16:52 29.03.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են, ինչը, նրա խոսքերով, հնարավորություն է տալիս կենտրոնանալ գլխավոր նպատակի՝ Դոնբասի ազատագրման վրա: «Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել: Նվաճել ենք օդային գերակայություն: Գործնականում ոչնչացվել են ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության համակարգը: Երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ: […]
12:10 11.05.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հոկեյի 8-րդ համառուսական սիրողական փառատոնի գալա խաղին: Այս մասին հայտնել է kremlin.ru-ն: Պուտինը խաղացել է «Հոկեյի լեգենդներ» թիմի կազմում, որը մրցակցին հաղթել է 14:7 հաշվով: Ռուսաստանի նախագահը հակառակորդի դարպասն է ուղարկել 8 տափօղակ: Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մրցակցի դարպասն է ուղարկել 2 տափօղակ: BBC-ն էլ հրապարակել է […]
17:55 29.12.2018
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների նախագահների կողմից Աստանայում ձեռք բերված համաձայնությունները: Քննարկվել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը, հումանիտար խնդիրների լուծումը, ինչպես նաև փախստականների համար անհրաժեշտ պայմանների […]
00:34 25.10.2018
Երկրի տարածքում ԱՄՆ բանակի ստորաբաժանումներին տեղակայելու լեհական իշխանությունների ծրագրերը Ռուսաստանին ստիպում են համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Նման պայմաններում պետք է պատրաստ լինենք բոլոր ուղղություններով չեզոքացնել ռազմական վտանգները», – ասել է նա Ռուսաստանի և Բելառուսի ռազմական ստորաբաժանումների համատեղ նիստին: Նրա կարծիքով՝ Վարշավայի մտադրությունը չի նպաստում տարածաշրջանային կայունությանն ու անվտանգության ամրապնդմանը: Շոյգուն […]
16:42 23.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: «Կարծում եմ` երկու նախագահների հանդիպում Հելսինկիում տվել է մեզ շատ կարևոր առաքելություն՝ փորձել և ընդարձակել մեր երկխոսությունները և խորացնել դրանք»,- ասել է Բոլթոնը` անդրադառնալով հուլիսին Հելսինկիում կայացած Թրամփի և Պուտինի հանդիպմանը: Հիշեցնենք, որ Բոլթոնը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանում, […]