ՝ քաղաքացիություն տրվել է 55 հազար սիրիացի փախստականի, որոնցից 20 հազարը եղել են երեխաներ։ Ընդ որում, ըստ […]

̰
Միջազգային կոալիցիայի հարվածի հետևանքով Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել

16:23 17.11.2018

Միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով Սիրիայի Դեյր Զոր քաղաքում 40 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հայտնում է սիրիական  SANA գործակալությանը: Նշվում է, որ ավիահարվածի հետևանքով տուժել է Ալ-Բուկաան բնակավայրը: Գործակալության փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասը երեխաներ ու կանայք են:  

̰
«1915-ի հայերի թոռները սիրիացիների անվան տակ Թուրքիա են վերադառնում»․ թուրք վերլուծաբան

00:41 16.11.2018

Թուրքական «Yeni mesaj» ազգայնական թերթի սյունակագիր, վերլուծաբան Յուսուֆ Քարաջան «ԱՄՆ-ի հայկական խաղը Թուրքիայի հետ» հոդվածում պնդել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Թուրքիա եկած սիրիացի փախստականների շարքերում բազմաթիվ լրտեսներ կարող են լինել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Հոդվածի սկզբում Քարաջան հիշեցրել է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1989 թվականին դեմ էր արտահայտվել Բուլղարիայից թուրք փախստականների՝ […]

̰
Զորախմբի՝ Սիրիա գործուղումը եղել է վարչապետի պաշտոնակատարի նախաձեռնությո՞ւնը, թե՞ ՌԴ-ի խնդրանքը. Աշոտյանի հարցը Փաշինյանին

15:35 13.11.2018

Այսօր խորհրդարանում «2019 թվականի պետական բյուջեի օրենքի» նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը վարչապետի պաշտոնակատարից հարցրել է՝ արդյո՞ք Փաշինյանը բավարար է համարում Սիրիա գործուղվող հայկական զորախմբին բյուջեով նախատեսվող ֆինանսական միջոցները: Աշոտյանը հետաքրքրվել է նաև՝ զորախմբի՝ Սիրիա գործուղումը եղել է վարչապետի պաշտոնակատարի նախաձեռնությո՞ւնը, թե՞ ՌԴ-ի խնդրանքը: «Սիրիայի հետ կապված մեր քաղաքական նպատակն աջակցելն է […]

̰
Թուրք զինվորները Սիրիայից վերադարձել են ավարով․ քուրդ գործիչ

09:37 07.11.2018

Ստամբուլում կայացած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովի ընթացքում կուսակցության համանախագահներից Սեզայի Թեմելլին անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին շրջանում տեղի քրդական ուժերի դեմ իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը: Նա ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ սիրիական Աֆրինում ռազմական գործողություններ իրականացնելու ընթացքում թուրքական ԶՈՒ ստորաբաժանումները զբաղված են եղել նաև թալանով: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ […]

̰
Ֆրանսիան կձերբակալի Սիրիայի ազգային անվտանգության նախկին ղեկավարին

16:47 05.11.2018

Ֆրանսիայի դատարանը Սիրիայի հատուկ ծառայությունների երեք բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալության որոշում է կայացրել: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Monde պարբերականը: Ըստ թերթի հրապարակած տեղեկությունների՝ Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մեղադրվում են խոշտանգումների և մարդկության դեմ կատարած այլ հանցագործությունների համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ ձերբակալվածներից մեկը գեներալ Ալի Մամլյուքն է, որը նաև հայտնի է Աբու Այհամ անունով: Մամլյուքը տարիներ շարունակ […]

̰
ԱԻ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանին

15:59 05.11.2018

Նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվության բաժնից: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ի և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ողջ անձնակազմին Սիրիայի ժողովրդին ու հայկական համայնքին ցուցաբերած պարբերական աջակցության համար: 2018թ. ընթացքում ՌԴ ԱԻՆ Իլ-76 […]

̰
Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել

23:13 03.11.2018

Սիրիական Դեր Զոր նահանգում ԱՄՆ-ի կոալիցիոն ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել է 15 մարդ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով SANA գործակալությանը: Ikhbariya պետական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են, տասնյակ տուժածներ կան։ Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Հաջինում: SANA գործակալությունը հոկտեմբերի 13-ին և 19-ին հաղորդել էր ավիահարվածների ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին։ […]

̰
Հարավային Օսիան կվավերացնի Սիրիայի հետ ստորագրած համաձայնագիրը

14:56 02.11.2018

Հարավային Օսիայի խորհրդարանն այսօր մտադիր է վավերացնել Սիրիայի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիրը, հայտնում է aliq.ge-ն՝ վկայակոչելով Interpressnews-ին: Փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 23-ին՝ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի Դամասկոս կատարած այցի շրջանակներում: Համաձայնագիրը ենթադրում է Սիրայի և Հարավային Օսիայի միջև արտաքին քաղաքականության և տնտեսական ոլորտներում համագործակցություն: «Հարավային Օսիայի կառավարությունը ներդրումային և տնտեսական գործունեություն ծավալելու […]

̰
Հայտնի է, թե ով կփոխարինի Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրային

12:22 31.10.2018

Ստաֆան դե Միստուրան պաշտոնից կհեռանա նոյեմբերի վերջին:

̰
Ասադի ապագան պետք է վճռի Սիրիայի ժողովուրդը․ Էրդողան

10:33 28.10.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը պետք է վճռի երկրի ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն։ «Նա մի մարդ է, ով ոչնչացրել է իր մեկ միլիոն քաղաքացու։ Մենք ցանկանում ենք, որ դա վերջանա»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, որ Ասադի ճակատագիրը պետք է վճռի Սիրիայի ժողովուրդը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի […]

̰
Սիրիայի հարցով գագաթնաժողովի արդյունքներով ամփոփիչ փաստաթուղթ է ընդունվել

09:24 28.10.2018

Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Գերմանիայի առաջնորդները հաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, ասվում է Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողովի կոմյունիկեում։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ «Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Գերմանիայի առաջնորդները դիտարկել են սիրիական հակամարտությանն առնչվող վերջին իրադարձությունները և համընդհանուր մտահոգություն հայտնել տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ անվտանգության ու կայունության համար […]

̰
Ստամբուլում մեկնարկել է սիրիական խնդրի վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը

19:58 27.10.2018

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]

̰
ՄԱԿ-ը կքննարկի Սիրիայի հարցով սահմանադրական հանձնաժողով ստեղծելու հարցը

20:30 26.10.2018

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ Ստամբուլում կայանալիք հանդիպման ընթացքում պատրաստվում է տեղեկություններ հայտնել Սիրիայի սահմանադրական հանձնաժողով ստեղծելու գործընթացի վերաբերյալ: «Ես գնալու եմ Ստամբուլ, որպեսզի ելույթ ունենամ Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների առաջ: Մենք պատրաստվում ենք քննարկել այդ հարցը (հանձնաժողով ստեղծելու հարցը-խմբ.): […]

̰
Սիրիայի ԱԳՆ-ն պահանջել է ՄԱԿ-ից հետաքննել ԱՄՆ կոալիցիայի գործողությունները

23:29 20.10.2018

Սիրիան հորդորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին  անցկացնել միջազգային անկախ հետաքննություն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից ավիահարվածի վերաբերյալ, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, գրում է SANA-ն: Սիրիայի ԱԳՆ-ն միջադեպի հետ կապված նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդի քարտուղարին: «Այս սարսափելի հանցանքը ևս մեկ անգամ հաստատում է ողջ աշխարհին, որ այս ալյանսի անօրինական գործողությունների […]

̰
Սիրիայում Ռուսաստանի բանակի գործողությունների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 87 հազար զինյալ․ ՌԴ ՊՆ ղեկավար

13:28 20.10.2018

Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայում իրականացրած 3-ամյա գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ջախջախել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և Սիրիայի զինված ուժերի վերահսկողության տակ վերադարձնել այն տարածքները, որտեղ բնակվում է երկրի բնակչության 95 տոկոսը։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Սինգապուրում ԱՍԵԱՆ-ի ու գործընկեր պետությունների ՊՆ ղեկավարների համաժողովի ընթացքում, փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը։ «Գործողությունների ամբողջ […]

