TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Սանիթեք

Քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ «Սանիթեքը» վճարի աշխատավարձերը. Հակոբ Կարապետյան

15:33 26.09.2019

Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ «Սանիթեքը» վճարի աշխատավարձերը: Այս մասին, դիմելով քաղաքապետարանի առջև հավաքված քաղաքացիներին, ասաց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հույս ունենք, որ «Սանիթեք»-ի ղեկավարությունը կհամագործակցի մեզ հետ, և մենք կկարողանանք այն տարբերակը, որի մասին խոսում ենք, հնարավորինս շուտ կյանքի կոչել. և դուք ձեր աշխատավարձերը կստանաք»,- ասաց նա:

̰
Քաղաքապետարանը «Սանիթեքին» գումար պարտք չէ, բայց քաղաքացիներին օգնելուց չի հրաժարվում. բողոքի ակցիա

18:53 25.09.2019

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել «Սանիթեք» ընկերության աշխատակիցները: Նրանց են միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամները: Քաղաքացիները նախ` եղել են «Սանիթեք» ընկերությունում, իսկ երբ նրանց պահանջը չի բավարարվել, նրանք ոտքով շարժվել են քաղաքապետարան: Պահանջել են «Սանիթեքին» փոխանցել օգոստոս ամսվա աշխատավարձերը, որպեսզի ընկերությունը կարողանա վճարել իրենց: Նրանց հետ նախ` հանդիպել են Երևանի ավագանու […]

̰
«Սանիթեք»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում․ քաղաքապետարանը պնդում է՝ ընկերությանը 165 մլն դրամ են տվել

16:25 25.09.2019

Երևանի քաղաքապետարանի առջևում այսօր շարունակվում են «Սանիթեք» ընկերության աշխատակիցների ակցիաները: Վերջիններս հանդիպում էին պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: «Սանիթեք»-ի աշխատակիցները պահանջում են օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը: Բողոքի ակցիա իրականացնողներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով Կարապետյանին, ասաց. «Մեզ չի հետաքրքրում ձեր ու «Սանիթեք»-ի պրոբլեմը: Դուք հետո միմյանց հետ բանակցություններ […]

̰
Նուբարաշենի բակերից ու փողոցներից «Սանիթեք» ընկերությանը պատկանող 30 աղբաման են գողացել

21:40 18.09.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական տարածքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից գրություն է ուղարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք, որ սեպտեմբերի 16-ին Նուբարաշեն թաղամասի 11-րդ փողոցի բազմաբնակարանային շենքերի բակերից և 17-րդ փողոցից գողացել են 30 հատ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանները։ Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով […]

̰
Մեր աշխատակիցները մեզ հետ միասին հայտնվել են անելանելի վիճակում. «Սանիթեքի» հայտարարությունը

16:18 18.09.2019

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որտեղ իր դժգոհությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանից: «Սանիթեք» ընկերության անձնակազմը խիստ մտահոգ է, թե ինչպես են մեր աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել և ապահովել մեր քաղաքի բարեկեցիկ առօրյան, ժամացույցի ճշգրտությամբ ստացել իրենց աշխատավարձները, այսօր մեզ հետ միասին հայտնվել նման անելանելի վիճակում: Շատ մտահոգիչ է նաև այն, թե ինչպես […]

̰
Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի «Սանիթեքին» վճարված գումարները հասնեն աշխատակիցներին. Կարապետյան

16:03 18.09.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ խոսելով «Սանիթեքի» աշխատակիցների չվճարված աշխատավարձերի մասին: Մասնավորապես գրել է. ««Սանիթեքի» մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով «Սանիթեքի»՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։ Նրանց ներկայացրի կնիքով և ստորագրությամբ հաստատված տեղեկանք այն մասին, որ քաղաքապետարանը օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար […]

̰
«Սանիթեքի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի դիմաց

19:46 10.09.2019

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները այսօր՝ սեպտեմբերի 10-ին, բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի դիմաց: Նրանց դժգոհության հիմնական պատճառը օգոստոս ամսվա չվճարված աշխատավարձն է: Նրանց խոսքերով՝ «Սանիթեք» ընկերությունը չի վճարում աշխատավարձերը՝ պատճառաբանելով, որ քաղաքապետարանը տուգանքներ է կիրառել «Սանիթեքի» նկատմամբ և չի վճարել իրենց: Աշխատակիցները նաև մտավախություն ունեին աշխատանքը կորցնելու և առանց աշխատանք մնալու:

̰
«Սանիթեք»-ը պայմանագրի ստորագրումից 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել. Երևանի քաղաքապետ

16:03 10.09.2019

«Սանիթեք» ընկերությունը պայմանագիրը ստորագրելուց հետո 14 ամիս անց նոր սկսել է աշխատել: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք 5 մեքենա ձեռք բերելուց հետո սկսել ենք աշխատել, 5 մեքենա էլ բերեցինք, ընթացքում աշխատել ենք, երեկ ևս 8 մեքենա բերեցինք, սպասում ենք նոր մեքենաներ, համալրում ենք մեր անձնակազմը: Դու անգամ […]

̰
«Սանիթեք»-ը փորձում է իր խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա. Հայկ Մարության

14:30 10.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային: «Գիտեք՝ ի՞նչն է հետաքրքիր, որ տարվա ընթացքում, դեռ մեկ տարին չի լրացել իմ պաշտոնավարման, մենք պարբերաբար ՄԻՊ գրասենյակից ստանում էինք նամակներ, որտեղ մեզ ասում էին՝ «Սանիթեք»-ի աշխատակիցները դիմել են, որ չեն տալիս իրենց աշխատավարձը, վերջնահաշվարկ չեն անում, տարբեր խնդիրներ կան: […]

̰
«Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև

13:16 10.09.2019

«Սանիթեք» ընկերության աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև: Նրանք պահանջում էին օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը վճարել: Ընկերությունն աշխատավարձը չի վճարել՝ տեղեկացնելով, որ պատճառը Երևանի քաղաքապետարանի՝ գումար չփոխանցելն է: Երևանի քաղաքապետարանից խոստանում են վերջիններիս աշխատանքի տեղավորել՝ իրենց ստացածից ոչ պակաս աշխատավարձով: Խնդիրը, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների, փուլային լուծում կստանա:

̰
«Սանիթեքի» թողած լեցուն աղբամաններն արժե հասցնել նկարել. դրանք անհետացող տեսակ են ու շուտով իսպառ կվերանան. Հ․ Կարապետյան

22:28 09.09.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երևանի աղբահանության ու սանմաքրման համայնքային հիմնարկ ունենալն ինչով է կարևոր: «Տասնյակ տարիներ շարունակ համայնքը օտարել է իր գույքն ու լիազորությունները՝ հանձնել, վաճառել, նվիրել մասնավորին՝ շատ հաճախ նաև հանուն պաշտոնավորների անձնական շահի (հիշեք երբեմնի մի երիտասարդ կառավարչի «վաստակած» լայնարձակ գույքը): Հիմա հակառակ պրոցեսն է գնում. […]

̰
«Սանիթեք»-ը տեղեկացված է եղել բիզնես միջավայրի մասին, որտեղ պետք է գործունեություն ծավալեր. Համբարձումյան

16:00 07.09.2019

«Սանիթեք»-ի հետ պայմանագրում կա՞ այնպիսի կետ, որ եթե այրվում են աղբամանները կամ աղբավայր տանող ճանապարհը վատն է, դուք իրավունք չունեք տուգանելու: «Շանթ» հեռուստաըկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց հաղորդավար Արամ Աբրահամյանը Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատու Կարեն Համբարձումյանին: «Ո´չ, բնականաբար: Ես մի կարևոր պահ նշեմ, որ ավելի պարզ լինի: Առաջին պայմանագիրը ստորագրվել է 2013 […]

̰
«Սանիթեք»-ը պետք է ունենար 16 հազար աղբաման. Կարեն Համբարձումյան

14:45 07.09.2019

Քաղաքապետարանն ասում է, որ «Սանիթեք»-ը պետք է բերեր աղբամաններ և մեքենաներ, բայց չի բերել, նրանց այդ պարտավորությունը ֆիքսվա՞ծ է պայմանագրով, թե՞ դա բանավոր պայմանավորվածություն է ներկայիս կամ նախորդ քաղաքապետի հետ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն ուղղեց Արամ Աբրահամյանը Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատու Կարեն Համբարձումյանին: «Օրինակով նկարագրեմ. որպեսզի բնակարանում աղբը չկուտակվի, պետք է […]

̰
Չենք վճարում, որովհետև չեն աշխատում. քաղաքապետարանի ներկայացուցիչը` «Սանիթեք»-ի մասին

14:30 07.09.2019

Վճարումները չենք դադարեցրել, ընդամենը կիրառել ենք պայմանագրով նախատեսված տուգանքները և պահումները: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այսպես մեկնաբանեց Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատուն «Սանիթեք» ընեկրության նկատմամբ վերջին շրջանում իրականացված գործընթացը: «Մենք չենք վճարելու օգոստոսի 31-ից սկսած, որովհետև նրանք չեն աշխատում: Այս ընթացքում տուգանքների և պահումների հանրագումարը մոտ 380 միլիոն դրամ է»,- ասաց Կարեն Համբարձումյանը: Հարցին, […]

̰
Կա պայմանագրային պարտավորություն, կատարեք, կլինի վճարում. քաղաքապետի իրավական գծով խորհրդատուն՝ «Սանիթեք»-ին

13:33 07.09.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդական Կարեն Համբարձումյանը խոսել է աղբահանության խնդիրների և «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրային իրավահարաբերությունների մասին: «Երևանի քաղաքապետարանը տասնյակ և հարյուրավոր տնտեսվարողների հետ տարբեր հարաբերությունների մեջ է, սկսած թուղթ ու գրիչի մատակարարից մինչև ասֆալտապատման աշխատանքներ անող տնտեսվարողների հետ: Որևէ մեկի հետ հարաբերություններում նման խնդիր չի առաջանում՝ «փողը տվեք, […]

̰
Երևանը աղբի մեջ․ ինչո՞ւ է «Սանիթեքը» դատի տվել քաղաքապետարանին

23:54 06.09.2019

Մայրաքաղաքի աղբահանության ոդիսականն այսօր կրկին քննարկման թեմա է դարձել «Հեռանկարի» տաղավարում: Քաղաքապետարանը չի վճարում , քանի որ աղբանահություն չի՞ կատարվում, թե՞ աղբահանություն չի կատարվում, որովհետև քաղաքապետարանը չի վճարում՝ քաղաքապետի իրավական գծով խորհրդական Կարեն Համբարձումյանն ասում է, որ քաղաքապետարանը բազմաթիվ իրավաբանական սուբյեկտների ու տնտեսվարողների հետ պայմանագրեր ունի, բայց ոչ մեկի հետ այդպիսի խնդիրներ չեն առաջացել: «Սանիթեքի»  […]

̰
Ունենք ֆինանսական անկարողություն, իսկ 6 մեքենա ՊԵԿ-ի տուգանային հրապարակում է. «Սանիթեք»

14:26 06.09.2019

«Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վերջին օրերին ընկերությունն աղբահանություն չի իրականացնում: Պատճառաբանությունն այն է, որ ֆինանսական անկարողություն է առաջացել, բացի դրանից՝ աղբատար 6 մեքենա գտնվում է ՊԵԿ-ի տուգանային հրապարակում:

̰
«Սանիթեք»-ն աղբահանություն չի իրականացնում, իրավական հետևանքներ կլինեն. Երևանի ավագանու անդամներ

14:16 06.09.2019

Սանիթեքը 7 օր է՝ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը և մայրաքաղաքում աղբահանություն չի իրականացնում: Այս թեման են այսօր քննարկել Երևանի ավագանու 3 խմբակցությունների անդամները: Թե ստեղծված իրավիճակում հիգիենիկ համաճարակային ինչ վտանգներ կան, ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Սանիթեքի» 6 մեքենա մաքսային պահեստում է. «Հրապարակ»

08:06 05.09.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Քաղաքապետարանը և կառավարությունը, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում «Սանիթեքը», եթե իր միջոցներով վերսկսի գործունեությունը, այլևս չեն կարողանա թիրախավորել վերջինիս, որոշել են այս անգամ, բացի տևական ժամանակ կիրառվող ֆինանսական ճնշումներից, ընկերության նկատմամբ կիրառել նյութատեխնիկական սանկիցաներ: «Սանիթեք» ընկերությանը պատկանող 6 աղբատար մեքենաներն այս պահին գտնվում են մաքսային պահեստում: Ըստ մեր աղբյուրների՝ «Սանիթեքում» ընկերության համասեփականատերերը […]

