TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Սանիթեք

Նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը՝ կհայտնվեն պատմության աղբանոցում. Նիկոլ Փաշինյան

19:15 07.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2703-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել քաղաքի հրապարակում, ծանոթացել տաղավարներում ներկայացված արվեստի գործերին, զրուցել էջմիածինցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի տարեդարձի առթիվ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կատարել է մոմավառություն և այցելել «Մաչանենց տուն» արվեստի դպրոց: Այստեղ վարչապետին են ներկայացրել դպրոցի գործունեությունը: Դպրոցն ունի գեղանկաչության, խեցեգործության, […]

̰
«Սանիթեք»-ը տեխնիկապես վերազինվել է, խնդիրները շուտով կլուծվեն

11:49 22.09.2018

«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել` քաղաքացիներին տեղեկացնելով, որ վերջին ամիսներին առաջացած խնդիրները շուտով կվերանան: «Հարգելի՛ քաղաքացիներ, Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են մեր ավտոպարկը և վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։ Ավտոպարկի թարմացման և […]

̰
Նոր աղբատար մեքենաներն արդեն Երևանում են

10:45 21.09.2018

Նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից զետեղելով լուսանկար: Ինչպես օրեր առաջ SHANTNEWS․am-ը հայտնել էր, «Սանիթեք»-ը 5 նոր աղբատարներ է ներկրում: Նախարարը հայտնել էր, որ մեքենաները Վրաստան-Հայաստան սահմանին են: https://www.facebook.com/photo.php?fbid=2402923209748398&set=a.983056871735046&type=3&theater

̰
«Սանիթեք»-ը 5 նոր աղբահան մեքենա է ներկրում

14:05 19.09.2018

«Սանիթեք» ընկերությունը 5 նոր աղբահան մեքենա է  ներկրում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը տեղեկացրել է, որ մեքենաներն այս պահին Վրաստան-Հայաստան սահմանին են: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն, անդրադառնալով առաջիկայում սպասվող Երևանի տոնի և Ֆրանկոֆոնիայի միջոցառման նախապատրաստական […]

̰
Կարծում եմ՝ քննությունը կպարզի, որ «Սանիթեք»-ում պաշտոնյաները բաժնեմասեր ունեն. Զարուհի Փոստանջյան

13:02 19.09.2018

Ասում են, որ «Սանիթեք»-ը վատ է աշխատում, որովհետև պաշտոնյաները «փայ» են մտնում, համաձա՞յն եք այդ վարկածի հետ. «Հեռանկար»-ի տաղավարում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին հարց է ուղղել Արամ Աբրահամյանը: «Իհարկե, համաձայն եմ, քանի որ քաղաքապետարանը բոլոր գործարքները և պայմանագրերը կնքել է այնպիսի ընկերությունների հետ, որոնք հիմնականում կամ պատկանում են այդ պաշտոնյաներին, կամ […]

̰
Մենք փորձել ենք որոշ ապահովագրական քայլեր կատարել, որովհետև վստահություն չկա «Սանիթեք»-ի նկատմամբ. Ս. Պապիկյան

12:51 19.09.2018

Մենք փորձել ենք որոշ ապահովագրական քայլեր կատարել, որովհետև վստահություն չկա «Սանիթեք» ընկերության նկատմամբ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Երևանի տոնի և Ֆրանկոֆոնիայի միջոցառման նախապատրաստական աշխատանքներին: «Անկախ նախկինում եղած պայմանավորվածություններից՝ պայմանագրի կետերը խախտվել են, և որպեսզի առաջիկայում Ֆրանկոֆոնիայի շրջանակում և Երևանի տոնի կապակցությամբ […]

̰
«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:23 18.09.2018

«Սանիթեք» ընկերությունն ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը: Այս մասին ասված է ընկերության պարզաբանման մեջ, որտեղ անդրադարձ է կատարվում մամուլում հայտնված տեղեկությանը, թե Երևանի աղբահանությունը նորմալ չի կատարվում, քանի որ աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասն իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Պարզաբանման մեջ ասված է. «Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի […]

̰
«Սանիթեք»-ի տնօրենը հերքում է Տարոն Մարգարյանի հետ բիզնես-գործընկեր լինելու մասին լուրերը

18:38 14.09.2018

Ինչպես հայտնի է, այսօր՝ ասուլիսի ժամանակ, «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը խոսել է այն խնդիրներից, որոնց պատճառով Երևանում պատշաճ աղբահանություն չի կատարվում: Լրագրողները Նիկոլաս Թավիլին հիշեցրել են նաև այն լուրերը, ըստ որոնց՝ ընկերությունը խնդիրներ ունի, քանի որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականից հետո տարել է «Սանիթեք»-ում իրեն պատկանող մեքենաները: Բանախոսն այդ լուրերը բամբասանք է […]

̰
Կբարձրանա՞ արդյոք աղբահանության սակագինը

12:43 14.09.2018

Ինչպես հայտնի է, «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենք պատրաստ են 7 միլիոն եվրոյի ներդրում կատարել, բայց նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո: Հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ քննարկումների արդյունքում պայման դրվի, որ աղբահանության համար վճարվող սակագինը պետք է բարձրանա, ընկերության տնօրենն այսպիսի պատասխան է տվել. «Քննարկումներից հետո պարզ […]

̰
«Սանիթեք»-ին տուգանած գումարով Երևանի քաղաքապետարանը թող աղբամաններ գնի և տեղադրի Երևանում. Նիկոլաս Թավիլ

12:30 14.09.2018

Երևանի աղբահանության հարցով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Սանիթեք» ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը խոսել է նաև այն մասին, որ ընկերությունը երկու անգամ արդեն տուգանվել է: Առաջին անգամ` օգոստոսի 8-ին` տասներկու միլիոն դրամով, իսկ երկրորդ անգամ օրեր առաջ` սեպտեմբերի 11-ին` մոտ տասներեք միլիոն դրամով։ «Ես դիմում եմ Երևանի քաղաքապետարանին, որ այդ 23 միլիոն դրամով աղբամաններ գնի և […]

̰
«Սանիթեք»-ը պատրաստ է ներդրում կատարել, բայց միայն նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո

11:52 14.09.2018

«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թալիվն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է այն պատճառներից, թե ինչու պատշաճ աղբահանություն չի կատարվում Երևանում: «Ավելի քան 1000 աղբաման այրվել է: Մենք շատ նամակներ ենք ուղարկել տեղական մարմիններին, որպեսզի օգնեն այս հարցին լուծում գտնել: 700 հազարի կորուստ ունենք միայն աղբամանների պատճառով: Ընդհանուր առմամբ`ավելի քան 2000 աղբամանի կորուստ ունենք»,- ասել է […]

̰
«Սանիթեք»-ը երբեք սաբոտաժի չի գնա ինչ-որ մեկի պատճառով. Նիկոլաս Թավիլ

11:28 14.09.2018

Ինչպես հայտնի է, մեկ շաբաթ առաջ «Սանիթեք» ընկերության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ընկերության  ներկայացուցիչներն ասացին, որ տնօրենը` Նիկոլաս Թավիլը, հանդես է գալու ասուլիսով: Այսօր խոստացված ասուլիսը կայացել է: «Սանիթեք» ընկերությունը ոչ մի կապ ունի այլ ընկերությունների և քաղաքական գործիչների հետ, այդ թվում` տեղական: Ընկերությունն ավելի քան տասնչորս միլիոն դրամի ներդրում է արել Հայաստանում և […]

̰
Այժմ երկու «Սանիթեք» է զբաղվում աղբահանությամբ. Արտակ Զեյնալյան

14:03 13.09.2018

«Հեշտ է մեղադրել մարդկանց: Երկու տարի տեսել ենք, որ պատշաճ աղբահանություն են արել, և աղբահանության խնդիրը նախորդ ավագանու ընտրություններում 8-րդ տեղում էր, իսկ հիմա հասել է առաջին տեղ: Պետք է հասկանալ, թե ինչու կազմակերպությունը չի կարող իրականացնել իր պայմանագրային պարտավորությունները, պետք է հասկանալ, թե ինչու են պայմանագրից հանվել այնպիսի դրույթները, որոնք կնպաստեին իրավագիտակցության բարձրացմանը: Կարծում […]

̰
Խորհրդարանում քննարկվել է Երևանի աղբահանության հարցը

18:34 12.09.2018

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բարձրացրեց Երևանի աղբահանության հարցը և նշեց, որ աղբահանությանը զուգահեռ քաղաքը փոշու մեջ է անհասկանալի շինաշխատանքների պատճառով: «Լավ, ասենք հիմա քաղաքապետ չունենք, բայց կառավարության սիրելի՛ գործընկերներ, եկեք մի բան մտածենք, մի միջոց ձեռնարկենք: Մինչև քաղաքապետի ընտրվելը այդ ամենում որևէ մի պատասխանատու չկա՞ կամ վարչություն չկա՞: Էս […]

̰
Հանձնարարվել է բացառել Երևանում մարզային տրանսպորտի՝ վերջնականգառներից դուրս կայանման դեպքերը

