TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

սահմանադրական դատարան

Ջերմուկ համայնքի պայքարը ոչ թե բնապահպանական է, այլ հանուն բնական և սահմանադրական իրավունքների վերականգնման․ բնակիչների նամակը կառավարությանը

15:15 12.05.2019

Ջերմուկ համայնքի բնակիչները նամակ են հղել ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը: Նամակում նրանք նշում են, որ Ջերմուկ համայնքի պայքարը ոչ թե բնապահպանական է, այլ հանուն բնական և սահմանադրական իրավունքների վերականգնման: Նշվում է նաև, ոև Ոստիկանությանը քրեական գործ է հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ: «Կարծում ենք՝ գիտակցում եք, որ դատարանի […]

̰
Ես Ռոբերտ Քոչարյանի գործով չեմ հետաքրքրվում. Նիկոլ Փաշինյան

21:35 08.05.2019

ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացրել է վերջնական դատական ակտ, և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

̰
Արմեն Սարգսյանը Փաստաբանների պալատի նախագահի հետ քննարկել է դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցը

14:37 08.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին: Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

14:17 08.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին: Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ:  

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ

12:15 07.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին: Հանրապետության նախագահը լսել է նաև […]

̰
ՍԴ-ն որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի օգտին

12:08 07.05.2019

Այսօր Սահմանադրական դատարանում գրավոր կարգով քննվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Սահմանադրական դատարանը բավարարել է դիմումը: Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո խոսել է լրագրողների հետ՝ այդ իրավիճակն անվանելով աննախադեպ: «Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերալ որոշումն առաջնային կայացվել […]

̰

22:55 04.05.2019

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, «Սիրելի ընկերներ, Ուրախ եմ տեղեկացնելու, որ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել իմ դիմումը, որը վերաբերում է Սահմանադրությանը Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի համապատասխանությունը վիճարկելուն: Այդ դիմումով վիճարկում եմ այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ ՀԴՄ-ների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, […]

̰
ՀՔԱՎ-ը կոչ է անում դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը «Զվարթնոց»-ում

17:22 02.05.2019

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել` անդրադառնալով նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին ՀՀ մուտքի արգելքին: Նշենք, որ ուկրաինացի պատգամավորը պետք է մասնակցեր 2019թ․ մայիսի 2-ին Երևանում կայանալիք հակակոռուպցիոն ֆորումին: Նա ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ժամանել է8 «Զվարթնոց» օդանավակայան և պարզել, որ մուտքի արգելք ունի։ ՌԴ սահմանապահները հրաժարվել են հայտնել […]

̰
ՍԴ դատավորի թեկնածու դառնալու հայտ է ներկայացրել 3 անձ

16:53 02.05.2019

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով այս պահի դրությամբ դիմել է 3 թեկնածու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից: «Այս պահի դրությամբ դիմել են Հովհաննես Վարդգեսի Հովհաննիսյանը, Մարտին Անդրանիկի Մանուկյանը և Արմեն Գոգոլի Ներսիսյանը»,- ասել է նա: Դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը կլրանա վաղը` մայիսի 3-ին։

̰
Արման Թաթոյանն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

16:00 30.04.2019

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, Օմբուդսմենի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, այդ թվում՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, […]

̰
ՍԴ նախագահի խնդիրը չէ որոշել, թե ով պիտի դառնա դատավոր. Հրայր Թովմասյան

12:00 24.04.2019

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից փորձեցին ճշտել նաև ՍԴ դատավորի թափուր հաստիքի մասին: Հրայր Թովմասյանը նշեց, որ օրվա խորհուրդն այլ է նման հարցադրումների համար, բայց, այնուամենայնիվ, նշեց. «Առիթ ունեցել եմ ասելու, որ Սահմանադրական դատարանի նախագահի խնդիրը չէ որոշել, թե ով պիտի դառնա դատավոր: Դա որոշում է Ազգային ժողովը, որոշում է ՀՀ նախագահը»: […]

̰
Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ անդամի նոր թեկնածու, ԱԺ–ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել. Արարատ Միրզոյան

