TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+16.09 oC

Սինգապուր

Հայաստանը կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կստորագրի Սինգապուրի հետ

13:30 04.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուր այցի ընթացքում ստորագրվելու է երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Այս մասին այսօր հայտնի դարձավ կառավարության նիստից։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցեց, որ այս համաձայնագիրը թույլ է տալու ոչ միայն կանխատեսելի դարձնել երկու երկրների հարաբերությունները բիզնեսի համար, ինչպես նաև հեշտացնել հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման աշխատանքները։ Ջանջուղազյանն ասաց, որ այժմ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սոորոնբայ Ժեենբեկովի հետ

14:30 03.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ինչպես երեկ Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, այնպես էլ այսօր՝ վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ղրղըզստանի նախագահ Ժեենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված […]

̰
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցերով կմեկնեի Վիետնամ և Սինգապուր

11:32 03.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին […]

̰
Անձնագրերի համաշխարհային վարկանշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով

19:40 02.07.2019

Անձնագրերի համաշխարհային վարկանշային աղյուսակում, որը կազմել է շվեյցարական Henley & Partners ընկերությունը, Հայաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով: Այժմ Հայաստանը 84-րդ տեղում է: Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել աշխարհի 60 երկիր: ՌԴ-ն 51-րդ տեղում է: Ռուսաստանցիները առանց վիզայի կարող են մեկնել 116 երկիր: Մեր հարևան Վրաստանը 52-րդ տեղում է. վրացիները առանց […]

̰
Հայաստանն ու Սինգապուրը բանակցություններ են վարում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի վերաբերյալ

16:41 02.07.2019

Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների և […]

̰
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացմանն առնչվող հարցեր

13:04 02.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Տվյալ համատեքստում շոշափվել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ […]

̰
Թրամփն անսպասելի հանդիպման առաջարկ է արել Կիմ Չեն Ինին

10:48 29.06.2019

Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը Թրամփի առաջարկին արձագանքել է հայտարարությամբ:

̰
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վիետնամ և Սինգապուր

14:11 26.06.2019

Հայաստանի կառավարական պատվիրակությունը հուլիսի 4-6-ը կմեկնի Վիետնամ, իսկ 7-9-ը՝ Սինգապուր։ Կառավարական պատվիրակությունը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի հրամանագրում մասնավորապես ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. 2019 թվականի հուլիսի 4-6-ը՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ), իսկ 2019 թվականի հուլիսի 7-9-ը՝ Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) պաշտոնական այցով գործուղել […]

̰
Մհեր Գրիգորյանը սինգապուրցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության ուղիները

12:58 08.06.2019

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ: Հանդիպման հիմնական թեման ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի […]

̰
«Շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ». Նիկոլ Փաշինյան

14:56 29.05.2019

Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նուր-Սուլթանում` Անկախության պալատում, մասնակցել է  Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին: Անկախության պալատում Հայաստանի վարչապետին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Տեղի է ունեցել ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողություն: Այնուհետև կայացել է Եվրասիական […]

̰
Հայտնի է աշխարհի լավագույն տարանցիկ հյուրանոցը օդանավակայանում

19:20 21.05.2019

Փորձագետները կազմել են աշխարհի լավագույն հյուրանոցների ցանկը օդանավակայաններում: Հյուրանոցների ամբողջական ցանկը հրապարակել է  The Sun-ը: Այս շարքում առաջին տեղն է գրավել Սինգապուրի «Չանգի» օդանավակայանում գտնվող Aerotel Singapore հյուրանոցը: Այստեղ տեղակայված է աշխարհում միակ բաց լողավազանը տարանցիկ հյուրանոցում: Այն տարբերվում է հիանալի բարով և ջակուզիով: Սենյակների պատուհաններից բացվում է տեսարան դեպի թռիչքուղի: Երկրորդ տեղն է զբաղեցրել […]

̰
«Դոկտոր» մականունով Ջորջիո Պետրոսյանը կլինի Սինգապուրի մրցաշարի գլխավոր աստղը

22:57 15.05.2019

Մայիսի 17-ին Սինգապուրում մեկնարկում է քիքբոքսինգի աշխարհի խոշորագույն մրցաշարերից մեկը՝ «ONE. Enter the Dragon»:  Մրցաշարին մասնակցող ուժեղագույն մարզիկների թվում են նաև Իտալիան ներկայացնող հայազգի Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը՝ «Դոկտոր» մականունով, և ալժիրցի Սեմի Սանան:    Մասնագետների  խոսքերով՝ հենց այս երկու մարզիկներն են նաև հաղթողի հիմնական թեկնածուները, և եթե նրանք հանդիպեն եզրափակչում, ապա այդ մրցամարտը կլինի ամենադիտարժանը:  […]

̰
Եթե Սինգապուրի գործիքները կիրառեինք, ուրեմն թերացում ունեցող տնօրեններին պետք է նստեցնեինք. նախարար

12:27 27.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրվա շրջանակում Կապան կատարած այցի ժամանակ, մասնակցել է հանրային քննարկման: Քննարկման ժամանակ նախարարին հարցել են, թե ինչու Հայաստանը կրթական բարեփոխումների համար չի վերցնում Սինգապուրի օրինակը. «Եթե Սինգապուրի գործիքները կիրառեինք, ուրեմն բոլոր՝ թերացում ունեցող տնօրեններին պետք  է նստեցնեինք, բոլոր խորհուրդները պետք է փակվեն, եթե դուք դա ուզում եք, […]

̰
Կիսամերկ աղջիկն անկաշկանդ զբոսնել է Սինգապուրի մետրոպոլիտենում

18:10 11.02.2019

Սինգապուրի մետրոպոլիտենում ուղևորները նկատել են կիսամերկ աղջկա, գրում է Stomp-ը: Ասիական արտաքինով աղջկան նկատել են Somerset MRT մետրոկայարանում: Նրա հագին եղել է բարակ, մարմինը հազիվ ծածկող բաց վարդագույն վերնաշապիկ: Աղջկա հագին նույնիսկ ներքնաշոր չի եղել: Նշվում է, որ աղջիկը չի արձագանքել ուղևորների հայացքներին:

̰
Բիձինա Իվանիշվիլին տանուլ է տվել դատավարությունը Սինգապուրում

00:49 05.02.2019

Բիձինա Իվանիշվիլին տանուլ է տվել դատավարությունը Սինգապուրում, այդ մասին հաղորդում է հետաքննող լրագրողների ifact միությունը: Բիձինա Իվանիշվիլին գումար վատնելու մեղադրանքով  դատական ​​հայց է ներկայացրել Պատրիկ Լեսկադրոնի դեմ, ով շվեյցարական «Credit Suis» բանկի ղեկավարն էր: Նա խարդախության մեղադրանքով 10 ամիս անց էր կացրել  բանտում: Իվանիշվիլին հենց նրան էր մեղադրում իր գումարները յուրացնելու մեջ, և հենց նրա դեմ […]

̰
Աշխարհի անվտանգ երկրների շարքում Հայաստանը 62-րդն է

11:09 30.01.2019

Global Finance ամսագրի վարկածով Իսլանդիան համարվել է աշխարհի ամենաանվտանգ երկիրը: Երկրի անվտանգության մակարդակը որոշվում է հետևյալ չափորոշիչներով՝ ռազմական իրավիճակի առաջացման հավանականություն, տնտեսական զարգացման և բնակչության անվտանգության մակարդակ,  բնական աղետի առաջացման հավանականություն: Իսլանդիային անվտանգ երկրների ցանկում հաջորդում են Շվեյցարիան և Ֆինլանդիան: Այնուհետ գալիս են Պորտուգալիան, Ավստրիան, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Դանիան, Նոր Զելանդիան: Ամենավտանգավոր երկիրը Ֆիլիպիններն է, որին […]

̰
Ինչպե՞ս են ոչ ժողովրդավար երկրները Կոռուպցիայի ընկալման համաթվի լավ ցուցանիշ ունենում

16:54 29.01.2019

Հայտնի է, որ սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները: 0-ից […]

̰
2018 թվականին աշխարհի ոչ կոռումպացված երկիր է ճանաչվել Դանիան

12:27 29.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն ամփոփել է Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքները, որոնք ողջ աշխարհում ներկայացվում են միաժամանակ: ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նաև վիճակագրություն է ներկայացրել աշխարհում տիրող իրավիճակի մասով: Հոկտանյանն ասել է, որ քարտեզում մուգ գույնով նշված են առավել կոռումպացված երկները, բաց գույնով՝ առավել […]

̰
Տնտեսական ազատության տեսանկյունից Վրաստանն առաջ է անցել հարևաններից

17:32 28.01.2019

The Heritage Foundation-ը կազմել է տնտեսական ազատության ցուցանիշով երկրների վարկանշային աղյուսակը: 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: Վրաստանը 16-րդն է, Ադրբեջանը զբաղեցնում է 60-րդ, Ռուսաստանը` 98-րդ, Թուրքիան` 68-րդ տեղը: Ըստ հիմնադրամի՝ տնտեսապես առավել ազատ երկրներն են Հոնկոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, իսկ առավել անազատը՝ Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան:

̰
Մեր երկրի շուրջ քաղաքական առումով ձևավորված է պոզիտիվ մթնոլորտ, ինչը պետք է կարողանանք օգտագործել տնտեսական արդյունքներ ունենալու համար. վարչապետ

22:10 26.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը նախ ներկայացրել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքին: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է.  «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է քննարկել, թե […]

̰
Հայաստանը պատրաստվում է գնային հեղափոխության. «Կոմերսանտ»

12:35 26.01.2019

Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցելությանը:  Լրատվամիջոցը գրում է` համակարգված էներգետիկ քաղաքականության մշակումը, որը նշանակում է «էներգետիկայի գնագոյացման հարցի լուծում»,  կդառնա հունվարի 1-ից ԵՏՄ նախագահությունը ստանձնած Հայաստանի առաջնահերթությունը՝ նշելով, որ այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբում: Ռուս լրագրողը նշում է, որ Փաշինյանը […]

