TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի քննությունը մեկնարկեց

12:08 12.06.2019

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա է: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր […]

̰
Ինչո՞ւ ԲԴԽ անդամի թափուր տեղի համար «Լուսավոր Հայաստան»-ը թեկնածու չի առաջադրել

10:45 12.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թափուր տեղի համար իրենց կողմից թեկնածու չառաջադրելուն: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մեզ շատ են հարցնում, թե ինչու ԲԴԽ անդամի թափուր տեղի համար «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։ Հայտնում եմ, որ մենք մեծ ցանկություն ունեցել ենք թեկնածու […]

̰
Քոչարյանի և մյուսների գործով դիմումի ուսումնասիրման ժամկետը ՍԴ-ն երկարաձգել է

15:26 11.06.2019

Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»: Դիմումը, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով, մուտք է արվել 2019 թվականի մայիսի 20-ին:

̰
ԵԽ գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել Մոլդովայի նոր կառավարությանը

12:51 10.06.2019

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը խնդրել է Վենետիկի հանձնաժողովին անհապաղ գնահատական հայտնել Մոլդովայի Սահմանադրական դատարանի վերջին որոշումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Европейская правда-ն: Սա Եվրոպայի խորհրդի արդեն երկրորդ հայտարարությունն է Մոլդովայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Մոլդովայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել և կոչ արել […]

̰
Մոլդովայի ՍԴ-ն դադարեցրել է երկրի նախագահի լիազորությունները

19:00 09.06.2019

Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես դադարեցրել է երկրի նախագահ Իգոր Դոդոնի լիազորությունները: Որոշումը կայացվել է այսօր Դեմոկրատական կուսակցության մի խումբ պատգամավորների հայցի քննությունից հետո: Դատարանը իր որոշումը բացատրել է նրանով, որ նախագահը հրաժարվել է խորհրդարանը ցրելու հրամանագիր ստորագրել և չի կատարել Սահմանադրական դատարանի որոշումը: Նախագահի պարտավորությունները ժամանակավորապես կկատարի վարչապետ Պավել Ֆիլիպը: Վերջինիս հանձնարարվել է ստորագրել խորհրդարանը […]

̰
Մոլդովայում երկիշխանություն է՝ գործող նախագահը և ժամանակավոր նախագահը հակասում են իրար

14:55 09.06.2019

Մոլդովայում այս պահին կա երկու նախագահ։ Առաջինը Իգոր Դոդոնն է, որ ընտրված նախագահն է մինչև հիմա։ Նա, սակայն, հրաժարվում է կատարել Սահմանդրական դատարանի պահանջը։ Նույն Սահմանադրական դատարանն էլ՝ որպես հակաքայլ, նշանակել է ժամանակավոր այլ նախագահ՝ Պավել Ֆիլիպին։ Երկու նախագահները, սակայն, հակադիր պատկերացումներ ունեն ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ։ Բանն այն է, որ խորհրդարանը, որ գտնվում է […]

̰
Սահմանադրական դատարանին գնահատելու մեխանիզմներ  չկան. Արտակ Զեյնալյան

19:39 07.06.2019

Մայիսի 30-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ Սահմանադրական դատարանին գնահատելու մեխանիզմներ չկան: «Դրան անդրադառնալ կարելի է թերևս հանրաքվեով ընդունվելիք հնարավոր Սահմանադրությամբ»: Թեպետ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, բայց անդամներին ընտրում են քաղաքական գործիչները` պատգամավորները, հետևաբար, քաղաքական մեծամասնությունը կարող է ընտրել իր համախոհ թեկնածուին` ապաքաղաքական թեկնածուներին կտրելով քննությունից: […]

