13:27 21.07.2020
Սիբիրում և Հեռավոր Արևելքում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանք ընդգրկել են ավելի քան 1,6 միլիոն հեկտար տարածք: Ամենախոշոր օջախները Իրկուտսկի և Ամուրի մարզերում և Կրասնոյարսկի երկրամասում են: Հրդեհների արագ տարածմանը նպաստում են ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը: Ավելի վաղ, Գրինփիսը հայտարարել էր, որ տարվա սկզբից Ռուսաստանում այրվել է 4,6 միլիոն հեկտար անտառ:
15:56 01.08.2019
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ Սիբիրում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 800 բնակավայրեր հայտնվել են ծխի գոտում: Ստեղծված իրավիճակից ավելի շատ տուժել են Իրկուտսկի մարզում, Կրասնոյարսկի երկրամասում և Յակուտիայում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: ՌԴ ԱԻՆ-ից նաև հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 2800 հրշեջ, 390 միավոր […]
13:24 16.02.2019
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Սիբիրի Նովոկուզնեցկ և Կիսելյովսկ քաղաքներում: Այդտեղ տեղացած ձյունն օդի աղտոտվածության պատճառով սև գունավորում է ստացել: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Տեղի ունեցածն անհանգստացրել է շրջանի բնակիչներին: Իր հերթին Ռուսաստանի բնապահպանության գործակալությունը թիմ է ուղարկել այդ շրջան` պարզելու արդյո՞ք այնդտեղ գործող ածխաարդյունաբերական գործարանների կողմից օդի աղտոտումը գերազանցել է թույլատրելիի սահմանը: