TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

սասնա ծռեր

«Սասնա ծռերի» գործով դատարանում ցուցմունք են տալիս զոհված ոստիկանի հարազատները

13:26 29.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 29-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը: Այս նիստի ընթացքում դատարանը լսում է զոհված ոստիկանների հարազատներին: Ցուցմունք տվեց դիպուկահարի գնդակից զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը, որն ունի վկայի կարգավիճակ։ Յուրի Տեփանոսյանի հայրը դատարանում պատմեց, որ իրեն այդ օրն ասել են, որ իր որդու գլխին կրակել […]

̰
Անկառավարելի իրավիճակ «Սասնա ծռերի» դատական նիստի ժամանակ

12:12 27.02.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 27-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռերի» 10 անդամների դատական նիստը: Այսօր դատարանը քննում էր տուժած ոստիկաններին: Արամ Հարությունյանի ցուցմունքի ժամանակ դահլիճից ռեպլիկներ հնչեցին ոստիկանների հասցեին և փոխադարձ վիրավորանքների պատճառով դատարանի դահլիճում անկառավարելի իրավիճակ ստեղծվեց: Դատավորը հեռացավ դահլիճից:  

̰
ՊՊԾ գնդի գործով տուժած ոստիկանն ու շտապօգնության աշխատակիցը դեմ չեն «Սասնա Ծռեր»-ին համաներմամբ ազատ արձակելուն

21:55 20.02.2019

ՊՊԾ գնդի գործով տուժած ոստիկան Վիգեն Մարտիրոսյանն ու շտապօգնության աշխատակիցը` Լյուդվիգ Չալաբյանը, չեն առարկում «Սասնա Ծռեր»-ին համաներմամբ ազատ արձակելուն: Ոստիկան Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ գնդի տարածքում եղել է 3 ժամ և ֆիզիկական բռնության չի ենթարկվել. միայն հոգեբանական ճնշման է ենթարկվել: Գործով մյուս տուժող Լյուդվիգ Չալաբյանն էլ հայտարարել է՝ իրեն գործով տուժող չի ճանաչում: Հիշեցնենք, […]

̰
Շատ ընդհանրություններ կան ՀՅԴ-ի և «Սասնա ծռեր»-ի միջև. Արա Պապյան

19:50 13.12.2018

Շատ ընդհանրություններ կան ՀՅԴ-ի ու «Սասնա ծռեր» կուսակցությունների միջև: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետի համոզմամբ՝ ՀՅԴ վերնախավը, սակայն, վերջին տարիներին հեռացել է իր սկզբունքներից: «ՀՅԴ-ն ինչ-որ բան էր ասում, անում էր հակառակը: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին էին խոսում, բայց մենք գիտեինք, որ […]

̰
Խիստ տարօրինակ էր, թե Լևոն Շիրինյանն ինչու ստեղծեց կուսակցություն. քաղաքագետ

18:15 13.12.2018

Մեզ համար խիստ տարօրինակ էր, թե Շիրինյանն ինչու ստեղծեց այդ կուսակցությունը: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր Արա Պապյանը՝ անդրադառնալով «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության գաղափարակից լինելուն: Ըստ Արա Պապյանի՝ Լևոն Շիրինյանը կարող էր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության մասը կազմել: «Եթե կուսակցությունն անցներ […]

̰
Կոչ ենք անում լինել ակտիվ. մեր հայրենիքի, մեր պետականության հարցն է վճռվում. Վարուժան Ավետիսյան

17:09 26.11.2018

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը քարոզարշավի առաջին օրն Ազգային ժողովի բակից է սկսել՝ հույս հայտնելով, որ հետագայում արդեն ներսում կհանդիպեն: Կուսակցության անդամները հակիրճ ներկայացրել են ծրագրային դրույթները՝ խոստանալով մանրամասնել առաջիկա օրերի ընթացքում: «Համոզված ենք, որ մեր ժողովուրդը լինելու է ակտիվ, և ով տատանվում է, կոչ ենք անում լինել ակտիվ. մեր հայրենիքի, մեր պետականության հարցն է վճռվում: […]

̰
Մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն. Փաշինյանի արձագանքը «Սասնա ծռերի» հայտարարությանը