14:05 22.04.2019

«Սահմանադրական դատարանի նոր անդամի նոր թեկնածություն դեռ չենք ստացել, համենայնդեպս, երկուշաբթի առավոտից ինձ ոչ մեկը չի զեկուցել թեկնածության մասին, ով կլինի՝ չգիտեմ»,- ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողն այս իրավիճակն արհամարհական վերաբերմունք անվանեց նախագահի ինստիտուտի նկատմամբ, քանի որ արդեն 3-րդ անգամ է` նախագահի առաջարկած թեկնածուն չի ընտրվում, ինչին ԱԺ […]

̰
Որպես Սահմանադրական դատարանի թեկնածու, մարդը պիտի պահպանի չեզոքություն և կարողանա համոզել ԱԺ պատգամավորներին իր օգտին քվեարկել. Արտակ Զեյնալյան

23:24 20.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների գործունությանը. «Որպես Սահմանադրական դատարանի թեկնածու, մարդը պիտի պահպանի չեզոքություն և կարողանա համոզել ԱԺ պատգամավորներին իր օգտին քվեարկել: Մենք ներմուծել ենք թեկնածուների ընտրության ավելի մասնագիտական ընթացակարգ, ով անցնելու է մասնագիտական փուլով»: Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՍԴ դատարանի թագավորի թեկնածուն պիտի […]

̰
Հայտարարություն` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ

15:54 19.04.2019

Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-21-Ա կարգադրության 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մինչև ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ (Երևան, «Հանրապետության տուն», Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով ([email protected]) կարող են ներկայացնել Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» […]

̰
ՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի փաստաբանը դիմում կներկայացնի դատական ակտի վերանայման համար

11:32 19.04.2019

Օրեր առաջ Սահմանադրական դատարանում Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը հիմք ընդունելով՝ Ղազարյանի պաշտպանական կողմը, ի հայտ եկած նոր հանգամանքով պայմանավորված, առաջիկայում դիմում կներկայացնի վերջնական դատական ակտի վերանայման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Վ. Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։ Նշենք, որ Սահմանադրական դատարանը Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում որոշել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական […]

̰
Նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ

19:22 18.04.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության […]

̰
Խորհրդարանի ցանկացած որոշում քաղաքական որոշում է. Գոռ Հովհաննիսյան

18:34 16.04.2019

«Երևի թե կարելի էր հարցերից ու ելույթներից հետո էսպիսի արդյունք ակնկալելը»,- այսօրվա ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը, որն այսօր չընտրվեց այդ պաշտոնում: Լրագրողներից մեկի այն դիտարկմանն ի պատասխան, թե գուցե Մարտի 1-ի գործի վերաբերյալ թեկնածուի մեկնաբանությունները նպաստեցին դրան, Գոռ Հովհաննիսյանը հավելեց, որ հստակ պատասխան ակնկալել մի հարցի վերաբերյալ, […]

̰
ԱԺ-ն դեմ է քվեարկել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին

18:09 16.04.2019

Ազգային ժողովում պատգամավորների քվեարկության արդյունքներով ՀՀ նախագահի կողմից որպես Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չի ընտրվել։ Այս մասին քվեարկության արդյունքները խորհրդարանին ներկայացնելիս ասաց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքերով՝ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, և ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ – 24, դեմ – 75, անվավեր […]

̰
Ա´յ ախպեր ջան, ասա՝ տեղ չունենք. Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում անեկդոտ պատմեց

15:52 16.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ծրագրի քննարկումից հետո նշեց, որ իրեն զարմացրել են քննարկումների ընթացքն ու շեշտադրումները: «Ես զարմանում եմ, թե ինչու ենք այստեղ քննարկում այդ հարցը: Դա դարձել է նեգատիվ բան. հանրապետության նախագահը՝ սահմանադրական մի մարմին, իր իրավասություններով խորհրդարանին է ներկայացրել թեկնածություն, խորհրդարանը՝ իշխանության մյուս թևը, […]

̰
Ուզում եմ առաջարկել իմ ներդրումը հայկական իրավունքի զարգացման գործում. Գոռ Հովհաննիսյան

12:29 16.04.2019

Խորհրդարանում այսօր ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը: Նա պատգամավորներին ներկայացրեց կենսագրական որոշ տվյալներ՝ ստացած կրթության, աշխատանքային փորձի վերաբերյալ: Հովհաննիսյանն ասաց, որ 2001 թ.-ից աշխատում է իրավունքի ոլորտում: Դասավանդել է աշխարհի մի շարք առաջատար բուհերում: Չորս լեզու գիտի՝ գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, մի քիչ էլ՝ ֆրանսերեն: ՀՀ քաղաքացի է, ծառայել է հայկական բանակում: «Ուզում […]

̰
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը

10:15 16.04.2019

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Օրակարգում են կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի, նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու […]

̰
Ինձ չընտրելու պատճառ չեմ տեսնում. ՍԴ դատավորի թեկնածու

14:07 15.04.2019

ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ քննարկել են իրավական հարցեր՝ սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի վերաբերյալ: Նա ասաց, որ հանդիպումից լավ տպավորություն է ստացել: «Զրույցը դուր եկավ, ջերմ մթնոլորտում հետաքրքիր զրույց էր, հուսով եմ՝ ես էլ եմ լավ տպավորություն թողել»,- ասաց նա: […]

̰
Կորեայի դատարանը հղիության արհեստական ընդհատման արգելքը հակասահմանադրական է ճանաչել

19:20 11.04.2019

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ հղիության արհեստական ընդհատման արգելքը, որը գործում է 1953 թվականից ի վեր, հակասահմանադրական է: Այս մասին հայտնում է Reuters-ը: Բացի դրանից՝ դատարանում որոշել են, որ հղիության արհեստական ընդհատում կատարող բժիշկները չպետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, եթե ունեն այդ քայլին դիմող կանանց թույլտվությունը: Սահմանադրական դատարանում ընդգծել են, որ հղիության արհեստական […]

̰
Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Մակրոնի` ապրիլի 24-ը Հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին

17:42 11.04.2019

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին: Այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում, հայտնում է Ermenihaber-ը: Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ այդ հրամանագիրը խախտում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումները: Արտգործնախարարը ասել է. «Մակրոնը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայերին […]

̰
ԵԽԽՎ-ն և մյուս դիտորդները Հայաստանի խորհրդարանի ընտրությունները ճանաչել են ազատ, արդար, ժողովրդական և մրցակցային․ Փաշինյան

14:30 11.04.2019

ԵԽԽՎ-ում իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ու հիշատակեց նաև ԵԽԽՎ և այլ միջազգային կառույցների դերն այդ ընտրությունների դիտորդական առաքելությունում։ «Այդ ընտրություններում մեր քաղաքական ուժը ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն, բայց կարևորը ոչ թե սա է, այլ այն, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը տեղի ունեցած ընտրությունները որակեց […]

̰
Գերմանիայի ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

13:31 09.04.2019

Հայաստան կատարած այցի շրջանակում Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանի նախագահի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

̰
Կառավարության, նախագահի ու ԱԺ-ի կողմից հանդիպում ենք իրավունքի և օրենքի գերակայության, սահմանադրական սկզբունք-նորմերի անտեսման. ՀՅԴ

18:34 07.04.2019

Թե՛ կառավարության, թե՛ Հանրապետության նախագահի ու նաև Ազգային ժողովի կողմից դեռևս հանդիպում են իրավունքի և օրենքի գերակայության, ինչպես նաև սահմանադրական այլ սկզբունք-նորմերի անտեսում: Այս մասին նշված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, որում անդրադարձ է կատարվում կառավարության անդամների նշանակման սահմանադրական հարցին: «Պետական իշխանության մարմինները օր առաջ պետք է վերացնեն այս […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Դաշնային ՍԴ նախագահին

18:45 05.04.2019

Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային Սահմանադրական դատարանի և երկրորդ Սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի: Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց Գերմանիայի […]

̰
ՄԻՊ դիրքորոշումը Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմերի ձևավորման վերաբերյալ

11:11 05.04.2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմերի ձևավորման վերաբերյալ հարցը: Այն քննարկվել է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի նիստում: Նույն հարցով Պաշտպանին է դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Անահիտ Սարգսյանը: Քննարկումների շրջանակում ուսումնասիրության առարկա են դարձել ինչպես ՀՀ գործող օրենսդրությունը, այնպես էլ՝ ««Տնտեսական […]

̰
Վարչապետը և Գերմանիայի ՍԴ նախագահը քննարկել են իրավական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

10:48 05.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում հայ-գերմանական հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական պարբերական փոխայցերն ու հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ դա […]

̰
BACK_TO_TOP