20:45 10.09.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը մայրաքաղաքի սանիտարական մաքրման ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակում օգոստոս ամսին աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 12.967.739 դրամի չափով: Այս մասով ընկերությանը […]

̰
«Սանիթեք»-ը ևս մեկ անգամ տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար

11:16 10.09.2018

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. օգոստոս ամսին իրականացված հսկողության արդյունքում պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար, հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: «Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել […]

̰
«Սանիթեք»-ի դեմ հերթական ակցիան չկայացավ

15:55 08.09.2018

Shantnews.am-ին հայտնի էր դարձել, որ այսօր Երևանի 16-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնելու «Սանիթեք» ընկերության անգործության դեմ՝ աղբամաններով փակելով կենտրոնական փողոցը՝ Դավիթաշեն-Աշտարակ հատվածը: Այսօր մեր թղթակիցը եղել է տեղում և արձանագրել, որ «Սանիթեք» ընկերության մեքենաներից մեկը տեղափոխում է աղբը: Ակցիայի կազմակերպման աշխատանքներով զբաղվող բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասել է, որ «Սանիթեք»-ից իրենց խոստացել են մաքրել […]

̰
Ինչո՞ւ «հանկարծ» շարքից դուրս եկան «Սանիթեք»-ի բոլոր մեքենաները․ «Փաստ»

09:06 07.09.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում արդեն երկու ամսից ավելի, դժվար է որակել քաղաքակիրթ բառապաշարով: Աղբի հսկայական կուտակումներ, գարշահոտություն, իսկ աղբահանության համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Սանիթեք»-ը, ուղղակի անգործության է մատնված: Դեռ մեկ ամիս առաջ անդրադառնալով այս խնդրին՝ զրուցել էինք կառույցի պատասխանատուներից մեկի հետ, ով ասել էր, թե տեխնիկական խնդիր ունեն, այն է՝ մեքենաների մեծ մասը փչացել […]

̰
«Սանիթեք»-ի տնօրենը դիմել է, որ հանդիպի ինձ հետ. Դավիթ Սանասարյան

18:05 06.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ Երևանի աղբահանության իրականացման պատասխանատու «Սանիթեք» ընկերության անգործությունից քաղաքացիների դժգոհություններին: Նա հիշեցրեց, որ մի քանի անգամ արդեն Facebook-ում էլ գրել են, որ հանդիպել են «Սանիթեք»-ի աշխատակիցների հետ, քննարկում է կազմակերպվել, հրավիրել են նաև Երևանի քաղաքապետարանի, ՃՈ Երևան քաղաքի վարչության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության […]

̰
Ստեղծված իրավիճակը բնակչության առողջությանը վնաս հասցնելու ռիսկեր է պարունակում. ՄԻՊ-ը՝ «Սանիթեք»-ի մասին

15:59 06.09.2018

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։ Շարունակվող բողոքների ուսումնասիրությունն է գրության համար հիմք են դարձել։ Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: «Մասնավորապես, վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բազմաթիվ բողոքների համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր […]

̰
«Ելք» խմբակցության անդամները ներկա չեն եղել «Սանիթեք»-ի դեմ ակցիային

11:14 06.09.2018

Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ այսօր  մի խումբ քաղաքացիներ որոշել են բողոքի ակցիա իրականացնել «Սանիթեք» ընկերության գրասենյակի մոտ: Պատճառը աղբահանության ոչ պատշաճ իրականացումն է: Ակտիվիստներից մեկը աղբով լի տոպրակը բերել  ու դրել է  «Սանիթեք»-ի մուտքի դարպասների մոտ, իսկ մյուսը` մանկական տակդիրներով լի տոպրակը ներս է տարել ու հասցրել ընկերության գործառնական տնօրենի աշխատասենյակ՝ պահանջելով պարզաբանել իրավիճակը։ […]

̰
Բողոքի ակցիա «Սանիթեք»-ի գրասենյակի մոտ

10:35 06.09.2018

Այսօր մի խումբ քաղաքացիներ որոշել են բողոքի ակցիա իրականացնել «Սանիթեք» ընկերության գրասենյակի մոտ: Պատճառը աղբահանության ոչ պատշաճ իրականացումն է: Ակտիվիստներից մեկը աղբով լի տոպրակը բերել է «Սանիթեք»-ի մոտ, իսկ մյուսը` մանկական տակդիրներով լի տոպրակը ներս է տարել` պահանջելով պարզաբանել իրավիճակը։ Ընկերության գործադիր տնօրենը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ առաջիկա օրերին կկայանա մամուլի ասուլիս […]

̰
«Սանիթեք» ընկերության գրասենյակի առջև աղբ են լցնելու. քաղաքացիները պատրաստվում են ակցիայի

