17:06 29.07.2019
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը կսկսվի Դավթաշեն վարչական շրջանից: «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան նշել է, որ […]
22:16 23.07.2019
Երևան ժամանեց նաև քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկների առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ «Սանիթեքը» պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000 աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում է մոտ 4500 հատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
09:30 09.07.2019
Հուլիսի 8-ին ավագանու մի քանի անդամներ հրատապ կարգով հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի հետ, որպեսզի անմիջականորեն թարմ տեղեկություն ստանան աղբահանության հարցի կարգավորման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը։ «Մի բան հստակ է․ «Սանիթեք» ընկերությունը տապալել է քաղաքի աղբահանության գործընթացը, որն էլ պատճառ է դարձել «Երևանի […]
22:00 03.07.2019
«Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պահանջելով մոտ 25 մլն դրամ գումարի բռնագանձում։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Ռուբեն Ներսիսյանին:
21:54 17.06.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ ինքն այս կամ այն կերպ առնչություն ունի «Սանիթեք» ընկերության ու տնօրենի հետ. «Եթե դուք ինձ չապացուցեցիք, թե ես որ կետում եմ, ձեր ասած գռեհիկ արտահայտությամբ՝ «դոշ տվել» որևէ կազմակերպության համար, ուրեմն դուք հրապարակային ներողություն կխնդրեք: Եթե ես […]
21:42 17.06.2019
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակին, հաստիքացուցակին և պաշտոնային դրույքաչափերին վերաբերող նախագիծն հաստատելուց հետո, հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ երաշխիքներ են ստեղծված, որ նոր հիմնարկի պարագայում չկրկնվի «Սանիթեք» ընկերության պատմությունը. «Տա Աստված՝ էդ հարցը չառաջանա»,- ասել է Գրիգորյանը: SHANTNEWS.am-ի այն արձագանքին՝ […]
16:17 16.06.2019
Երևանի աղբահանության խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանն անվանում է «դանդաղ ռումբ»: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության գործելաոճի, աղբահանության խնդիրների մասին է նա խոսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընդմիջման ժամանակ: «Աղբահանությունը 4 տարվա խնդիր է, որը ես անվանում եմ «դանդաղ ռումբ»: Քաղաքը բաժանված է 2 լոտի, այսինքն՝ 2 մասի: Չգիտես ինչ պայմաններով և չգիտես ինչու դա վերցրել […]
15:48 12.06.2019
«Կարծում եմ` «Սանիթեք» ընկերությունը այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը, այդ ունակությունը, այդ կարողությունը չունի»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաև վստահեցրեց, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից փորձել է հնարավոր ամեն բանով օգնել, որ «Սանիթեքը» կարողանա պատշաճ իրականացնել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Դրա համար շաբաթական մեկ […]
16:06 27.05.2019
Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով աղբահանության աշխատանքներ են իրականացնում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ընտրվում են այն վարչական շրջանները, որտեղ այդ պահին աղբահանությունը խնդրահարույց վիճակում է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվել մայրաքաղաքում հնարավորինս շտկել աղբահանության կազմակերպման հետ կապված ներկա վիճակը: Առաջիկայում քաղաքը ձեռք կբերի […]
13:46 22.05.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները։ «Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն «Սանիթեքին» վճարվելիք գումարից»,- տեղեկացրել է Հակոբ Կարապետյանը:
17:13 20.05.2019
Մինչ աշխատանքային հերթական խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել իրավական մասով քաղաքապետի նորանշանակ խորհրդական Կարեն Համբարձումյանին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետն անդրադարձ է կատարել երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում: «Մենք ամբողջ անցած շաբաթ հենց խոսում էինք բոլոր այն դատական գործերի մասին, որտեղ մենք խնդիրներ ունենք, և այսօրվա իրադարձությունները շատ […]
22:14 13.05.2019
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին լրագրողները հարց են ուղղել այն մասին, թե ի վերջո երբ է լուծվելու աղբահանության հարցը. «Մենք, քաղաքապետի հետ երկար խոսելուց հետո, ունեցանք եզրահանգում, որ նոր աղբամանները, որոնք ներկրվել են «Սանիթեք»-ի կողմից, ցանկալի և գերադասելի է, որ տեղադրվեն կենտրոնում, որտեղ սկսվել է զբոսաշրջային սեզոնը»,- ասել է փոխքաղաքապետը: Ինչ […]
18:45 12.05.2019
Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքի թաղամասերից մեկի աղբահանության խնդրին։ «Գրողը տանի Սանիթեքին, քաղաքապետարա՛ն, Քանաքեռի Կաթոլիկ եկեղեցու դիմաց կուտակված այս աղբի սարը ե՞րբ եք վերացնելու, վաղուց Երևանն այսքան աղտոտված չի եղել»,-ասված է գրառման մեջ։
10:01 08.05.2019
«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։ Դիմումների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը, երկու այլ քաղաքացու դեպքում՝ արձակուրդային վճարը և վերջնահաշվարկը։ Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ […]
12:40 03.05.2019
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Սանիթեք»-ը տույժի է ենթարկվել՝ որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ […]
09:08 01.05.2019
Մայիսի 1-ին`ժամը 05:21-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող «ԱյԴի» բանկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 13 հասցեում գտնվող «ԱյԴի» բանկի […]
18:43 29.04.2019
Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար, տեղեկացնում են քաղաքապետարանից: Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: […]
18:44 23.04.2019
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետին այն մասին, թե «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարվելո՞ւ է, թե՞ ոչ: Հայկ Մարությանը պատասխանեց. «Այս պարտականությունները կատարելու համար ստեղծվում է մարմին, մեր միակ պահանջը մաքուր Երևանն է, եթե ընկերությունը կարող է ապահովել, ուրախ կլինենք, եթե ոչ, մեր պարտականությունն է դա ապահովել»: Ավելի լուրջ էր հարցուպատասխանը նույն խմբակցության […]
17:24 23.04.2019
Ապրիլի 23-25-ն մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտարարություն է տարածվել ընկերության կողմից: «Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 […]
16:16 23.04.2019
Երևանի ավագանին քննարկում է նախագիծը, որով առաջարկվում է Երևանի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով ստեղծել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, հաստատել հիմնարկի կանոնադրությունը: Օրակարգային այս հարցը զեկուցեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: «Համապատասխան պայմանագրերով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների մատուցման պարտավորությունները […]
15:10 23.04.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցություններից հնչող դժգոհություններին, թե իրենք Ավագանու որոշումներին, նիստերին կամ մրցույթներին տեղյակ չեն լինում, ինչպես, օրինակ` աղբահանության մեքենաների ձեռքբերման մրցույթի ժամանակ էր: «Մրցույթը հայտարարված էր երկու ամիս առաջ, բոլորը դրա մասին տեղյակ էին, ոչ միայն ավագանու անդամները, ողջ հայությունը տեղյակ էր: Իրենք պետք է իմանան […]
12:31 23.04.2019
Ավագանու անդամներից մեկը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկեց աղբահանության հարցն առաջ բերել, քանի որ նիստի վերջում կարող են հոգնած լինել, ինչին քաղաքապետը չհամաձայնեց. «Եթե գտնում ենք, որ վերջին 2 հարցին պետք է հոգնած լինենք և սխալ որոշում կայացնենք, եկեք նիստը տեղափոխենք ուրիշ օր», – ասաց քաղաքապետը: Միքայել Մանրիկյանն առաջարկեց քվեարկության դնել առաջարկը, և այն […]
19:39 22.04.2019
Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետին է ներկայացրել կահավորման իր տարբերակը: Սա, ի դեպ, պայմանագրային […]
13:10 20.04.2019
Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստում ընդգրկված է ««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» նախագիծը: «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը. Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1.Երևանի վարչական տարածքում աղբահանության […]
15:47 18.04.2019
Երևանի քաղաքապետարանը տիրապետո՞ւմ է այն ռեսուրսներին, որ եթե աղբատար մեքենաներ լինեն իր տրամադրության տակ, կարողանա կազմակերպել աղբահանությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ քաղաքապետին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայկ Մարությանը բացատրեց, որ դա շատ բարդ տիրույթ է, ու բարդ է այդ ամենը կազմակերպելը, ու քանի որ քաղաքապետարանն այս տիպի աղբահանություն չի իրականացրել նախկինում, հիմա սկզբնական […]
15:28 18.04.2019
Այսօր կառավարության նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հարկ Մարությանը ներկայացրեց նաև օրեր շարունակ աղմուկ բարձրացրած աղբահանության հարցը: «Դեռ 2014-ին նախատեսված էր, որ Երևանում պետք է լինի 2 օպերատոր, նրանցից մեկը շվեդական ընկերություն էր: Քաղաքի վարչական շրջանները բաժանվել էին 2 լոտերի, այնուհետև անհասկանալի կերպով 2 լոտն էլ իր վրա վերցրեց հաղթող ճանաչված «Սանիթեք» ընկերությունը: Այն ներկայանում էր […]
10:04 18.04.2019
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել` կապված աղբահանության խնդիրների վերաբերյալ քաղաքապետարանի հայտարարությունների հետ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում աղբահանության և «Սանիթեք» ընկերության հետ կապված բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` քաղաքապետարանին կոչ ենք անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և […]
22:06 15.04.2019
Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից […]
19:22 15.04.2019
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Մինչ այս քաղաքապետարանը «Սանիթեքի» վիճակը ավելի չվատթարացնելու և մինչև համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, […]
19:14 14.04.2019
«Մի հարամեք մեր գարունը, մաքրեք ամենուր վխտացող աղբը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության խնդրին։ Երեկ «Սանիթեք» ընկերությունը տեղեկացրել էր, որ քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։