TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

Սերգեյ Բագրատյան

«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել Սերգեյ Բագրատյանին

17:02 26.09.2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: ՓԲԸ-ն պահանջում է Բագրատյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տվյալները, գործարար համբավն արատավորող արտահայտությունները: Ընկերությունը Սերգեյ Բագրատյանից նաև պահանջում է դրամական փոխհատուցում վճարել: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

̰
Մարզպետարանների գործառույթները կփոխվեն. քննարկում ԱԺ-ում

18:15 23.09.2019

ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց մարզպետարանների և մարզպետների հաստիքների անիմաստ լինելու մասին։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ արձագանքեց, որ դա անկախության ամենասկզբից քննարկվող թեմա է։ Տերտերյանը վստահեցրեց, որ իրենք նույնպես տեսնում են, որ փոփոխությունների կարիք կա, և մարզպետարանները պետք է փոխվեն իրենց բովանդակությամբ և գործիքակազմով, […]

̰
Մարզում զինվորականին ջարդուխուրդ են արել, չգիտես՝ մարզպետը պատասխանատո՞ւ է, թե՞ չէ․ Բագրատյան

18:10 23.09.2019

Մարզպետների պաշտոնները կրկնում են մյուս գերատեսչությունների գործառույթները, առանց նորմալ ֆունկցիոնալության։ Մարզպետների պաշտոնները հանելու դիրքերից հանդես եկող Սերգեյ Բագրատյանն այսօր այդ մասին իր կարծիքը հայտնեց ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նիստում։ «Հիմա մարզում զինվորականին ջարդուխուրդ են արել, չգիտես՝ մարզպետը պատասխանատո՞ւ է, թե՞ պատասխանատու չէ։ Նա ո´չ լիազորություն ունի դա կանխելու, ո´չ էլ պատասխանատվություն  ունի, որ նման բան […]

̰
«Որտե՞ղ ենք քցում, ոչ մի տեղ»․ Անանյանը պատասխանեց Բագրատյանին

13:39 20.09.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ կատակով հնչեցրած այն տարակուսանքին, որ հարկային մարմիններն անսպասելի հոգատարություն են դրսևորում տնտեսվարողների նկատմամբ․ «որտե՞ղ են մեզ քցում»։ «Պարոն Բագրատյանը ժողովրդական լեզվով ասաց՝ մենք դեռևս չենք իմանում՝ որտեղ են մեզ քցում։ Ուզում եմ պատասխանել՝ բացարձակ նման մտադրություն չունենք»,- պատասխանեց Անանյանը։ Նա բացատրեց, […]

̰
Սենց կլինի ընդդիմությունը՝ պետությունը 56 մլրդ պարտք է տալիս տնտեսվարողներին, էլի լավ չի․ Միրզոյանը՝ Թանդիլյանի մասին

12:58 20.09.2019

«Սենց կլինի ընդդիմությունը, պարո’ն Բագրատյան, նախկինում կուտակված պարտքից 56 միլիարդ հետ են տալիս տնտեսվարողներին, էլի լավ չի»։  Այս խոսքերով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի ելույթից հետո։ Խոսքը տնտեսվարողների նկատմամբ պետության կուտակած պարտքի մարմանը վերաբերող նախագծի մասին էր, որը քննադատեց Թանդիլյանը։ Պատգամավորի խոսքով՝ սա ոչ միայն միակ, այլև լավագույն լուծումը չէ գումարները […]

̰
Որտե՞ղ եք մեզ «քցում»․ Բագրատյանին զարմացրել է հարկային մարմնի սրտացավությունը

12:38 20.09.2019

Ազգային ժողովում կառավարության ներկայացրած նախագիծը վերաբերում է 56 միլիարդ դրամը հարկատու տնտեսվարողներին վերադարձնելու հարց։ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի բնորոշմամբ՝ սա աննախադեպ սրտացավություն է հարկային մարմինների կողմից։ «Երբևէ չի եղել, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին այսպես իսկապես սրտացավ վերաբերմունք ունենան, որը զարմացնում է այն աստիճանի, որ կասկած է հարուցում լավ նպատակի իրական լինելու հետ։ Ամեն դեպքում՝ […]

