TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

սահմանադրական դատարան

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ

16:33 18.06.2019

Ազգային ժողովում քվեարկության արդյունքում Վահե Գրիգորյանն ընտրվեց որպես Սահմանադրական դատարանի անդամ՝ ներկայացված նախագահի կողմից՝ նրա սահմանադրական իրավասությունների շրջանակում։ Քվեները բաշխվեցին այս կերպ․ Կողմ – 99 ձայն, Դեմ – 22 ձայն, Անվավեր – 1 քվե։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը երկրորդ անգամ էր առաջադրվում։ Նրան աջակցում էր «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ դեմ էր ԼՀԿ խմբակցությունը։ ԲՀԿ խմբակցության անդամները […]

̰
Պարոն Պետրոսյանն այնքան է կրկնել` դեմ է թեկնածությանս, որ տպավորություն կա՝ կողմ է․ Գրիգորյան

16:26 18.06.2019

Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում Սահմանադրական դատարանի անդամ առաջադրված Վահե Գրիգորյանն անդրադարձավ այն քննադատությանը, որ իր հասցեին հնչեցրել էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Պարոն Պետրոսյանը այնքան է կրկնել, որ դեմ է իմ թեկնածությանը, որ ինձ մոտ տպավորություն կա, որ ինքը ինչ-որ իմաստով կողմ է, բայց փորձում է իրեն համոզել, որ ինչ-որ բանով դեմ լինի… Բայց […]

̰
Արդյո՞ք Հայաստանն ունի չորրորդ նախագահ․ միանշանակ, այո՛․ Վահե Գրիգորյան

16:21 18.06.2019

Ազգային ժողովում այսօր Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանի չորրորդ նախագահի լեգիտիմության վերաբերյալ իր հայտարարություններին, որոնց վրա էլ ուշադրություն էր հրավիրել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Գրիգորյանը որոշեց վերջակետ դնել թեմային։ Նա բացատրեց, որ մինչև Արմեն Սարգսյանի ընտրությունն ինքը պնդել է, որ ՀՀ նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից, բայց որևէ լուրջ հակափաստարկ […]

̰
Պետրոսյանը բարձրաձայնեց հարցեր, որ կային հանրության մեջ․ Աբովյան

16:19 18.06.2019

Եթե Գևորգ Պետրոսյանի այսօրվա ելույթը չլիներ, ապա քննարկումը շատ դանդաղ կլիներ, ու ելույթների կեսը չէին լինի, քանի որ դրանք վերաբերում էին հենց Պետրոսյանի բարձրացրած հարցերին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի նշանակման հարցը քննարկելիս ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալիս նշեց պատգամավոր Արման Աբովյանը։ «Ես շատ ուրախ եմ, որ ԲՀԿ պատգամավոր պարոն Պետրոսյանը […]

̰
Սիմոնյանը պնդում է՝ Գրիգորյանին ընտրելը հակասում է օրենքին

16:01 18.06.2019

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրված Վահե Գրիգորյանի փորձը ուսանելի է շատ իրավաբանների համար։ Բայց դրանից անկախ՝ նրա ընտրությունը հակասում է օրենքին։ Այս մասին այսօր թեկնածության քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալիս նշեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Սիմոնյանն ասաց, որ երբ իրենք խոսում էին Վահե Գրիգորյանի՝ երկրորդ անգամ առաջադրման հակաիրավականության մասին, իշխանական թևիս մեկ ասում […]

̰
Եթե ՍԴ անդամն ընտրվել է քաղաքական շարժառիթով, չի կարող չծառայել քաղաքական ուժին․ Պետրոսյանը՝ Գրիգորյանին

16:00 18.06.2019

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը որոշել է ազատ քվեարկել Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի վերաբերյալ։ Այս կապակցությամբ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանն ասաց, որ կարծիքը պետք է ձևավորվի ԱԺ-ում հնչած ելույթներից։ Իսկ թեկնածու այդ ելույթում պատգամավորը նկատել է խոսքեր, ըստ որոնց՝ Սահմանադրական դատարանի անդամները կարող են քաղաքական շարժառիթներով ընտրվել։ Պետրոսյանը դիմեց ՍԴ անդամի թեկնածու Վահե […]

