12:15 29.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորումը, ԱՄՆ-ի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունից զորքերը դուրս բերելու ծրագիրը, ինչպես նաև Կերչի նեղուցում միջադեպի հետևանքները: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ըստ ռուսական լրատվամիջոցների` ղեկավարների ուշադրության կենտրոնում է եղել միջազգային իրավիճակը, հատկապես` Սիրիայում և Ուկրաինայում տիրող […]
18:49 28.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայի իրավիճակը: էրդողանը նաև նշել է, որ իրենց հանդիպումը կարող է լինել Մոսկվայում կամ Սոչիում: Այս մասին հայտնում է A Haber-ը: Մասնավորապես, թուրքական պատվիրակությունը պատրաստվում է խոսել սիրիական Մանբիջի մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակի […]
16:31 28.12.2018
Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներն այսօր մտել են երկրի հյուսիսում գտնվող Մանբիջ բնակավայր ու այնտեղ բարձրացրել իրենց դրոշը։ Մինչ այս, այնտեղ իշխում էին քրդական ուժերը, իսկ առաջիկայում սպասվում է թուրքական բանակի հարձակումն այդ ուղղությամբ։ Առանցքային այս բնակավայրում քրդական ուժերի վերահսկողությունը կասկածի տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իրենք դուրս են բերելու […]
15:20 28.12.2018
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ 2×2 ձևաչափով ռուս-թուրքական հանդիպման ընթացքում կքննարկվի իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև տարածաշրջանում Անկարայի կողմից նախատեսվող գործողությունները: Այս մասին հայտնում է Russia Today-ը: «Հանդիպումը կկայանա վաղը: Պետք է հստակեցնել գործողությունները և ընկալումը Սիրիայում իրավիճակի հետագա զարգացման ուղղությամբ»,- ասել է նա: Պեսկովը տեղեկացրել […]
00:46 27.12.2018
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական կառույցներից մեկի խոսնակ Շերվան Դերվիշը հայտարարել է, թե ռուսական զինուժի որոշ ստորաբաժանումներ մտել են Սիրիայի Մանբիջ քաղաք, որտեղից առաջիկայում պետք է դուրս գան ամերիկացի զինվորները: Քուրդ պաշտոնյան նշել է, որ այնուամենայնիվ, այս պահին ամերիկացի զինվորները շարունակում են վերահսկել Մանբիջի և Ջերաբլուս շրջանների միջև գոյություն ունեցող շփման գիծը: Միաժամանակ […]
23:16 26.12.2018
Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կազմած զեկույցում Թուրքիան որակվել է որպես Սիրիան օկուպացրած երկիր։ Զեկույցում արձանագրվել է, որ Սիրիայի հյուսիսային Աֆրին, Ազեզ, Էլ Բաբ և Ջերաբլուս քաղաքներում թուրքական զինված ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի տեսանկյունից համապատասխանում է ռազմական օկուպացիայի չափանիշներին։ Այս մասին հաղորդում է Еrmenihaber-ը։ Ինը էջանոց զեկույցը պատրաստվել է Բունդեսթագի «Ձախերի» կուսակցության խմբակցության նախաձեռնությամբ։ Խմբակցության նախագահ Սելիմ […]
16:51 26.12.2018
Իրաքի, Հորդանանի և Սիրիայի սահմանների հատման կետում ԱՄՆ-ը երկու ռազմաբազա կկառուցի: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով իրաքյան նահանգի տեղական խորհրդի անդամներից մեկին՝ Ալ-Անբար Ֆարհանա Դուլեյմիին: Նշվում է, որ ռազմաբազաները տեղակայված կլինեն Իրաքի և Սիրիայի սահմանի ռազմավարական նշանակության կետում: Դուլեյմին հայտնել է, որ ռազմաբազաները մեծ ներդրում կունենան Իրաքի և Սիրիայի սահմանային անվտանգության հարցում: […]
13:30 26.12.2018
Թուրքական բանակի զրահատեխնիկայի ու այլ զինտեխնիկայի շարասյուները Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանն ու անցել հարևան երկրի տարածք՝ այդ տարածքները վերահսկող քրդական ուժերի դեմ նոր գործողություններ սկսելու համար։ Սա հավաստող տեսանյութերը համացանցում են հայտնվել երեկոյան։ Թուրքիայի զինված ուժերի այդ ստորաբաժանումները ուղի են ընկել մասնավորապես դեպի Մանբիջ բնակավայր՝ քրդական վերահսկողության տարածքների կենտրոն։ Ավելի վաղ, սակայն, […]
10:11 26.12.2018
Երևանում դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում մի քաղաքացի վիրավորում, հայհոյում է աշխատակիցներին, սպառնում փայտով կոտրել ապակիները և այն լցնել աշխատակիցների վրա: Shamshyan.com-ի փոխանցմամբ` նշված վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները, որտեղ ՀՀ […]
17:16 25.12.2018
Սիրիայի քրիստոնյաները պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Դամասկոսում Սուրբ Ծնունդ են նշել: Տոնական այս օրվա առթիվ քաղաքում մեծ դիմակահանդես ու շքերթ է կազմակերպվել: Մասնակիցները թմբուկի զարկերի ներքո անցել են քրիստոնեական Բաբ Թումա թաղամասի և Աբբասիդների հրապարակով, որտեղ կանգնեցված է Սուրբծննդյան տոնի կարևոր մասնակիցը`տոնածառը: Տոնակատարության կազմակերպիչների խոսքերով`սա Դամասկոսի ուղերձն է ամբողջ աշխարհին. առաջին անգամ իրենք […]
08:15 25.12.2018
Իրաքը կարող է զորք տեղակայել Սիրիայում՝ այդ երկրի տարածքից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին, փոխանցում է Associated Press-ը։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները դիտարկում են Իրաքի պաշտպանության բոլոր տարբերակներն այն սպառնալիքներից, որոնք գալիս են սահմանակից պետություններից։ Դեկտեմբերի 23-ին Իրաքում անցկացվել է Անվտանգության խորհրդի նիստ, որից հետո Իրաքի […]
08:07 25.12.2018
Սաուդյան Արաբիան համաձայնել է ԱՄՆ-ի փոխարեն հատկացնել «անհրաժեշտ գումար» Սիրիայի վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Սաուդյան Արաբիան համաձայնել է ԱՄՆ-ի փոխարեն ծախսել անհրաժեշտ քանակի գումար՝ Սիրիայի վերականգնմանն օժանադակելու համար։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ հրաշալի է, երբ հարուստ երկրներն օգնում են իրենց հարևաններին վերականգնման հարցում՝ Մեծ երկրի՝ ԱՄՆ-ի փոխարեն, որը գտնվում է […]
15:32 24.12.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է մասնատել Սիրիան: Չավուշօղլուի խոսքերով՝ նա փորձում է դա անել քրդերի միջոցով: Այդ մասին նախարարը խոսել է NTV հեռուստաալիքի եթերում: «Վերջին օրերին Նեթանյահուն շատ անհանգիստ է, որովհետև հասկացել է, որ չի կարող մասնատել Սիրիան»,- ասել Չավուշօղլուն: Նա նշել է, որ իր նպատակներին հասնելու […]
13:55 24.12.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի ազդի իր երկրի վճռականության վրա՝ «հակազդելու Սիրիայում ռազմականորեն հաստատվելու Իրանի փորձերին»: Այս մասին հայտնում է Russia Today-ը: «Ամերիկացի 2000 զինվորների դուրսբերման մասին որոշումը չի փոխի մեր հետևողական քաղաքականությունը. մենք կշարունակենք հակազդել Սիրիայում ռազմականորեն հաստատվելու Իրանի փորձերին և անհրաժեշտության դեպքում մենք այնտեղ կընդլայնենք մեր […]
13:50 24.12.2018
Օրերս Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և հայ ժողովրդի դրական կեցվածքը ու անդրադարձել Սիրիայի վերականգման խնդիրներին։ Shantnews-ի եթերում այցը մեկնաբանում է Հայաստանում սիրիական համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանը:
12:04 24.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ «երկար և արդյունավետ» հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ԱՄՆ առաջնորդը նշել է՝ Թուրքիայի իր գործընկերոջ հետ խոսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և այլ թեմաների մասին։ Թրամփը հիշատակել է նաև ամերիկյան բանակի զինծառայողների դուրսբերումը Սիրիայից ու այն անվանել «դանդաղ ու խիստ […]
10:26 24.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մնացած ուժերը: «Թուրքիայի նախագահը շատ վստահ ինձ հայտարարեց, որ կոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Նա այնպիսի մարդ է, որ կարող է դա անել: Բացի դրանից` Թուրքիան գտնվում է հարևանությամբ: Իսկ մեր զինվորները վերադառնում […]
08:15 24.12.2018
Իսրայելցի զինվորականները կրակ են բացել Սիրիայի հետ սահմանին հայտնված զինված մարդկանց խմբի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակն իր թվիթերյան միկրոբլոգում։ «Իսրայելական զորքերը կրակ են բացել զինված կասկածելի անձանց ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Զինված մարդկանց խումբը նկատվել էր Գոլանի բարձունքների՝ Սիրիայի կողմից վերահսկվող հատվածի ապառազմականացված գոտում։ Նրանք հատել են «Ալֆա» գիծը։ Իսրայելական կողմում տուժածներ […]
08:01 24.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխի իր որոշումը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին՝ չնայած Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականին։ Այս մասին ABC հեռուստաալիքին հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայք Մալվանին՝ նշելով, որ երկու տարվա աշխատանքի արդյունքը տեսանելի է։ Սպիտակ տունը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը սկսում է Սիրիայից […]
12:59 23.12.2018
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրել է The Washington Post-ը: Պարբերականի տեղեկություններով` Թրամփն ու Էրդողանը զրուցել են հենց զորքի դուրս բերման մասին, Թրամփը հաստատել է, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Էրդողանը, սակայն, փորձել է հասկանալ՝ եթե «Իսլամական պետությունը» պարտված է, ապա այդ դեպքում ինչ՞ու […]
19:45 22.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ասուլիսի ընթացքում հնչած մերձավորարևելյան շեշտադրումների մասին: Անդրադառնալով Թուրքիայի և ԱՄՆ-ի՝ Սիրիայում զորքեր տեղակայելու օրինականության հարցին՝ արևելագետը նշեց, որ այստեղ գործ ունենք ներքին զինված հակամարտության հետ: «Այս պարագայում միանշանակ չէ, որ անօրինական է: Երկրի օրինական իշխանություններն ամբողջությամբ չեն վերահսկում իրենց երկրի […]