̰
Ճիշտ կլինի, որ երբ վարչապետը նշանակում է, թիմի անդամները չնեղանան՝ ինչո՞ւ Պողոսին, ոչ՝ Պետրոսին. Ս․ Բագրատյան

15:14 13.09.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, խորհրդարանում արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին, նշեց. «Այս փոփոխությունների իմաստն այն չէ, որ քաղաքական փոփոխություններ են սպասվում, այդ պատճառով են նախագիծ բերել: Ցանկացած քաղաքական ուժ նախագիծ բերելիս նորմալ է, որ նման մտադրություն ունենա: Այնպես չէ, որ պետք է հաջորդ իշխանության ակնկալիք չունենան, նորմալ է, որ ունենան: Մեզ համար […]

̰
Պատրաստ ենք ապացուցել, որ «Լիդիան Արմենիայի» հաշվետվությունները սին են. Բագրատյանի հայտարարությունը

13:10 12.09.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ-ում հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերել է Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններին: Նրա համոզմամբ՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն թվերը, որ ներկայացված են «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվություններում, մեր մասնագետների հաշվարկներով, խիստ չափազանցված է, մենք հանդիպել ենք աշխատանքներն իրականացնողների հետ […]

̰
Իրենք կարող են ազատ քայլել, եթե խոչընդոտ լինի, բռնություն լինի, մենք ժողովրդի կողքին ենք. Գագիկ Ծառուկյան

11:51 12.09.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն այսօր լրագրողներին ևս մեկ անգամ ասել է, որ պատրաստ է կանգնել Ամուլսարի պաշտպանության համար ակցիաներ կազմակերպողների կողքին, իսկ հարցին՝ թե ե՞րբ դուրս կգա մասնակցելու ակցիաներին, պատասխանել է. «Մենք չենք ասել՝ մենք պետք է մասնակցենք քայլերթին, մենք ասել ենք՝ ժողովրդի կողքին ենք, ժողովրդին մենք պաշտպանելու ենք: Իրենք կարող են ազատ […]

̰
Մեծ առևտրի կանոնը էժան գնի կանոնն է. Մհեր Գրիգորյան

18:11 11.09.2019

Տնտեսական մրցակցության իրական պայմանների ապահովումը տնտեսության առաջնային խնդիրներից է: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Վերջինս ընդգծեց՝ մենաշնորհացման բարձր մակարդակի հետևանքով բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ տուժում են հակամրցակցային դրսևորումների պատճառով: Մենաշնորհների ունեցած հիմնական բացասական հետևանքներն, ըստ պատգամավորի, հետևյալն են՝ ապրանքների և ծառայությունների գների բարձրացում, արժեզրկման մակարդակի բարձրացում, կապիտալի և […]

̰
Օտարերկրացի դատապարտյալին մեր հարկատուների հաշվին պահում ենք, մեծացնում, նոր ճանապարհում. Սերգեյ Բագրատյան

13:19 11.09.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների մասին քննարկման ժամանակ դիմեց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին: «Նախագծից հասկանալի չէ՝ որ փուլում պետք է արտաքսում իրականացնել: Եթե իրավունք եք հայցում արտաքսման, այսինքն՝ մարդը պատիժը կրելուց հետո չի՞ կարող մնալ Հայաստանում»,- հարց ուղղեց նա: Գրիգորյանն ասաց՝ արտաքսումը վրա է հասնելու, երբ […]

̰
Մեր հետ շանտաժի լեզվով Հանրապետականը չի կարողացել խոսել, Դուք ո՞նց եք խոսելու․ Բագրատյանը՝ Մանուկյանին

16:30 09.09.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին այսօր զայրացրին «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանի խոսքերը, ըստ որոնց՝ Բագրատյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել հատվածական, ոչ թե համընդհանուր լուծումներ։ Բագրատյանն ասաց, որ այսուհետ ռևիզիա է անելու Մանուկյանի ներկայացրած նախագծերը։ Ապա պատգամավորն անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի այն խոսքերին, որ «Լիդիանը» թափանցիկ գործող ընկերություն է։ «Պարոն Թունյանն ասաց […]

