TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Սամվել Բաբայան

Մենք խոսում ենք քաղաքացիության հարցի մասին, ոչ թե հաշվառումից հանվելու. Սամվել Բաբայանը՝ ոստիկանության պարզաբանման մասին

18:29 26.02.2019

Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն արձագանքել է Արցախի ոստիկանության պարզաբանմանը՝ իրեն քաղաքացիությունից զրկելու մասին: Նա ընդգծել է՝ հաշվառումն ու քաղաքացիությունը տարբեր բաներ են: Բաբայանը սպասում է գրավոր պատասխանի, որից հետո կորոշի՝ դիմե՞լ դատարան, թե՞ ոչ: «Մենք խոսում ենք հաշվառումից հանվելու մասին, ցանկացած քաղաքացի կարող է հաշվառումից հանվել, ես 2007 թ. հանվել եմ հաշվառումից, […]

̰
Սամվել Բաբայանն իր դիմումի համաձայն հանվել է Ստեփանակերտի իր բնակարանի հաշվառումից. Արցախի ոստիկանություն

16:18 26.02.2019

Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարված հարցումները և հարցի հանրային հնչեղությունը՝ հայտնում ենք, որ Սամվել Անդրանիկի Բաբայանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում վերահաշվառելու վերաբերյալ Սամվել Բաբայանի լիազորված անձի դիմումին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է գրավոր […]

̰
«Էժանագին շահարկումները կտրենք քաղաքացու թանկարժեք իրավունքներով»․ Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը Արցախի ԿԸՀ նախագահին

23:32 25.02.2019

Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակն արձագանքել է Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի հարցազրույցին։ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունն ներկայացնում ենք ստորև. «Տիկինը չի հասկացել, որ այստեղ բարոյականության ու անբարոյականության խնդիր չկա, քանի որ բարոյականության ու անբարոյականության ճամփաբաժանը դժվար դուք կարողանաք որոշել՝ ամբողջովին թաթախված լինելով ընտրակեղծարարության մեջ։ Բարոյական ու անբարոյական եք […]

̰
Չեմ կարծում, թե կարող է Արցախում լինել քաղաքական որոշում՝ որևէ մարդու քաղաքացիությունից ապօրինաբար զրկելու մասին. Դավիթ Բաբայան

19:52 25.02.2019

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, արձագանքելով Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկելու փաստին, SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Ինչպես հասարակության բացարձակ մեծամասնությունը, ես էլ նոր իմացա, կարծում եմ՝ պետք է պատկան մարմիններից ճշտել՝ ինչ է իրականում տեղի ունեցել, որովհետև դա տեղի չի ունեցել երեկ, նախորդ օրը, 2006 […]

̰
Եթե հասարակական պահանջ լինի, կայքում կզետեղենք. Արցախի ոստիկանությունը՝ Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկելու մասին

18:12 25.02.2019

Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր հայտարարեց, որ պատահաբար իմացել է՝ իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից: SHANTNEWS.am-ը փորձեց արձագանք ստանալ Արցախի ոստիկանությունից: «Ինչպես լրատվամիջոցներում է տարածվել, Սամվել Բաբայանը այդ հարցով դիմել է, եթե մենք այդպիսի անհրաժեշտություն տեսնենք, հասարակական պահանջ լինի, մենք մեր կայքում կամ ֆեյսբուքյան էջում զետեղելու ենք, առայժմ այսքանը: Այլ մեկնաբանություն […]

̰
Արցախի Սահմանադրությունը թույլ չի տալիս մարդուն քաղաքացիությունից զրկել, ու կետ, տոչկա. Սամվել Բաբայան

17:29 25.02.2019

Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր պատահաբար պարզել է, որ իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բաբայանը նշեց. «Դա իմ պաշտպանն է պարզել, ես այսօր եմ իմացել, որ նման բան կա: Ներքին գործերի կայքից հանված են փաստաթղթերը, և Սամվել Անդրանիկի Բաբայան՝ չկա նման անձնավորություն Արցախում, նման քաղաքացի չկա, հանել են: […]

̰
Սամվել Բաբայանը նոր է իմացել, որ իրեն զրկել են ԼՂ քաղաքացիությունից. «Ազատություն»