̰
Ապշում եմ մտքի սնանկությունից այս ամիսների ընթացքում․ Վահե Գրիգորյան

15:59 18.06.2019

Սահմանադրական դատարանի անդամ թեկնածու Վահե Գրիգորյանը չի համարում, որ երկրորդ անգամ իրեն առաջադրելը օրենքի հետ հակասության մեջ է մտնում։ Նա բացատրում է, որ օրենքը դիտարկելիս պետք է հետևել ոչ թե բառաբանական գծին, այլ օրենքի իմաստին, երբ նշվում է «նոր թեկնածուի» մասին։ Թեկնածուի խոսքերով՝ արդեն մի քանի ամիս տեղեկատվական խցանում կա այս թեմայով, ու մասնագիտական գիտելիք […]

̰
Չփորձե´ք մեզ հետ լուսանկարվելով պաշտոն ստանալ․ Ալեն Սիմոնյան

15:18 18.06.2019

Բոլոր նրանք, ովքեր խնդիր են ունեցել օրենքի տեսանկյունից, անպայման այսօր կամ վաղը պատասխան են տալու՝ անկախ նրանից, թե որտեղ և ինչպես են մեր գործընկերների կողմը կանգնում ու լուսանկարվում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով մեկ այլ պատգամավորի մտահոգություններին։ «Կոչ եմ անում բոլորին՝ չփորձել մեզ հետ լուսանկարվելով պաշտոն ստանալ, ինդուլգենցիա ստանալ կամ […]

̰
ՍԴ որոշումների հետևանքները քաղաքական են, բայց ՍԴ անդամները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ․ Գրիգորյան

14:48 18.06.2019

Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված Վահե Գրիգորյանին հարցեր ուղղելու ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ եթե ճիշտ է հասկացել թեկնածուի ելույթը, ապա Գրիգորյանի պատկերացմամբ՝ Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին է։ Գրիգորյանը բացատրեց, որ իր պատկերացմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումների հետևանքները քաղաքական են, բայց դա չի նշանակում, որ ՍԴ դատավորները պետք է զբաղվեն քաղաքական գործունեությամբ կամ, […]

̰
Փաշինյանի հետ գործընկերությունը կաշկանդո՞ւմ է ԼՀԿ-ին լինել ընդդիմություն․ Լենա Նազարյան

14:45 18.06.2019

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանի հետ հարաբերությունները ոչ թե անձնական մտերմություն են, այլ իրավական պետության շուրջ գործընկերություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում թեկնածուին պաշտպանելիս ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Նա նաև անդրադարձավ ընդդիմության և, մասնավորապես, ԼՀԿ խմբակցության կողմից այն քննադատությանը, ըստ որի՝ Գրիգորյանը կաշկանդված է լինելու «Իմ քայլը» խմբակցության և այդ քաղաքական ուժի […]

̰
Դատավորներն ընկերներ չեն ունենում․ Գրիգորյանը՝ «Իմ քայլի» պատգամավորների հետ իր ընկերության մասին

14:31 18.06.2019

Ազգային ժողովում ելույթ ունենալիս Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը հաստատեց, որ մտերիմ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, բայց ասաց, որ նույն կերպ մտերիմ է նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ «Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել և այդ գաղափարական հիմքը ամենևին էլ ոչ կուսակցական գաղափարական հիմքն է, դա մեր ընդհանուր երազանքի, […]

̰
ՍԴ-ն պետք է դատական իշխանությանն օգնի հակակշռել օրենսդիր-գործադիր տանդեմին․ Գրիգորյան

14:24 18.06.2019

2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում օրենսդիր և գործադիր իշխանությունները փաստորեն կազմվում են միևնույն քաղաքական պլատֆորմի հիման վրա։ Ըստ այդմ, երկու այդ իշխանությունների միջև շփումներն ու համաձայնությունները ավելի շատ են լինելու։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարեց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը։ Նրա խոսքերով` այս տանդեմին պետք է հակակշռի երկրի արդարադատական համակարգի՝ դատական […]

̰
Բա որ նախագահը լեգիտիմ չի, Դուք ստեղ ի՞նչ գործ ունեք․ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին

14:15 18.06.2019

Ազգային ժողովում ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը քննելիս ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նրա մի քանի ելույթների անդրադարձավ։ Պետրոսյանն ասաց, որ ինքը չի աղավաղել Գրիգորյանի խոսքերը իրենց խմբակցության հետ նիստից հետո, այլ Գրիգորյանն է փոխել իր խոսքը։ Նա մեջբերեց Գրիգորյանի այն խոսքերը, ըստ որոնց՝ Հայաստանի ներկա Սահմանադրությունը «բռնաբարության ծնունդ է»։ Պետրոսյանը հարցրեց Գրիգորյանին՝ այդ դեպքում […]

̰
Ոչ թե բանտային, այլ քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանող անցյալ․ Մակունցը՝ Վահե Գրիգորյանի մասին

14:02 18.06.2019

Սահմանադրական դատարանի անդամին ընտրում է քաղաքական մարմին՝ Ազգային ժողովը, հետևաբար դա քաղաքական որոշում է։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ բացատրելով, որ քաղաքական որոշումը չի նշանակում կուսակցական որոշում։ Նա նաև որոշեց շտկում մտցնել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքերի մեջ, որը «բանտային անցյալ» էր որակել ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի […]

̰
ՍԴ նախագահը չպետք է առավելություն ունենա ՍԴ դատավորների նկատմամբ․ Վահե Գրիգորյան

12:25 18.06.2019

Սահմանադրական դատարանում պետք է գործի 9 հավասար դատավորների կարգավորումը, ի տարբերություն ներկայում Հայաստանում գործող ու միջազգային գործընկերների կողմից քննադատված մոտեցման։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր պատկերացումների մասին ասաց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ հիմա Սահմանադրական դատարանի նախագահը առավելություն ունի մյուս դատավորների նկատմամբ, մինչդեռ նրա տարբերությունը, ըստ Գրիգորյանի, պետք է լինեն ընդամենը վարչական […]

̰
Քարոզչության ժամանակ ուժերը պետք է բացահայտեն ՍԴ անդամի և նախագահի իրենց թեկնածուներին․ Գրիգորյան

12:02 18.06.2019

Հայաստանում երբեմն կարծիք է հնչում, որ բարձր դատարանների դատավորներին ժողովուրդը պետք է ընտրի քվեարկությամբ։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալիս նշեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանն ու առաջարկեց իր լուծումը։ Գրիգորյանի խոսքով՝ նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերը պետք է նաև բացահայտեն, թե մեծամասնություն կազմելու ժամանակ դատավորի որ թեկնածուներին են հավանություն տալու և առհասարակ՝ […]

̰
ԱԺ օրակարգում 22 հարց կա․ դրանց թվում է Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ ընտրելու հարցը

11:50 18.06.2019

Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկող նիստերի օրակարգում է 3 առանձին հարց, որոնք վերաբերում են ընտրություններին ու բյուջեի կատարողականի քննարկմանը։ Հենց այսօր կքննարկվի Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու հարցը։ Առաջիկա երկու օրերին էլ կքննարկվեն ԲԴԽ անդամի ընտրության ու բյուջեի կատարողականի հարցերը։ Օրակարգում կլինեն նաև օրենքների նախագծեր, որոնց հատ առ հատ չանդրադարձավ ԱԺ նախագահը, երբ ներկայացնում էր […]

̰
ԲՀԿ ղեկավարը բացահայտեց՝ ինչպես են քվեարկելու Վահե Գրիգորյանի թեկնածությանը

11:18 18.06.2019

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում պատասխանեց լրագրողների հարցերին ու հայտնեց նաև իրենց որոշումը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանի օգտին կամ նրա դեմ քվեարկելու մասին։ Ծառուկյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ նույնպես իրենք որոշել էին ազատ թողնել քվեարկությունը։ Հիմա, ըստ նրա, նույնպես որոշել են ազատ թողնել քվեարկությունը։ «Ամեն մեկը՝ իր հայեցողությամբ, ոնց կցանկանա, […]

̰
Ինչո՞ւ են հրաժարական տալիս ԲԴԽ անդամները. քննարկում

13:40 17.06.2019

«Այդ համակարգի մասին գործ ունենալիս մենք պետք է մեր մտքում ունենանք` պետք է սկսել զրոյից: Հույս ունենալ, որ այդ համակարգը կառողջանա կամ մեկ տարի կարելի է տալ, որպեսզի այն առողջանա, հարմարվի նոր իրականությանը, թյուրիմացություն է: Դատավորների մոտ 100 տոկոսը հասկանում է, որ մեր իրականությունից դուրս է: Նրանք բոլորը` վերից վար, ներգրավված են եղել արդարադատության դեմ […]

̰
Վարչապետ Փաշինյանը և Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

20:05 14.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Օպերմանի այցը Հայաստան և նշել, որ այն լավ առիթ է շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման երկխոսությունը, որը վերջին շրջանում ունի ինտենսիվ բնույթ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա […]

̰
Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ եմ քվեարկելու. Գևորգ Պետրոսյան