̰
Սիրիայի հարցով հերթական քառակողմ գագաթնաժողովը կանցկացվի Ստամբուլում

14:36 19.10.2018

Սիրիայի հարցով հերթական քառակողմ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Ստամբուլում: Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովներին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները: Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը: Հաղորդվում է նաև, որ այս գագաթնաժողովին կողմերի ուշադրության կենտրոնում կլինի Իդլիբում ստեղծված իրավիճակի կարգավորումը:

̰
Ուկրաինան բողոքի նոտա է հղել Սիրիային

15:47 18.10.2018

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Սիրիային` Դամասկոսում Ղրիմի պատվիրակության հետ բանակցությունների անցկացման հետ կապված: Այս մասին հաղորդում է Russia Today-ը: «Ուկրաինան վճռականորեն դատապարտում է Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտոնական շփումները Ղրիմի օկուպացիոն վարչակազմի հետ, այդ առիթով Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ սիրիացի պաշտոնատար անձանց` Ղրիմի իշխանությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացումն Ուկրաինայի ինքնիշխանության խախտում […]

̰
Սիրիայում Վաշինգտոնի ջանքերին աջակցելու նպատակով Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար է տրամադրել

07:51 18.10.2018

Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար է տրամադրել ԱՄՆ-ին՝ հաջակցություն Սիրիայի հյուսիս-արևելքում Վաշինգտոնի ջանքերի։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Գումարի տրամադրումը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից Էր Ռիադ կատարած այցի և սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացման հետ։ «Միջոցների այդ փոխանցումը սպասվում էր վաղուց և ոչ մի ընդհանուր բան չունի որևէ իրադարձության կամ […]

̰
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը հայտնել է պաշտոնը թողնելու մասին

19:14 17.10.2018

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ  մտադիր է մոտ ապագայում թողնել պաշտոնը: Այդ մասին հաղորդում է Reuters- ը: Ըստ լրատվամիջոցի՝ Միստուրան նախատեսում է թոշակի անցնել նոյեմբերի վերջին: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը նաև ասել է, որ Սիրիայի ղեկավարությունը իրեն հրավիրել է Դամասկոս: Այցելությունը կկայանա եկող շաբաթ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը […]

̰
Սիրիահայերի ինտեգրման համար անում ենք լավագույնը. Մխիթար Հայրապետյան

12:43 17.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց  գործունեությամբ: Ինչպես տեղեկացրին Սփյուռքի նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդեսին

11:52 17.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին ներկա գտնվեցին Հյուսիսային պողոտայում սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվող «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին: Այն այս անգամ նվիրված էր Երևանի 2800-ամյակին: Վարչապետի պաշտոնակատարը շրջեց տաղավարներով՝ […]

̰
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է Ղրիմ այցելել

12:34 16.10.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է Ղրիմ այցելել: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ Ասադի այցելությունը լինելու է առաջիկա տարում: Հիշեցնենք, որ սիրիական պատերազմի սանձազերծումից ի վեր Ասադը հազվադեպ է բացակայել երկրից ու նրա հիմնական ճամփորդությունները եղել են դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, ուր և հանդիպել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին:

̰
Նիկոլ Փաշինյանը կայցելի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

15:15 15.10.2018

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկա կգտնվեն Հյուսիսային պողոտայում Սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվող «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն […]

̰
Սիրիայի և Հորդանանի միջև անցակետ է բացվել

13:21 15.10.2018

Ուղեբեռների և ուղևորների տեղաշարժն ապահովելու համար Սիրիա-Հորդանան սահմանին բացվել է «Նասիբ» մաքսակետը: Այս մասին հաղորդում է An-Nashra պորտալը: Այն տեղակայված է Դերվա քաղաքից 15 կմ հարավ: Ահաբեկիչներն այն զավթել էին 2015 թվականին: Այս տարվա հուլիսի 6-ին քաղաքը կրկին անցել է սիրիական բանակի հսկողության տակ: Մինչ 2011 թվականին սիրիական ճգնաժամի հասունանալը, ուղևորների և բեռների տեղաշարժը կատարվում […]

̰
BACK_TO_TOP