̰
Վարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

17:25 25.01.2019

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հարգարժան նախագահ, Կոլեգիայի հարգելի […]

̰
Սամվել Կարապետյանը «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ-2019» վարկանիշային աղյուսակում երրորդն է

16:06 25.01.2019

Ռուսաստանցի հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր և հիմնադիր Սամվել Կարապետյանը «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ-2019» վարկանիշային աղյուսակում երրորդն է: Այս մասին գրում է Forbes պարբերականը: Ըստ հրապարակման՝ «Տաշիր»-ը ունի 818300 քմ առևտրային տարածք, 61000 քմ գրասենյակային և 48000 քմ պահեստային տարածքներ: Միայն վարձակալությամբ տրված տարածքներից եկամուտը 2018թ. կազմել է 670 միլիոն դոլար, ինչը 20 միլիոնով ավելին […]

̰
Պատժամիջոցները դրական դեր չեն խաղում ԵԱՏՄ-ի համար, բայց կա հավասարակշռող գործոն․ Փաշինյան

14:26 25.01.2019

«Իհարկե, չի կարելի ասել, թե պատժամիջոցները դրական դեր են խաղում Եվրասիական տնտեսական միության համար, բայց ես կարծում եմ, որ այն գործընթացը, որը հիմա շարունակվում է՝ ԵԱՏՄ համար շուկաների ընդլայնումը, կարող է հավասարակշռող դեր խաղալ»,- այս մասին Մոսկվայում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնեց ԵԱՏՄ նախագահությունն ընդունած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը վերաբերում էր ազատ առևտրի մասին համաձայնագրերին, […]

̰
ԵԱՏՄ անդամակցությանն ամենամոտը կանգնած է Մոլդովան, մյուսների հետ ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվում․ Փաշինյան

14:05 25.01.2019

ԵԱՏՄ անդամակցության համար որևէ նոր պետության հետ բանակցություններ չեն ընթանում։ Նախորդ տարի Մոլդովան դարձել է Միության դիտորդ պետություն, ինչը նշանակում է, որ Մոլդովան ամենից մոտ է անդամակցությանը, սակայն դա կախված է նաև այդ պետության ներքին քաղաքական իրավիճակից։ Այս մասին Մոսկվայում անցկացվող ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը Մոսկվա է […]

̰
Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ համագործակցությունը կաջակցի ԵԱՏՄ-ին՝ ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ․ Փաշինյան

12:52 25.01.2019

ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ, ինչը լրացուցիչ ազդակ կլինի ԵԱՏՄ-ն համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրելու հարցում։ Այս մասին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հանձնաժողովում ելույթ ունեցավ ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ։ «Իրանի ու Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի […]

̰
Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել

13:23 24.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ և նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է մեր երկրի համար: Վարչապետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական […]

̰
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային առաջարկել է հաջորդ ամիս բանակցություններ անցկացնել Վիետնամում

11:08 13.01.2019

Փհենյանը դիտարկում է փետրվարին երկու երկրների առաջնորդների հանդիպում անցկացելու Վաշինգտոնի առաջարկը։ ԱՄՆ վարչակազմը Հյուսիսային Կորեային առաջարկել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումն անցկացնել փետրվարի կեսերին, Վիետնամում։ Այս մասին հայտնում է Yomiuri  թերթը՝ հղում անելով ամերիկյան, հյուսիսկորեական և ճապոնական աղբյուրներին։ Փհենյանը դեռևս հստակ պատասխան չի տվել։ Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի […]

̰
«Ամենաուժեղ» անձնագրերի վարկանշային աղյուսակում Հայաստանինը լավագույն հորիզոնականներում չէ

18:44 08.01.2019

Անձնագրերի «ուժը» Henley Passport Index վարկանիշը կազմում է հիմնվելով նրա վրա, թե քանի երկիր կարող է այդ անձնագիր կրող այցելել առանց վիզայի։ Այս ցուցանիշով բացարձակ առաջատարը Ճապոնիան է․ այս երկրի անձնագիրը կրողը կարող է անարգել մեկնել աշխարհի 190 երկիր։ Ճապոնիային «1-2 երկրի» տարբերությամբ զիջում են Սինգապուրը, Հարավային Կորեան, նրանց էլ «հետապնդում են» արևմտաեվրոպական ու սկանդինավյան […]

̰
Հայտնի է ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման հավանական վայրը

13:26 07.01.2019

Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ ղեկավարների երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Հանոյում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունն էին ընթանում՝ հանդիպման վայրը որոշելու համար: Աղբյուրը փոխանցում է հարավկորեական Munhwa Ilbo պարբերականի տեղեկությունն այն մասին, որ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով Հանոյում ավելի վաղ արդեն հանդիպել են […]

̰
BACK_TO_TOP