16:56 26.11.2018

Արթիկում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությանը, թե նոր խորհրդարանը 1,5 տարվա կյանք է ունենալու: «Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվե՛ք… Ես ասում եմ բոլորիդ՝ մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը չհամարձակվի՛ մեկնաբանել որպես թուլություն: Այդպիսի մի քանի դեպք եղել է, և […]

̰
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ «Սասնա ծռերին» միանալու պատճառների մասին

17:06 12.11.2018

Քաղաքագետ, արևմտյան կողմնորոշմամբ աչքի ընկնող Ստեփան Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով: Այս տեղեկատվությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ստեփան Գրիգորյանը: Մեր այն հարցին, թե ինչու հենց «Սասնա ծռերը», Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ նրանք «հայրենասեր են»: «Նրանց ծրագրին ընտրարշավի ժամանակ կծանոթանաք և կտեսնեք, որ նրանք Արևմուտքի, ԵԽ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը […]

̰
ԱԺ-ն ցրելու Փաշինյանի մարտավարությունը սխալ է. Ժիրայր Սեֆիլյան

14:52 05.10.2018

«Փաշինյանի ընտրած մարտավարությունը` ԱԺ-ն ցրելու համար, մենք նույնպես մեր ժողովրդի կարծիքին ենք և համարում ենք, որ սխալ է: Այդ մարտավարությունը պետք է փոխել: Պետք չէ հրաժարականի միջոցով լուծարել խորհրդարանը, ճիշտը հանրաքվեն է, և ժողովուրդ կորոշի՝ այո՞, թե՛ ոչ»,- հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:  Նրա խոսքով՝ իրենք արդեն ավելի ազդեցիկ […]

̰
ԱԺ լուծարումը պետք է իրականացվի ոչ թե վարչապետի հրաժարականի, այլ դրա մասին հանրաքվեի միջոցով. Վարուժան Ավետիսյան

14:09 05.10.2018

«Եթե խորհրդարանը լինի սևերի և սպիտակների ամբողջություն, ապա լուրջ մտահոգություն պետք է հայտնենք՝ բնության մեջ սևերի և սպիտակների հանրագումարը գորշությունն է, մենք չենք ուզում գորշ խորհրդարան, մենք ուզում ենք, որ սպիտակի սպեկտորը բացվի, լինի բազմազան խորհրդարան, որը կարտահայտի ժողովրդի կամքը», – հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ […]

̰
Օլիգարխիկ ուժերը հինգերորդ շարասյուն են, որ կեղեքել ու թալանել են երկիրը. Գարեգին Չուգասզյանը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

13:39 05.10.2018

«ԱԺ նոր ընտրություններով արձանագրվելու է քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը: Քաղաքական դաշտ գոյություն չուներ, կար ավտորիտար, անհատապաշտական համակարգ, որը դեկորատիվ բազմակուսակցական տեսք ուներ: Հիմա փաստորեն կարելի է ասել, որ երեսուն տարվա հեռավորությամբ երկրորդ փուլ ենք մտնում, երբ պետականաշինությունը ռեալ հնարավորություն է ստանում ձևավորելու նոր խորհրդարան, ժողովրդավարական համակարգ, որտեղ կուսակցությունների ձևակազմը լինելու է որակապես այլ` նախորդ երեսուն տարիների […]

̰
Հայաստանը պետք է արմատապես վերանայի իր արտաքին հարաբերությունների համակարգը. Վարուժան Ավետիսյան

13:59 29.09.2018

Հայաստանը պետք է արմատապես վերանայի իր արտաքին հարաբերությունների համակարգը: Այս մասին «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարել է Վարուժան Ավետիսյանը: Նա նշել է, որ մեր պետությունն առաջին հերթին պետք է ռազմավարական, գործընկերային հարաբերություններ հաստատի ԱՄՆ-ի և Իրանի հետ: «Որակապես նոր մակարդակի պետք է հասցնել հարաբերությունները Եվրոպական Միության, Վրաստանի, Ուկրաինայի, Չինաստանի հետ, ինչպես նաև այս ամեն […]

̰
Այն, ինչ այսօր սկսում ենք, լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուներից մեկը. Ժիրայր Սեֆիլյան

