11:40 29.05.2018
ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցները համարում են, որ ազատ արձակվելու դեպքում Սամվել Բաբայանը չի գնալու Արցախ և իր անելիքը Հայաստանում է պատկերացնում։ Այս մասին այսօր ասել է նրա աջակիցներից Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով՝ խոսակցություններ կան, թե իբր ազատվելուց հետո Բաբայանը կարող է գնալ Արցախ և այնտեղ ցնցումներ առաջացնել։ Այդ կարծիքներն, ըստ Թևանյանի, տարածում են […]
18:20 26.05.2018
«Որևէ մեկը այն անձանցից, ով նախաձեռնել է այդ բողոքի ակցիան, կարծում եմ՝ կասկած չունեն, որ Վճռաբեկ դատարանի կողմից այդ գործի ընդունելը դեռ բոլորովին չի նշանակում դրական որոշում և սպասելիքների արդարացում»,- անդրադառնալով Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ու հարազատների՝ Վճռաբեկ դատարանի մոտ իրականացվող բողոքի ակցիաներին՝ նշել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: […]
20:38 25.05.2018
Այսօր կեսօրից հետո տեղեկություն տարածվեց, որ Սամվել Բաբայանին պատրաստվում են ազատ արձակել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի երաշխավորագրերի հիման վրա: Լրատվամիջոցները ԱԱԾ անցագրային բյուրոյի դիմաց մոտ մեկ ժամից ավելի սպասում էին Սամվել Բաբայանի ազատ արձակմանը: Ավելի ուշ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի […]
13:43 24.05.2018
ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանն այսօր հայտարարել է, որ ամենակարճ ժամկետում ընթացք է տրվելու Սամվել Բաբայանի գործով ներկայացված բողոքներին:
11:12 21.05.2018
Այս պահին ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի
10:52 18.05.2018
Առաջարկ է եղել մինչև երկուշաբթի ժամանակ տալ որոշման մասին հայտնելու համար, սակայն Սերժիկ Ավետիսյանն այնուամենայնիվ պնդել է, որ հնարավոր չէ այս պահին որևէ ժամկետ նշել։
13:33 10.05.2018
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը նշել է, որ ինքը Բաբայանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացրել:
15:05 24.03.2018
Առանձնացված մասով գործը քննող նոր դատավոր է նշանակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրի դատավոր Արշակ Վարդանյանը, որը հայտնի է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությամբ:
14:43 27.02.2018
«Վերաքննիչ դատարանից ակնկալում էինք արդարություն ընդամենը, պետք է բավարարվեր մեր բողոքը, քանի որ այն հիմնավոր էր, փաստերի վրա հիմնված, հիմնված ճիշտ քրեաիրավական դատողությունների վրա: Պատրաստվենք վճռաբեկ բողոքի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
13:31 27.02.2018
Մեկնաբանելով ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաբերյալ քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց քաղաքական մթնոլորտի շիկացման պատճառով, նախընտրական շրջանում
11:31 27.02.2018
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հրապարակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը: Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի, Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի պաշտպանների բողոքներն ու անփոփոխ թողեց առաջին ատյանի կայացրած դատավճիռը:
15:30 26.02.2018
ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաքննիչ բողոքը: Դատարանը հնարավորություն տվեց ամբաստանյալներին վերջին խոսքն ասել:
14:34 26.02.2018
ՀՀ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանը պաշտպանական ճառի իրավունք տվեց նաև ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին:
12:47 26.02.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում քննվում է «Իգլայի» և ապօրինի գումարներ օրինականացնելու մեղադրանքով Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործով վերքաննիչ բողոքը: Դատարանն այսօր լսելու է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանին:
12:33 26.02.2018
Սամվել Բաբայանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը ապօրինի փողերի օրինականացման դրվագով ևս հիմնավորված չէ,ՀՀ վերաքննիչ դատարանում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: «Ապացուցված չէ,որ այդ 5 հազար եվրո թղթադրամները տվյալ հանցակազմի առարկա են, դա արդեն բավարար է,որ մեղադրանքը անհիմն համարվի»,-ասաց նա: «Որպես ապացույց բերվել են Ինտերպոլից ստացված գրություններն այդ փողերի մասին: Նրանցում նշված են այդ […]
14:22 09.02.2018
Եթե իմ ընկեր Ժորիկին ասում եմ՝ ժորա, էսքան ներս ենք գալիս – դուրս ենք գնում, եթե լավ զենքերի տեղ գիտես, կասես նախարարության հետ համապաատսխանացնեմ: Եթե կլինի, ես իմ աչքով կտեսնեմ, նվեր կտամ բանակի: Էս մարդը ինչա արել, որ ստեղա,- «Իգլայի» գործով վերաքննիչ բողոքի ժամաբնակ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախ խնդրեց տեղից նստած խոսել, քանի որ ճնշումը բարձր է, ապա սկսեց ներկայացնել իր վերաննքիչ բողոքը:
15:17 02.02.2018
ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր ցուցմունք է տվել «Իգլայի» և «փողերի լվացման» համար անցած տարվա նոյեմբերի 28- ին 6 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
18:53 22.01.2018
Վերաքննիչ դատարանում Սամվել Բաբայանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց մինչև փետրվարի 2-ը: Ինչպես արդեն տեղեկացրել էր shantnews.am-ը դատարանը մերժել էր Սամվել Բաբայանի միջնորդությունը դատախազ Արամ Արամյանին բացարկ հայտնելու մասին, որին միացել էին բողոք ներկայացրած նաև մյուս երկու ամբաստանյալները: Հիշեցնենք, որ մյուս չորս ամբաստանյակլները բողոք վերաքննիչ չեին ներկայացրել: Միջնորդությունը մերժելուց հետո դատարանը հնարավորություն է տվել ամբաստանյալներին ներկայացնել […]
15:56 22.01.2018
Սամվել Բաբայանը բացարկի միջնորդություն հայտնեց պետական մեղադրողին՝ ասելով, որ նա պատվեր է կատարում՝ անկողմնակալ չէ: Պետական մեղադրողը միջնորդությունը համարեց անհիմն: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, սակայն որոշ ժամանակ անց, վերադառնալով, դատարանը միջնորդությունը մերժեց:
13:03 28.11.2017
Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների, Արմեն Պողոսյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի դատաքնությունը: Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը միակն է,ով մեղադրվում է երկու դրվագով՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք՝տվյալ դեպքում եվրո թղթադրամներ ձեռք բերելու համար: «Իգլայի» դրվագով մեղադրվում էին նաև Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու՝ այսինքն ապօրինի փողերը օրինականցնելու համար մեղադրվում էին Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:
ատարանը մեղավոր ճանաչեց բոլորին: Ամբաստանյալ Ժորա Զաքարյանի դատապարտեց 2 տարվա ազատազարկման՝ պատժի կրումը պայմանականորեն չկիրառելով և սահմանելով փորձաշրջան 2 տարի ժակետով:
Դավիթ Հարությունյանը ևս դատապարտվեց 2 տարվա ազատազարկման, պատժի կիրառումը պայմանանականորեն չկիրառելով և սահմանելով փորձասշրջան:
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարի ազատարզրկման պայմանականորեն չկիրառելով պատիժը և սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Կարեն Քոչարյանին նշանակվեց պատիժ 2 տարի 6 ամիս ժամկետով, պատժի կրումը պայմանականորեն չկիրառեով և սահմանելով փորձաշրջան: Արմեն Պողոսյանին նշանակվեց պատիժ ազատազրկում 2 տարի ժակետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ:
Սանասար Գաբրիելյանին նշանակվեց պատիժ՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ: Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագներով, նշանակվեց պատիժ հանցագործության մեկ դրվագի համար ազատազրկում 3 տարի ժամկետով, մյուսի համար՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժները մասնակիորեն գումարելով վերջնական պատիժ նշանակվեց 6 տարի ազատազրկում՝ խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելով և պատժի սկիզբը համարելով 2017 թվականի մարտի 22 ից, նրան կալանքի վերցնելու պահից սկսած: Սամվել Բաբայանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը դատավճռի հրապարակումից հետո ասաց, որ մտադիր են դատավճիռը բողոքարկել բոլոր ատյաններում, եթե հարկ լինի՝ կդիմեն նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
10:14 28.11.2017
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Նախորդ նիստում Սամվել Բաբայանը հանդես էր եկել պաշտպանական ճառով՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» գործով իրեն ուղղված մեղադրանքը։ Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին, Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ կրիմինալ տարր պարունակող որևէ քայլ չի կատարել.
«Գումարը օրենքով ուղարկել են, ես ասել եմ ՝ ումից եմ գումարը ստացել, ով է ուղարկել առաջին րոպեից, որևէ բան չեմ թաքցրել: »:
Նշենք, որ դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել էր դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։
17:58 27.11.2017
Բաբայանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ այսօր պաշտպանական ճառով հանդես է եկել Իգլայի գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը: Նա ասել է, որ Սամվել Բաբայանը կապ չունի«Իգլա» համալիր ձեռք բերելու հետ:Ինքն է եղել նախաձեռնող, ցանկացել է Արցախի բանակին նվեր տալ:Ամբաստանյալ Արմեն Պողոսյանին է հանձնարարել, նա էլ գտել է Հրաչյա Մայիլյան անունով մեկին, ասել է նա կարող […]