08:13 29.05.2019
Չինական հեռահաղորդակցական հսկա Huawei-ը դիմել է ամերիկյան դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել սև ցուցակում ընկերության ներառումը և ամերիկյան արտադրողներից բաղադրիչներ և տեխնոլոգիաներ գնելու արգելքը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ընկերությունում արգելքն անվանել են «զրկում հանրային իրավունքներից»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ առևտրի նախարարությունն ընկերությանը սև ցուցակում էր ներառել մայիսի կեսերին։
23:00 27.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն արձագանքել է Վճռաբեկ դատարանի հայտարարությանը, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված ՍԴ որոշումները խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը։ Պաշտպանական խմբի պատասխան հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Մամուլից հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն […]
22:19 27.05.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Մելիսի գլխավորությամբ: Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները։ Մասնավորապես, Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ իր աշխատանքի կարևոր ուղղություն է գործարարության պաշտպանությունը, որը իրականացվում է ինչպես գործարարների կողմից Պաշտպանին հասցեագրվող անհատական բողոքները քննարկելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով։ Մասնավորապես, […]
20:54 27.05.2019
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն ասել է, որ ԲԴԽ անդամները հաճախ ստանում են տեղեկություններ անձնանց մասին, որտեղ նշված են լինում, որ անձը ունի կոռուպցիոն հակումներ և այդ դեպքում ԲԴԽ անդամի խոսքերով՝ պետք է համապատասխան ստուգումներ կատարել: Խոսելով ԲԴԽ նախագահի հրաժարականի և վեթինգի մասին՝ նա նշեց. «Իրականում Գագիկ Հարությունյանը ունի հզոր միջազգային […]
17:37 27.05.2019
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի այսօր տարածած հայտարարության վերաբերյալ: Իր հայտարարության մեջ Վահե Գրիգորյանը նշում է, որ ՍԴ հայտարարությամբ հաստատվում է նախկինում իրենց արած պնդումները: Իսկ այդ պնդումները երկուսն են: «1․ Որևէ օրենքով նախատեսված չի եղել որևէ պահանջ, որ դատավոր Դ․ Գրիգորյանի նախագահությամբ դատարանը 20/05/2019-ին կայացրած իր […]
14:10 27.05.2019
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, և […]
19:57 25.05.2019
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է մի խումբ ակտիվիստների հրավիրած ցույցը, որի ժամանակ նրանք պահանջում են դատական համակարգից իրենց կարծիքով կոռումպացված չինովնիկների հեռանալը, ինչպես նաև իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատական համակարգի բարեփոխումների ծրագրում։ Ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանը մինչ ցույցի մեկնարկը ներկայացրել է իրենց պահանջներն ու անելիքները։ Նրա կարծիքով՝ իշխանություններն իրավունք չունեն դատական համակարգի վրա […]
14:50 25.05.2019
Թուրքիայի սահմանադրական դատարանը նախորդ տարիներին երկրի իշխանությունների ու տարբեր դատարանների՝ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը հայերի կրոնական ազատությունների խախտում է որակել, այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այս որոշումը վերաբերում է 2010 թվականից սկսած պատրիարքական նոր ընտրություններ անցկացնելու համար հայ համայնքի կողմից՝ Թուրքիայի տարբեր ատյաններ ներկայացված դիմումների մերժումներին: Գործընթացի նախապատմությունն հետևյալն է. 2010 թվականին, երբ Պոլսի […]
13:15 24.05.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
21:43 23.05.2019
«Մենք տեսնում ենք, որ այսօր պետք է սթափվել, և իշխանությունները պետք է լրջանան»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: «Շատ ճիշտ նպատակներով, բայց սխալ միջոցներով փորձելով այդ նպատակներին հասնել՝ մենք հեռանալու ենք այդ նպատակներից, ինչը մենք տեսնում ենք»,- ասել է Արմեն Ռուստամյանը: Նա նաև հայտարարել է, որ ներկայիս իրավիճակն […]
21:09 23.05.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես 2018թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին դատարանի կայացրած 18.05.2019թ. որոշման, այնպես էլ դատարանի կողմից նույն քրեական գործով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի […]
18:15 23.05.2019
ՀՀ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշում բողոքարկել է։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Վերջինս հայտնեց, որ արդեն բողոքներ են ներկայացվել վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ։ Հիշեցնենք, որ մայիսի 20-ին […]
16:02 23.05.2019
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում քննադատում են Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները՝ դրանք «լիազորությունների վերազանցում» որակելով։ Այս մասին հայտնում են ՀՀ վճռաբեկ դատարանից: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «ՀՀ Սահմանադրության սկզբունքի հետևողական կենսագործումն ապահովում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որի որոշումները մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել Սահմանադրության կայունության և զարգացման ապահովման, սահմանադրական արժեքների արմատավորման, միասնական սահմանադրական […]
13:50 23.05.2019