̰
«Սանիթեքի» պատասխանը Հայկ Մարությանին

15:08 04.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա միջոցառումներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների միայն մեկ հարցի՝ Երևանի աղբահանության վերաբերյալ։ Քաղաքապետը տեղեկացրել է «Սանիթեքի» հետ իրավական գործընթացի մասին։ 168.am-ը կապ է հաստատել «Սանիթեք» ընկերության հետ: Ընկերության մամուլի խոսնակը պատասխանել է հետևյալը. «Այս պահին չենք մեկնաբանում՝ շաբաթվա վերջում հանդես կգանք […]

̰
«Սանիթեքի» աշխատանքի դուրս չգալը հիմք է, որով սկսվել է իրավական պրոցես․ Հ․ Մարության

13:56 04.09.2019

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա միջոցառումներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների միայն մեկ հարցի՝ Երևանի աղբահանության վերաբերյալ։ Քաղաքապետը տեղեկացրել է «Սանիթեքի» հետ իրավական գործընթացի մասին։ Մարությանը հայտնել է, որ արդեն վեցերորդ օրն է, որ ընկերության անձնակազմերը դուրս չեն գալիս աղբահանություն իրականացնելու։ Դրա հետևանքով քաղաքապետարանը իրավական-իրավաբանական գործընթաց է սկսել։

̰
«Սանիթեք»-ի թերի աշխատանքի ապացույցներն ամեն քայլափոխի են. Երևանի քաղաքապետարան

17:44 02.09.2019

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Սանիթեք» ընկերության հայտարարությանը: «Հարգելի լրագրողներ ու ոչ միայն «Սանիթեք» ընկերությունների տնօրեն Նիկոլաս Էլ Թաուիլի այսօրվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա։ Ընկերությունը քաղաքապետարանից այս ընթացքում տուգանքներ է ստացել բացառապես պայմանագրի համաձայն՝ չկատարած կամ թերի կատարած աշխատանքի համար։ «Սանիթեք» ընկերության վերջին ամիսների, մեղմ ասած, թերի […]

̰
Մեր ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ. «Սանիթեք»

16:22 02.09.2019

«Սանիթեք»-ը Երևանի քաղաքապետին հասցեագրված նամակ է հրապարակել՝ ուղղված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպես քաղաքապետարանի կողմից «Սանիթեք»-ին ներկայացվող ծանուցումների պատասխան:    «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլից Հարգելի պարոն քաղաքապետ, Ձեր կողմից բազմաթիվ անգամ հրապարակայնորեն նշվել է, որ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ […]

̰
«Սանիթեքն» արդեն չորրորդ օրն է՝ հրաժարվում է աղբահանություն իրականացնել. քաղաքապետարան

11:39 01.09.2019

Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ «Սանիթեքն» արդեն չորրորդ օրն է հրաժարվում է աղբահանություն կատարել: ««Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում: Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, […]

̰
Վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայությունների մատուցումը. հայտարարություն

16:34 28.08.2019

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աղբահանության իրականացումը վերջնական վտանգված է: «Սիրելի՛ երևանցիներ, Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայությունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ: Ընկերությունը հայցում […]

̰ ̰
Ինչպե՞ս է մաքրում «Սանիթեքը» թուրքական քաղաքները. ընկերության տնօրենի բացառիկ հարցազրույցը

19:05 20.08.2019

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:

̰
«Սանիթեքը» չի ընդունում «մենաշնորհ» տերմինը. ընկերության տնօրենի բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին

18:01 20.08.2019

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:

̰
Լա՞վ է արդյոք «Սանիթեքը» մաքրում Երևանը. ընկերության տնօրենի բացառիկ պատասխաններն այսօր՝ «Հորիզոն»-ի ժ. 22.00-ի թողարկմանը

17:01 20.08.2019

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:

̰
«Սանիթեք»-ի տնօրենի բացառիկ հարցազրույցն այսօր` «Հորիզոն»-ի ժ. 22։00-ի թողարկմանը

16:08 20.08.2019

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:

̰
BACK_TO_TOP