13:02 25.02.2019

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիմում է դատարան Լեռնային Ղարաբաղի իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով: «Ինձ զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից, այն դեպքում, երբ ես որևիցե անգամ ո՛չ դիմում եմ գրել, ո՛չ դրա մասին հայտարարել եմ: Այդ հարցով դատարան ենք մտնում՝ դիմում, որ վերականգնեն: Որովհետև դա հակասում է […]

̰
Արցախի ՄԻՊ-ի արձագանքը Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությանը

12:52 25.02.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Արցախի հերոս» Սամվել Բաբայանի գրասենյակը օրերս դժգոհություն էր հայտնել փետրվարի 18-ին ստորագրահավաքի վերաբերյալ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կարգի օրինականությունից և այս առթիվ հրավիրել է ԱՀ ու ՀՀ ՄԻՊ գրասենյակների ուշադրությունը: Հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ասել է, որ քաղաքացիների կողմից հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես […]

̰
«Օրենքից բարձր չթռնեք, օրենքից բարձր միայն ժողովրդի ձայնն է»․ Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը Դավիթ Բաբայանին

23:45 24.02.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը պատասխանել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությանը՝«որևէ մեկը չի կարող լինել օրենքից բարձր, ու Արցախի իշխանությունները չեն խոչընդոտում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին»: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Օրենքի գերիշխանության փիլիսոփայություն քարոզող Դավիթ Բաբայանին Ցավում ենք, որ պարոն Դավիթ Բաբայանը հանդես է գալիս Արցախի իշխանության կամայականությունները […]

̰
«Դուք ինքներդ եք դրդում ժողովրդին վաղաժամ որոշումների, այն է՝ հեղափոխության»․ Սամվել Բաբայանի գրասենյակը՝ Արցախի իշխանություններին

21:00 23.02.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Արցախի իշխանություններին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին չխոչընդոտել: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ինչպես և սպասելի էր, Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո, այն է՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար ստորագրահավաք սկսելը, Արցախի իշխանական թևը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն պետք է ենթարկվեր սթրեսի։ Սակայն սպասելի […]

̰
Արայիկ Հարությունյանը պատասխանել է Սամվել Բաբայանի հայտարարություններին

17:24 06.02.2019

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել գրառմամբ, որտեղ անդրադարձել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե իբր Սերժ Սարգսյանը 2017թ.-ին Արցախի իշխանություններին պարտադրել է զիջումներ, որին որևէ հակազդեցություն չի եղել: «Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017 թ.-ին ՀՀ […]

̰
Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել

17:34 05.02.2019

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել: Այս մասին Բաբայանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: «Քաղաքական ուժերը, Հայաստանի ղեկավարության գլխավորությամբ, պետք է նստեն, ընդհանուր մի փաստաթուղթ մշակեն, որով առաջնորդվելու է ոչ միայն Փաշինյանը»,- ասել է Բաբայանը: Նա նշել է, որ այդ փաստաթղթի […]

̰
Սամվել Բաբայանը չի ցանկանում անմասն մնալ Արցախի նախագահի ընտրություններին. «Ժողովուրդ»

09:05 05.02.2019

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից չի ցանկանում անմասն մնալ նաև Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձևավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի նախագահի ամենաճիշտ թեկնածուն: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Սամվել Բաբայանը, […]

̰
Սամվել Բաբայանը մտադիր է 2020թ. մասնակցել Արցախի նախագահի ընտրություն­ներին. «Ժամանակ»

09:56 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում: Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա´մ Հայաստանում՝ ազատության մեջ կամ կալանավայրում: Սեր տեղեկություններով՝ Բաբայանը Արթուր Վանեցյանին խնդրել է ապահովել […]

̰
Սամվել Բաբայանի պարտատերերն ավելացել են, նա հրաժարվում է վերադարձնել պարտքերը. «Ժամանակ»

10:18 05.09.2018

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ավելացել են Սամվել Բաբայանի պարտատերերը, որոնց Բաբայանը տարիներ շարունակ պարտք է և հրաժարվում է վերադարձնել: Պարտատերերից ով խորամանկ է եղել, պարտքը տրամադրել է ստացականով, ստիպել, որ Բաբայանը ստորագրի պարտքի տրամադրման մասին փաստաթուղթ: Իսկ ով՝ ոչ, առ այսօր փորձում է հետ ստանալ իր պարտքը: Ընդ որում՝ խոսքը բավական երկարաժամկետ պարտքերի մասին է՝ սկսած 2010-2012 […]

̰
Արցախի անկախությունը նվաճել ենք մեր միասնականության, կամքի և մտքի շնորհիվ. Սամվել Բաբայան

00:00 03.09.2018

Արցախի անկախությունը մենք նվաճել ենք մեր միասնականության, կամքի և մտքի շնորհիվ, անկախությանը հասել ենք ծանր գնով և արժանապատիվ կեցվածքով: Այս մասին ասված է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ Արցախի անկախության տոնի կապակցությամբ տարածած շնորհավորական ուղերձում: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: Արցախի անկախությունը մենք նվաճել ենք […]

̰
Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել

13:34 28.08.2018

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով այսօր մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել «Սասնա ծռերի» և Ռոբերտ Քոչարյանի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել  Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է […]

̰
Սամվել Բաբայանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանի հետ. ո՞րն է այցի նպատակը

17:46 10.07.2018

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱՀ հերոս Սամվել Բաբայանն Արցախում է: Նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ և քննարկել շփման գծում տիրող իրավիճակին, Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրները: «Հայկական ժամանակ»-ը փորձել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից մանրամասներ ճշտել Սամվել Բաբայանի այցի նպատակների մասին: – Պարոն Բաբայան, Սամվել Բաբայանն ինչո՞ւ է եկել Արցախ: – Նա հայտարարել է, […]

̰
Սամվել Բաբայանն ու Բակո Սահակյանը հանդիպել են

15:04 10.07.2018

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը գտնվում է Արցախում։ Այս մասին տեղեկացնում է Armlur-ը: Բաբայանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Քննարկվել են շփման գծում տիրող իրավիճակն ու Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրներ։

̰
Ոչ թե գնացել են մարդ խփելու, այլ դա ստացվել է ստեղծված իրավիճակում. Բաբայանը՝ ոստիկանների սպանության մասին

16:12 20.06.2018

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով այսօրվա նիստին մասնակցելու եկած Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանների սպանությանը և մեղավորներին պատժվելուն: «Խփողների վրա պետք է քրեական գործը շարունակվի, հաստատվի, և այդ մարդիկ պետք է ինչ-որ պատիժ կրեն: Իսկ ծնողների հետ պետք է ազդեցիկ մարդիկ զրուցեն, պատժի սահմանը չպետք է լինի […]

̰
Ես ինչքան Փաշինյանին գիտեմ, նա մինչև վերջ գնալու է. Սամվել Բաբայան

15:18 20.06.2018

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով այսօրվա նիստին մասնակցելու էր եկել նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին: «Միշտ էլ այդպես է եղել, 25 տարի է՝ այդպես էլ գնում է: Հանրապետականներից բոլորն էլ գիտեին, բոլորն էլ նույն կոռուպցիոներներն են: Պետության ղեկավարն այդքանը ղեկավարում է, ամենքին […]

̰
Ո՞վ է հորդորել Սամվել Բաբայանին հանդարտեցնել ապրիլյան հեղափոխական տրամադրությունները

19:39 15.06.2018

Բոլոր այն կոչերն ու հորդորները, որոնք պետք է հանդարտեցներին ապրիլյան հեղափոխական տրամադրությունները, Սամվել Բաբայանը մերժել է: Այս մասին այսօր «Երևան» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը: «Թե ով  է, թողնենք հետագային»,- ասել է Բաբայանը՝ չտալով կոնկրետ անուն, սակայն հաստատելով լրագրողների այն դիտարկումները, թե իրեն հորդորել են հանդարտեցնել հեղափոխական տրամադրությունները: Բաբայանը […]

̰
Ձերբակալմանս պատճառը եղել է քաղաքական. Սամվել Բաբայան

19:17 15.06.2018

«Իմ ձերբակալման պատճառը եղել է քաղաքական: Ազգային անվտանգության շենքում ինձ հետ խոսել են, ասել են, որ մենք արդեն 5 տոկոսի շեմն անցել ենք և պատրաստվում ենք մեծ միտինգի, այսինքն՝ անցնելու ենք բոլոր շեմերը, պառլամենտում իրենք չեն կարողանա ունենալ մեծամասնություն, որն ունեին, դա արդեն մեծ պրոբլեմ էր: Դրա համար պիտի ինձ ձերբակալեին: Իմ այն հարցին, թե […]

