00:52 18.01.2019
Թուրքական որոշ լրատվամիջոցներ անհանգստացել են Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու վերակառուցման վերաբերյալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տված խոստումների առթիվ: Թուրք լրագրողներից մեկը Սիրիայում հայերի ներկայությունը համարել է «գլխացավանք»՝ «Ասադը բացում է հայկական խաղաքարտերը» խորագրով իր հոդվածում խոսելով այն կարևորության մասին, որ Սիրիայի նախագահը ընծայում է հայերին: Սիրիահայ հասարակական գործիչ, հրապարակախոս Ռոբերտ Սուլահյանը, Shantnews-ի համար […]
13:13 16.01.2019
Սիրիական հակամարտության կարգավորումը, թեև դանդաղ, բայց առաջ է ընթանում։ Այս մասին իր ասուլիսի ընթացքում այսօր հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշեց, որ հակամարտության կարգավորմանը զուգահեռ պետք է պայքար իրականացնել ահաբեկչական խմբերի դեմ։ Նրա խոսքերով՝ հիմա ահաբեկչական խմբերը հիմնականում կենտրոնացած են Իդլիբի հատվածում, որտեղ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումն իր մեջ է միավորել մյուս ահաբեկիչներին, հարվածներ […]
13:07 16.01.2019
Գաղտնիք չէ, որ սիրիական տարածքում տեղակայված ամերիկյան զորքերը գրեթե երկու տասնյակ ռազմաբազաներ են հիմնադրել այնտեղ, ինչպես նաև դաշնակցել են տեղի քրդական զինված խմբերի հետ, զենքով են ապահովել նրանց և այլն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հնչած հարցին պատասխանելիս ասաց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նա նշեց, որ ամերիկյան զորքերի դուրսբերման դեպքում լավագույն և, ըստ էության, […]
23:49 15.01.2019
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ 80.000 զինվոր պատրաստ սպասում է հրամանի, որպեսզի ռազմական գործողություններ սկսի Սիրիային պատկանող Եփրատի արևելյան տարածքներում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Աղբյուրի տեղելություններով՝ այդ ռազմական գործողությունը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենախոշորն է լինելու և ղեկավարվելու է Թուրքիայի հարավային Շանլըուրֆա ու Քիլիս շրջաններից: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ Յաշար […]
17:22 15.01.2019
Անցած օրերին իսրայելական կործանիչները հերթական անգամ ռմբակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մատույցները: Արաբական մամուլը հաղորդում է, որ մոտ 10 հրթիռ է ընկել Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում. Սիրիայի հակաօդային պաշտպանական խարիսխները հակադարձել են ռմբակոծությանը։ Ըստ նախնական տվյալների՝ իսրայելական կործանիչների թիրախը եղել է լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպությանը պատկանող մի զինապահեստ: Նույն օրերին հանգիստ չի եղել վիճակը նաև Քեսաբում: […]
17:14 15.01.2019
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմն առաջին անգամ հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նորանշանակ հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ: Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն միջոցառումները, որոնք շնորհիվ հնարավոր է Սիրիայում քաղաքական կայունացման հասնել: Նշվում է, որ Մուալլեմը Սիրիայի կողմից պատրաստակամություն է հայտնել գործակցել Պեդերսենի հետ երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: […]
07:56 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է համագործակցությունը Սիրիայում ամերիկյան զորքերի դուրսբերման մեկնարկի ֆոնին։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում Թրամփը Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության հարցով համատեղ աշխատելու ցանկություն է հայտնել։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է այն բանի կարևորությունը, որ […]
21:16 13.01.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված այն հարցում, որ Թուրքիայի հետ, այնուամենայնիվ, համաձայնության կգան քրդերի պաշտպանության հարցում։ Այս մասին նա հայտարարել է իր մերձավորարեևլյան այցի ընթացքում, փոխանցում է BBC-ն։ Բանն այն է, որ Սիրիայում ամերիկյան զինուժի գործողությունների ամբողջ ընթացքում քրդական ինքնապաշտպանական ուժերն աջակցել ու դաշնակցել […]
19:45 13.01.2019
«Վերջին 36 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել թիրախներին՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանում տեղակայված իրանական պահեստներին, որոնք լցված են իրանական զենքով», – այս մասին այսօր Իսրայելի կառավարության նիստից առաջ հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա հայտարարել է, որ այդ հարձակումները ցույց են տալիս Իրանի և Սիրիայի դեմ գործելու իրենց վճռականությունը, որն առավել, քան […]
18:53 12.01.2019
Սիրիայի ափերին մոտենում է ամերիկյան ավիակիր նավ, որը պետք է օգնի դուրս բերել զորքերը սիրիական տարածքներից։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։ Ռազմանավի բուն նպատակն այն է, որ զորքերի դուրսբերման ժամանակ այն պետք է ապահովի անվգանգությունը և սրումների դեպքում վրա հասնի իր ուղղաիթներով և ինքնաթիռներով, այլ սպառազինությամբ։ Թեև մինչ այս ամերիկյան կողմը հակասական տեղեկություններ […]
18:26 11.01.2019
Միացյալ Նահանգների զինված ուժերի ստորաբաժանումները այս օրերին սկսել են սիրիական տարածքից դուրս բերել իրենց սպառազինության ու ռազմական տեխնիկայի մի մասը, սակայն այդ մասին բացահայտ չեն հայտարարում՝ անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան CNN-ին։ Ամերիկացիները չեն հայտնում՝ զորքի որքան մասն են դուրս բերելու, կոնկրետ որ հատվածներից են դուրս բերելու, ինչպես՝ ինքնաթիռով, թե մեքենաներով […]
11:42 10.01.2019
Բախումը տեղի է ունեցել Աշ-շաֆա բնակավայրի մոտ, որը նախօրեին ազատագրվել էր Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների կողմից:
23:36 09.01.2019
Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերը ձերբակալել են 9 օտարերկրացու, որոնց մեղադրում են երկրի արևելքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Ձերբակալվածներից ոչ ոք Սիրիայի քաղաքացի չի եղել․ նրանք եղել են Ռուսաստանի, ԱՄՆ, Ուկրաինայի, Գերմանիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի քաղաքացիներ։ Նրանք, ըստ քրդական կողմի, ձերբակալվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ՝ հունվարի 6-ին ու 7-ին։ Ներկայում հենց քրդական ուժերն են վերահսկում Սիրիայի […]
19:10 09.01.2019
Նոյեմբերի 2-ին Սիրիայի Դեր Զորի շրջանում ականի պայթյունից զոհվել է ՌԴ ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը: Դեպքի մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հայտնել: Դեպքի մասին իմացել է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը, որի թղթակիցը ներկա է եղել զինծառայողի հուղարկավորությանը և շփվել հարազատների հետ, հայտնում է RazmInfo-ն: Առուստամյանը ծառայում էր ՌԴ ԶՈւ 21-րդ մոտոհրաձգային բրիգադում և արդեն մեկ անգամ […]
12:16 09.01.2019
ԱՄՆ Սենատը չկարողացավ հասնել օրենսդրական այն նախաձեռնության քվեարկությանը, որը նախատեսում է նոր պատժամիջոցների կիրառում Սիրիայի դեմ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Փաստաթուղթը, որը կոչվում է «Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում», ստացել է 100 սենատորների միայն 2/3-ի աջակցությունը: Դեմոկրատներն ի սկզբանե հայտարարել էին, որ ոչ մի դեպքում չեն քվեարկի օրենսդրական այն նախաձեռնության օգտին, որը […]
10:50 09.01.2019
Սիրիայի հայ համայնքը 2019 թվականին լայն թափով իրականացնելու է ազգային կառույցների վերականգնման աշխատանքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, 2018-ին այդ ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, ինչն էլ ակտիվորեն շարունակվելու է այս տարի: «Մենք ակնկալում ենք, որ 2019-ն աշխարհի համար կլինի խաղաղ տարի: Հալեպի ազատագրումից հետո սկսվեց վերականգնման գործընթաց: Կարող ենք […]
17:16 08.01.2019
Թուրքիայի նախագահը անընդունելի է անվանել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները այն մասին, որ մինչ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը անհրաժեշտ է ապահովել այնտեղի քրդական բնակչության և ինքնապաշտպանական ջոկատների անվտանգությունը։ Խոսքը YPG զինված միավորման մասին է, որին Թուրքիայի իշխանությունները համարում են ահաբեկչական կառույց (համարում են, որ այն իրենց մոտ ահաբեկչական կազմակերպություն հայտարարված «Քրդստանի […]
14:42 08.01.2019
Անկարան խնդրել է, որպեսզի ԱՄՆ-ն իր բազաները Սիրիայում հանձնի Թուրքիային կամ ոչնչացնի: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Անկարա կատարած այցի ընթացքում: Տեղեկությունն այսօր հրապարակել է Hurriyet թերթը: Ըստ աղբյուրի՝ Թուրքիան կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ն Սիրիայում գտնվող իր 22 ռազմաբազաները հանձնի տեղի քրդական խմբավորումներին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Դոնալդ […]
08:27 08.01.2019
Ռուսական ռազմական ոստիկանությունը սկսել է պարեկել սիրիական Հալեպ նահանգի Մանբիջ շրջանի տարածքում։ Այս մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Յուսուպ Մամատովը։ Այդ շրջանը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մոտ։ «Այսօր անցել ենք Մանբիջ բնակավայրի շրջանում և դրա մատույցներում անվտագության գոտու պարեկության։ Մեր հանձնարարությունն է պատասխանատվության գոտում անվտանգության ապահովումը, զինված կազմավորումների տեղակայումն ու տեղաշարժը վերահսկելը»,- Մամատովի խոսքերն է […]
23:21 06.01.2019
ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսարևելյան մասից զորքերը դուրս չի բերի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան Սիրիայի քրդերին անվտանգության երաշխիքներ չի տրամադրել։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 6-ին հայտարարել է ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքերով՝ Անկարայի գործողությունները չպետք է վտանգի ենթարկեն ոչ միայն ամերիկյան զորքին, այլև Սիրիայում Վաշինգտոնի դաշնակիցներին։ «Զորքերի դուրսբերման ժամանակացույցը կախված է քաղաքական […]
09:15 06.01.2019
Ամերիկացի զինծառայողների մի մասը կարող է անորոշ ժամկետով մնալ Սիրիայի հարավում։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերի լիարժեք դուրսբերման ժամկետներ չի հայտնել, սակայն ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Սիրիայում մնացած ԻՊ-ի ահաբեկիչները կոչնչացվեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Նա նաև նշել է, որ Սիրիան լքող […]
22:30 05.01.2019
Թուրքիան ԱՄՆ բանակի՝ Սիրիայից դուրս գալուց հետո մտադիր է կառավարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրած տարածքները, որոնք այս պահին գտնվում են Սիրիայի քրդերի հսկողության ներքո, գրում է Washington Post-ը: Այդ իսկ պատճառով, Թուրքիայի իշխանությունները ցանկանում են հասնել Սիրիայի քրդերի զինաթափմանը, որոնց ամերիկացիները զինել և վարժեցրել են տարիներով՝ որպես Սիրիայում իրենց գլխավոր դաշնակիցներ: Թուրքական կողմը ցանկանում է, […]
21:42 04.01.2019
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Իսրայելը մտադիր է Սիրիայում շարունակել պայքարը Իրանի դեմ: Այդ մասին տեղեկացնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը: «Այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը լի է վճռականությամբ՝ շարունակելու Սիրիայում Իրանի կողմից ռազմական հենակետի ստեղծմանն հակազդող […]
20:14 04.01.2019
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող կին և երեխա են զոհվել Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող Դեր Զորի մարզում միջազգային կոալիցիայի ավիահարվածներից, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով մերձավորարևելյան հակամարտության տարածքներում կանանց և երեխաների վերադարձով զբաղվող խմբի անդամ Խեդա Սարատովային: Խմբի անդամները փնտրում են իրենց դուստրերին կամ թոռներին, որոնք Սիրիա կամ Իրաք են բերվել ահաբեկիչներին միանալ ցանկացող […]
15:31 04.01.2019
Սիրիայում շարունակվում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված և կյանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով արվող օգնության քայլերը, գրում է «Զվեզդան»: Փախստականները շարունակում են վերադառնալ իրենց նախկին տները: 2019թ. հունվարի 2-ի դրությամբ երկիր է վերադարձել 214.035 մարդ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով իշխանությունները շարունակում են աշխատանքը զինվորական ծառայությունից խուսափած, անօրինական զինված խմբերի նախկին անդամներին ազատելու ուղղությամբ: 2019թ. հունվարի 2-ի […]
07:30 04.01.2019
Ամերիկացի զինծառայողները սկսել են Սիրիայի Արաբական Հանրապետությունից դուրս գալու գործընթացը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Newsmax հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Մեր զորքերը դուրս են գալիս»,- ասել է Պոմպեոն։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն չի դրսևորում երկիմաստ։ Դեկտեմբերի 19-ին Սպիտակ տունը հայտարարել էր Սիրիայում ռազմական արշավի նոր փուլի և այդ […]
12:54 03.01.2019
Սիրիայի նախագահական կայքը տեսանյութ է պատրաստել երկրի նախագահ Բաշար Ասադի առօրյա կյանքի մասին: Տեսանյութը պատմում է, թե ինչպես է նախագահը պատրաստվում ամենօրյա հանդիպումներին՝ երկրի պատասխանատուների, նախարարների և վարչական ու զինվորական ասպարեզի ներկայացուցիչների հետ: Սիրիայի նախագահի հարցազրույցները լրատվամիջոցներին նույնպես նրա առօրյայի մի մասն են կազմում: Նախագահական պալատի պատրաստած տեսանյութում հատուկ շեշտվել է Բաշար Ասադի՝ Սոչի կատարած […]
12:46 31.12.2018
ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել Սիրիայի տարածքից այդ երկրի զորքերի դուրսբերման գործընթացում դադար վերցնել, հայտնում է Washington Examiner-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է սենատոր Լինդսի Գրեմը՝ այն բանից հետո, երբ հանդիպում է ունեցել Թրամփի հետ: «Նախագահի և (Գլխավոր շտաբի նախագահ Ջոզեֆ-խմբ.) Դանֆորդի հետ հանդիպումից հետո ես երբեք ավելի լավ չեմ զգացել մեր բռնած ուղու առումով», […]
21:01 30.12.2018
2014 թվականի օգոստոսից Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների չկանխամտածված զոհն է դարձել առնվազն 1139 խաղաղ բնակիչ։ Այս մասին ասվում է կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցոմ է RIA Novosti-ն։ «2014 թվականի օգոստոսից 2018 թվականի նոյեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում կոալցիան ընդհանուր առմամբ իրականացրել է 31 406 ավիահարված։ Այդ ժամանակահատվածում, հիմնվելով առկա տվյալների վրա, առնվազն 1139 […]