11:38 20.03.2018
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ-ը քննարկում է Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու հարցը:
11:24 20.03.2018
Այս հայտարարությունն արել է ԱԺ «Ելք» խմբակիցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակման հարցը քննարկելու ժամանակ:
09:11 20.03.2018
Ազգային Ժողովում մեկնարկել է վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված հարցերից մեկը Սահմանադրական դատարանի նախագահի նշանակումն է: Այս պաշտոնում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։
17:07 19.03.2018
Սահմանադրական դատարանն արձանագրեց՝ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից սկսված:
14:02 13.03.2018
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է Ավետիսյանների իրավահաջորդների դիմումի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգել մինչև մարտի 16-ը:
11:04 13.03.2018
Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի անունը:
10:06 13.03.2018
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպնաված Ավետիսյանների 7 հոգանոց անդամների իրավահաջոդների շահերի պաշտպան Արամազդ Կիվիրյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այն դրույթը, որ քրեական դատավարության շրջանակում տուժողն իրավունք չունի դիմել ոչ նյութական վնասի փոհատուցման պահանջով:
11:12 08.03.2018
Պոլսո պատրիարքի փոխանորդի պաշտոնին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերադառնալուց հետո Թուրքիայի իշխանությունները Հայկական համայնքին վերադարձրեցին Սանասարյան կալվածքը, ինչպես նաև Թուրքիայի Սահմանադրական դատարանը վերանայեց առաջին ատյանի դատարանի որոշումը և վերադարձրեց համայնքին Դիարբեքիրի եկեղեցու սեփականությունը: Շատերի համոզմամբ, պաշտոնական Անկարան այդ քայլով փորձում է ամրապնդել իր Աթեշյանի դիրքերը:
11:13 05.03.2018
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ աշխատակազմին է ներկայացրել ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանին:
14:38 06.02.2018
Արտակ Զենյալայանը, փաստաբան Արա Ղազարյանն ու հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը դիմել էին Սահմանադրական դատարան «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածի 6-րդ մասը հակասահմանադրական ճանաչելու համար: Այդ հոդվածով սահմանվում էր համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք, ինչը, ըստ ՍԴ դիմողների, այդ գործընթացում բարձացնում էր կոռուպցիոն ռիսկերը:
11:44 02.02.2018
Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերն համատեղ ուսումնասիրել են սահմանադրական դատարանի 2015-2016 թվականների որոշումների կատարման վիճակը: ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ ուսումնասիրությունն իրականացվել է՝ նաև հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու Մարդու իրավունքների պաշտպանի սահամանադրական նոր գործառույթը և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնելու օրենքով նախատեսված հնարավորությունը:
10:37 30.01.2018
ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որտեղ 7.7 կետում խոսվում է այն մասին, թե ինչպես է կազմակերպվելու նաև այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը: Մասնավորապես ինչ է տրամադրվելու Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին:
15:02 19.01.2018
Մի խումբ փաստաբաններ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ նշելով, որ վերջին ամիսներին փորձ է արվում նսեմացնել փաստաբաններին: 5 փաստաբան՝ Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը, Տիգրան Հայրապետյանը, Գրիշա Բալասանյանը և Մարինե Ֆարմանյանը, այսօր տեղեկացրեցին, որ դիմել են Սահմանադրական դատարան այն բանից հետո, երբ հունվարի 18-ին՝ «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով հերթական դատական նիստի ժամանակ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը չկասեցրեց հանրային պաշտպանի լիազորություններն այն դեպքում, երբ ամբաստանյալները պահանջեցին իրենց նախկին՝ պայմանագրային փաստաբաններին:
18:00 04.01.2018
Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել է Իգոր Դոդոնի լիազորությունները: Այդ որոշումը դատարանն ընդունել է երեքշաբթի օրը պատգամավորների խմբի պահանջով:
16:45 12.12.2017
ՀՀ սահմանադրական դատարանը քննել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով վիճարկվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունն այնքանով, որքանով թույլ է տալիս դատարանին քրեական գործը մեղադրողին վերադարձնել մեղադրական եզրակացության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին այնպիսի անհամապատասխանությունների հիմքով, որոնք ենթադրում են գործով ձեռք բերված ապացույցների գնահատում` նախքան դրանց հետազոտումը:
15:00 13.11.2017
Ինչպես հայտնի է, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պարզելու դպրոցական դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության հարցը:
20:44 11.11.2017
ՀՀ Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը, որով անօրինական են ճանաչվել Վանաձերի ավագանու նիստերը, կողմերը տրամագծորեն տարբեր ձևերով են մեկնաբանում: Հայցվոր կողմը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դա հաղթանակ է անվանում և պնդում, որ Վանաձորի ավագանին պետք է լուծարվի ու նոր ընտրություններ նշանակվեն, իսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, այլև ցանկանում է գործել նույն ոգով՝ սպասելով օրենքի փոփոխությանը:
11:43 03.11.2017
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ճշտելու պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականությունը:
«Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:
15:25 31.10.2017
Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի խորհրդարանի ընդունած անկախության հռչակագիրը, տեղեկացնում է ria.ru-ն: Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել էր Իսպանիայից անկախանալու օգտին: Նույն օրը նիստում Իսպանիայի սենատը կողմ էր քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պաշտոններից ազատել է շրջանի խորհրդարանի անդամներին, կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին և ցրել է Կատալոնիայի խորհրդարանը: Պուչդեմոնը հայտարարել է, որ չի ճանաչում Իսպանիայի իշխանությունների որոշումները:
19:00 24.10.2017
Կատալոնիան պլանավորում է Սահմանադրական դատարանում բողոքարկել Մադրիդի ակտիվացրած՝ Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախատեսում է միջամտություն ինքնավարության ղեկավարման գործին՝ ընդհուպ մինչև դրա կասեցում:
09:03 19.10.2017
Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն, որի արդյունքներով Կատալոնիայի գերակշռող մեծամասնությունը քվեարկեց Իսպանիայից անկախանալու օգտին: