TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Սիրիա

Պուտինն ու Էրդողանը փետրվարի 14-ին Սոչիում կհանդիպեն

13:37 04.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 14-ին Սոչի քաղաքում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Anadolu-ն: Նրանք կքննարկեն սիրիական հակամարտության կարգավորման հարցը: «Փետրվարի 14-ին մենք պարոն Պուտինի հետ Սոչիում հանդիպում կունենանք»,- ասել է Էրդողանը: Հանդիպմանը ներկա կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Երեք նախագահները սիրիական հակամարտության կարգավորման […]

̰
Էրդողանը Թրամփին կոչ է անում պահել խոստումը

08:27 04.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուսով է՝ Միացյալ Նահանգների իր գործընկերը կպահի իր խոստումն ու առաջիկայում դուրս կբերի ամերիկյան զորքերը Սիրիայի՝ Թուրքիային սահմանամերձ տարածքներից: Այս մասին Էրդողանը հայտարարել է հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: «Պարոն Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատից արևելք ընկած տարածքներից: Հուսով ենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներս: Մենք […]

̰
Արցախ այցելած կոնգրեսականը պաշտոնապես միացավ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարին

13:43 03.02.2019

Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայան կղզիները ներկայացնող կոնգրեսական Թուլսի Գաբբըրդը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու՝ 2020 թվականին սպասվող ընտրություններին ընդառաջ: Այս մասին նա իր սոցցանցային հրապարակումներով տեղեկացրել է ուղիղ միացման միջոցով: TULSI 2020: Tulsi Gabbard Presidential Campaign, The ALOHA Launch – Live from Hawaii, USA https://t.co/xcA4DxIIw6 — Tulsi Gabbard 🌺 (@TulsiGabbard) February 3, 2019 […]

̰
ԱՄՆ կոալիցիայի հարվածներից հետո սիրիական բանակի վրա հարձակվել են ԻՊ զինյալները

11:20 03.02.2019

Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են սկսել Սիրիայի կառավարական բանակի այն դիրքերի վրա, որոնք գիշերը ավիահարվածների են ենթարկվել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից: Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը: Խոսքը Սիրիայի և Իրաքի սահմանի մոտ գտնվող աս-Սումարիայի բնակավայրի մոտ գտնվող սիրիական բանակի դիրքերի մասին է: […]

̰
Ամերիկյան կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայի բանակի հրետանուն

09:40 03.02.2019

Սիրիայի և Իրաքի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի համար ստեղծված ու Միացյալ Նահանգների կողմից գլխավորված կոալիցիայի օդուժն այս գիշեր հարվածել է Սիրիայի կառավարական բանակի հրետանային միջոցներից մեկին. երկու զինծառայող վիրավորվել է: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է սիրիական բանակի աղբյուրը: Հարվածները հասցվել են գիշերը՝ տեղական ժամանակով 23:30-ի սահմաններում: Միջադեպը եղել է Սիրիայի և […]

̰
Սիրիայում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել

18:06 02.02.2019

Սիրիայի հյուսիսարևելյան Մամբիջ բնակավայրի մոտակայքում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է 1 զոհի և 5 վիրավորի մասին: Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջին շրջանում այստեղ հաճախակի են դարձել տրանսպորտային միջոցների պայթյունները: Նման դեպքերի հետևանքով առավելապես տուժում են խաղաղ բնակիչներ: https://www.youtube.com/watch?v=6ybup2vVFCw

̰
Ահաբեկիչներն ավելի քան 2 մլրդ դոլարի վնաս են հասցրել Սիրիային

20:00 01.02.2019

Ահաբեկչական կազմակերպությունների զինյալները Սիրիայում իրենց գործողությունների ընթացքում հատուկ նպատակադրված ոչնչացրել են երկրի մասնավոր ու պետական արդյունաբերական օբյեկտները, դրանց տեխնիկայի մի մասը տեղափոխել են Թուրքիա։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է երկրի արդյունաբերության նախարար Մուհամմադ Մաան Ջազբեն։ 2018 թվականի վերջի դրությամբ սիրիական արդյունաբերությանը այս ամենի հետևանքով, ըստ նրա, պատճառվել է 2,36 միլիարդ դոլարի […]

̰
ԻՊ-ը կարող է Սիրիան կրկին զավթել մեկ տարուց քիչ ժամանակում․ Պենտագոն

07:47 01.02.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարող է սիրիական տարածքներն իր վերահսկողության տակ առնել մեկ տարուց քիչ ժամանակում։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության զեկույցին։ Զեկույցում նշվում է 6-12 ամիս ժամանակահատվածի մասին, եթե խմբավորումը չենթարկվի ռազմական ճնշման։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ԻՊ գրոհայինները ձգտում են ֆիզիկական տեսքով վերականգնել խալիֆայությունը։ Սպասվում է, որ Պենտագոնի […]

̰
ԱՄՆ Կոնգրեսում փորձ է արվում արգելափակելու Սիրիայից զորքերի դուրսբերումը

07:39 01.02.2019

Մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դիտարկմանն են ներկայացրել օրինագծեր, որոնք սահմանափակում են Սիրիայից զորքերը դուրս բերելու Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավորությունները։ Ինչպես նշում է The Hill պարբերականը, նախաձեռնությամբ են հանդես եկել ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները։ Նրանք ցանկանում են արգելել Պենտագոնի կողմից ֆինանսական միջոցների օգտագործումը՝ Սիրիայում ներկայությունը մինչև 1500 զինվորականի նվազեցնելու համար։ «ԱՄՆ պաշտպանության նախարարությունը […]

̰
Գործարկվում է երեխաների հերթագրման գործընթացն առավել հասանելի դարձնող mankapartez.yerevan.am կայքը

11:32 31.01.2019

Երևանի քաղաքապետարանը գործարկում է երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող mankapartez.yerevan.am կայքը: «Էլ ավելի հասանելի դառնալ հանրությանը, մեր քաղաքացիներին, լինել բաց և թափանցիկ աշխատանքի մեջ: Կայքի գործարկումն, ինձ թվում է, շատ մեծ արձագանք կունենա մեր սիրելի ծնողների մոտ, ովքեր սպասում են իրենց բալիկների հերթի հասնելուն»,- նշել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: «Առաջնային […]

̰
Սպիտակ տանը կարծում են, որ Թրամփն ընտրվել է «Աստծո կամոք»

08:14 31.01.2019

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրել են «Աստծո կամոք»։ Այս մասին խոսնակը հայտարարել է քրիստոնեական CBN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Նա վստահ է, որ Թրամփը նախագահ է դարձել, քանի որ դա ցանկացել է Աստված։ «Կարծում եմ՝ Աստված մեզ բոլորին տարբեր ժամանակներ տարբեր գործերի է մղում, և նա […]

̰
Սիրիան ԻՊ-ից 100 տոկոսով կազատվի մի քանի շաբաթից․ Պենտագոն

07:56 30.01.2019

Սիրիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից լիովին կազատվի մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանը, փոխանցում է Reuters գործակալությունը։ «ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքների 99․5 տոկոսը վերադարձվել է սիրիացիներին։ Մի քանի շաբաթից դա կդառնա 100 տոկոս»,-խոստացել է նա։ Նրա խոսքով՝ քրդերի գլխավորած դեմոկրատական կոալիցիան, որը վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը, պատրաստվում […]

̰
Ինչպե՞ս են ոչ ժողովրդավար երկրները Կոռուպցիայի ընկալման համաթվի լավ ցուցանիշ ունենում

16:54 29.01.2019

Հայտնի է, որ սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները: 0-ից […]

̰
Հակառակորդի համար պետք է որոշակի գաղտնիք ունենանք. Արտակ Դավթյանը՝ սպառազինության մասին

14:24 29.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Զարգանում է հասարակությունը, զարգանում է նաև բանակը, մենք ուրախությամբ զարգանում ենք: Քրտնաջան աշխատանքով հիմք դրվեց մեր փառապանծ բանակին, այսօր կարող ենք ասել, որ ունենք հզոր, մարտունակ, խնդիրները կատարող բանակ: Տարածաշրջանում կատարվող ցանկացած գործընթաց իր ազդեցությունն է թողնում […]

̰
Էրդողանը խոստացել է պահպանել Սիրիայի «տարածքային միասնությունը»

14:18 29.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է պահպանել Սիրիայի «տարածքային միասնությունը» և միաժամանակ պաշտպանել Թուրքիայի շահերը: Այդ մասին նախագահը հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության ժողովի ընթացքում: Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ գլխավոր նպատակներից մեկն է ստեղծել անվտանգ տարածքներ, որպեսզի 4 միլիոն փախստականներ կարողանան վերադառնալ իրենց տները: Էրդողանը նաև հաստատել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ավարտել […]

̰
Ամենից ոչ կոռումպացված տարածաշրջանը շարունակում է մնալ Արևմտյան Եվրոպան

12:35 29.01.2019

Այսօր, Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքների հրապարակման ժամանակ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ընդգծել է, որ ամենից վատ վիճակում շարունակում են մնալ այն երկրները, որտեղ կոնֆլիկտներ են, ավտորիտար վարչակարգեր կամ քաղաքացիական պատերազմներ: «Ինչպես տեսնում եք, ամենից վատը Սոմալին է: Շատ վատ վիճակ է նաև Սիրիայում, Հարավային Սուդանում, Եմենում և Հյուսիսային Կորեայում»: Այս տարի ևս […]

̰
Իրանը Սիրիայում մի քանի էլեկտրակայան կկառուցի

11:23 29.01.2019

Իրանը Սիրիայում մի քանի էլեկտրակայան կկառուցի: Առաջինի շինարարության մեկնարկը կտրվի արդեն այսօր: Էլեկտրակայանը կկառուցվի Լաթաքիայում: «Մենք մի քանի էլեկտրակայանների շինարարության և վերանորոգման պայմանագիր ենք կնքել: Առաջին շինարարության խորհրդանշական քարը կդրվի Լաթաքիայում»,- նշել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին: Հիշեցնենք, որ զինված հակամարտությունն այս երկրում սկսվել է 2011 թվականին:    

̰
Կյանքից հեռացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

07:56 29.01.2019

Կյանքից հեռացել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը։ Կարապետյանը ծնվել է 1954 թ․-ի մարտի 7-ին, Սիրիայի Կամիշլի գավառում։ 1983 թվականի հուլիսի 15-ին Կարապետյանը Փարիզի Օրլի օդանավակայանում թուրքական ավիաուղիների ռմբահարումը կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ բանտարկության։ 2001 թվականին, ավելի քան 17 տարի բանտարկությունից […]

̰
Վրաստանի ԱԱԾ-ն նշել է երկրի հիմնական ահաբեկչական սպառնալիքները

23:59 28.01.2019

Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել 2019-2021 թվականների համար մշակված ազգային ահաբեկչության ռազմավարությանը: Փաստաթուղթը պատրաստվել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության գլխավորած հատուկ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ռազմավարությունը ներառում է յոթ հիմնական ոլորտ՝ ահաբեկչության հետ կապված տեղեկության հավաքագրում, կանխարգելում, պաշտպանություն, պատրաստվածություն, հետապնդում, իրավական կարգավորում և միջազգային համագործակցության հետ կապված տեղեկատվության հավաքագրում: «Ռազմավարության ընդհանուր նպատակը Վրաստանի պետական ​​տեսլականն է ահաբեկչության […]

̰
Կրծքագեղձի ուռուցքով տառապող Սիրիայի առաջին տիկնոջը վիրահատել են

08:30 28.01.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը`43-ամյա Ասմա Ասադը, ենթարկվել է կրծքագեղձի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատական միջամտության: Այս մասին հայտնում են պաշտոնական աղբյուրները։ Վիրահատությունը կատարվել է զինվորական հոսպիտալում: Ուռուցքը հայտնաբերվել էր վաղ փուլում՝ 2018 թվականի օգոստոսին։

̰
Միջազգային կոալիցիան Սիրիայում ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների հենակետերին. զոհվել են խաղաղ բնակիչներ

19:15 26.01.2019

Միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Էլ-Բագուզ շրջանի ահաբեկիչների հենակետերին, հաղորդում է Rudaw հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածի զոհ կարող էին դառնալ խաղաղ քաղաքացիներ: Նշվում է, որ զոհերի թվում կարող են լինել երեխաներ: Միջազգային կոալիցիայի ինքնաթիռները նաև հարվածներ են հասցրել Դեյր Զորի տարածքում ահաբեկիչների հենակետերին: DPA-ն, հղում անելով Սիրիայի իրավապահ մարմիններին, նշում է, որ հարվածի զոհ է դարձել 13 […]

̰
Մոտակա ամիսներին Սիրիայի հյուսիսում կստեղծվի բուֆերային գոտի. Էրդողան

17:22 25.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտակա ամիսներին Սիրիայի հյուսիսային տարածքում կստեղծվի բուֆերային գոտի, հայտնում է TASS լրատվական գործակալությունը: Էրդողանի խոսքերով՝ Անկարան սպասում է տարածաշրջանում իր դաշնակիցների լոգիստիկ աջակցությանը:  «Թուրքիային պետք չէ ինչ-որ մեկի թույլտվությունը  Սիրիայի տարածքում (գործողությունների իրականացնելու համար)»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ բուֆերային գոտու կառուցման գործում ՄԱԿ-ը չի ներգրավվելու: […]

̰
«Ալ Քաիդայի» ահաբեկիչները հարձակվել ու ճեղքել են Սիրիայի կառավարական զորքերի պաշտպանությունը

21:17 23.01.2019

Այս գիշեր Սիրիայի հարավային Իդլիբ նահանգում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման տեղական խմբի, նախկին «Ան-Նուսրայի» զինյալները հարձակվել են սիրիական կառավարական զորքերի վրա, ճեղքել բնագիծն ու խորացել 1․5 կիլոմետր։ Այս մասին հայտնել է ռուսական կողմը, որ հետևում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցմանը։ Ավելի ուշ սիրիական զորքը վերակազմակերպվել է ու արգելափակել ահաբեկչական խմբավորման զինյալների հետագա առաջխաղացումը։ Մարտերի վերջնական փուլում, […]

̰
Սիրիան սպառնացել է հարվածել Թել Ավիվի օդանավակայանին

07:17 23.01.2019

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միջոցառումներ չընդունի՝ կապված Իսրայելի հարվածների հետ, Դամասկոսը կարող է ի պատասխան հարվածել Թել Ավիվի օդանավակայանին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Նա նշել է, որ այդ կերպ Սիրիան կկիրառի պաշտպանվելու  իր օրինական իրավունքը։ Ջաֆարին մեղադրել է Անվտանգության խորհրդի որոշ մշտական անդամների […]

̰
Էրդողանը վստահեցնում է՝ Թուրքիան արդեն պատրաստ է Սիրիայի տարածքում նոր գործողությանը

17:50 22.01.2019

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկիրն արդեն լիարժեք պատրաստ է հարևան Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն անցկացնելուն։ Նա հայտարարել է, որ նրանք, որոնք ձգձգում են թուրքական կողմի՝ Սիրիայի տարածքում անցկացվելիք գործողությունների մեկնարկը, փորձում են միաժամանակ ուժեղացնել տեղի զինված խմբերին, որպեսզի նրանք հետո անկայունություն ստեղծեն Թուրքիայի սահմանի մոտ ու հենց երկրի ներսում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել […]

̰
ԵՄ-ն Ռուսաստանի և Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ է ընդունել

13:18 22.01.2019

Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի մի շարք անձանց, նաև ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ է ընդունել: Իսկ պատճառը քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենք կիրառելն է: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Ռուսաստանի քաղաքացիների դեմ պատժամիջոցներն ընդունվել են Մեծ Բրիտանիայի տարածքում նյարդապարալիտիկ նյութի միջոցով հարձակում իրականացնելու պատճառով: Իսկ Սիրիայի հետազոտական կենտրոնը և դրա հետ […]

̰
Սիրիայում հարձակվել են քուրդ-ամերիկյան զինվորական շարասյան վրա. կան զոհեր

21:17 21.01.2019

Պայթյունի հետևանքով զոհվել է 5 քուրդ զինվորական:

̰
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և Սիրիայի քաղաքացիների հանդեպ

16:30 21.01.2019

Պատժամիջոցները սահմանվել են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, ինչպես նաև Սիրիայում քիմիական հարձակումների պատճառով:

̰
Իսրայելի ավիահարվածների հետևանքով սիրիացի 4 զինծառայող է զոհվել

12:45 21.01.2019

Իսրայելական օդուժի կողմից սիրիական տարածքում հարվածներ հասցնելու հետևանքով սիրիական բանակի 4 զինծառայող է զոհվել, 6-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է ռուսական «РИА Новости» գործակալությունը: Մինչդեռ «Интерфакс» -ը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, հաղորդում է 11 զոհի մասին: Ավիահարվածները հասցվել են երեք ուղղություններով: Զգալի վնաս է պատճառվել Դամասկոսի միջազգային օդանավակայանին, թեև նշվում է, որ սիրիական ՀՕՊ համակարգերը կարողացել են ոչնչացնել 30-ից […]

̰
Իսրայելը հարվածել է Սիրիայում իրանական օբյեկտներին

07:17 21.01.2019

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը կառավարվող հրթիռներով զանգվածային օդային հարված են հասցրել Դամասկոսին։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակն իր թվիթերյան էջում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել սիրիական տարածքում իրանական «Ալ-Կուդս» ուժերի թիրախներին։ Այդկերպ իսրայելցի զինվորականները նախազգուշացում են արել Սիրիայի զինված ուժերին իսրայելական տարածքներին կամ ուժերին վնաս հասցնելու փորձերի հետ կապված։ […]

̰
BACK_TO_TOP