21:37 02.10.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից զինյալների ներգրավման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու […]
16:08 21.04.2020
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ նույնիսկ էներգիայի գների ներկայիս անկման համատեքստում մնում են պայմանագրային պարտավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Բելառուսի համար՝ հիշեցնելով, որ երբ կնքվեցին այդ համաձայնագրերը, էներգիայի սահմանված գինը շուկայականից ցածր էր: «Երբ գազի գինը, որն այժմ գործում է Հայաստանի և Բելառուսի համար, շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, ապա դա ընկալվում էր, որ […]
12:12 04.02.2020
Սիրիայում ռուսական և թուրքական զորքերի միջև տեղի ունեցած բախումներից հետո Մոսկվան և Անկարան քննարկել են նման միջադեպերից խուսափելու տարբերակները: Երկու երկրների արտգործնախարարները հեռախոսազրույցում քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման ընթացքը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով Իդլիբի դեէսկալացիայի գոտում տիրող իրավիճակի վրա: Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն հաստատել են, որ անհրաժեշտ է խստագույնս պահպանել երկկողմ համաձայնությունները, որոնք ձեռք էին […]
20:18 10.12.2019
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հայտնի է, որ բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների վերահսկման հետ կապված հարցերը, ինչպես նաև Սիրիրայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նախատեսվում է նաև Ռուսաաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այն […]
15:27 07.12.2019
The Washington Post-ը հայտնել է, որ դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Պարբերականի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների վերահսկման հետ կապված հարցերը, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Վերջին անգամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այցելել […]
22:24 22.10.2019
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Ավելի քան 6 ժամ տևած քննարկումների առանցքային թեման Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակն էր: Ռուսական պատվիրակության անդամներից մեկի խոսքերով՝ երկու երկրների առաջնորդները միայն մի քանի ժամ բանակցություններ են վարել տետ-ա-տետ: Երկու առաջնորդների զրույցը եղել է բավականին բարդ և երկար: Հանդիպման վերջում […]
19:50 14.05.2019
Սոչիում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Սոչիում մեկնարկել են Պոմպեոյի և Լավրովի երկկողմ բանակցությունները:
16:50 14.05.2019
Սոչիում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինությունների հետ կապված հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Նշենք, որ վերջին անգամ երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին անցած շաբաթ Ֆինլանդիայում՝ «Արկտիկական խորհրդի» շրջանակում: […]
13:33 14.05.2019
Այսօր Սոչիում կայանալու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինություններին առնչվող հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Ի դեպ, սա Պոմպեոյի առաջին այցն է Ռուսաստան՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո:
11:02 07.05.2019
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող «Արկտիկական խորհրդի» շրջանակներում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնել է Russia Today -ը: Գրեթե մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների լարված վիճակը, սպառազինություններին առնչվող հարցերը, Հյուսիսային Կորեային վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Երկու […]
19:14 18.01.2019
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը միացել է համացանցում մեծ տարածում գտած #10yearschallenge-ին: Նախարարության Instagram-ի պաշտոնական էջը հրապարակել է մի լուսանկար, որն արվել է 10 տարի առաջ: Լուսանկարում պատկերված են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: https://www.instagram.com/p/BsxoO1BlCfr/
17:55 29.12.2018
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների նախագահների կողմից Աստանայում ձեռք բերված համաձայնությունները: Քննարկվել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը, հումանիտար խնդիրների լուծումը, ինչպես նաև փախստականների համար անհրաժեշտ պայմանների […]
22:31 24.12.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ձգտում են Ռուսաստանին դարձնել ամերիկյան շահերը սպասարկող գործիք, բայց նրանց չի հաջողվի դա անել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգներում նույնիսկ լրջորեն քննարկում են Ռուսաստանը, որպես գործիք Չինաստանի դեմ օգտագործելու հավանականության մասին, որպեսզի այս կերպ շրջեն դիմակայությունը իրենց […]
11:37 06.11.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով ԵՄ-ն կորցրել է ավելի քան 100 միլիարդ եվրո: Այս մասին նախարարն ասել է իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում: Նախարարը նաև նշել է, որ ԵՄ-ի կողմից այս «անհեռատես» պատժամիջոցները սահմանվել են Վաշինգտոնի անմիջական հրահանգով: Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է […]
12:20 11.08.2018
Լավրովի խոսքով, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ էլ որևէ այլ երկիր Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո որևէ փաստ չեն ներկայացրել, որը կապացուցեր այդ պնդումները
19:41 03.08.2018
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգը: Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հրատապ հարցերը և միջազգային օրակարգը»: Լավրովը նաև մասնակցել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գծով նախարարական միջոցառումներին, այդ թվում՝ […]
17:08 04.06.2018
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթի ժամանակ նշել է, որ ԲՐԻՔՍ-ի երկրները պահպանում են ՄԱԿ-ի կանոնադրությունը:
13:44 30.03.2018
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Ռուսաստանից արտաքսվելու են նույն քանակի և նույն աստիճանի դիվանագետներ:
09:06 21.03.2018
Լավրովը նաև նշել է, որ Լոնդոնը շտապել է մեղադրանքներ առաջադրել շատ ավելի վաղ, քան կավարտվի հետաքննությունը:
14:47 16.03.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ոչինչ իրենց չի հայտնում Սերգեյ Սկրիպալի դստեր մասին, որը Ռուսաստանի քաղաքացի է: «Ամբողջությամբ անտեսվում է մեր հարցումը, իսկ ինչու չսպասել, թե երբ կլավանա տուժածը՝ նրա դուստրը, որն, ի դեպ, Ռուսաստանի քաղաքացի է: Նրա մասին մեզ ոչինչ չի հաղորդվում, չնայած պարտավոր էին ասել»,- ասել է Լավրովը: […]
16:10 21.01.2018
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պեքարտուղար Ռեքս Թիլերսոնն այսօր հեռախոսազրույց են ունեցել:
11:24 15.01.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հարց է հնչել արցախյան հակամարտության վերաբերյալ, թե արդյո՞ք Ռուսաստանը ունի լուծման սեփական ծրագրերը:
15:03 07.12.2017
ՌԴ-ն շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս հավանության են արժանացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից»,- հայտարարեց Լավրովը:
Նշենք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:
Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ավստրիայի մայրաքաղաքում են ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ԱԳ նախարարներն ու բարձրաստիճան դիվանագետները:
14:34 04.12.2017
Ռուսաստանը բացարձակապես դեմ չէ, որ իր դաշնակից ու բարեկամ երկրները լավ հարաբերություններ ունենան Եվրոպայի հետ։ Ռուսական կողմի այս դիրքորոշումը երկրի արտգործնախարարը հայտնել է բելառուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում։ Սերգեյ Լավրովը նշել է, որ իրենք բնական են համարում Եվրոմիության Արևելյան գործընկերության ծրագրին իրենց գործընկերների մասնակցությունը։
«Մենք երբեք ոչ ոքի կյանք չենք սովորեցնում։ Մենք ինքներս էլ Եվրոմիության հետ ունենք գործընկերության համաձայնագիր, որը ցավոք սառեցված է, ոչ մեր մեղքով։ Եվ մենք երբեք խնդիր չենք տեսել նրանում, որ մեր բոլոր հարևաններն ու բարեկամներն ուզում են լավ հարաբերություններն ունենալ իրենց գործընկերների հետ և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում, և՛ հյուսիսում, և՛ հարավում», — նշել է նախարարը։
Արևելյան գործընկերության մեջ մտնող հետխորհրդային 6 երկրների մեջ, սակայն, Լավրովը տարբերակում դրել է։ Մասնավորապես Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մասնակցությունը և դրանից բխող քաղաքականությունը Ռուսաստանի համար անհասկանալի է։ Մինչդեռ մյուս մասնակիցներինի դեպքում ամեն ինչ օրինաչափ է։
«Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հարցում մենք որևէ տարակուսանք ու կասկած չունենք։ Մենք իհարկե տեսնում ենք՝ ինչպես են իրենց պահում մեր ուկրաինացի, մոլդովացի և վրացի գործընկերները։ Սակայն նրանց չի հաջողվում և վստահ եմ՝ չի էլ հաջողվի Արևլյան գործընկերության ամբողջ գրոծընթացը բերել հակառուսական դաշտ», — հարցազրույցի ընթացքում հայտնել է նախարարը։
Լավրովը նշել է, որ եվրոպական կողմում նույնպես հակառուսական քաղաքականությունը համընդհանուր չէ։ Սակայն կան երկրներ, որոնք փորձում են համագործակցությունն ուղղել Ռուսաստանի դեմ։ Այս համատեքստում նախարարը մատնանշել է Մեծ Բրիտանիայի վարչապետին, որն Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ հենց հակառուսական դիրքորոշում էր արտահայտել։
«Մենք պետք է աչալուրջ լինենք այն գործողությունների նկատմամբ, որոնք իրականացնում են Ռուսաստանի նման թշնամական պետությունները, որոնք վտանգում են Արևելյան գործընկերության հնարավոր զարգացումը և որոնք ջանում են ջլատել մեր հավաքական անվտանգությունը», — ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի կուլուարներում հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Բայց Եվրոմիության անդամների գերակշիռ մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ անդամ պետությունների հետ հարաբերություններում հակառուսական տրամադրությունների ներդրումը ապարդյուն ու անհեռանկարային քայլ է լինելու», — Մեյի հայտարարության վերաբերյալ ասել է Լավրովը։
Արևելյան գործընկերության գագաթաժողովի, ըստ Լավրովի, փորձեր արվել են հակառուսական որոշակի կետեր մտցնել։ Սակայն մասնավորապես նաև Բելառուսի օգնությամբ հնարավոր է եղել բացառել նման հարցերի քննարկումը, և վերջնական փաստաթուղթը կենտրոնացել է փոխադարձ շահերի, ոչ թե Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունների վրա։
15:23 21.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այս տարին արգասաբեր էր հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների տեսանկյունից:
«Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային: Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, որովհետև այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում առանձնանում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության լայն կոորդինացմամբ, միջազգային հարթակներում արգասաբեր համագործակցությամբ, տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում շատ լավ փոխգործակցությամբ»: