TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Սերգեյ Բագրատյան

Բանակը փոփոխության է ենթարկվել այնքանով, որքանով հասարակությունը. Բագրատյան

12:30 09.05.2019

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հետ: Նա նշել է, որ մենք ունենք այսօր հզոր ու մարտունակ բանակ: «Ամերիկայի պես հզոր պետությունը հայկական բանակը համարում է քրիստոնեության դուռ: Այսինքն՝ տարածաշրջանի մարտունակ բանակը պահպանում է արժեքներ, որոնք համայն քրիստոնեությանն են հատուկ, որոնք արդարամտության և հողի պաշտպանությանն ուղղված բանակ […]

̰
Քաղաքացին ավելի է աղքատանում, կարծում եմ՝ լրջագույն սխալ ենք թույլ տալիս. Սերգեյ Բագրատյան

14:56 30.04.2019

«Կառավարության ծրագրում հայտարարում ենք աղքատության դեմ ռազմավարական պայքարի մասին, մյուս ձեռքով ակցիզային հարկը բարձրացնում ենք, որից հետո անհնար է, որ ապրանքի գները չբարձրանան։ Քաղաքացին ավելի է աղքատանում։ Ո՞նց ենք համադրում այս ուղեգիծը, այստեղ, կարծում եմ, լրջագույն սխալ ենք թույլ տալիս»,- ԱԺ-ում Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հանրային լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր […]

̰
Որևէ մեկի բամբասանքը ես չեմ կարող քննարկել. Սերգեյ Բագրատյանը՝ Ծառուկյանի ձեռնարկատեր լինելու մասին

12:19 30.04.2019

«Մենք ասել ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Սա նույնպես օրենքի խնդիր է: Եթե որևէ մեկը հայտարարություն է անում որևէ անձի վերաբերյալ, ապա պետք է ինքն ապացուցի: Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան»,- Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատեր լինելու մասին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այն հարցին, թե հնարավո՞ր է այս հարցով […]

̰
«Իմ քայլը» չի բացառում Բագրատյանի մասնակցությամբ միջադեպի քննությունը Էթիկայի հանձնաժողովում

22:10 29.04.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանն այսօր մեկնաբանեցին ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպը։ Գաբրիելյանը չբացառեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի բացումն ու այս հարցի քննարկումը, բայց պնդեց, որ դեռ վաղ է դրա համար։ Գաբրիելյանի խոսքով՝ առաջիկա օրերին գուցե Բագրատյանն էլ հանդես գա հրապարակային խոսքով ու ներողություն խնդրի կամ […]

̰
Եթե Սերգեյ Բագրատյանը շարունակի հերքել տեղի ունեցածը, կխնդրեմ տեսանյութը հրապարակել. Քրիստինե Պողոսյան

15:34 29.04.2019

Ինչպես հայտնի է, Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ըստ որի՝  իր վրա հարձակում են գործել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը: Փոխմարզպետն ասել է, որ Բագրատյանն ու Սեդրակյանը նաև իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ: «Նրան, ինչ հետո է կատարվել, […]

̰
Ցանկացած ոլորտում ՏՄՊՊՀ-ն կարող է մոնոպոլիստի առաջ խնդիրներ դնել ու լուծել․ Բագրատյան

17:20 19.04.2019

Ազգային ժողովում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ թեև կենտրոնացել են կոնկրետ թեկնածու վրա, սակայն պետք է ընդունել, որ կառույցն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները, ցանկացած ոլորտում ՏՄՊՊՀ-ն կարող է մոնոպոլիստի առաջ խնդիրներ դնել ու լուծել։ Բագրատյանի խոսքերով՝ հանձնաժողովի համար, սակայն, շատ դժվար է լինում […]

̰
Ոչ ոք չի երաշխավորելու իրանական ցեմենտով կառուցված շենքերի ճակատագիրը․ Բագրատյան

11:28 19.04.2019

Հայաստանում ցեմենտի արտադրությունն ամբողջ գումարը թողնում է Հայաստանում, իսկ իրանական ներկրվող ցեմենտի համար այստեղ վճարվելու են որոշակի քանակությամբ հարկեր, իսկ մնացած գումարը հանվելու է երկրից։ ԱԺ-ում իրանական ցեմենտի ներկրումների վրա տուրքեր սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը։ «Ոչ ոք չի երաշխավորելու այս ցեմենտով կառուցված շենքերի վաղվա ճակատագիրը, ոչ ոք։ Այս ցեմենտը դեռևս […]