̰
Զելենսկին կբռնագանձի ապօրինի կերպով հարստացած պաշտոնյաների ունեցվածքը

13:20 04.06.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային է ներկայացրել ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների քաղաքացիական բռնագրավման և ապօրինի հարստացման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին գրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում: Տեղի և օտարերկրացի փորձագետների հետ մշակված օրենքի համատեղ նախագիծը ներկայացնում է պաշտոնատար անձանց ապօրինի ակտիվների բռնագրավման նոր մեխանիզմ`առանց մեղադրական դատավճռի, քաղաքացիական կարգով, ինչպես […]

̰
Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան

12:56 04.06.2019

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի դատարան չներկայանալու պատճառը քրեակատարողական հիմնարկում կատարված անօրինականությունն է: «Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ -ում, սակայն քրեակատարողական հիմնարկից տեղեկացրել են, որ […]

̰
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերը փակ կլինեն. Ալեն Սիմոնյան

19:19 03.06.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի ստեղծմանը և նշել, որ հանձնաժողովի նիստերը պետք է լինեն փակ. «Հարցը վերաբերում է մեր բանակին, անվտանգությանը և այս փուլում մենք չգիտենք, թե ինչ կարող ենք լսել, իմանալ: Ես կարծում եմ, որ ամբողջությամբ փակ պետք է լինեն նիստերը»: Խոսելով նոր Ընտրական […]

̰
ԲԴԽ-ն Քոչարյանի փաստաբանի դիտարկումներն ու եզրահանգումները «անհիմն» է որակել

16:53 03.06.2019

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ հունիսի 1-ին լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում այդ քրեական գործի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) Վերաքննիչ […]

̰
Դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հայտարարությանը

18:00 01.06.2019

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այսօր առավելապես որպես «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» հայտնի քրեական գործով իբրև մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից այդ քրեական գործի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված երկու բողոքները (Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով […]

̰
Հունիսմեկյան եռուզեռ

12:27 01.06.2019

Այսօր Երեխաների պաշտպանության օրն էՙ և Երևանում արդեն մեկնարկել են տոնին նվիրված միջոցառումները: Ավելի վաղ մենք կազմել էինք հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Այժմ արդեն մի շարք միջոցառումներ մեկնարկել են: Նախագահական նստավայրում առավոտից երեխաներն ուրախանում են, նրանց ժամանցն այնտեղ կազմակերպում են հեքիաթների զանազան հերոսներն ու ծաղրածուները: Շուտով՝ ժամը 13:00-ից սկսած, ԱԺ այգում և Բաղրամյան պողոտայում կմեկնարկեն միջոցառումները: […]

̰
Փորձ 5. ՍԴ անդամի ընտրության քրոնիկոնը

17:15 31.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ՍԴ դատավորի ընտրության հարցը խորհրդարանը «ժառանգել» է նախորդ գումարման խորհրդարանից: Արդեն ավելի քան մեկ տարի է՝ ՍԴ դատավորի տեղը թափուր է մնում, քանի որ պատգամավորներն այս հարցում համաձայնության չեն գալիս: SHANTNEWS.am-ն առանձնացրել է Սահմանադրական դատավորի ընտրության անհաջող փորձերի մեկամյա […]

̰
Բելառուսի Սահմանադրությունը կարող է փոխվել

16:06 31.05.2019

Բելառուսում կարող է նոր Սահմանադրություն հայտնվել: Ռուսական լրատվական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Աղբյուրը փոխանցում է Լուկաշենկոյի խոսքերն այն մասին, որ Սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ու բարեփոխումների կարիք ունի: Նա հայտարարել է, որ կյանքն անընդհատ առաջ է գնում, իսկ Սահմանադրությունն աստիճանաբար սկսում է հետ մնալ կյանքի ընթացքից: «Հիմա այնպիսի […]

̰
ԱԺ նախագահը` ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի մասին

14:20 31.05.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում այսօր խոսել է Սահմանադրական դատարանի դատավորի համար ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության մասին: ԱԺ նախագահն ասել է, որ մտերիմ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, իրենք ունեն ընդհանրություններ երկրի զարգացման, նաև արդարադատության մասին տեսլականի առումով: Խոսքի ընթացքում Արարատ Միրզոյանն ասել է, որ Վահե Գրիգորյանն ընտրվելու դեպքում կլինի ՍԴ լավ […]

̰
ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն արձագանքել է նախագահի որոշմանը

13:27 31.05.2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում, Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի ընկերներ Այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին։ Սահմանադրական դատարանի, մասնավորապես, և սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար և հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ […]

̰
Ո՞ւմ կառաջադրի նախագահն այս անգամ․ «Ժողովուրդ»

09:51 31.05.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն հերթական անգամ չընտրեց Սահմանադրական Դատարանի դատավոր: Բանն այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ մինչև հիմա ԱԺ ներկայացրած թեկնածուներից ոչ մեկն էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության «սրտով չեն». իշխանությունները ցանկանում են ՍԴ-ում տեսնել փաստաբան, մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին: ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման իրավունքը նախագահինն է, […]

̰
Կարեն Կարապետյանը, Ռուբեն Հայրապետյանն ու Հրայր Թովմասյանն Արցախում փակ հանդիպումներ են ունեցել. «Իրատես»

09:13 31.05.2019

«Իրատես» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայապետյանն ու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ Արցախում են եղել ու հանդիպումներ ունեցել նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և այլ պաշտոնյաների հետ: «Հանդիպումները հիմնականում փակ են եղել, օրակարգում՝ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունը: Երկուստեք […]

̰
Հունիսի 1-ին կարգելվի երթևեկությունը Երևանի Բաղրամյան պողոտայում

22:59 30.05.2019

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 31-ին` ժամը 22:00-ից մինչև հունիսի 1-ը ժամը 24:00-ն, երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Բացի այդ, մայիսի 31-ին` ժամը 20:00-ից արգելվելու է կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական դատարանի շենք:

̰
Առաջին անգամ կին է նշանակվել Ավստրիայի կանցլեր

18:38 30.05.2019

Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահ Բրիգիտա Բիրլյայնը դարձել է կանցլեր: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենը հայտնել է, որ որոշում է կայացրել նրան նշանակել ժամանակավոր կանցլեր մինչև խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերին։ Երեքշաբթի Ավստրիայի նախագահն ազատել էր կառավարությունը։ Երկու օր կանցլերի պարտականությունները կատարել է փոխկանցլեր Հարտվիգ Լեգերը: Հիշեցնենք, […]

̰
ԱԺ նախագահն անդրադարձել է ՀՀ և Արցախի իշխանությունների միջև լարվածության մասին լուրին

17:53 30.05.2019

ԱԺ-ում նիստից հետո խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով հատկապես Սահմանադրական դատարանի դատավորի անդամի թափուր մնացած պաշտոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած հերթական թեկնածուի չընտրվելուն: Լրագրողների հարցին, թե արդյոք փաստացի ԱԺ-ն անվստահություն չի հայտնում ՀՀ նախագահի ինստիտուտին՝ մերժելով ՍԴ դատավորի նրա թեկնածուին, Արարատ Միրզոյանը խորհուրդ է տվել նման քաղաքական հայտարարություններ չանել։ «Ես […]

̰
Վաղարշյանի թեկնածության մերժումը գնահատում եմ որպես արհամարհանք Հայաստանի պետականության, ՍԴ-ի և ՀՀ նախագահի ինստիտուտի նկատմամբ․ Արթուր Ղազինյան

21:40 29.05.2019

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ազգային ժողովի մեծամասնության կողմից Սահմանադրական դատարանի անդամի համար Արթուր Վաղարշյանի թեկնածությունը մերժելու փաստին․ «Սա արդեն 5-րդ թեկնածուն է, որ մերժում է Ազգային ժողովի մեծամասնությունը, և պետք է խոստովանեմ, որ այն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները։ ՀՀ Ազգային ժողովի կողմից Վաղարշյանի թեկնածության մերժումը […]