̰
Այն, ինչ արել են իմ նկատմամբ, ոչ թե քաղաքական բանտարկություն է, այլ մարդուն առևանգել. Սամվել Բաբայան

19:10 15.06.2018

«Դեռ 2000 թվին, երբ ես «քաղբանտարկյալ» տերմինը մտցրի, որոշ քաղաքական գործիչներ դա շահարկում էին: Հենց դրա համար ես այդ բառը չեմ օգտագործում, բայց չօգտագործելով հանդերձ՝ փորձել եմ դատարանում ապացուցել ու դեռ պիտի ապացուցեմ՝ դա իրոք եղել է քաղաքական բանտարկություն: Այն, ինչ արել են իմ նկատմամբ, ոչ թե քաղաքական բանտարկություն է, այլ մարդուն առևանգել»,- այսօր ասել […]

̰
Սամվել Բաբայանն ազատ արձակվեց, քրեական գործը բեկանվեց և ուղարկվեց լրացուցիչ քննության

12:48 15.06.2018

Քիչ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը  բավարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և վեց ամբաստանյալների` Արմեն Պողոսյանի,  Անդրանիկ և Կարեն Քոչարյանների, Ժորա  Զաքարյանի, Սանասար Գաբրիելյանի և Դավիթ Հարությունյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը` խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Ամբաստանյալներն ազատ արձակվեցին:  Բացի այդ, ամբաստանյալների վճռաբեկ բողոքները բավարարվեցին մասնակի` նրանց նկատմամբ կիրառված  Կենտրոն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր […]

̰
ՀՀ Վճռաբեկ դատարանը քննում է Սամվել Բաբայանի գործը

11:51 15.06.2018

ՀՀ վճռաբեկ դատարանը քիչ առաջ, Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի բողոքի քննությունը: Վեց տարվա ազատազարկման դատապարտված Սամվել Բաբայանը պահանջում է արդարացնել իրեն: Միևնույն ժամանակ դատարանն այսօր քննելու է Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանի բողոքը:  Դատարան են ներկայացվել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի […]

̰
Պատգամավորները Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխարինելու երաշխավորություն են ներկայացրել

18:22 13.06.2018

«Ծառուկյան» խմբակցությունից 11 և «Ելք» խմբակցությունից էլ 1 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխարինելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի Facebook-ի էջից:   https://www.facebook.com/enfiajyan/posts/2017988161604684   Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը մեղադրվում է «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ապօրինի գույքն օրինականացնելու մեջ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի […]

̰
4 նախկին պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել, որ Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի

14:26 12.06.2018

ԱԺ նախկին պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և Ռուբիկ Հակոբյանը  միջնորդություն են ներկայացրել, որպեսզի Սամվել Բաբայանի գործով բավարարվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ բերված բողոքը: Այս մասին նախկին պատգամավորները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշվում է. «Հերոսը պետք է ազատ արձակվի։ Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, […]

̰
Վճռաբեկ դատարանի մոտ Սամվել Բաբայանի աջակիցների բողոքի ակցիան ավարտվել է

14:48 04.06.2018

Վճռաբեկ դատարանի մոտ Սամվել Բաբայանի աջակիցների բողոքի ակցիան ավարտվել է։ Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և բոլոր քաղբանտարկյալներին: Մի քանի ելույթից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ ակցիան իրականացնեն հունիսի 15-ին, քանի որ այդ օրը քննվելու է Սամվել Բաբայանի խափանման միջոց […]

̰
Հունիսի 15-ին քննվելու է Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու հարցը

13:59 04.06.2018

Վճռաբեկ դատարանի դիմաց այս պահին բողոքի ակցիա է իրականացվում: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և բոլոր քաղբանտարկյալներին: Ցուցարարների ձեռքերին Բաբայանի նկարներն են և պաստառներ, որոնց վրա Սամվել Բաբայանի լուսանկարներն են և գրված է «Ազատություն Սամվել Բաբայանին»: Ըստ ներկաների՝ իրենց միակ նպատակն է, որ ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին: Նրանք […]

̰
BACK_TO_TOP