18:36 14.06.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խմբակցության անդամների հետ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հանդիպման ընթացքում խոսել է քննարկված մի քանի հարցերի մասին: Նա մասնավորապես հայտնել է, որ ինքը թեկնածուին հարց է ուղղել դատարանների դռները փակելու կոչի ու այդ կոչն ի կատար ածելու սահմանադրականության վերաբերյալ իր տեսակետի մասին՝ հայտարարելով, որ հարցի սպառիչ պատասխան չի ստացել: […]

̰
Գործընթացը պետք է հասնի տրամաբանական ավարտին. փաստաբանը ԲԴԽ անդամներին հորդորում է հրաժարական տալ

15:56 14.06.2019

Բարձրագույն դատական խորհրդում հրաժարականներն իրար են հաջորդում: Ստեղծված իրավիճակի հիմքերի ու հետևանքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ: Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ովքեր են հրաժարական ներկայացրել առաջին հերթին: «Եթե նայեք ԲԴԽ կազմավորման կարգը և կառուցվածքը, ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից, որոնցից 5-ը դատավորներ են, իսկ 5-ը՝ իրավաբան-գիտնականներ, և այս հրաժարականների […]

̰
Գրիգոր Բեքմեզյանը հրաժարվեց կարծիք հայտնել դատարանների մուտքերը փակելու գործողության մասին

13:47 14.06.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանին դատարանների մուտքերն ու ելքերը փակելու իշխանությունների քայլի մասին, հետաքրքրվեցին, թե արդյոք այն հակասահմանադրական էր: Հարցին Բեքմեզյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով. «Ես իմ ամեն ինչի համար կրում եմ պատասխանատվություն,  իմ իրավական գնահատականը կտամ երկրում կատարվող իրադարձություններին, քանի որ դա կարևոր է, շատերին է հետաքրքրում, կտամ գնահատական, բայց […]

̰
Պուտինը հայտարարել է, որ կսատարի Մոլդովայի նախագահ Դոդոնին ուզուրպատորների դեմ պայքարում

21:26 13.06.2019

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Սահմանադրական դատարանի որոշմամբ ազատվել էր պաշտոնից:

̰
Վահե Գրիգորյանը հանդիպել է ԼՀԿ պատգամավորների հետ․ Մարուքյանը երկու մտահոգություն ունի

20:38 12.06.2019

Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արդեն երկրորդ անգամ որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը այսօր խորհրդարանում հանդիպում է ունեցել  ԼՀԿ պատգամավորների հետ, որի ժամանակ իր պատկերացումներն է ներկայացրել։ Հանդիպումից հետո Գրիգորյանն ասել է, որ չգիտի՝ ԼՀԿ պատգամավորները կողմ կարտահայտվե՞ն իր նշանակմանը, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է ԼՀԿ վերաբերմունքին, կուսակցության նախագահը երկու մտահոգություն է հայտնել […]

̰
ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի արձագանքը գլխավոր դատախազի հայտարարությանը

16:40 12.06.2019

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն արձագանքել է գլխավոր դատախազի հայտարարությանը: Վարդևանյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրապարակայնորեն հայտնեց կարծիք Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորման վերաբերյալ, նշելով, որ հենց Սահմանադրական դատարանը այս գործով հայտնել է, որ իբրև դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, ինչպես նաև նշեց, որ […]

̰
Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

14:00 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը: Դատարանը նման որոշում կայացրեց՝ կողմերին հնարավորություն տալով ծանոթանալ գործում ավելացած հատորներին, ինչպես նաև դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված միջնորդությանը: […]

̰
Հայկ Ալումյանը Քոչարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց

13:03 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող դատական նիստի ժամանակ ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Ալումյանը կրկին շեշտեց, որ անհասկանալի է՝ ինչպես է երկու տարբեր վերաքննիչ բողոքների քննությունը հանձնարարվել նույն դատավորին: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան […]

̰
Քոչարյանի պաշտպանը խնդրեց նիստը հետաձգել, միջնորդությունը մերժվեց

12:55 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարան գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ ինքն արձակուրդում է և խնդրում է հետաձգել նիստը ողջամիտ ժամկետով։ Խուդոյանը հայտնել է, որ իր ուղևորությունը ՌԴ նախատեսված էր ավելի վաղ քան, հայտնի է դարձել նիստի օրը։ Այս հարցը Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթացող նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը քննարկման դրեց: […]

̰
Գլխավոր դատախազը ներկա է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին

12:28 12.06.2019

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարան եկավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին […]

̰
BACK_TO_TOP