̰
Վճռաբեկ դատարանը ներկայացնելու լիազորություն ունի միայն Վճռաբեկ դատարանի նախագահը. ՍԴ պարզաբանումը

19:45 29.05.2019

Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաղորդագրությունը է տարածել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի առանձին դատավորների հայտարարության վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սույն թվականի մայիսի 16-ին Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված և մայիսի 23-ին հրապարակված Ե-3867 գրությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հինգ դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 և ՍԴՈ-1459 որոշումների վերաբերյալ: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է. […]

̰
Արթուր Վաղարշյանը չընտրվեց. ՍԴ դատավորի պաշտոնը նորից թափուր կմնա

18:57 29.05.2019

Ազգային ժողովն այսօր 30 կողմ, 53 դեմ, 5 անվավեր ձայներով մերժել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնելու համար։ Վաղարշյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահը՝ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում։

̰
Ինչո՞ւ է դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ վերցրել Քոչարյանի գործի նյութերը

17:00 29.05.2019

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել են դատավոր Գրիգորյանի գրասենյակից։ Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքերով՝ գործի նյութերն այժմ […]

̰
«Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վերջը Արմեն Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ուներ». Տիգրան Ուրիխանյան

14:45 29.05.2019

Այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության ներկայացումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին՝ հետաքրքրվելով. «Հանրապետության նախագահի դիրքորոշումը չափազանց կարևոր է՝ որպես սահմանադրորեն երկրի գլուխ հանդիսացող անձի դիրքորոշում: Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վերջը Արմեն Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ուներ, անհրաժե՞շտ է վեթինգի այն ճանապարհով ընթանալ, որին սկիզբ դրեց […]

̰
ԱԺ նիստերի օրակարգը  քվեարկության երկրորդ փորձից հետո հաստատվեց

12:45 29.05.2019

ԱԺ-ն մեծ դժվարությամբ, բայց հաստատեց նիստերի օրակարգի երկրորդ բաժինը: Ստիպված եղավ երկրորդ անգամ օրակարգը հաստատելու մասին հարցը դնել քվեարկության: Արարատ Միրզոյանը ներկայացրեց ընթացակարգը. «19 հարցեր ենթակա են պարտադիր քննարկման, երկրորդ մասը քվեարկությամբ չհաստատեցինք, ԱԺ կանոնակարգ օրենքն ասում է, որ նման դեպքերում փաթեթով եթե չեն հաստատվում, քվեարկության են դրվում առանձին-առանձին, կարող ենք քվեարկել, և անել հետևյալը. […]

̰
Կենսաթոշակն անձի սեփականությունն է. Գևորգ Պետրոսյան

12:08 29.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, խորհրդարանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին անդրադառնալով, ընդգծեց՝ կենսաթոշակն անձի սեփականությունն է: «ՀՀ սահմանադրական դատարանի որոշում կա, համաձայն որի՝ կենսաթոշակը հավասարեցված է անձի սեփականությանը, այսինքն՝ կենսաթոշակի ստացման հետ կապված ցանկացած հարց ուղղակիորեն առնչվում է անձի՝ սեփականությունը իր հայեցողությամբ տնօրինելու և օգտագործելու սահմանադրական իրավունքի հետ: Այս դեպքում մենք գործ ունենք իրենց […]

̰
ԱԺ-ում մեկնարկել է հերթական լիագումար նիստը․ օրակարգում է նաև ՍԴ դատավորի ընտրության հարցը

10:09 29.05.2019

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական լիագումար նիստը: Խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցումներով կքննարկի մի շարք օրենքի նախագծեր, տեղի կունենա նաև կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը: ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկվել է 41 հարց: Խորհրդարանը նիստը սկսում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմամբ: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: Նախագահ […]

̰
BACK_TO_TOP