12:35 22.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ասուլիսի ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներին վերաբերող շեշտադրումների մասին. «Մեկ տարի առաջ Աստանայի ձևաչափի գործընկերները հայտարարեցին «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին, ԱՄՆ-ն ևս հայտարարեց, բայց խոսել, որ ահաբեկչության դեմ պայքարը ամբողջությամբ ավարտին է մոտեցել, սխալ է: Ուշագրավ է՝ Ռուսաստանը ողջունում է […]
16:41 21.12.2018
Սիրիայում ցույցեր են՝ կապված Թուրքիայից հնարավոր սպառնալիքների հետ: Դրա համար հիմք է ծառայել այն, որ ԱՄՆ-ն որոշել է հեռանալ Սիրիայից, իսկ Թուրքիան նոր ռազմական գործողություններ է նախատեսում քրդաբնակ շրջաններում: Ցույցերն անցկացվում են քրդաբնակ Քոբանիից հարավ-արևելք գտնվող՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաբազայի մոտ: Ցուցարարները պաստառներ են կրել՝ դատապարտելով քրդական ռազմական միավորների դեմ հնարավոր սպառնալիքները: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]
23:14 20.12.2018
ԱՄՆ կոնգրեսականները նամակ են ուղղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում նրան կոչ են անում հրաժարվել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման գաղափարից: Այս մասին հայտնում է The Hill-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակի հեղինակներն ասել են, որ այդ որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Սիրիայում անհամեմատ կմեծանա մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Իրանի ազդեցությունը: Հաղորդվում է, որ նամակի ներքո ստորագրողների […]
21:59 20.12.2018
Սիրիայից զորքի դուրսբերման մասին Դոնալդ Թրամփի որոշումը կտրուկ է և վտանգավոր: Այսպես է գրել The New York Times պարբերականը: Թերթի վերլուծություններով՝ ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինի համար, քանի որ Մոսկվան փորձում է թուլացնել Վաշինգտոնի ազդեցությունը տարածաշրջանում: Նվեր կլինի նաև Իրանի համար, որն ընդլայնել է իր ներկայությունը Սիրիայում: «Հակասական հրամաններ տալը մարտի դաշտում գտնվող զինվորներին, ինչպես […]
21:22 20.12.2018
ՄԱԿ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հետաձգել է Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերով մի շարք հանդիպումները, որոնք պետք է կայանային դեկտեմբերի 20-ին, հայտնում է Reuters-ը: Գործակալությունը չի մանրամասնում, թե կոնկրետ որ հարցերին վերաբերող հանդիպումներն են չեղարկվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն սկսում է իր ԶՈւ-երի դուրսբերման գործընթացը՝ Սիրիայի տարածքից:
19:58 20.12.2018
ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին չեղարկել է Սիրիայում խաղաղության հաստատման հարցին նվիրված հանդիպումները, որոնք պետք է տեղի ունենային այսօր՝ դեկտեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Գործակալությունում, սակայն, չեն նշել, թե կոնկրետ որ հանդիպումները տեղի չեն ունենա: Հիշեցնենք, ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից: […]
17:40 20.12.2018
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ սիրիական խնդրի կարգավորման հարցով հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարայում իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն ամփոփելուց հետո, հաղորդում է ТАСС-ը: «Մենք պայմանավորվել ենք շարունակել սերտ համագործակցությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետ Աստանայի գործընթացի շրջանակներում: Հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում, մենք պայմանավորվածություն ունենք»,- նշել […]
16:08 20.12.2018
«Ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված՝ ես չգիտեմ, թե դա ինչ է: ԱՄՆ զորքերը 17 տարի է, ինչ Աֆղանստանում են և համարյա ամեն տարի ասում են, որ պատրաստվում են այդ տարածքից դուրս բերել իրենց զորքերը, բայց մինչև այժմ նրանք այնտեղ են»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ և հավելել, որ դեռևս […]
14:33 20.12.2018
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին մեկնաբանել է Սիրիայի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Վաշինգտոնի որոշումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նա հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման հանդեպ հաղթանակ տանելու մասին հայտարարություններ անելը վաղաժամ է: «ԻՊ»-ն հիմա թուլացել է, ինչպես երբեք, բայց այն դեռ չի ջնջվել երկրի երեսից»,- ասել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել […]