21:03 06.02.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն իր խորհրդարանական հայտարարությունները սկսեց Լորենս Արաբացու խոսքերը մեջբերելով, հետո սահուն անցում կատարեց ուրբանիզացման խնդիրներին ու այդ հարցերի լուծման վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի առաջարկած մոդելին:
15:23 06.02.2018
Ազգային Ժողովում թեժ քննարկում է ծավալվել հանրապետական երկու պատգամավորների առաջարկած օրինագծի շուրջ: Վարհրամ Բաղդասարյանի և Խոսրով Հարությունյանի օրինագիծը ենթադրոմ է հարկային բեռի թեթեվացում, տարբեր ոլորտներում՝ մասնավորապես ուղևորափոխադրողների համար:
16:28 17.01.2018
Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարությանը մեղադրեց, որ վերջինս բավարար ուշադրության չի արժանացնում գոյւղական համայնքները և հատկապես սահմանամերձ գյուղերը։
21:53 16.01.2018
Աժ Ծառուկյան խմբակցության անդամ Սերգոյ Բագրատյանը դժգոհ է որոշ նախարարների գործելաոճից: Պատգամավորի պնդմամբ նրանք աշխատում են ժամը 12-ից մինչեվ 14-ը, իսկ դրանից հետո նրանց գտնելը դառնում է անհնար:
15:08 12.12.2017
Parliamentmonitoring-ի արդյունքներով 6-րդ գումարման առաջին նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով 82 անգամ ելույթ է ունեցել և հարց հնչեցրել: Հաջորդը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է. 59 հարց ու ելույթ: Նույնչափ հարց է հնչեցրել ու ելույթ ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ամենաակտիվ պատգամավորների 4-րդ հորիզոնականում է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 52 ելույթով և հարցով: Նույնքան ակտիվ է եղել նաև 5-րդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից ամենաշատը բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Նա նիստերից բացակայել է 213 անգամ: Ծառուկյանին հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 155 անգամ: Նիստերից հաճախակի բացակայել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 123 անգամ: Ամենաշատը բացակայած պատգամավորների թվում է նաև ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը. նա բացակայել է 99 անգամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նիստերից բացակայել է 97 անգամ և այդ ցուցանիշով 5-րդն է ամենաշատ բացակայած պատգամավորների ցանկում:
Առաջին նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորները իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Գրիգոր Ավալյանը կողմ են քվեարկել 209 անգամ, իսկ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը՝ 208:
Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորներն էլ ներկայացնում են ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դեմ է քվեարկել 47, Մանե Թանդիլյանը՝ 44, Արամ Սարգսյանը՝ 42, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ 40 անգամ:
Ամենահաճախ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էլ բացառապես ներկայացնում են «Ծառուկյան» խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահան Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել 10 անգամ, Արայիկ Աղաբաբյանը՝ 9 անգամ:
Առաջին նստաշրջանի ընթացքում ընդունված նախագծերի 12.5 տոկոսը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորները, 87.5 տոկոսը՝ կառավարությունը: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է պատգամավորների հեղինակած 25 և կառավարության հեղինակած 160 օրենսդրական նախաձեռնություն:
21:14 05.12.2017
Ծառուկյան խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը այսօր խորհրդարանում իր գործընկերներին վստահեցրել է , որ մտահոգված է
18:21 29.11.2017
ՀՀ ԱԺ-ում բնության հատուկ տարածքներին վերաբերող քննարկման ժամանակ «Ծառուկան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել է, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում, որ «արջերը գյուղեր են գրոհում»: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ է պատրաստվում անել Բնապահպանության նախարարությունը բնակիչների անվտանգությունն ապահովելու համար: