15:35 13.02.2018
Փետրվարի 12-ին հայ-թուրքական սահմանի վրա սահմանախախտման 2 դեպք է արձանագրվել: Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը:
Առաջին դեպքը արձանագրվել է Կարսի նահանգի Դիգոր շրջանում, որտեղ 4 թուրք գյուղացի իրենց ձիերին են փնտրել և արդյունքում հայտնվել հայկական սահմանին՝ ռազմական արգելված գոտում: Նրանց հայտնաբերել են հայկական կողմի սահմանապահները:
Նույն օրը գրանցվել է նաև սահմանախախտման մեկ այլ դեպք: Այս անգամ խախտողը եղել է մի գյուղացի, ով փորձել է Արաքսում ձուկ որսալ: Սահմանախախտները ազատ են արձակվել՝ երկու կողմերի սահմանապահների բանակցության արդյուքնում:
Այս մասին SHANTNEWS-ը փորձեց տեղեկություն ճշտել ՀՀ ԱԱԾ-ից, սակայն լուրը ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին, նշելով, որ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում: