16:44 25.01.2018
«Արցախ» ֆուտբոլային ակումբի նոր դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը, ակումբի մամուլի ծառայությանը պատմել է,թէ ինչպես է մերժել Ադրբեջանի Մ21 հավաքականի առաջարկը և տեղափոխվել «Արցախ»
«Ես առաջարկ եմ ունեցել Ադրբեջանի Մ21 հավաքականից, սակայն վստահեցի իմ գործակալ Հովհաննես Գոհարյանին, ով նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականում, և որոշում կայացրեցի տեղափոխվել «Արցախ»: Առաջին անգամ եմ Հայաստանում, այստեղ ինձ բոլորը շատ լավ ընդունեցին` տնօրենը, գլխավոր մարզիչը, ամբողջ թիմը: Տպավորությունները շատ լավ են, առաջին խաղում հաղթեցինք «Փյունիկին», հետո վստահ դուրս եկանք խաղադաշտ և ոչ-ոքի խաղացինք Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Ես հավատում եմ իմ թիմակիցներին, «Արցախը» ամբիցիոզ թիմ է, և այստեղ մենք պայքարելու ենք չեմպիոնության համար»,- ասել է Սամուր Ագամագոմեդովը:
Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես shantnews.am-ի խմբագրությանը։ Այլ ԶԼՄ-ներում սույն կայքի հրապարակումներից որևէ մեկը ամբողջական վերահրապարակելու համար անհրաժեշտ է խմբագրության համաձայնությունը: Լրատվամիջոցները կարող են shantnews.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ" պաշտոնական համաձայնության։.