̰
Ոչ մի օրենքում փոփոխություն չանենք, որովհետև մի օր Դուք մի ընդհանուր օրենք կբերե՞ք․ Բագրատյանը՝ Մանուկյանին

15:51 09.09.2019

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Սերգեյ Բագրատյանը այսօր խորհրդարանում հաջորդաբար ներկայացրին ջրօգտագործողների վերաբերյալ նոր կարգավորումների մասին նախագծեր։ Դրանցից մեկը վերաբերում է ջրօգտագործողներին իրենց հիդրոմիավորի մասին տեղեկություն տալու հնարավորությանը, մյուսը՝ օգտագործված ջրի դիմաց բանկով վճարելու համակարգի ներդրմանը։ Առաջինի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ, մասնավորապես Արտակ Մանուկյանը, ակնարկեցին, որ լուծումը տեղային է […]

̰
Նույն դատավորների կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ չի կարող լինել վստահություն. Բագրատյան

18:22 12.07.2019

«Հանրությունը, եթե ակնկալում է, որ այս ընտրության արդյունքում պետք է ունենա բացարձակ արդար դատական կազմ, չեմ կարծում, որ հանրությունը նման թյուր կարծիք ունի, որովհետև, եթե մենք ասում ենք, որ դատական համակարգի շուրջ տարիներ շարունակ ձևավորվել է անվստահություն, նույն դատավորների կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ չի կարող լինել վստահություն»,- անդրադառնալով ԲԴԽ շուրջ ստեղծված իրավիճակին` SHANTNEWS-ի հետ զրույցում […]

̰
Ինձ համար էլ է անհասկանալի՝ ով է ՍԴ նախագահը. Սերգեյ Բագրատյան

17:45 28.06.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած հարցերին. «Կար հստակ Սահմանադրական դատարան մինչև հեղափոխությունը: Այդ ՍԴ-ն կոչվել է Սահմանադրական դատարանի անդամներ և ՍԴ նախագահ: Հիմա արդեն փոփոխություններից հետո պետք է ընտրվեն դատավորներ և դատավորներն իրենք ընտրեն նախագահ: Մեր գործընկերների տարածայնությունը հետևյալում է. մի մասը […]

̰
Արդյո՞ք կլինի կուլակաթափություն. պարզաբանում է Սերգեյ Բագրատյանը

17:30 28.06.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ մամուլից են տեղեկացել, որ «Գույքի բռնագանձումն առանց դատարանի վճռի» օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվել է միջազգային փորձաքննության: «Նախագիծը մեզ չի ներկայացվել: Ընդդիմությունն առնվազն տեղյակ չէ նման նախագծի մասին: Դա վստահաբար պետք է քննարկվեր, քննարկվեր նաև հանձնաժողովում»: Խմբակցության դիրքորոշման մասին կխոսեն խմբակցության նիստից հետո: […]

̰ ̰
Որ ասեն՝ ուտելիս ձեր ախորժակը կբացվի, կողմ կքվեարկե՞ք, կուտե՞ք էդ խաշը․ Բագրատյան

13:51 25.06.2019

Ընդդիմությունը պնդում է, որ Արարատ Միրզոյանի առաջարկած նախագիծը, որով ընդդիմությանը տեղեր են տրվում ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում, ընդունելի չէ, որովհետև բավարար չէ։ Իշխանական պատգամավորներից մեկն արձագանքեց՝ ախորժակն ուտելիս է բացվում՝ ակնարկելով, որ երբ ընդդիմությանը որոշ տեղ են տալիս, նրանք ավելին են ուզում։ «Որևէ մեկը, որ ձեզ ասի` ուտելուց ձեր ախորժակը բացվում է, դուք կողմ կքվեարկե՞ք էդ […]

