12:22 23.10.2018
Հայաստանի նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է փաստաբան Վահե Գրիգորյանը, որն էլ այսօր Ազգային ժողովում ներկայացրեց իր փաստաբանական գործունեության փորձը։ Նա նշեց, որ հիմնականում կենտրոնացած է եղել մարդու իրավունքների ոլորտի փաստաբանական գործունեության մեջ, 2013-ից բնակվել ու աշխատել է Լոնդոնում, որտեղ գործընկերների հետ հասել է այնպիսի դատական որոշումների, որոնք առանձին պետությունների օրենսդրություններում փոփոխությունների […]
12:20 23.10.2018
Հայաստանի նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը չի հավատում, որ դատարանի մյուս դատավորները կարող են փոխվել քաղաքական իրավիճակում ու հետ կանգնել նախկին բարքերից՝ նախագահականից կամ գործադիրից զանգերով որոշումներ կայացնելուց։ Այս մասին Գրիգորյանն ասաց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զահրաբյանի հարցին պատասխանելիս։ «Ես նաև որպես նախկին լրագրող եմ […]
18:23 20.10.2018
Այսօր Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Դեդա էնա» («Մայրենի լեզու») կոչվող այգում ձերբակալվել է «Գիրչի» կուսակցությունից նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեին: Նրա հետ միասին ձերբակալվել են կուսակցության մյուս երկու ղեկավարներն ու մի քանի այլ անդամներ: «Գիրչի»-ն այսօր անցկացնելու էր Մարիխուանայի օրինականացման փառատոն: Վրաստանի նախագահի թեկնածուն փառատոնի էր ժամանել իրացման համար նախատեսված կանեփի փաթեթներով՝ պնդելով, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը մարիխուանայի […]
15:10 19.10.2018
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող […]
22:20 18.10.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարկել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք: ShantNews.am-ի հետ զրույցում Մասիս Այվազյանը պատմեց, որ մարտի 1-ին՝ առավոտյան, […]
15:25 18.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է իր փաստաբանների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու մտադրության մասին: Այս կերպ Քոչարյանը պատասխանում է սահմանադրական կարգը տապալելու իրեն ուղղված ՀՀ իշխանությունների մեղադրանքներին: «Ես անպայման կդիմեմ Եվրոպական դատարան, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Խնդիրն այն է , որ դրա համար պետք է անցնել նախ բոլոր ներքին ընթացակարգերը»,- ասել է […]
00:43 13.10.2018
«Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի»-ն նախատեսում է հոկտեմբերի 20-ին՝ նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ, Թբիլիսիի կենտրոնում անցկացնել «Մարիխուանայի օրինականացման փառատոն»: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն: Ի դեպ, նա մարիխուանայի փառատոնոին մասնակցելու հրավեր է հղել նաև հոգևորականությանը: Նախօրեին Ջափարիձեն, քարոզարշավի շրջանակներում, ջավախահայությանը դիմել էր տեղական հայկական բարբառով: Ջափարիձեի մեկնաբանությամբ՝ փառատոնը վերջին հնարավորությունն […]
11:11 10.10.2018
Վերջին 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք՝ դատարանի կողմից վարույթ ընդունված գործերով: Սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ պայմանավորված՝ Պաշտպանին են ներկայացվում սահմանադրականության հարցի որոշման վերաբերյալ դատարանին ուղղված բոլոր դիմումները, որոնց վերաբերյալ ներկայացվում է հատուկ կարծիք։ Հատուկ կարծիքներն արտահայտում են Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը բարձրացված հարցերի վերաբերյալ: Դրանցում ներառվում են […]
15:05 09.10.2018
Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է, ունի բարձր ջերմություն, լյարդը մեծացած է 7 սմ-ով, ունի ստամոքսի սուր խնդիր, սակայն դատարանը մերժել է գրավի դիմաց նրա կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը: Այս մասին այսoր հրավիրված ասուլիսին հայտարարել է իրավաբան Հայկազ Մակարյանը: Նա նաև կարդացել է ամբաստանյալի նամակները՝ ուղղված ՀՀ իշխանությանը, որտեղ Արթուր […]
10:59 08.10.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային։ Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ։ Նիստի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրի ներքո քննարկվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը։ Ընդգծվել է օմբուդսմանի դերը տեղեկատվության մատչելիության […]
15:25 05.10.2018
Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալներ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Հարություն Սարիբեկյանը, Անտոն Թոթոնջյանը, Էդվարդ Ներսեսյանը, Վահագն Սալնազարյանը, Խաչիկ Ավետիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Նելլի Մինասյանը, Մարինե Կաթանյանը, Ասյա Մկրտչյանը, Արկադի Մարդոյանը, Գևորգ Ջնդոյանը ,Տիդրան Բոյաջյանը, Արա Պողոսյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը և Արման Հայրապետյանը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը հրապարակել է պաշտպան Ինեսսա Պետրոսյանն […]
16:54 04.10.2018
Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասում իրավապահները հրազենով օդ են կրակել, որպեսզի ցրեն խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարներին, ովքեր դեմ են Չեչնիայի հետ սահմանի վերաբերյալ համաձայնագրին, հաղորդում է Interfax-ը: Ակցիայի մասնակիցները, սակայն, հրաժարվել են հեռանալ և խորհրդարանականներից պահանջում են համաձայնագիրը հաստատելու որոշման մասին պարզաբանումներ տալ: Վաղ առավոտից հանրապետությունում վատ են աշխատում բջջային կապն ու ինտերնետը: Նշենք, որ այսօր […]
08:46 04.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ օրենքում նախօրեի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում կատարված աղմկահարույց փոփոխությունները, պարզվում է, սահմանադրականության հետ կապված խնդիր ունեն: Ու հիմա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է օրինագիծը քսանմեկօրյա ժամկետում ստորագրելու փոխարեն ուղարկել Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար: Բանն այն է, որ Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա չի կարող տարածվել նախօրեին […]
19:30 03.10.2018
Փաստաբան Նորայր Նորիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը, նշեց, որ չի կարող ասել, թե հնարավոր կլինի այդքան սուղ ժամկետում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել, քանի որ ակնհայտ է` արդեն գործադիր իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կայացրել է քաղաքական որոշում` մինչև սույն թվականի դեկտեմբեր ամսվա առաջին կեսը արդեն խորհրդարանական ընտրություններ անցկացնելու […]
21:42 02.10.2018
«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը դեռ պետք է ստորագրի հանրապետության նախագահը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ: Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով: Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել և որոշումը կայացնել մինչև 3 ամիս ժամկետում: Այս մասին իր ֆեյսբուքյան […]
00:21 29.09.2018
Թուրքիայի սահմանադրական դատարանը պարտավերցրել է պետությանը թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր, 2008թ. «Հայե՛ր, ներեցեք մեզ» ակցիայի առաջամարտիկներից Բասքըն Օրանին 27.000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ 2008թ. Բասքըն Օրանը, կառավարության մարդու իրավունքների խորհրդակցական հանձնաժողովի անդամ հանդիսանալով, ազգային փոքրամասնությունների իրավունքների և մշակութային իրավունքների վերաբերյալ զեկույց էր պատրաստել: Այդ զեկույցն արժանացել էր ազգայնական շրջանակների բուռն […]
10:47 26.09.2018
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության այն կարգավորումների սահմանադրականությունը, որոնք նախատեսում են պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը և կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումը ցույց […]
13:40 17.09.2018
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Արա Պողոսյանը, Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը և Հարություն Սալնազարյանը քիչ առաջ ազատ են արձակվել կալանքից, հայտնում է news.am-ը։ Այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 17-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունն ու պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց գործով ամբաստանյալներից չորսին. ևս երկուսի […]
09:43 14.09.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավոր Արման Դիլանյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 7 443 986 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը նա ներկայացրել է 2018թ. մարտի 29–ին, երբ դեռ ՀՀ վարչական դատարանի դատավոր է եղել: 2017թ. նրա եկամուտները գոյացել են […]
10:38 13.09.2018
Աժ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանն այսօրվա նիստում հայտարարել է սեպտեմբերի 12-ին խորհրդարանում տեղի ունեցած Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ըստ դրանց՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ներկայացված Արման Դիլանյանը քվեարկության արդյունքներով ստացել է 81 կողմ, 7 դեմ ձայն: Արման Դիլանյանը ԱԺ ամբիոնից հանդիսավոր երդվել է և ստանձնել ՍԴ դատավորի պաշտոնը:
