TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+13.09 oC

«Սան Պաուլո»

Բրազիլիայում հազարավոր ուսուցիչներ և պետական ծառայողներ գործադուլ են հայտարարել

23:31 01.03.2019

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հազարավոր ուսուցիչներ և պետական ծառայողներ բողոքում են սոցիալական ապահովության վճարների 3 տոկոս բարձրացման դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այդ օրինագիծը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 26-ին՝ հասցնելով սոցիալական ապահովության վճարները 11-14 տոկոսի: Ի նշան բողոքի՝ ցուցարարները գործադուլ են հայտարարել:

̰
Բրազիլիայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև

13:06 17.01.2019

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հազարավոր մարդիկ բողոքում են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ձերբակալել 15 մարդու: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները նաև կրակ են բացել ռետինե փամփուշտներով: Ավելի վաղ՝ […]

̰
Սան Պաուլոյում փոքր ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր և վիրավորներ

10:37 01.12.2018

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի բնակելի հատվածում փոքր ինքնաթիռ է ընկել տների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 12 մարդ: Ինքնաթիռի ընկնելուց հետո ուժեղ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
BACK_TO_TOP