̰
Ժամանակն է տեսակավորված աղբարկղեր կիրառել․ Բագրատյան

12:02 21.06.2019

Ազգային ժողովում աղբահանության օրենսդարական կարգավորումների փոփոխություն է իրականացվում դրույքաչափերի մասով։ Թեմայի առիթից օգտվելով՝ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշատակեց ևս մի խնդիր այդ ոլորտից՝ աղբի տեսակավորումը։ Բագրատյանն ասաց, որ ժամանակն է, որ աղբահանությամբ զբաղվող լուրջ ընկերությունների հետ կնքվող պայմանագրերում նշվի, որ նրանք պարտավոր են տեղադրել տեսակավորված աղբամաններ։

̰
Արարատ Միրզոյանը կարող է ցանկացած նախագծի տակ անուն-ազգանունը փոխի, ինքը ներկայացնի. Բագրատյան

12:01 20.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտնեց՝ ելույթ ունենալու ցանկություն չուներ, բայց իրեն ստիպեցին ելույթ ունենալ: Նա սկսեց վարչապետին ուղղված իր հարցի նախապատմությունից, ընդգծեց՝ վարչապետն ասում է, որ չի հիշում՝ ընդդիմության համար նախկինում լծակներ է պահանջել, ապա մեջբերեց վարչապետի՝ նախկինում արված ելույթներից, որոնք հակառակն են ապացուցում: «Ես Ձեզ […]

̰
Տարօրինակ չի հնչո՞ւմ՝ վարչապետին առընթեր ՊՎԾ-ն հանձնել ընդդիմությանը․ Փաշինյանը հակադարձեց Բագրատյանին

17:35 19.06.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց ընդդիմությանը լրացուցիչ վերահսկողական լծակներ տալ՝ նրանց հանձնելով Պետական վերահսկողական ծառայությունը։ Սրանից վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացավ։ Նա ասաց, որ նախկինում հենց Բագրատյանի հետ զրույցում խոստացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում նշանակել ընդդիմության ներկայացրած անձանց, ինչից, սակայն, հրաժարվել է ԲՀԿ-ն։ […]

̰
Բագրատյանի մերժված նախագծերը չանցան ԱԺ օրակարգ․ փոխարենը կքննարկվի Միրզոյանի նախագիծը

11:48 18.06.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգի մեջ ընդգրկվելու ենթակա հարցերի մեջ, բացի պարտադիր ընդունվածներից, կային նաև այնպիսիները, որոնք բացասական եզրակացություն էին ստացել գլխադասային հանձնաժողովում։ Խոսքը ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանի հարցերի մասին է։ Այդ նախագծերը մերժվել էին պատշաճ կարգավորումներ չունենալու պատճառով։ Այսօր այդ նախագծերը ներկայացնելիս ինքը՝ Բագրատյանը, ասաց, որ կարիք չի տեսնում, որ պատգամավորները կողմ քվեարկեն իր նախագծերը […]

̰
Բագրատյանի երկրորդ նախագիծն էլ մերժվեց

18:08 17.06.2019

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի երկրորդ առաջարկը՝ ընդդիմության համարս տեղեր սահմանել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, նույնպես մերժվեց, ինչպես և նախորդ նախագիծը։ Այս անգամ նույնպես իշխանական պատգամավորների սրտով չէր ոչ թե բովանդակությունը, այլ նախագծի թերի լինելը։ Նախորդ նախագիծը վերաբերում էր ՏՄՊՊՀ-ում հատկացնել տեղեր, որտեղ կընտրվեն ընդդիմության առաջարկած թեկնածուները։ Այդ նախագծի քննարկման ժամանակ նշվեց, որ նախագիծը թերի է […]

̰
Բագրատյանի նախագիծը մերժվեց ԱԺ հանձնաժողովում․ մեծամասնության կարծիքով՝ թերի է

17:10 17.06.2019

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նախագիծը, որով առաջարկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեում 3 տեղ հատկացնել ընդդիմության թեկնածուներին, բացասական եզրակացություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Մեծամասնությունը կարծում է, որ այն թերի է։ Դիտարկումներից մեկը, որ արեց իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Աննա Կարապետյանը, վերաբերում էր նրան, որ նախագծով առաջարկվող կարգավորման բազմաթիվ նյուանսներ կարգավորված չեն՝ ինչպես պետք […]

̰
Անընդհատ տուալետի տեղ են հարցնում, չգիտենք՝ ինչ պատասխանել․ Բագրատյանը՝ Մարությանին

13:46 12.06.2019

«Կարևոր մի բան՝ Երևան քաղաքում վերջապես հանրային տուալետների խնդիրը ե՞րբ է լուծվելու։ Մենք ուղղակի ծանր վիճակում ենք։ Եվ քաղաքացիները, ասենք, շրջանից եկել են, իջել են, անընդհատ մեզ տուալետի տեղ են հարցնում, չգիտենք նույնիսկ՝ ինչ պատասխանենք»։ Այս խնդրի մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետին ասաց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ շատ այգիներում […]

̰
Բագրատյանն առաջարկում է ՊՆ պատվերներ իջեցնել, արտադրություն ստեղծել սահմանամերձ համայնքներ

12:40 12.06.2019

Հայաստանի սահմանամերձ համայնքներին տրվում են արտոնություններ, բայց չեն տրվում հնարավորություններ։ Ազգային ժողովում այսպիսի մտահոգություն հայտնեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նա իր այս բողոքն ուղղում էր տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որից քննարկմանը մասնակցում էր փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Բագրատյանն ասաց, որ նման հնարավորություն կարող է լինել այն, երբ, օրինակ` պաշտպանության նախարարությունն իր պատվերներն ուղղի կոնկրետ սահմանամերձ […]

̰
Պարո´ն Սաիյան, մեր իշխանության պատգամավորները նենց քննադատեցին ձեզ, մեղքս եկաք. Բագրատյանը՝ փոխնախարարին

14:07 11.06.2019

Այսօր ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան 2018թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու համար ներկայացել էր ոչ թե նախարարը, այլ փոխնախարարը, ով իրեն ուղղված բազմաթիվ հարցերի պատասխանները խոստացավ տալ նախարարություն վերադառնալուց հետո: Նախարարության աշխատանքը քննադատող հարցեր տվեցին ոչ միայն ընդդիմության պատգամավորները, և երբ հերթը հասավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանին, վերջինս ասաց. «Պարո´ն Սաիյան, ճիշտն ասած, մեր […]

̰
Կարծես թե կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով, որ ճուտ կհանի. Սերգեյ Բագրատյան

11:00 04.06.2019

ԿԲ տարեկան հաղորդման ավարտին հարցուպատասխանից հետո ելույթների համար գրանցվել էր 12 պատգամավոր: Առաջինը կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Սերգեյ Բագրատյանը: «Կարծես թե թվերի տվյալներով ամեն ինչ նորմալ է, կանխատեսվում է, որ 2019թ.-ին նախատեսվում է 6.1 տոկոս տնտեսական աճ, որը հարցերի տեղիք է տալիս: Ինչպե՞ս պետք է զարգացում ակնկալել տնտեսությունում, երբ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան, […]

̰
Ո՞ւմ նկատի ունեք «լրագրող» ասելիս. Բագրատյանը՝ Սամսոնյանին

16:15 03.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց՝ նախաձեռնության պատճառ է դարձել այն, որ սահմանափակվում է լրատվամիջոցների մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին: Պատգամավորն ասաց՝ թեպետ ուղիղ հեռարձակումները կային, բայց դրանից ամեն պահի լրագրողները կարող էին զրկվել, բացի այդ՝ նրանք զրկվում […]

̰
Բագրատյանն առաջարկում է ԱԺ արտագնա նիստեր անել մարզերում

18:46 23.05.2019

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ԱԺ արտահերթ, արտագնա նիստեր անցկացնել մարզերում և այդ նիստերը նվիրել կոնկրետ մարզերի խնդիրներին։ Այս մասին առաջարկը նա այսօր ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Բագրատյանի խոսքով՝ պատգամավորների մի մասը երբեմն կամավոր գնում է մարզեր, շփվում ընտրողների հետ, բայց բոլորը չէ, որ այդպես են վարվում։ Իսկ […]

̰
BACK_TO_TOP