13:32 29.09.2018

Այն, ինչ այսօր սկսում ենք լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուններից մեկը: Այս մասին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը նշել է, որ եկել է մի ժամանակաշրջան, երբ հնարավորություն կա ստեղծել ազգային պետություն:

̰
Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը երաշխավորություն ներկայացրեցին ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանի համար

14:27 04.07.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է «Սասնա ծռեր»-ի անջատված գործով քննությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Դատարան են ներկայացել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը: Նրանք անձնական երաշխավորություն են ներկայացրել ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար: Դատարանին ներկայացվել է վճարման անդորրագիրը: Մեղադրական կողմի կարծիքով՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցած փոփոխությունները […]

̰
Դատարանն սպասում է Նաիրա Զոհրաբյանին և Վահե Էնֆիաջյանին. նրանք երաշխավորություն են ներկայացրել Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար

12:52 04.07.2018

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը մեկ ժամով հետաձգվեց: Նիստի ընթացքում դատարանը լսում էր տուժող կողմին, սակայն փաստաբանները միջնորդեցին տուժողների ցուցմունքները հետաձգել, քանի որ պաշտպաններից ոմանք տեղյակ չեն եղել, որ այսօր տուժողներն են հարցաքննվելու և պատրաստված չեն եկել: Միջնորդություն ներկայացրեց նաև փաստաբան Լուսինե Սահակյանը` իր պաշտպանյալ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար: Խափանման միջոցը փոխելու համար […]

̰
Մեկն ասում էր թողեք սատկացնեմ, սա էլ նրա պես հայերեն չի հասկանում, մարդկային ծնունդ չի. «Սասնա ծռեր»-ի գործով հարցաքննվում են տուժողները

12:52 04.07.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը մեկնարկել է: Դատարանը լսում է տուժողների ցուցմունքները: Առաջինը ցուցմունք է տվել Պարեկապահակակետային ծառայության գնդի աշխատակից Խաչատուր Մուրադյանը, ով գնդի վրա հարձակման ժամանակ հերթապահություն է իրականացրել գնդի տարածքում՝ իր օգնական Գագիկ Մկրտչյանի հետ: Հուլիսի 17-ին` ժամը 05։00-ին, հանգստի սենյակից լսել է ուժեղ ձայն, որից հետո նկատել […]

̰
«Սասնա ծռեր»-ի գործով դատարանում այսօր ցուցմունք են տալու տուժողները

11:30 04.07.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 4-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ, կշարունակվի «Սասնա ծռեր»-ի դատաքննությունը: Դատարանն ավարտել է քրեական գործի ապացույցների հետազոտությունը և այսօր առաջին անգամ լսելու է 5 տուժողների ցուցմունքները: Նշենք, որ քրեական այս գործով ամբաստանյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ […]

̰
«Սասնա ծռերին» հաց տանող կինը հանցագործության մասին հաղորդագրություն է տարածել. նրա վրա հարձակվել են

17:11 26.02.2018

Փետրվարի 24-ին, Հայ կանանց ճակատի անդամ Հասմիկ Սարգսյանը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, նախորդ օրը, երեկոյան ժամը 20:40-ին իր վրա հարձակում է տեղի ունեցել բնակության վայրում։

̰
Վիրահատությունից հետո Արայիկ Խանդոյանը ցավեր ունի

14:13 19.01.2018

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ՝ հունվարի 18-ին, «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

̰
«Սասնա ծռեր»-ի հերթական նիստն սկսվել է վիճաբանությամբ

11:00 18.01.2018

«Սասնա ծռեր»-ի 7 անդամների գործով հերթական դատական նիստը սկսվեց 30ր ուշացումով։ Նիստին հրավիրվել էին հանրային պաշտպաններ, քանի որ նախորդ նիստի ընթացքում 5 ամբաստանյալներ հրաժարվել էին իրենց պաշտպաններից։

̰
«Սասնա ծռերի» գործով դատը կրկին հետաձգվեց

11:06 11.01.2018

Քիչ առաջ դատարանն ընդունել է Սասնա ծռեր խմբի անդամների որոշումը, որով նրանք ժամանակավորապես հրաժարվել են իրենց պաշտպաններից։

̰
BACK_TO_TOP