̰
Սերգեյ Բագրատյանի առաջարկն ընդունվեց միաձայն

13:09 18.04.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ներկայացրած նախագիծը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին: Նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդ նախագծի էությունը կայանում է նրանում, որ հերթապահություն իրականացնող զինվորական ծառայողից պարտատիրոջ հաշվին գանձվի ոչ ավելի, քան 10 տոկոս գումար: Զեյնալյանը նշեց, որ ԱԺ պատգամավորին առաջարկել են այլընտրանքային […]

̰
Գաղափարներով կիսվեք, ընդառաջ կգնանք․ Փաշինյանը՝ Բագրատյանին

19:58 17.04.2019

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուտով նաև հաշվեքննիչ հանձնաժողովը պետք է համալրվեն նոր կադրերով։ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն հարցրեց՝ հնարավոր չէ՞, որ այդ հանձնաժողովների նախագահներից բացի, խորհրդարանը հնարավորություն ունենա առաջարկելու նաև անդամներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտքերի այդ ընթացքը լավն է, և քանի որ […]

̰
Երբ մեր գործընկերը ԲՀԿ-ի մասին արտահայտություն է անում, պետք է շատ մտածի․ Բագրատյան

17:58 16.04.2019

ԲՀԿ-ում քննարկել ու որոշել էին այլևս չանդրադառնալ այսօրվա փոխադարձ մեղադրանքներին ու միմյանց հասցեին ԱԺ հնչեցված որակումներին։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, բայց ավելացրեց, որ ստիպված է անդրադառնալ, քանի որ իրենց գործընկերը (նկատի ունի՝ իրենց ընդդիմախոս Համազասպ Դանիելյանին) շարունակում է թեման։ «Կարծես մեր բարի կամքը անընդհատ նոր առիթ է տալիս շատ […]

̰
Ինչպե՞ս են սպասարկվել Ճապոնիայից ստացված վարկերը. Սերգեյ Բագրատյան

18:54 28.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց՝ տարիներ առաջ Ճապոնիան 150 մլն դոլարի վարկ հատկացրեց Հայաստանին՝ ՋԷԿ-ը կառուցելու համար, հետո ևս 136 մլն վարկ՝ ճանապարհաշինության համար՝ տարեկան 0,75 տոկոս տոկոսադրույքով և 10 տարի արտոնյալ ժամկետով: Նա նշեց՝ […]

̰
Գյուղացուն առարկայական առաջարկ չենք անում. Սերգեյ Բագրատյան

12:25 28.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում ելույթների ժամին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած մտքին, թե արտահանման համար անհրաժեշտ պահանջարկը չի բավարարվում: Բագրատյանը տեղեկացրեց՝ միայն Վայոց ձորում 50 000 գլուխ ոչխար է եղել, կան արոտավայրեր, ժողովուրդը պատրաստ է այդ գործընթացը և՛ սկսելու, և՛ տանելու: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ կան սա կենսագործելու համար: […]

̰
Ճակատագրի բերումով դուք իշխանություն եք, մենք՝ ընդդիմություն. Բագրատյանը` Փաշինյանին

12:06 27.03.2019

Մեր երկրում կա տնտեսական զարգացման դինամիկա: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Միաժամանակ, նա ընդգծեց. «ճակատագրի բերումով դուք իշխանություն եք, մենք՝ ընդդիմություն»: «Ընդդիմության դերը պետք է լինի քննադատելը, որքան էլ դա դժվար է ընկալվում, ասենք, պարոն Միրզոյանի կողմից»,-ասաց նա: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կասկածի […]

̰
Սերգեյ Բագրատյանն առաջարկեց ԱԺ արտագնա նիստ անել Գյումրիում

16:58 26.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին խոսեց ԱԺ աշխատանքի վերաբերյալ: «Այս քառօրյան էլ վաղը կսպառենք, կարելի է ասել՝ թերբեռնված ռեժիմով ենք աշխատում, առաջարկում եմ՝ դիմենք ԱԺ նախագահին և խորհրդին՝ հաջորդ երկու օրերը կազմակերպել արտագնա նիստ Գյումրիում, որտեղ ավագանու հետ կարող ենք քննարկել նիստը, տեղում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն»,- ասաց նա: Բագրատյանը մեջբերեց […]

̰
ԵԱՏՄ-Իրան համաձայնագրից օգտվելով՝ կարո՞ղ ենք էժան վառելիք ներկրել. Սերգեյ Բագրատյան

16:43 26.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարո՞ղ ենք վառելիք ներկրել հանրապետություն: «Մեր տնտեսվարողները կարո՞ղ են օգտվել այս համաձայնագրից՝ էժան դիզվառելիք ներկրել, տեսնում ենք՝ օր օրի դիզվառելիքի գներն աճում են»,- հարց ուղղեց նա: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը նշեց՝ դիզվառելիքը ցանկերում կա, իրանական կողմին տրված է այդ […]

̰
Պետք է գտնել մեխանիզմներ, որ քաղաքացին չասի՝ չաշխատեմ, կստանամ այնքան կենսաթոշակ, ինչքան աշխատողը. Բագրատյան

13:12 26.03.2019

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ կենսաթոշակային կարգավորումներին վերաբերող նախագծի քննարկումներին: Նա խոսքն ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին: «Հանրությունը գտնում է, որ ընդհանրապես չաշխատածը և 10 տարի աշխատածը տարբեր կատեգորիաներ են: Առաջարկում եմ, որպեսզի դուք մոտեցումները նայեք նաև բարոյական իմաստով: Այսինքն՝ դուք կարող եք առաջարկել, օրինակ` այդ տարբերության […]

̰
Պարո՛ն Սաիյան, Ձեր գտնելը կարևոր չէ, կարևորը՝ հանրությունն ինչ է մտածում․ Բագրատյան

11:49 26.03.2019

2019 թվականին Հայաստանի բյուջեից 800 միլիոն դրամ կուղղվի 25 հազար 500 դրամից պակաս կենսաթոշակ ստացողների թոշակն այդ գծին հասցնելու համար։ Այս մասին նախագիծն ԱԺ-ում քննարկելիս պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը հաշվեց, որ խոսքն ամսական մոտ 3700 դրամ բարձրացման մասին է։ Նա ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ եթե նվազագույն ստաժ չունեցողների թոշակը հավասարեցվում է ունեցողների թոշակին, մարդիկ […]

̰
Հարկային փոփոխությունները պետք է արվեն 3 կամ 5 տարով. Սերգեյ Բագրատյան

12:24 22.03.2019

Հարկային օրենսգրքի փոփոխությունների, ընձեռվող հնարավորությունների ու ռիսկերի մասին խոսելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն այսօր ասել է, որ կլինեն որոշ առավելություններ: «Թեժ քննարկումներ են եղել մեր խմբակցությունում, նաև կառավարությունում: Մենք համոզվել ենք, որ փոփոխություններն անհրաժեշտ են, նաև կառավարության կողմից որոշ փոփոխությունների կարիք կա»,-ասել է Հայկ Գևորգյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասել է, […]

̰
«Անվճար պանիրը միայն թակարդում է». Բագրատյանն առաջարկում է անվճար սերմացու չտալ գյուղացիներին

17:40 20.03.2019

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Սերգեյ Բագրատյանը մի քանի հարց ուղղեց գյուղատնտեսության փոխնախարարին՝ նախ հետաքրքրվելով համայնքների ոռոգման ջրի, անմշակ հողատարածքների, անասնապահության հարցերով, ապա հավելեց. «Նշեցիք նաև սերմը անվճար տրամադրելու մասին, ես կառաջարկեի անվճար ոչինչ չանել, անվճար պանիրը միայն թակարդում է, ավելի լավ է` մենք մրցույթ հայտարարենք  և […]

̰ ̰
Սերգեյ Բագրատյանը` արդարությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին

11:00 06.03.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում անդրադարձավ ընտրությունների ժամանակ արդարությունն ամրապնդելու անհրաժեշտությանը: Նա այս հարցում կարևոր անելիքներ է տեսնում, նշեց. «Խոսքն ամենևին ընտրությունների որակի մասին չէ, գնահատվել են բարձր մակարդակի, դա ընդունել ենք բոլորս, խոսքը հետևյալի մասին է: Ի՞նչ է նշանակում պասիվ ազդեցություն, դա նշանակում է՝ երբ մարզպետը գյուղապետին ոչինչ չի ասում, գյուղապետը մտածում է՝ […]

̰
Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում բարձրացրեց Նորավան համայնքի կոյուղագծերի հարցը

18:21 05.03.2019

«ԲՀԿ-ին և անձամբ ինձ դիմել են Եղեգնաձոր քաղաքի Նորավան համայնքի 270 բնակիչներ՝ մի պարզ խնդրի լուծման ակնկալիքով: Թաղամասը 20 տարի է` կոյուղագիծ չունի»,- մարտի 5-ին նորավանցիների խնդիրը ԱԺ-ում բարձրացրեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքերով` նախորդ իշխանությունները չկարողացան այս խնդիրները լուծել: «Երևի ի զորու չէին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը և նշեց, որ իրենք ամեն […]

̰
Եթե քարտուղարուհին 2 միլիոն է ստանում, իսկ պայմանագրային զինծառայողը չի կարող ստանալ, սա ավելի շատ բարոյական անարդարություն է. Սերգեյ Բագրատյան