18:24 05.09.2018
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսին՝ հանդես գալով պարզաբանմամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին: Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի […]
12:20 05.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Քոչարյանը չունի որևէ սահմանափակում ազատ տեղաշարժի համար, եթե համապատասխան կառույցները այդպիսի սահմանափակումներ դնեն, ապա կլինի օրենքի և մարդու իրավունքների խախտում: Ըստ Օրբելյանի` դեռևս 2017թ. ՄԻՊ ուսումնասիրության` քննիչի կողմից մարդու անձնագիրը վերցնելը ՀՀ Սահմանադրության խախտում է, դա հաստատել է նաև […]
23:25 03.09.2018
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը օրենքի խախտում է որակում ՀՔԾ-ի կողմից Քոչարյանի անձնագրերը չվերադարձնելը։ «Սահմանադրական դատարանն ունի որոշում, ըստ որի՝ նման պայմաններում իրավունք չունեն անձնագիրը պահել իրենց մոտ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հ.Ալումյանը` հավելելով, որ ապավինում են կամայականությանը. բռնել են, վերցրել են, չեն տալիս։ Ըստ նրա՝ Քոչարյանը պետք է, բնականաբար, […]
08:43 01.09.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ–ի տարբեր մակարդակներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետ շանտաժի և սպառնալիքների միջոցով: Այսինքն, ՀՀԿ–ականներին այդ ճանապարհով են ստիպել քվեարկել Փաշինյանի թեկնածության օգտին: Պարզվում է, դրանք հենց այնպես նետված ձևակերպումներ չեն և ամենևին էլ պատահական չեն նետվում շրջանառության մեջ: «Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ–ում քննարկվում է իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար. […]
15:18 28.08.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոքը մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: «Բողոքը մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից, այժմ վճռաբեկ բողոք ներկայացնելու վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ սպասում ենք դատարանի մերժման պարզաբանմանը: Մենք ներկայացրել էինք Յուրի Խաչատուրովի նկատմամբ արված […]
20:38 27.08.2018
Վրաստանի թմրանյութերի փորձարկման ազգային բյուրոյի փորձագետ Գուրի Մենաբդիշվիլին համոզված է, որ մարիխուանայի ապաքրեականացումը երկրում ավելացրել է ներերակային թմրանյութեր օգտագործողների թիվը: Ըստ նրա՝ երկրում ափիոն արտադրելու հետևանքով սև շուկայում հայտնվել է նոր տիպի թմրանյութ՝ հերոին, որը պատրաստում են տան պայմաններում: «Կվիրիս պոլիտրա» թերթին տված հարցազրույցում Մենաբդիշվիլին բացասական է գնահատել ընթացիկ տարվա հուլիսին Վրաստանի Սահմանադրական դատարանի կողմից մարիխուանայի […]
14:35 21.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է նախարարության 100 օրվա աշխատանքը: Նախարարը ներկայացրել է փաստ, ըստ որի՝ վարչական համաներման ոլորտում խոշոր համաներում է իրականացվել և շուրջ 120 հազար մարդ ազատվել է պարտավորությունից։ Նախարարը նշել է, որ մեկ միլիոնից ավելի վարույթ պետք է կարճվի։ «Քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել, բռնի կերպով մոլեխաղեր իրականացնելու բացառման միջոցառումներ են […]
12:27 21.08.2018
«Դատապարտյալների սնունդը բարելավման կարիք ունի, սննդի որակը մշտապես վերահսկվում է։ Դատապարտյալների մեծամասնությունը սնունդն ստանում է բանտերում, մենք հետևում ենք մսի, պահածոների որակին։ Մեզ համար այս հարցը սկզբունքային է»,- ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։ Նախարարը խոսել է նաև Պրոբացիոն ծառայության մասին․ «Աշխատանքներ են տարվում, որպեսզի անձի նկատմամբ թևնոցների միջոցով վերահսկողություն […]
20:10 18.08.2018
ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Զուտ սահմանադրական վերլուծություն» խորագրով վերլուծական է գրել, որտեղ անդրադառնում է նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին: Ilur.am-ում հրապարակված հոդվածում Ջհանգիրյանը նշում է. «Ներկայումս ՀՀ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը մասնագիտական (իրավական), հասարակական ու քաղաքական հարթակներում առավել հաճախ ու բուռն քննարկվող թեմաներից է։ Սահմանադրաիրավական այդ ինստիտուիտի բովանդակության բացահայտումն ու սահմանների ուրվագծումը հրատապ անհրաժեշտություն է դարձել […]