16:30 04.09.2018

Երևան քաղաքի աղբահանության պատշաճ իրականացման պատասխանատու «Սանիթեք» ընկերության դեմ սեպտեմբերի 6-ին բողոքի ակցիա կիրականացվի: Նշված ակցիային մասնակցելու է նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հայտնեց, որ ակցիայի կազմակերպիչները քաղաքացիներն են, իրենք պարզապես միացել են: Նա հիշեցրեց՝ օգոստոսին իրենք ակցիա էին արել, վերջնագիր էին ներկայացրել «Սանիթեք»-ին, որին հաջորդեց քաղաքապետարանի քայլը, այն […]

̰
Ժլատ ու փոքրոգի չեմ․ Կամո Արեյանը պատրաստ է իր փորձն ու գիտելիքները փոխանցել նոր քաղաքապետին

14:08 22.08.2018

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շեմին ամեն ինչ արվում է օրենսդրորեն սահմանված ընթացակարգով, որոշված է ընտրության օրը, և ամեն ինչ կընթանա Ընտրական օրենսգրքի համաձայն։ Օգոստոսի 22-ին՝ Հայ-չինական դպրոցի բացման ժամանակ, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է իրեն զգում քաղաքապետի պաշտոնակատարը նոր կարգավիճակում, նա պատասխանեց․ «Ինչ վերաբերում է իմ՝ ինչպես զգալուն, առաջին դեպքը […]

̰
«Սանիթեք»-ը տուգանվեց 12 մլն դրամով վատ աղբահանության համար

14:34 08.08.2018

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղղարկվել են  ծանուցումներ և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին […]

̰
Մայրաքաղաքի աղբամաններում հրդեհների բռնկման դեպքերը նվազեցնելու նպատակով նոր ծրագիր կմշակվի

17:31 07.08.2018

ՀՀ ԱԻՆ-ից  հայտնում են, որ oգոստոսի 7-ին նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ, որը վարել է ԱԻ փոխնախարար Արամ Թանքարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ […]

̰
Տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր չէ մշտապես ապահովել ամբողջ քաղաքում աղբի իսպառ բացակայությունը. «Սանիթեք»

23:30 06.08.2018

Առկա թերությունները և խնդիրները ունեն թե՛սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ: Այս մասին հայտնել է «Սանիթեք» ընկերության հայաստանյան գրասենյակը՝ անդրադառնալով աղբահանության վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններին: Ընկերության տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երևան քաղաքի աղբահանության կազմակերպումը մշտապես կատարվել և կատարվում է Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, իսկ առկա թերությունները հստակորեն արձանագրվում են և մշտապես միջոցներ են […]

̰
7 օրում մաքրել ամբողջ քաղաքը. «Ելք»-ի վերջնաժամկետը «Սանիթեք»-ին

16:43 01.08.2018

«Սանիթեք» ընկերության դիմաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք բաց նամակով դիմել են ընկերության տնօրենին և կոչ արել պատշաճ կերպով իրականացնել աղբահանությունը: Պահանջ են ներկայացրել 7 օրում մաքրել ամբողջ քաղաքը և կարգավորել գործունեությունը, հակառակ դեպքում կդիմեն քաղաքապետարան՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծարելու առաջարկով: «Երևանում աղբահանության ծառայություն մատուցող միակ ընկերության աշխատանքից բխող խնդիրները […]

̰
Երկու շաբաթից «Սանիթեք»-ը նոր մեքենաներով և նոր թափով կշարունակի աղբահանությունը

21:33 31.07.2018

«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հայտարարում է, որ ընկերությունն ապաքաղաքական կառույց է և սաբոտաժ իրականացնելու պատճառ չունի: Այս մասին նշել է «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլն ընկերության գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Սանիթեք»-ը պատվիրել է նոր աղբամաններ և նոր մեքենաներ: Մեքենաները Հայաստանում կլինեն երկու շաբաթից: Տնօրենի հավաստմամբ՝ մինչ այդ աղբահանման աշխատանքները շարունակվելու են։ Նոր մեքենաներ գնելու համար ընկերությունը ներդրել […]

̰
Արդեն 4 օր է՝ Հաղթանակ թաղամասում հրդեհը մարել չի հաջողվում

10:47 28.07.2018

ՀՀ ԱԻՆ փրկարարները վերսկսել են Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 հրշեջ-փրկարար, ներգրավվել է կոմունալ ծառայության և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար և 1 տրակտոր: Հրշեջ-փրկարարները 15 հազար քմ տարածքում […]

̰
BACK_TO_TOP