23:59 17.02.2019

«Չեմ կարծում, որ մեր ժողովուդրը կգերադասի նպաստի հաշվին ապրել: Քաղաքացիների մեծ մասը բողոքում է սոցիալական անարդարությունից: Պետք է դադարեցնել այն միտումը, որ ապահովված մարդիկ ընդգրկվեն անապահով մարդկանց ծրագրերում: Նույնն էլ պարգևավճարի մասով, այս վիճակում պետք չէր այդքան մեծ չափով ստանալ: Եթե քարտուղարուհին 2 միլիոն է ստանում, իսկ պայմանագրային զինծառայողը չի կարող ստանալ, սա ավելի շատ […]

̰
ԱՄՆ պետդեպարտամենտը ասել է, որ մենք ունենք 8 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ էներգետիկ ոլորտում. Սերգեյ Բագրատյան

16:59 16.02.2019

«ԱՄՆ պետդեպարտամենտն ասել է, որ մենք ունենք 8 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ՝ էներգետիկ ոլորտում: Եթե մենք պատվիրենք համապատասխան կառույցներին, և նրանք այս ծրագիրը ներկայացնեն միջազգային կառույցների, մենք ներդրումներ կգրավենք, և այստեղ դա կդառնա չափելի: Մենք առաջարկում ենք կառավարությանը, որ ծրագրերը կազմվեն պրոֆեսիոնալների կողմից»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի […]

̰
Ծրագրում բացակայում է ներդրումների ներգրավման հնարավորությունների մասին կետը. Սերգեյ Բագրատյան

15:42 16.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խոսեց Կառավարության ծրագրի մասին: «Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ «Իմ քայլը» դաշինքը միանշանակ կողմ կքվեարկեր կառավարության ծրագրի ընդունմանը, բայց մենք գիտենք, որ կան քաղաքացիներ, ովքեր հետևում են ԱԺ նիստին և ունեն սպասումներ. այդ սպասումները սպասարկում են նաև մյուս քաղաքական ուժերը: Մնացած քաղաքական ուժերը պետք է […]

̰ ̰
Կխնդրեմ չփորձել շահարկել վարչապետի բարձր վարկանիշը. Սերգեյ Բագրատյանի հորդորը

13:48 14.02.2019

«Բոլորս էլ հաշվել գիտենք ու պատկերացնում ենք, որ 88 պատգամավոր  ունեցող «Իմ քայլը» քվեարկելու է կողմ ու անցնելու է կառավարության ծրագիրը, ցնցող նորություն չկա»,- ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ իր վրդովմունքը հայտնեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: ԲՀԿ անդամի համար անընդունելի է եղել այն, որ իշխող ուժը, ի դեմս վարչապետի, անհանդուրժողականություն է ցուցաբերել իրենց քննադատությունների նկատմամբ: Հետևաբար, պատգամավորն […]

̰
Բագրատյանն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի փոխնախագահ

12:00 11.02.2019

Կայացել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի առաջին նիստը: Այն կարճ տևեց: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ ընդունվեց 3 հարցից բաղկացած նիստի օրակարգը: 12 կողմ ձայներով ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալը: Ըստ պայմանավորվածության՝ նա ընդդիմադիր ուժից է, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Սերգեյ Բագրատյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել […]

̰
Հայաստանը չի օգտագործում տարանցիկ երկիր լինելու իր հնարավորությունը. Սերգեյ Բագրատյան

22:41 17.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ Հայաստանը միջանցիկ երկիր դառնալու մեծ հնարավորություններ ունի, որոնք պետք է օգտագործել: Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում կայացած նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ: «Մենք ունենք երկու հզորագույն հարևաններ՝ ի դեմս Իրանի և ի դեմս Ռուսաստանի, և այս հնարավորությունները բացառապես չեն օգտագործվել առ այսօր: Սա պետք է […]

̰
Մեր երկրում տնտեսական հեղափոխություն չի եղել, այն ավելի շատ քաղաքական էր. Սերգեյ Բագրատյան

21:26 17.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ նիստի ընթացքում խոսել է «տնտեսական հեղափոխություն» գաղափարի վերաբերյալ իր ընկալումների մասին՝ հայտարարելով, որ Հայաստանում այդպիսի իրավիճակի ակնկալիքներ ունենալն անիրատեսական է: Նա նաև ասել է, որ մեր երկրում հեղափոխությունը հիմնականում քաղաքական է եղել: «Մեր երկրում կացութաձևի հեղափոխություն տեղի չի ունեցել, փոփոխություն տեղի չի ունեցել: Հեղափոխությունը եղածը փոխելու իրողություն է, […]

̰
BACK_TO_TOP