TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Սիրիա պատերազմ

ԱՄՆ-ն ուժեղացնում է Մանբիջի պաշտպանությունը

15:07 01.04.2018

Միացյալ Նահանգներն ավելացնում է իր ռազմական ներկայությունը սիրիական Մանբիջ քաղաքում, որը գտնվում է Եփրատ գետից դեպի արեւմուտք եւ այն շրջանների հարևանությամբ, որոնք գրավված են թուրքական բանակի կողմից: Վաշինգթոնն այդպիսով արձագանքում է Թուրքիայի այն հայտարարություններին, թե թուրքական բանակը պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դեմ, որոնք վայելում եմ ԱՄՆ-ի աջակցությունը: 

̰
Թուրքական զորքը ցանկացած պահի կարող է կրակ բացել իրաքյան Սինջար քաղաքի վրա. Էրդողան

21:07 19.03.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը ցանկացած պահի կարող է կրակ բացել Իրաքյան Քուրդիստանի Սինջար քաղաքի վրա, հայտնում է«Anadolu» գործակալությունը:

̰
Էրդողանը դժգոհ է ՆԱՏО-ից

18:40 11.03.2018

Թուրքիայի իշխանություններն այնքան էլ դժգոհ չեն Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումից Սիրիայի հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Որքան ժամական է ՆԱՏՕ-ն արհամարհելու Սիրիայում ստեղծված իրավիճակը, – հարցրել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Բոլու նահանգում, – Երբ է դաշինքն օգնություն ցուցաբերելու Թուրքիային, որի սահմանները հարձակման են ենթարկվում սիրիական տարածքից ահաբեկիչների կողմից»: Հիշեցնենք, որ […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն  ընդունել է բանաձև՝ Սիրիայում հրադադար հաստատելու մասին

12:55 25.02.2018

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ երեկոյան արտահերթ նիստում միաձայն ընդունել է բանաձև՝ Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու մասին:

̰
Սիրիայի հակամարտությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար

08:57 25.02.2018

Սիրիայում զինված հակամարտությունը ուժեղանում է ու սպառնում քաոսի մեջ թաղել ողջ տարածաշրջանը: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Liberation թերթին տված հարցազրույցում:

̰
Թուրքիան հայտարարել է Աֆրինում ևս 44 «ահաբեկիչների» ոչնչացման մասին

12:37 23.02.2018

Փետրվարի 23-ին Թուրքիայի զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ընթացքում ևս 44 «ահաբեկչի» ոչնչացման մասին, հայտնում է ռուսական TASS գործակալությունը: Հայտարարության համաձայն, գործողության մեկնարկից մինչ օրս թուրքական կողմն ընդհանուր թվով 1873 գրոհային է ոչնչացրել:

̰
Վաշինգտոնը չի բացառում ռազմական ուժի կիրառումը Ասադի զինված ուժերի դեմ

08:23 23.02.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկկի Հեյլին չի բացառել Սիրիայի իշխանությունների նկատմամբ ռազմական ուժի կիրառումը:

̰
Թուրքիայում շուրջ 800 մարդ է ձերբակալվել Աֆրինի ռազմական գործողություններին դեմ արտահայտվելու համար

18:14 19.02.2018

Թուրքական իշխանությունների կողմից՝ Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այժմ, Թուրքիայում 786 մարդ է ձերբակալվել՝ գործողություններին հրապարակայնորեն դեմ արտահայտվելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայությունը` հայտնում է РИА Новости-ն:

̰
ԱՄՆ-ն և Թուրքիան խոչընդոտում են Սիրիայի քաղաքական կարգավորումը. Սիրիայի նախագահի խորհրդական

13:12 19.02.2018

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խորհրդական Բուսեինա Շաբանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան խոչընդոտում են Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը, հայտնում է РИА Новости-ն:

̰
Պենտագոնը կհետաքննի Դեր Զորի միջադեպը

08:53 19.02.2018

Պենտագոնը կհետաքննի անցած շաբաթ Սիրիայում՝ Դեր Զորի ռազմաբազայի վրա կատարված հարձակումը, ուր տեղակայված են Բաշար ալ Ասադին ընդդիմադիր ուժերն ու ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական խմբավորումները: Այդ հարձակման արդյունքում ռուս-ամերիկյան բախում էր տեղի ունեցել: Ցամաքային և օդային ուժերի միջև մարտերում զոհվել է 300-ից ավելի մարդ, որոշ աղբյուրներ հաղորդում են 644 զոհի մասին: Չնայած սրան՝ պաշտոնական Մոսկվան […]

̰
Սիրիական Ղամիշլիում պայթյուն է որոտացել. կա 4 զոհ

08:41 19.02.2018

Սիրիական Ղամիշլիում պայթյուն է որոտացել: Պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ: Լրատվամօջոցները հայտնել են ահաբեկչությունն իրականացվել է ականապատված մեքենայի միջոցով: Դեպքը տեղի է ունեցել Ղամիշլիի քրդաբնակ Ղարբիե շրջանում: Ահաբեկչության հետեվանքով տուժածների մեջ հայեր չկան: Միաժամանակ հայտնի է դարձել, որ առաջիկա 48 ժամվա ընթացում Սիրիական կառավարական բանակը կարող է զորք մտցնել Աֆրինի շրջան: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն սկսում է բացել Սիրիայում ամերիկյան զորքի հետ տեղի ունեցած բախման փակագծերը

17:44 14.02.2018

Փետրվարի 8-ին Սիրիայի Դեյր Էզ-Զոր քաղաքում (հին հայկական տեղանվանումը՝ Տեր Զոր) ամերիկա-քրդական և ռուս-սիրիական զորքերի բախման մասին մանրամասներ են սկսում հայտնի դառնալ:

̰
Սիրիայում դաժան մարտ է տեղի ունեցել ԱՄՆ և ՌԴ զինվորականների միջև. ո՞րն է եղելությունը

16:52 13.02.2018

Փետրվարի 8-ին Սիրիայի հյուսիսում անակնկալ ճակատամարտ է տեղի ունեցել քրդական խմբավորումների և սիրիական կառավարական զորքի միջև, որի մեջ ներքաշվել են ամերիկացիներն ու ռուսները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով սիրիական իր աղբյուրներին և սոցիալական ցանցերում եղած հրապարակումներին:

̰
Հրետակոծվել են Դամասկոսի երկու հայաբնակ թաղամասեր

08:31 12.02.2018

Դամասկոսի հայաբնակ թաղամասերը դարձյալ դարձել են ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռների թիրախ

̰
Դամասկոսում  ձախողվել է «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհը

12:20 28.01.2018

Այսօր առավոտուն սիրիական բանակին հաջողվել է հետ մղել «Ջեբհաթ ան Նուսրա» ճակատի գրոհը: Այս մասին հաղորդում է լիբանանյան «Ալ Ժադիդ» հեռուստակայանը՝ նշելով, որ այդ խմբավորման ահաբեկիչ զինյեալներ փորձել են առաջխաղացում գրանցել Դամասկոս արեւելեան շրջանում:

̰
Թուրքերի և քրդերի բախումից ջլատվում են երկուսի ուժերը. փորձագետներ

16:19 23.01.2018

Սիրիայի հյուսիսային շրջաններ թուրքական զորքի ներխուժման հետևանքով ռազմական բախումները թուրքերի և քրդերի միջև երկար են տևելու, ինչը, ի վերջո, հանգեցնում է երկու կողմերի ուժերի ջլատման: Այսօր հայտարարել են արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ դա գոնե հայկական շահի տեսանկյունից ձեռնտու է:

̰
Ռուսաստանն է կանաչ լույս վառել Սիրիա ներխուժման համար. արաբագետ

12:33 23.01.2018

Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժելով՝ Թուրքիան հակամարտությունների նոր օջախներ է ստեղծում և փորձում հրահրել հատկապես քուրդ-արաբական հակասություններ, որպեսզի տարածաշրջանն ավելի անկառավարելի դարձնի՝ միաժամանակ ապահովելով իր սահմանները քրդական վտանգից:

̰
Թուրքիան Աֆրինում հարվածել է սիրիական քրդերի դիրքերին

15:29 20.01.2018

Սիրիական Աֆրին քաղաքում Անկարան հարվածներ է հասցրել քրդական դիրքերի ուղղությամբ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Անկարան հարված է հասցրել՝ ի պատասխան քրդական ուժերի կրակոցների:

̰
Իդլիբում պայթյուն է տեղի ունեցել. կան բազմաթիվ զոհեր

07:40 08.01.2018

Սիրիկական Իդլիբ քաղաքում անցած կիրակի հզոր պայթյուն է տեղի ունեցել՝ ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով կա 20-ից ավելի զոհ՝ այդ թվում քաղաքացիական անձինք, հաղորդում է Ամերիկայի ձայնը:: Առայժմ ոչ մի խմբավորում իր վրա պատասխանավություն չի վերցրել պայթյունի համար: Իդլիբը վերահսկվում է Իսլամական պետության գրոհայինների կողմից եւ համարվում է նրանց հիմնական հենակետը Սիրիայում: Ավելի է […]

̰
Սիրիական զորքն ազատագրել է Սինջարը

22:32 07.01.2018

Սիրիայի կառավարական զորքերը ազատագրել է Ջաբհաթ-ան-Նուսրայի գրոհայիններից Իդլիբ նահանգում գտնվող Սինջար բնակավայրը: Ռիա-նովոստի գործակալությունը հայտնում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող այդ բնակավայրից բացի Ասադի զորքերն իր դաշնակիցների հետ կարողացել են ազատագրել գրոհայիններից Սինջարի մոտակայքում գնտվող ևս 4 գյուղ:

̰
BACK_TO_TOP