Այսօր խորհրդարան այցելած ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հարց է ուղղվել այն մասին, թե որքանո՞վ կա վիրահատական միջամտության կարիք դատական համակարգում: Հիշեցնենք, որ այդպիսի միջամտության անհրաժեշտության մասին օրեր առաջ խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նայած` ինչ ենք վիրահատում. եթե գլուխն ենք հեռացնում, այո´, չկա, եթե խոցն ենք հեռացնում, կա: Իհարկե, եթե չի լինում […]
12:52 23.05.2019
ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ ՍԴ-ից տեղեկացրին, որ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, և դիմումի […]
11:58 23.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան մի շարք հարցումների` ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և […]
21:26 22.05.2019
«Սահմանադրությունը ցանկացած դատավորի իրավունք է վերապահում իր վարույթում քննվող գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան՝ որոշելու օրենքի սահմանադրականությունը, քանի որ մեր իրավական համակարգը մշակվել է ոչ պրոֆեսիոնալների կողմից, և սահմանադրական կարգի տապալման դրույթը, որ կա Քրեական օրենսգրքում, ձևակերպված է շատ լղոզված»,- ասել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ […]
23:38 21.05.2019
ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Որպես հավելում նախորդ գրառման և իբրև պատասխան վերջինիս վերաբերյալ փաստաբան Արամ Վարդևանյանի գեղեցիկ փաթեթավորված, բայց խիստ յուրովի մեկնաբանությունների. Նախ՝ հստակ ներկայացրել ենք խնդրո առարկայի վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակը: Եթե ոմանք դա չեն ընկալում, նշում ենք վերստին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի […]
18:15 21.05.2019
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարտի 1-ի գործը կասեցնելու դատական որոշմանը: Նա գրել է. «Սիրելի ընկերներ Դուք արդեն տեղեկացված եք, որ դատավոր Դ․ Գրիգորյանը 20/05/2019թ․-ին որոշել էր կասեցնել «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» գործի վարույթը՝ ՍԴ դիմելու համար։ Անտեսում եմ այս պահին նման որոշման՝ արդեն […]
14:08 21.05.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է երեկ տեղի ունեցած դատարանների շրջափակման դեպքին և Նիկոլ Փաշինյանի ելույթին: Զոհրաբյանը համակարծիք է Փաշինյանի հետ այն հարցում, որ ՀՀ դատաիրավական համակարգը լուրջ հեղափոխական փոփոխությունների կարիք ունի, բայց դատարանները շրջափակելու կոչն անընդունելի իր և ԲՀԿ-ի համար. «Բայց այն հակասահմանադրական կոչը, որ արվեց՝ շրջափակել դատարանները, […]
20:46 20.05.2019
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից կասեցման մասին. «Սիրելի ընկերներ, քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Ո՛չ ես, […]
19:11 20.05.2019
Առաջին ատյանի դատարանը, որտեղ քննվում է Մարտի 1-ի գործը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կասեցրել է այդ գործով քննությունը ու 300․1 հոդվածի վեճը ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Պաշտպանը բացատրեց, որ այս փոփոխությունը կապված է իրենց բողոքների հետ․ պաշտպանները պնդում էին, […]
13:59 20.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել այսօր` մայիսի 20-ի առավոտյան, ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պարզել է, թե ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին: Ժամը 8:40-ից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է մոտ 150 ցուցարար, 4 մեքենա […]
14:59 18.05.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Թանգարանային գիշերն է: Բոլոր թանգարանների այսօրվա ցուցադրությունների օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Իհարկե, թանգարանները շատ են, և կողմնորոշվելը դժվար է: Մինչ դուք կմտածեք, SHANTNEWS.am-ն առաջարկում է Ձեզ երթուղի, որին հետևելով` կարող եք այսօր այցելել մինչև 13 թանգարան և ներկա գտնվել հետաքրքիր միջոցառումների: Թանգարաններով շրջայցը կարող եք սկսել 16:30-ին, […]
12:54 16.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը: Այսօր կալանքը փոխելու հիմնավորումներ է ներկայացնում պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նա ներկայացրեց Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանների համապատասխան որոշումները, որոնք առնչվում են կալանավորման հիմքերին: «Կալանավորման անհրաժեշտությունը պետք է հաստատվի փաստական, այդ թվում` քրեական հետապնդումը բացառող հանգամանքները հերքող տվյալներով և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը` […]
19:03 15.05.2019
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի […]
13:20 15.05.2019
Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Ավելի վաղ հայտնել էինք` նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Ապրիլի 16-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքում Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ […]
12:22 14.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, զինված ուժերի շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք՝ Ռ. Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու […]
18:00 13.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, РБК-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե իր պաշտոնավարման շրջանում ինչ հաջողությունների է հասել: «Ամենակարևոր բանը, որին մենք կարողացանք հասնել, այն է, որ Հայաստանը հիմա ժողովրդավար երկիր է: Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, դրանք մեր երկրի պատմության մեզ եզակի ընտրություններ էին, երբ արդյունքները Սահմանադրական դատարանում չէին վիճարկվել: 1995-ից ի […]